Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Բաքվին և Երևանին կոչ ենք արել մոտ ժամանակներս ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Զախարովա |1lurer.am|

Բաքվին և Երևանին կոչ ենք արել մոտ ժամանակներս ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանն աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ իր մանդատին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանային այն իրողությունները, որոնք առաջացել են 2020 թ. հետո։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն։ Նրա խոսքով՝ այդ դիրքորոշմանը լիովին աջակցում են ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ «Դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ։ Փաստաթղթում կոչ է արվել Բաքվին և Երևանին մոտ ժամանակներս ընդունել համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրավիճակն անմիջականորեն, տեղում շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք քննարկվել են եռյակի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումների ժամանակ»,- ասաց Զախարովան։ Նա նշեց, որ 2021 թ. սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած շփումների արդյունքում համանախագահները 2021 թ. դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին են փոխանցել հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ «հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկներ»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դա ուղղված էր հրատապ խնդիրների, հումանիտար և հարցերի լուծմանը, առաջին հերթին՝ սոցիալ-տնտեսական ոլորտում։ «Մենք պաշտոնական արձագանք ենք ակնկալում կողմերից, այդ թվում՝ եռյակի տարածաշրջանային այցերի վերսկսման հնարավորության հարցում»,- հավելեց Զախարովան։
13:45 - 20 հունվարի, 2022
Ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ․Մարիա Զախարովա |tert.am|

Ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ․Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական արևելյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք հանգեցրել են երեք հայ զինծառայողի մահվան:Նա նշել է, որ ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ և կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ուղով:«Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական բաղադրատոմսը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և հաջորդիվ սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է, ինչպես որ ֆիքսվել է երեք պետությունների ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունում»,-ասել է Զախարովան:
18:11 - 13 հունվարի, 2022
ՌԴ-ի և ԱՄՆ-ի անվտանգության շուրջ բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝  նեղ կազմով

 |armenpress.am|

ՌԴ-ի և ԱՄՆ-ի անվտանգության շուրջ բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով |armenpress.am|

armenpress.am: Ժնևում անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այսօր արդեն Ժնևում վայրէջք է կատարել ինքնաթիռը՝ մեր դիվանագետներով և զինվորականներով, որոնց մոտ հունվարի 9-ի երեկոյան նախատեսված է անվտանգության խնդիրների շուրջ ամերիկացիների հետ բանակցությունների նեղ կազմի առաջին փուլը։ Վաղը այդ աշխատանքը կշարունակվի արդեն լայն ձևաչափով։ Համապատասխանաբար, երկու օր՝ հունվարի 9-ը և 10-ը, նրանք կնվիրեն բանակցային գործընթացին»,- նշել է նա։ Ռուսաստանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների գծով բանակցությունների Ժնև է ժամանել աշխատանքային տրամադրվածությամբ և կոնկրետ հարցերով զբաղվելու ցանկությամբ, հայտարարել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: «Կարևորն այն է, որ մենք ունենք աշխատանքային տրամադրություն, աշխատանքային տրամադրվածություն, իրողությունների ըմբռնում  և անվտանգության կոնկրետ հարցերով իսկապես զբաղվելու ցանկություն,- նշել է դիվանագետը: - Դա կլինի ռուս մասնագետների զրույցը ամերիկացի գործընկերների հետ, իսկ թե իրենց ում տեղը կդնեն կամ ում դերում իրենց կդրսևորեն ամերիկացիները, կտեսնենք։ Մեր մասնագետներն այնտեղ են գնացել կոնկրետ աշխատանքին մասնակցելու ցանկությամբ»։ Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան  ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ առաջիկա բանակցություններին գնում է «իրատեսության, այլ ոչ թե լավատեսության զգացումով»: Զախարովան իր հերթին ամերիկյան կողմին խորհուրդ է տվել ինչ-որ կերպ բարձրացնել իրենց տրամադրությունը։ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության կազմում են ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները: Ռուսական դիվանագիտական գերատեսչության կողմից այն գլխավորում է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ամերիկյան դիվանագիտությունը կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի, ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը: Դրանք ամերիկյան կողմին են փոխանցվել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում կայացած հանդիպմանը։
17:35 - 09 հունվարի, 2022
Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների հանդիպումը հասել է իր նպատակին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ |factor.am|

Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների հանդիպումը հասել է իր նպատակին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: Ադրբեջանի և Հայաստանի հասարակական գործիչների հանդիպումը հասել է իր նպատակին։ Այս մասին այսօր ամենշաբթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան։ «Մենք կարծում ենք, որ երկու երկրների, այսպես ասած, հասարակական ակտիվիստների հանդիպումը հասել է իր նպատակին, այն է՝ բարեկամական կապի հաստատումը երկու հարևան երկրների գիտական, ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջև, ինչը բարենպաստ ֆոն է ստեղծում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողական կարգավորման համար»,- ասել է Զախարովան։ «Մենք աջակցել, աջակցում և աջակցելու ենք նման նախաձեռնություններին: Մենք կարծում ենք, որ չափազանց հրատապ է ունենալ նման համախմբող օրակարգ, որը կնպաստի առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնք մթնոլորտ են ձևավորում՝ այլ ուղղություններով առաջ շարժվելու համար»,- ասել է Զախարովան: Նա նաև հայտնել է, որ ապագայում նախատեսվում է կանոնավոր կերպով նման շփումներ իրականացնել, այդ թվում՝ Ադրբեջանում և Հայաստանում։
14:47 - 30 դեկտեմբերի, 2021
Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա |armenpress.am|

Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը զարգացնում է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովայի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների առարկայական քննարկումը շարունակվում է երեք պետությունների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում: «Այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ համալիրը, այդ թվում` ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան: Նա նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: «Մոսկվայում ողջունում են միջազգային ջանքերը, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Բայց այս դեպքում, շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային իրողությունները, Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը»,- ասել է Զախարովան:
16:37 - 24 դեկտեմբերի, 2021
Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն և համբերություն է մաղթել |armenpress.am|

Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն և համբերություն է մաղթել |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկն է: Lրագրողների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության կարգավորման գործում: «Ցանկանում եմ համբերություն Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաեւ բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, նրանց, ովքեր անմիջականորեն վերահսկում են իրավիճակը»,- ասել է  Զախարովան: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, եթե բոլոր կողմերը առավելագույն ջանքեր գործադրեն: Նա արձանագրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են, և Երևանը ու Բաքուն պահպանում են իրենց հանձնառությունը՝ դրույթները անվերապահորեն պահպանելու հարցում:
15:10 - 24 դեկտեմբերի, 2021
ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միացումն արժանի է ուշադրության․Մարիա Զախարովա |hetq.am|

ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միացումն արժանի է ուշադրության․Մարիա Զախարովա |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով «Вестник Кавказа»-ի լրագրողի հարցին, դրական է գնահատել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդ երկրի կարգավիճակ տալու նպատակով բանակցություններ սկսելու ուղղությամբ։  «Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը, որը, ըստ էության, հանդիսանում է եվրասիական ինտեգրման գաղափարախոսը, ուշադրության արժանի է։ Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են դրա նպատակները, սկզբունքներն ու հետաքրքրված են առավել սերտ ինտեգրմանն ու առավել սերտ փոխգործակցությանը։ Առաջին հերթին մենք նկատի ունենք ԱՊՀ երկրներին, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ պահպանում են առավել սերտ կապեր՝ համագործակցության առումով»,- նշել է Զախարովան։  Ըստ Զախարովայի՝ Ադրբեջան-ԵԱՏՄ երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կարող է նպաստել տարածաշրջանում երկկողմանի առևտրի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ «Ինչպես նաև, իհարկե, մասշտաբային տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Այդուհանդերձ, Զախարովան հավելել է, որ Հայաստանը կարող է խոչընդոտել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուն։ «Ինչպես գիտեք, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվում է բոլոր անդամ պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի փորձագիտական մշակման արդյունքներով»,- եզրափակել է ռուս դիվանագետը։
20:10 - 15 դեկտեմբերի, 2021
ՌԴ-ն ողջունում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

 |armenpress.am|

ՌԴ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ողջունում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ելնում ենք նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի բարիդրացիականության և վստահության մթնոլորտի ձևավորմանը և´ տարածաշրջանում, և´ ժողովուրդների միջև: Այս տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող երկկողմ երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը՝ հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար»,- նշեց Զախարովան: Ինչ վերաբերվում է երկու երկրների կողմից ներկայացուցիչների նշանակմանը, Զախարովան ասաց, որ դա տրամաբանական և ողջամիտ քայլ է: «Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- եզրափակեց Զախարովան:  
18:44 - 15 դեկտեմբերի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության սրմանը  նպաստող հայտարարություններից և գործողություններից    
 |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից և գործողություններից |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ կոչ է արել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը:«Մենք հաճախ ստիպված ենք մեկնաբանել կողմերի արած հայտարարությունները: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք այնպիսի հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունից, որոնք կարող են նպատել բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դանդաղեցմանը, ինչպես նաև այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը: Այդ ամենից պետք է զերծ մնալ»,- ասել է Զախարովան:Այս մասին դիվանագետն ասել է պատասխանելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետների վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին հարցին:
18:33 - 09 դեկտեմբերի, 2021
Ուկրաինան իր բանակի կեսը տեղափոխել է Դոնբաս. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Ուկրաինան իր բանակի կեսը տեղափոխել է Դոնբաս. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի զինված ուժերը 125 հազար մարդու են մոբիլիզացրել Դոնբասի հակամարտության գոտում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինան արդեն իր բանակի կեսը՝ 125 հազար մարդ, տեղակայել է Դոնբասում գտնվող հակամարտության գոտի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, թե Դոնբասի նկատմամբ Կիևի քաղաքականությունը վերջ է դնում Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորմանը։ Զախարովայի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը հանգեցնում է մինսկյան պայմանավորվածությունների «ապամոնտաժմանը»: Զախարովան մեկնաբանել է Ուկրաինա օտարերկրյա զորքեր ընդունելու մասին օրինագիծը: «ՆԱՏՕ-ի զորամիավորումների հնարավոր ուղարկումն Ուկրաինա դաշինքի երկրներին մեղսակից կդարձնի Դոնբասում խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցագործություններին,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
13:58 - 01 դեկտեմբերի, 2021
Ապաշրջափակման դեպքում փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և ՀՀ-ի ու Ադրբեջանի օրենսդրության հիման վրա. Զախարովա |armenpress.am|

Ապաշրջափակման դեպքում փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և ՀՀ-ի ու Ադրբեջանի օրենսդրության հիման վրա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում հնարավոր վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի ու Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճանապարհներին մաքսային հսկողություն կիրականացվի, թե ոչ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում տեղի ունենա:  «Մենք կողմ ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Դրանք վերաբերում են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս կարևոր խնդիրներով երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը։ Այդ հարցերի ամբողջ համալիրը քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ Երեւան եւ Բաքու կատարած այցի ընթացքում: Մենք տեսնում ենք հաղորդակցության ապաշրջափակման լավ հեռանկարներ, իհարկե, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը: Ելնում ենք նաև նրանից, որ վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի և Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասաց Զախարովան:
16:46 - 25 նոյեմբերի, 2021
Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա |armenpress.am|

Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ:   Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը:  «Եռակողմ ջանքերի շնորհիվ համապատասխան աշխատանքը գործնականում իրականացվում է: Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումներին, ինչպես գիտեք, դա Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մեկնաբանելու իրավասությունն է: Կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ, եւ, իհարկե, հատուկ ուշադրությունն այժմ կենտրոնացած է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու, զարգացնելու վրա»,- ասաց Զախարովան:
16:16 - 25 նոյեմբերի, 2021