Վահրամ Պողոսյան

 ԱՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ։

ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ


 |armenpress.am|

ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում։ Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈՒ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ: «Իրականում մենք վճռական ժամանակահատված ենք ապրում, և իմ կոչն ու հորդորն է մեր ժողովրդին` միասնաբար հաղթահարենք այս կարևոր փորձությունը։ Այսօր մեզ առաջին հերթին պետք է բոլորի մասնակցությունն ու պատասխանատվության զգացումը»,- եզրափակեց Պողոսյանը:
11:08 - 20 հոկտեմբերի, 2020
Վահրամ Պողոսյանը համոզված է, որ Արցախի անկախությունը ճանաչել ցանկացող երկրներ կան |armenpress.am|

Վահրամ Պողոսյանը համոզված է, որ Արցախի անկախությունը ճանաչել ցանկացող երկրներ կան |armenpress.am|

armenpress.am: Արցախի անկախության ճանաչման հարցը միանշանակ գտնվում է երկրի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն Արցախի իշխանությունների խնդիրը ոչ միայն Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ նաև աշխարհի շատ այլ երկրների: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում  այս մասին ասաց  Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի նախագահը կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախություն ճանաչման հարցով: Նրա գնահատմամբ քաղաքական ամբողջ գործընթացը պետք է տարվի այն ուղղությամբ, որ Արցախի անկախությունը ճանաչեն  աշխարհի շատ երկրներ: «Այս ուղղությամբ չեմ բացառում նաև, որ քայլեր ձեռնարկվեն»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով` մի շարք հանգամանքներից են կախված արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևորագույն հարցի հետ կապված որոշումները: Պողոսյանի կարծիքով` եթե գործընթացները այնպես զարգանան, որ Արցախի նախագահը դիմի աշխարհի պետություններին Արցախի անկախության ճանաչման հարցով, այն ժամանակ կտեսնեն, թե որ պետությունները պատրաստ կլինեն ճանաչել Արցախի անկախությունը: «Համոզված եմ, որ այդպիսիք կան»,- եզրափակեց Պողոսյանը:
20:23 - 12 հոկտեմբերի, 2020
«Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ Վահրամ Պողոսյան |shantnews.am|

«Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ Վահրամ Պողոսյան |shantnews.am|

shantnews.am: «Հորիզոն»-ի նկարահանող խումբն Արցախում առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։ «Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ Ըստ նրա՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ հենց այդ գրոհայինները հարձակվել են ու առաջին իսկ հանդիպած առանձնատները հրկիզողներն են։ «2016թ․-ի ցավալի պատմությունը, որ տեղի ունեցավ Թալիշում, մենք ունեցանք նաև այս անգամ՝ Հադրութում, քանի որ նրանք մի առանձնատան մեջ սպանեցին անպաշտպան մորը և նրա հաշմանդամ որդուն»,- փաստեց Պողոսյանը։ «Այդ գրոհայինների ջախջախման մասին տեղեկություններ են շրջանառվում, արդյո՞ք հաստատվել է դրանց իսկությունը»․-հարցրեց Արտյոմ Երկանյանը։ «Իհարկե, պաշտպանության բանակն անմիջապես անցել է համապատասխան գործողությունների և վնասազերծել է հակառակորդի գրոհային ջոկատը»,- վստահեցրեց Վահրամ Պողոսյանը։
14:08 - 11 հոկտեմբերի, 2020
Բացառված է, որ մենք թիրախավորենք խաղաղ բնակչությանը․ Վահրամ Պողոսյան

Բացառված է, որ մենք թիրախավորենք խաղաղ բնակչությանը․ Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։ Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»։
17:40 - 06 հոկտեմբերի, 2020
Ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ՝ գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք․ ԱՀ նախագահի խոսնակ

Ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ՝ գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենևին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Նախ՝ պատերազմ հայտարարելով Արցախին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների (որոնք աշխարհի տարբեր ուժային բևեռներն են ներկայացնում) հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրը կարգավորելու ճանապարհից և ընտրեց հարցը ուժային կամ ռազմական տարբերակով լուծելու ծայրահեղ մոտեցումը: Երկրորդ՝ Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով: Վերջապես՝ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունները ներգրավել են վարձկան-ահաբեկիչների, որոնց գոյության փաստը հիմնավորվել է միջազգային տարբեր կենտրոնների կողմից: Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար: Մեր պայքարն արդար է, առաջիկա զարգացումները, վստահաբար, կլինեն մեր օգտին: Իսկ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական պարտված ղեկավարությունը՝ Ալիև ընտանիքի գլխավորությամբ»,- նշել է խոսնակը:
22:43 - 04 հոկտեմբերի, 2020