Օնիկ Գասպարյանի պաշտպանը Սահմանադրությունն է, նա իրավունք ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում. Գ. Մանուկյան |tert.am|
12:45 - 10 մարտի, 2021

Օնիկ Գասպարյանի պաշտպանը Սահմանադրությունն է, նա իրավունք ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում. Գ. Մանուկյան |tert.am|

tert.am: Ամբողջ գիշեր քաղաքացիների հոսքը չէր դադարում, բազմաթիվ քաղաքացիներ գալիս էին սատարելու, շատերը գիշերը մնացել են այստեղ նույնիսկ ընտանիքներով էին եկել, իսկ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, որ ժամը 16:00-ին լինելու է հանրահավաք,Հայաստանում սահմանադրականության պաշտպանության, բանակի բարձրագույն հրամանատարական կազմին աջակցելու և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. Բաղրամյան փողոցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Անդրադառնալով այսօրվա Կառավարության հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից, Գեղամ Մանուկյանը նշեց, որ հայտնի չէ այդ հայտարարությունը պաշտոնապես գրավոր տեսքով փոխանցվե՞լ է Օնիկ Գասպարյանին, թե՞ ֆեյսբուքյան կառավարումը Հայաստանում շարունակվում է:

«Կա շատ կարևոր դետալ՝ 2020 թվականին նախագահ Սարգսյանը դիմել է ՍԴ՝ ճշտելու իր գործառույթները, որոշման մեջ նշված է, որ նախագահն նշանակում և ազատում է, ԳՇ պետի դեպքում ՍԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի նախագահը նշանակում է, ԳՇ պետ ազատման մասին խոսքը չկա, որովհետև Սահմանադրական դատարանի նույն տրամաբանությամբ ԳՇ պետը նշանակվում է 5 տարով, կարող է պաշտոնազրկվել, եթե կորցրել է Հայաստանի քաղաքացիություն, մահացել է, քրեական հանցանք է կատարել կամ սեփական դիմումի համաձայն, այս չափորոշիչների մեջ Օնիկ Գասպարյանը չի տեղավորվում, նա շարունակում է մնալ ԶՈՒ ԳՇ պետ»,- ասաց նա:

Հարցին, թե իշխանությունները կգնա՞ն ուժի կիրառման միջոցների, Մանուկյանն ասաց. «Հույս ունեմ, որ Ոստիկանությունում կլինեն խոհեմ սպաներ, որոնք չեն ենթարկվի մոլագարության հասնող վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բոլոր կամակորություններին՝ տուրք չեն տա նրա արյունոտ ցանկություններին և ուժ չեն կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ»:

Անդրադառնալով հարցին, թե Կառավարության այսօրվա հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանն ի՞նչ քայլեր պետք է անի, Մանուկյանն ասաց. «Օնիկ Գասպարյանի պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է, և ոչ թե Կառավարության աշխատակազմում եղած մեկ-երկու կիսագրագետ իրավաբանները, Օնիկ Գասպարյանն իրավունք  ունի իրավական գործընթաց սկսել Վարչական դատարանում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել