ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության սրմանը  նպաստող հայտարարություններից և գործողություններից    
 |tert.am|
18:33 - 09 դեկտեմբերի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից և գործողություններից |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ կոչ է արել զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը:

«Մենք հաճախ ստիպված ենք մեկնաբանել կողմերի արած հայտարարությունները: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք այնպիսի հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունից, որոնք կարող են նպատել բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման դանդաղեցմանը, ինչպես նաև այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրմանը և իրավիճակի խորացմանը: Այդ ամենից պետք է զերծ մնալ»,- ասել է Զախարովան:

Այս մասին դիվանագետն ասել է պատասխանելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետների վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին հարցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել