Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում․ Reuters
 |lragir.am|

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում․ Reuters |lragir.am|

lragir.am: Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում, գրել է Reuters-ը։ Հայկական համայնքը սեփական շրջան ունի հին Երուսաղեմում՝ չորս թաղամասերից ամենափոքրը, որը ներառում է տարբեր մուսուլմանական, հրեական եւ քրիստոնեական թաղամասեր։ Բայց հայերն ասում են, որ արտաքսման վտանգի են ենթարկվում իրենց տարածքի մոտ 25 տոկոսը կառուցապատողներին վարձով տալու պատճառով, որոնք ցանկանում են այստեղ շքեղ հյուրանոց կառուցել։ Համաձայնագիրը ստորագրվել է Երուսաղեմի Հայկական եկեղեցու ղեկավարի կողմից 2021թ. հուլիսին, բայց համայնքի անդամները հայտարարել են, որ առաջին անգամ են լսել դրա մասին, երբ այս տարի սկսվել են աշխատանքներն այս շրջանում։ Նա իր թեմին ասել է, որ իրեն մոլորեցրել են, եւ դատի է տվել գործարքը չեղյալացնելու համար։ Անցած շաբաթ, սակայն, բուլդոզերներն սկսել են քանդել ավտոկայանը, որն ընդգրկում է վիճելի տեղամասի մի մասը։ Երբ ընդվզողները փորձել են արգելել, հայտնվել են զինված իսրայելցի հրեա վերաբնակները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին, բայց անհաջող։ «Այս սադրանքները սպառնում են ջնջել հայկական ներկայությունն այս շրջանում»,- ասել են քրիստոնյա առաջնորդները, այդ թվում հունական ուղղափառ եւ Հռոմեական կաթոլի եկեղեցիների ղեկավարները։ Հայկական համայնքում հավաստիացնում են, որ  գործարքի ներդրողը ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռուբինշտեյնն է, որը ԱՄԷ-ում գրանցված Xana Capital Group-ի տերն է։ Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն 301թ., եւ թեեւ նրա եկեղեցին շատ ավելի փոքր է հունական ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներից, այն հավասար իրավունքներ ունի Երուսաղեմում։ Հայկական թաղամասի կենտրոնում է գտնվում Սուրբ Հակոբ տաճարը, որը կառուցվել է 420թ.։ Թաղամասը Երուսաղեմի պատով առանձնացված հատվածի մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում, այստեղ ապրում է ընդամենը 1 000 մարդ։ Տեղի հայերն ասում են, որ վարձակալման նախագիծը կկլանի ոչ միայն իրենց ավտոկայանը, այլեւ հանրային սրահը, պատրիարքական այգին, ճեմարանը եւ հինգ տուն։ «Հայերն այստեղ ապրում են IV դարից, բայց հիմա մեզ սպառնում են արտաքսել»,- ասել է 23-ամյա ուսանող Հակոբ Ջերնազյանը։ «Մենք ստիպված ենք պայքարել մեր գոյության համար»,- շարունակել է նա։ Իսրայելցի իրավաբան, ակտիվիստ Դանիել Զայդեմանը ասել է, որ նախագիծն ուղղված է Հրեական թաղամասի տարածքի ընդլայնմանը Հին քաղաքում։ Իսրայելը զավթել է Արեւելյան Երուսաղեմը, ներառյալ Հին քաղաքը 1967թ. պատերազմում։ Նա ամբողջ քաղաքը համարում է իր հավերժական եւ անբաժանելի մայրաքաղաքը։ Պաղեստինցիները ցանկանում են, որպեսզի Արեւելյան Երուսաղեմը դառնա ապագա պետության մայրաքաղաքը։ «Մեզ հայտնի է Հին քաղաքը դրսից վերաբնակներով շրջապատելու պլանի մասին։ Մենք կասկածում ենք, որ Հայկական թաղամասի վերաբերյալ գործարքը նպատակ ունի շարունակել այդ պլանը քաղաքի պատերի ներսում»,- ասել է Զայդեմանը Reuters գործակալությանը։ «Բայց դրա շուրջ խախտումներն այնքան շատ են, որ մեծ է հավանականությունը, որ դատարաններն այն կչեղարկեն»։
12:46 - 20 նոյեմբերի, 2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր պատմության ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքի ներքո․ ահազանգ պատրիարքարանից

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր պատմության ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքի ներքո․ ահազանգ պատրիարքարանից

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Գոգչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը: «Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները փորձում են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում։ Նրանք ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում՝ փոխարենն ընտրելով սադրանքի, ագրեսիայի հրահրող մարտավարություն, ներառյալ սեփականության ոչնչացումը վարձու, զինված սադրիչների միջոցով»,- գրել է Գոգչյանը։ Նրա տեղեկացմամբ՝ վերջին օրերին Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց Երուսաղեմի քաղաքապետարանի, կառուցապատողի և ոստիկանության թույլտվության։ Չնայած այդ հանգամանքին՝ ոստիկանությունն, այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերին նախընտրել է հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատել տարածքը։ «Մենք խնդրում ենք Երուսաղեմի ողջ քրիստոնյա համայնքներին այս աննախադեպ ժամանակներում կանգնել Հայոց պատրիարքարանի կողքին, քանի որ սա ևս մեկ հստակ քայլ է, որը ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Երկրում քրիստոնյաների ներկայությունը վտանգելու ուղղությամբ»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։ Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։ 
17:32 - 16 նոյեմբերի, 2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանում է տարածել «Կովերի պարտեզ»-ում իրավիճակի վերաբերյալ
 |civilnet.am|

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանում է տարածել «Կովերի պարտեզ»-ում իրավիճակի վերաբերյալ |civilnet.am|

civilnet.am: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանում է տարածել նոյեմբերի 5-ին «Կովերի պարտեզ»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ «Կովերու պարտէզ» անունով յայտնի կալուածի վարձակալութիւնը չեղեալ նկատելու նամակէն յետոյ երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքած է կալուածի վրայ առկայ պարսպի եւ կայանատեղերու քանդումով, ասֆալտի հեռացումով եւ շատ աւելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Երէկ երկրորդ կողմը նոյնիսկ զէնքով զինուած անվտանգութեան աշխատակիցներ եւ վարժեցրած շներ բերած էր կալուած՝ պահանջելով ազատել կալուածը հայկական ներկայութենէ։ Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամները եւ Հայ համայնքի անդամները հաւաքուած էին հոն՝ խաղաղ կերպով իրենց դժգոհութիւնը եւ անհամաձայնութիւնը յայտնելու եղած պահանջին: Քանի մը ժամ յետոյ կողմերը պայմանաւորուեցան հեռանալ կալուածէն եւ ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչեւ Պատրիարքութիւնը չստանայ համաձայնագիրը չեղեալ նկատելու իր ղրկած նամակին պատասխանը»,- ասված է պարզաբանման մեջ։
15:35 - 06 նոյեմբերի, 2023
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին նաև բարեխոսության կարգ, որին ներկա էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը, ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը:
12:00 - 07 հունիսի, 2023
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դատապարտել է հրեա երիտասարդների կողմից հայ հոգևորականի վրա հարձակումը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դատապարտել է հրեա երիտասարդների կողմից հայ հոգևորականի վրա հարձակումը

Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել հրեա երիտասարդների կողմից:  Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը միջադեպի առիթով հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հրեա երիտասարդների հարձակումը՝ Սուրբ Հարության տաճարի ճանապարհին: Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք, անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: «Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, դրանից հետո հարձակվողներից երեքը ձերբակալվել են:  Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար»,-տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
18:03 - 18 մայիսի, 2021