Օնիկ Գասպարյանը չի մասնակցել ԱԽ նիստին, թեև տեղյակ է եղել դրա մասին․ վարչապետի խոսնակ |factor.am|
14:05 - 01 մարտի, 2021

Օնիկ Գասպարյանը չի մասնակցել ԱԽ նիստին, թեև տեղյակ է եղել դրա մասին․ վարչապետի խոսնակ |factor.am|

factor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որից հետո հրապարակված լուսանկարներում երևացող մասնակիցների թվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը չկա։

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նիստի մասին տեղեկացված է եղել, սակայն չի մասնակցել։

Հիշեցնենք, որ այսօր կայացած նիստից հետո ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ԶՈՒ քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը և առաջարկել Հանրապետության նախագահին բավարարել ՀՀ վարչապետի՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել