Արայիկ Հարությունյանը չի վիրավորվել․ ադրբեջանցիների տարածած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ նախագահի խոսնակ
14:44 - 04 հոկտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանը չի վիրավորվել․ ադրբեջանցիների տարածած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

Հ.գ. Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպագանդայի վրա:

Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել