«Հայրենիքի փրկության շարժում»

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» պատասխանը Արմեն Սարգսյանի առաջարկին


 |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» պատասխանը Արմեն Սարգսյանի առաջարկին |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ քաղաքական ուժերին հանդիպման հրավիրելու առաջարկին շարժման պատասխանը: «Շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։ Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»,- հրավիրված ասուլիսում նշեց Սաղաթելյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ հանդիպման հրավերի մասին քննարկում դեռ չեն ունեցել, կքննարկեն, որից հետո, եթե հարկ համարեն, հանդես կգան հայտարարությամբ:   
20:56 - 11 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանին թվում էր`եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ նա վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը. Վազգեն Մանուկյան
|tert.am|

Նիկոլ Փաշինյանին թվում էր`եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ նա վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չէ, որովհետև բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլն արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հանրապետության նախագահը, որովհետև իր իրավասության տակ էր Գասպարյանի ազատման առաջարկությունն ուղարկել ՍԴ, սակայն չուղարկեց: Այսինքն՝ հետագա գործողությունների համար Սարգսյանը կրում է պատասխանատվություն: Ընդ որոմ՝ հստակ էր, որ ինքն առաջին անգամ հայտարարեց, որ առաջարկությունը չի համապատասխանում Սահմանադրությանը, 3-4 օրում Սահմանադրությունը չէր փոխվել, բայց նույն բանը չհայտարարեց 2-րդ անգամ»,-նշեց նա՝ ընդգծելով, թե դա ցույց է տալիս, որ ինչպես ունենք մեր երկրի համար վնասակար վարչապետ, ունենք նաև այսպիսի նախագահ: Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախագահի վրա ճնշումներ եղե՞լ են, Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը, ճնշումներին ենթարկվելով, պետք է որոշումներ ընդունի, ում է պետք այդպիսի նախագահը»,-ասաց նա՝ նշելով, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իր մոտ տպավորություն է եղել, թե Սարգսյանն առաջարկությունը կուղարկի ՍԴ: «Շատ զարմացա, որ չուղարկեց, բայց իրեն ճանաչողներն ինձ ասում էին՝ իզուր ես զարմանում»,-հավելեց նա: Հարցին՝ հնարավո՞ր է՝ նախագահի հրաժարականի հարցն էլ առաջ քաշվի, Մանուկյանն արձագանքեց, թե դա այս պահին երկրորդական է: «Նիկոլ Փաշինյանին ծառայող շատ մարդ կա, մի նախագահ ավել, մի նախագահ պակաս, դրանից շատ բան չի փոխվում»,-նշեց նա: Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու Փաշինյանի առաջարկությանը, Մանուկյանը կարծիք հայտնեց՝ շատ հավանական է, որ Սարգսյանն այդ միջնորդությունը կստորագրի: «Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրությունների անցկացումն անհեթեթություն եմ համարում: Դրանք ոչ միայն կեղծ կլինեն, այլև կնշանակեն, որ նա մարսեց այն, ինչը մինչև հիմա եղել է»,-նշեց նա:
17:29 - 10 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի պաշտպանը Սահմանադրությունն է, նա իրավունք ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում. Գ. Մանուկյան |tert.am|

Օնիկ Գասպարյանի պաշտպանը Սահմանադրությունն է, նա իրավունք ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում. Գ. Մանուկյան |tert.am|

tert.am: Ամբողջ գիշեր քաղաքացիների հոսքը չէր դադարում, բազմաթիվ քաղաքացիներ գալիս էին սատարելու, շատերը գիշերը մնացել են այստեղ նույնիսկ ընտանիքներով էին եկել, իսկ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, որ ժամը 16:00-ին լինելու է հանրահավաք,Հայաստանում սահմանադրականության պաշտպանության, բանակի բարձրագույն հրամանատարական կազմին աջակցելու և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. Բաղրամյան փողոցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:Անդրադառնալով այսօրվա Կառավարության հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից, Գեղամ Մանուկյանը նշեց, որ հայտնի չէ այդ հայտարարությունը պաշտոնապես գրավոր տեսքով փոխանցվե՞լ է Օնիկ Գասպարյանին, թե՞ ֆեյսբուքյան կառավարումը Հայաստանում շարունակվում է: «Կա շատ կարևոր դետալ՝ 2020 թվականին նախագահ Սարգսյանը դիմել է ՍԴ՝ ճշտելու իր գործառույթները, որոշման մեջ նշված է, որ նախագահն նշանակում և ազատում է, ԳՇ պետի դեպքում ՍԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի նախագահը նշանակում է, ԳՇ պետ ազատման մասին խոսքը չկա, որովհետև Սահմանադրական դատարանի նույն տրամաբանությամբ ԳՇ պետը նշանակվում է 5 տարով, կարող է պաշտոնազրկվել, եթե կորցրել է Հայաստանի քաղաքացիություն, մահացել է, քրեական հանցանք է կատարել կամ սեփական դիմումի համաձայն, այս չափորոշիչների մեջ Օնիկ Գասպարյանը չի տեղավորվում, նա շարունակում է մնալ ԶՈՒ ԳՇ պետ»,- ասաց նա: Հարցին, թե իշխանությունները կգնա՞ն ուժի կիրառման միջոցների, Մանուկյանն ասաց. «Հույս ունեմ, որ Ոստիկանությունում կլինեն խոհեմ սպաներ, որոնք չեն ենթարկվի մոլագարության հասնող վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բոլոր կամակորություններին՝ տուրք չեն տա նրա արյունոտ ցանկություններին և ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ»:Անդրադառնալով հարցին, թե Կառավարության այսօրվա հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանն ի՞նչ քայլեր պետք է անի, Մանուկյանն ասաց. «Օնիկ Գասպարյանի պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է, և ոչ թե Կառավարության աշխատակազմում եղած մեկ-երկու կիսագրագետ իրավաբանները, Օնիկ Գասպարյանն իրավունք  ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում»:
12:45 - 10 մարտի, 2021
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չունեն խորհրդարանի շենք մտնելու մտադրություն

 |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չունեն խորհրդարանի շենք մտնելու մտադրություն |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Դեմիրճյան փողոցում հավաքված անձինք Ազգային ժողովի շենք մտնելու մտադրություն չունեն: Սաղաթելյանը ոստիկաններին հորդորեց սադրանքների չդիմել: «Մենք խորհրդարանի շենք չենք մտնելու: Հիմա մենք մեկ քայլ հետ կգնանք, բայց ոստիկանությունը թող առաջ չգա: Մենք այստեղ հավաքվելու համար ունենք ընդամենը մեկ նպատակ, մենք տասը օր Բաղրամյան պողոտան փակել ենք, մեր բողոքն են արտահայտել, մենք այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովն այլևս անելիք չունի»,- ասաց Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը հավաքվածներին կոչ արեց երկու վրան բերել և տեղադրել Դեմիրճյան փողոցում: Ավելի վաղ շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո քաղաքացիների մի մասը շարժվեց դեպի Դեմիրճյան փողոց:
19:11 - 09 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն ոչ գործող իշխանության օրոք |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն ոչ գործող իշխանության օրոք |armenpress.am|

armenpress.am: Երևանի գլխավոր պողոտաներից մեկում՝ Բաղրամյան փողոցում հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ համբերատար շարունակում են առաջ տանել պայքարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: «Հարգելի քաղաքացիներ, այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Որքան ցանցային լինի պայքարն, այնքան ավելի շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Նա ընդգծեց, որ պետք է կազմակերպել ընտրություններ, որպեսզի ժողովուրդը կատարի ընտրություն, սակայն դա պետք է արվի ոչ գործող իշխանությունների օրոք: Մեկ անգամ ևս հիշեցրեց, որ իրենց ծրագիրը հետևյալն է՝ ՀՀ վարչապետը հեռանում է, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, երկրում իրավիճակը կայունանում է, որից հետո անցկացվում են ընտրություններ: «Այս անգամ պետք է կազմակերպենք մաքուր ընտրություն և այդ ժամանակ մեկդ մյուսիդ պետք է վերահսկի»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Անդրադառնալով ԳՇ-ի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու գործընթացին՝ Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ պետք է պահանջեն, որ ՀՀ նախագահը կատարի իր պարտականությունները: «Այո, պետք է լինենք համբերատար, բայց չափավոր: Ասում են, թե ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն անելու, իսկ ով ասաց: Ժողովուրդը պետք է կարողանա ոտքի կանգնել, ու անել այն ինչ ուզում է: Հավաքվեք, կազմակերպվեք, համագործակցեք միմյանց հետ ու մենք կհաղթենք»,-հավելեց Վազգեն Մանուկյանը:
18:05 - 06 մարտի, 2021
Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչու է ՀՓՇ-ն իր բողոքի ձայնը բարձրացնելու համար ընտրել Բաղրամյան պողոտան |armenpress.am|

Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչու է ՀՓՇ-ն իր բողոքի ձայնը բարձրացնելու համար ընտրել Բաղրամյան պողոտան |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց, թե ՀՓՇ-ն և շարժմանը միացած անձինք ինչու են վրաններ տեղադրել և հանրահավաքներ անցկացնում հենց Բաղրամյան պողոտայում: Հանրահավաքին հարթակից հիշեցրեց, որ արդեն 1 շաբաթից ավել է, ինչ Բաղրամյան պողոտան գտնվում է իրենց տրամադրության տակ, և շատերն են հարցնում, թե  ինչու հենց Բաղրամյան պողոտայում և ինչ հարց են լուծում անընդհատ քայլերով, երթերով, հանրահավաքներով: «Այս փողոցում է գտնվում 3 կարևորագույն ինստիտուտ՝ ԱԺ շենքը, նախագահական նստավայրը և Սահմանադրական դատարանը: Այս 3 կառույցների որոշումից կախված է շատ կարևոր և էական բան՝ մեր երկրի առաջիկա օրերի համար: Այս հարթակը Հայաստանի պայքարի հարթակն է, այս հարթակից անընդհատ այս 3 ինստիտուտները զգալու են և տեսնեն ժողովրդի ձայնը»,-ասաց Սաղաթելյանը: Նա նշեց, թե փորձում են քարոզչություն անել, թե այդ հարթակը նեղկուսակցական հարթակ է, ընդդիմադիր ուժերի հարթակն է, իշխանության համար պայքարի հարթակ է, երբեմն էլ ասում են, թե սա դարձել է նախընտրական հարթակ: «Ես շատ հստակ և ուղիղ ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ սա հայ ազգի հարթակն է: Այս հարթակը բոլոր նրանց հարթակն է, ովքեր ասում են և գտնում են, որ Արցախը պետք է լինի ազատ և անկախ… »,-ասաց Սաղաթելյանն ու վստահեցրեց, որ այդ հարթակում չկան նախկիններ և նորեր: Նա քաղաքացիներին վստահեցրեց, որ իրենց հաղթանակը մոտ է, հորդորեց չհասթափվել:
17:39 - 06 մարտի, 2021