Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանում է տարածել «Կովերի պարտեզ»-ում իրավիճակի վերաբերյալ
 |civilnet.am|
15:35 - 06 նոյեմբերի, 2023

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանում է տարածել «Կովերի պարտեզ»-ում իրավիճակի վերաբերյալ |civilnet.am|

civilnet.am: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանում է տարածել նոյեմբերի 5-ին «Կովերի պարտեզ»-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ «Կովերու պարտէզ» անունով յայտնի կալուածի վարձակալութիւնը չեղեալ նկատելու նամակէն յետոյ երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքած է կալուածի վրայ առկայ պարսպի եւ կայանատեղերու քանդումով, ասֆալտի հեռացումով եւ շատ աւելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով:

Երէկ երկրորդ կողմը նոյնիսկ զէնքով զինուած անվտանգութեան աշխատակիցներ եւ վարժեցրած շներ բերած էր կալուած՝ պահանջելով ազատել կալուածը հայկական ներկայութենէ։ Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամները եւ Հայ համայնքի անդամները հաւաքուած էին հոն՝ խաղաղ կերպով իրենց դժգոհութիւնը եւ անհամաձայնութիւնը յայտնելու եղած պահանջին:

Քանի մը ժամ յետոյ կողմերը պայմանաւորուեցան հեռանալ կալուածէն եւ ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչեւ Պատրիարքութիւնը չստանայ համաձայնագիրը չեղեալ նկատելու իր ղրկած նամակին պատասխանը»,- ասված է պարզաբանման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել