Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել |azatutyun.am|

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել |azatutyun.am|

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Ըստ պաշտոնական Բաքվի, նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Էլմար Մամեդյարովը Լավրովին է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այսօր ավելի վաղ կայացած իր հեռակա հանդիպման մանրամասները: Միջնորդների հետ այդ տեսակոնֆերանսի ժամանակ, ըստ Բաքվի, կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետները: Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույց էր ունեցել անցած շաբաթ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել էին ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
16:20 - 19 մայիսի, 2020
Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

civilnet.am: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին, արձագանքելով ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովին, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա:  «Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։  Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:  Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար: Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»,- տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ Էլմար Մամեդյարովը նույն տեսակոնֆերանսի ժամանակ, մասնավորապես, ասել է․ «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ խանգարելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խթանմանը՝ ստեղծելով տարածաշրջանային կայունության և անվտանգության նոր սպառնալիքներ»։ «Ադրբեջանը հանձնառու է հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը։ Դրա հետ մեկտեղ բանակցությունները չեն կարող տևել հավերժ և չպետք է ծառայեն իրավիճակի շարունակությանը, որը ծագել է ուժի կիրառման արդյունքում»,- ասել է Մամեդյարովը։
10:39 - 13 մայիսի, 2020
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի հայտարարությունները «չեն ծառայում հակամարտության բանակցային կարգավորմանը» |civilnet.am|

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի հայտարարությունները «չեն ծառայում հակամարտության բանակցային կարգավորմանը» |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 6-ին Ազգային ժողովում արած հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Խոսնակի համոզմամբ՝ «նման հայտարարություններով Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ հենց Հայաստանն է խոչընդոտում հակամարտության կարգավորմանը, հետևաբար՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը»։ Աբդուլլաևան կարծում է, որ «նման հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից»։ «Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ հայտարարությունները ամենևին չեն ծառայում բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը»,- ասել է Աբդուլլաևան։  Ադրբեջանական արտաքին գերատեսչության խոսնակի խոսքով՝ «ցանկացած լարվածության համար, որը կարող է ծագել հակամարտության կարգավորման հարցում, պատասխանատու է լինելու հայկական կողմը»։ Մայիսի 6-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մի քանի անգամ հարց ուղղվեց ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ փուլային տարբերակով կարգավորման հայտարարության մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որը ընդունելի է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Նա մի քանի անգամ շեշտեց, որ իր դիրքորոշումները չեն փոխվել՝ «սկսած 2018 թվականի մայիսի 8-ից, անգամ մի ստորակետ»։
23:06 - 07 մայիսի, 2020
Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը
 |news.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը |news.am|

news.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաեւան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի խորհրդարանում բարձրաձայնված հայտարարությունն այն մասին, որ հակամարտության կարգավորման Երեւանի դիրքորոշումը բոլորովին չի փոխվել 2018-ից։ «Այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ Հայաստանը խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ դրանով իսկ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ձեռքբերմանը։ Այս հայտարարությունը ակնհայտ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցություններից, միջազգային հանրության պահանջների կատարումից, առաջին հերթին՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերից, եւ այդպիսով խոչընդոտ հանդիսանում հակամարտության կարգավորման համար»,- ընդգծել է նա։ «Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ հայտարարությունները բոլորովին չեն ծառայում բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը եւ գիտակցի, որ վերջիվերջո Ադրբեջանը, իր սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Պատասխանատվությունը որեւէ լարվածության համար, որը կարող է ծագել հակամարտության կարգավորման շրջանակներում, ընկնում է հայկական կողմի վրա»,- նշել է նա։
21:47 - 07 մայիսի, 2020
Մամեդյարով․ Հայաստանը քայլեր է ձեռնարկում վիժեցնելու բանակցային գործընթացը
 |civilnet.am|

Մամեդյարով․ Հայաստանը քայլեր է ձեռնարկում վիժեցնելու բանակցային գործընթացը |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Minval.az կայքին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Ղարաբաղյան բանակցությունների փուլին։   «Ադրբեջանական կողմն աջակցում է հակամարտության կարգավորման շուրջ առարկայական և արդյունքին միտված բանակցություններին, և մենք միշտ հայտարարել ենք, որ բանակցությունները կշարունակենք, քանի դեռ տեսանելի են խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է՝ հաշվի առնելով ինչպես մեր պետության բարձրագույն օրենքը, այնպես էլ միջազգային իրավունքը, Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու լիակատար իրավունք ունի բոլոր միջոցներով իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես դա ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Փարիզի խարտիայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերում»,- ասել է Մամեդյարովը: Մամեդյարովը հիշեցրել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ մարտի 21-ի իր տեսակապով հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե քննարկվում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակ, որը ենթադրում է հայկական ուժերի ետքաշում որոշ տարածքներից․ «Ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարը կրկնեց, որ հողերի վերադարձի հարցը չի քննարկվում, ինչպես նաև անդրադարձավ ժողովուրդների անվտանգության և ինքնորոշման սկզբունքին։ Պարզ է, որ այդ հռետորական հարձակումը նրանց կողմից արվել է ներքին լսարանին հանգստացնելու նպատակով։ Հակառակ դեպքում, նույն Մնացականյանը չէր միանա այդ հայտարարությունից մի քանի ժամ անց տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցությունները շարունակելուն»։ «Բանակցային գործընթացի շրջանակներում իրեն փակուղում զգալով՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում այն վիժեցնելու ուղղությամբ, սադրանքներ է իրականացնում։ Սա է այն, ինչին նրանք ցանկանում են հասնել՝ վնաս հասցնել բանակցային գործընթացին՝ պատասխանատվությունը բարդելով Ադրբեջանի վրա»։ Լրագրողի հարցին, թե ինչ է իրականում կատարվում բանակցությունների ժամանակ, Մամեդյարովը պատասխանել է․ «Հայտնի է, որ բանակցությունները գաղտնի են։ Դրանց մանրամասները չեն հրապարակվում, սակայն բանակցությունների ընդհանուր շրջանակը մինչ օրս բազմիցս ուրվագծվել է համանախագահների կողմից, ինչպես նաև համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններում։ Նրանց մեջ իրենց արտացոլումն են գտել հակամարտության փուլային կարգավորման տարրերը, այսինքն՝ հակամարտության հետևանքների վերացումը, որտեղ սկզբնական փուլում նշվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքների ազատագրումը, այդ տարածքներից վտարված ադրբեջանցիների վերադարձը հայրենի օջախներ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների բացումը։ Ենթադրվում է Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների համատեղ բնակության համար պայմանների ապահովում որոշ ժամանակ՝ հետագա փուլերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի դիտարկմամբ: Հայկական կողմը,- որը պնդում է, թե այդ տարրերն իբր չեն քննարկվել, իսկ բանակցությունների սեղանին դրված չէ որևէ փաստաթուղթ,- իր հայրենակիցներին խաբելու փոխարեն, ավելի լավ կլիներ, ժամանակ չկորցնելով, սեփական ժողովրդին նախապատրաստել խաղաղության, ինչպես համաձայնել է միջազգային հանրության առաջ»։ Ավելին կարդացեք Civilnet.am կայքում։
19:03 - 28 ապրիլի, 2020
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։   Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Մասնակիցները քննարկել են տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:  Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս տեսակետից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են իրենց հայտարարությունը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի համաշխարհային զինադադարի վերաբերյալ կոչը:   Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն:
23:27 - 21 ապրիլի, 2020
Պատմությունն ու ժողովրդավարությունն Ադրբեջանի ուժեղ կողմերը չեն. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին |tert.am|

Պատմությունն ու ժողովրդավարությունն Ադրբեջանի ուժեղ կողմերը չեն. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին |tert.am|

tert.am: Խորհուրդ կտամ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակին և պատասխանելով վերջինիս հայտարարության հետ կապված հարցին: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև. Հարց. Ադրբեջանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է Ձեր՝ նախօրեին տարածված մեկնաբանությանը: Այս հայտարարության մեջ կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, ինչպես նաև բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ձեր համառոտ արձագանքները, ըստ ադրբեջանական կողմի, արտացոլում են հայկական կողմի սահմանափակ մտածելակերպը: Կարիք կա մեկնաբանության: Պատասխան. Կա, բայց շատ համառոտ: Ես չեմ համարում, որ բառերի քանակը որևէ ձևով կարող են վկայել արտահայտվող մտքի ճշմարտացիությունը և արժեքը: Դրա լավագույն օրինակը հենց Ադրբեջանի ԱԳ խոսնակի հայտարարությունն է, որտեղ փորձ է կատարվում փաստարկների բացակայությունը քողարկել իրականության հետ աղերս չունեցող բառակույտերով: Այդ տեսակետից կուզենայի անդրադառնալ երկու կետի՝ պատմությանը և ժողովրդավարությանը: Ընդհանրապես կուզենայի խորհուրդ տալ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ «պատմական Ադրբեջան» արտահայտության կիրառումից: Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական, և թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է: Մենք հասկանում ենք, որ այդ երկրում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, որին մենք չենք ցանկանում միջամտել, սակայն դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չենք կարող չհիշեցնել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա հավանաբար այս հարցում ևս մենք ադրբեջանական կողմի հետ ունենք խիստ տարբերվող պատկերացումներ: Օրինակ, մենք չենք կարող համարել, որ իշխանության փոխանցումը մեկ ընտանիքի տարբեր անդամների միջև ժողովրդավարական պրակտիկայի մաս է կազմում: Ադրբեջանի ցածր ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ մեր գնահատականը շարունակաբար հաստատվում է նաև տարբեր միջազգային դերակատարների կողմից, որոնք գնահատում են մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը տարբեր ինդեքսների միջոցով: Այս դեպքում նույնպես պետք է փաստենք, որ ժողովրդավարությունը ևս Ադրբեջանի ուժեղ կողմը չէ: Վերջում կուզենայինք ընդգծել, որ խորապես հավատում ենք, որ անգամ առկա ընկալումների տարբերությունների դեպքում հնարավոր է պահպանել շփումների հարգալից տոնայնությունը և այս մաղթանքը հասցեագրում ենք նաև ադրբեջանական կողմին»:
11:43 - 15 մարտի, 2020
Այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին. Ադրբեջանի ԱԳՆ |24news.am|

Այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել ԼՂ հայերին. Ադրբեջանի ԱԳՆ |24news.am|

«Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», - այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Աբդուլաևան նման հայտարարություն է արել փորձելով հանդիպումը կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ հավելել է ԱԳՆ խոսնակը:
06:21 - 13 մարտի, 2019