Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան |armenpress.am|

Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Արցախի գործընկերներին աջակցելու է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը վերականգնելու և այդ տեղերում կյանքը կրկին աշխուժացնելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին: «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Արցախի Հանրապետության գործընկերների թիկունքին ու ջանք ու եռանդ չենք խնայելու մեր բնակավայրերը վերականգնելու և այնտեղ կրկին կյանքն աշխուժացնելու ուղղությամբ»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ պատերազմի առաջին տասնօրյակում Հայաստանում կապիտալ շինարարության տեմպերը որոշակիորեն ընկել էին, սակայն հետագայում հնարավոր է եղել վերականգնել դրանք, ինչի հետևանքով կապիտալ շինարարության ոլորտում լուրջ խնդիրներ չեն առաջացել:
17:38 - 18 նոյեմբերի, 2020
Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

1lurer.am: Ի՞նչ քայլեր են արվում մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերականգնողական բուժման ոլորտում անելիքները շատ են: «Երեք հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք՝ զինվորներին վերադարձնելու լիարժեք կյանքի. առաջին՝ եղած հզորությունների վերականգնում՝ մասնագետների վերապատրաստումից մինչև շենքային պայմաններ, երկրորդ՝ նոր հզորությունների ստեղծում. մինչև 250 մահճակալանոց վերականգնողական մեծ կենտրոնի կառուցում, երրորդ՝ այդ հզորություններին մշտական աջակցություն՝ պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով: Դա պետբյուջեի վրա կնստի 2-2.5 մլրդ դրամ: Դրանք վերջնական հաշվարկներ չեն և դեռ ներառված չեն բյուջեի նախագծում: Այդ հարցում մեզ պետք է աջակցի նաև սփյուռքը»,- ասաց նախարարը: 
17:36 - 18 նոյեմբերի, 2020
ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս իր նշած ճանապարհային քարտեզի աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների պատրաստվո՞ւմ է, կառավարության կազմի փոփոխություններ լինելո՞ւ են, արդյոք իրենց քաղաքական թիմն ունի՞ անհրաժեշտ վստահության պաշար՝ իրականացնելու Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված փոփոխությունները։ Փաշինյանը, պատասխանելով Բաբաջանյանի հարցին, նշեց, որ հրապարակած ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Նա շեշտեց, որ, ինչպես գրել է, իրենց համար կարեւոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունն ու անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում։Երկրորդ ուղղությունը, ինչպես ասաց վարչապետը, պատերազմի հետեւանքների վերացումն է, եւ վեց ամիս անց՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշեն հետագա անելիքները․«Ինչպես նախկինում եմ ասել՝ առնվազն ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա։ Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ հիմա քննարկումների շրջան է, այդ որոշումները կհրապարակվեն, երբ կայացվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության կառուցվածքի փոփոխություն չի քննարկվում։Բաբաջանյանը հարցրեց նաեւ՝ արդյոք պատկերացնո՞ւմ են ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը, ըստ նրա, եւս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել։«Ընդհանուր առմամբ շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ։ Մեր խնդիրն է հիմա՝ ձեւավորել համաձայնության մթնոլորտ, եւ, կարծում եմ, այդ մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն»,- պատասխանեց վարչապետը՝ շեշտելով, որ իրենք վերջիններն ապահովելու համար ունեն բավարար ներուժ։
17:13 - 18 նոյեմբերի, 2020
Զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո․ Տոնոյան

Զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո․ Տոնոյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ մոբիլիզիացիայով Արցախ մեկնած ծառայողներ կան, որոնք սեպտեմբերի 27-ից մինչ օրս ծառայության մեջ են, արդյոք չի՞ նախատեսվում նրանց հետ ուղարկել կամ կարճատեւ արձակուրդ տալ։ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ի պատասխան ասաց, որ, հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, ԶՈւ-երի վերատեղակայումներ, զորահավաքային ռեսուրսի, ժամկետային պարտադիր ծառայողների արձակումների եւ ազատումների վերաբերյալ տեղեկությունն ավելի ուշ կտրամադրվի՝ դեկտեմբերի 1-ից հետո, երբ արդեն վերջնական կառուցվածք եւ պատկերացում կունենան ԶՈւ-ի տեղակայման վերաբերյալ։
16:44 - 18 նոյեմբերի, 2020
ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը: Այս համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառվարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: «Այս վարկային համաձայնագրով նախատեսված էր կառուցել Հրազդանի տարածաշրջանից, մասնավորապես, Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ, Դդմաշենում՝ ենթակայան և Այրումում՝ փոխակերպիչ կայան, որը հնարավորություն կտա Հայաստանի էներգոհամակարգին զուգահեռ աշխատանք ապահովել և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ միաժամանակ»,- ասաց Վարդանյանը: Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում են Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի՝ մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Անդրադառնալով հարցին, թե ինչու են մասհանումների կատարման ժամկետը երկարաձգում՝ նա ասաց, որ նախորդ կառաավարության կողմից ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր, և չէր իրականացվում, որպեսզի գնահատվեին դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը և այլ հնարավոր իրականացման մեթոդները: Նախագիծն ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:
11:03 - 18 նոյեմբերի, 2020
Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից․ Աննա Կոստանյան |shantnews.am|

Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից․ Աննա Կոստանյան |shantnews.am|

shantnews.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ելույթում, խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին, նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից, հարկավոր է միավորել մտավոր ներուժը և այդկերպ կանխել արտաքին բոլոր սպառնալիքները։ «Մենք պետք է դիմակայենք արտաքին թշնամուն և հակառակը՝ չստեղծենք ներսում թշնամիներ մեր եղբայրների շրջանում։ Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից, այդ թվում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության և առանձին պատգամավորների և խմբակցության մակարդակով»,- ասաց պատգամավորը։ Աննա Կոստանյանը բոլորին կոչ արեց ինչպես առօրյա իրավիճակներում, այնպես էլ սոցիալական հարթակներում, օր առաջ դադարեցնել պառակտման, ատելության և բռնության քարոզի կոչերը։  
21:22 - 17 նոյեմբերի, 2020
ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ներկայացրել է հրաժարականի դիմումը

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ներկայացրել է հրաժարականի դիմումը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և կապերի բաժնից։  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 
18:37 - 17 նոյեմբերի, 2020
Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները |armenpress.am|

Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառները: Այս հարցին Թովմասյանն անդրադարձավ նոյեմբերի 17-ին գումարված հերթական նիստի ընթացքում: «Ես նոյեմբերի 10-ի փաստաթղթին ծանոթացել եմ մամուլից, հաջորդ օրը գնացել եմ Արցախ` հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող ենք անել և արդյոք այդ փաստաթուղթը հնարավոր է խմբագրել կամ որևէ բան կարող ենք արդյոք փոխել, թեկուզ` ժամկետների մասով: Հանդիպել եմ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Հանդիպել եմ ՀՀ վարչապետին, Հանրապետության նախագահին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հանդիպել եմ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին, արել եմ ամենը, որպեսզի հասկանամ, թե ինչ է հնարավոր անել: Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում: Ես չէի կարող այդ մասով լռել: Ես կայացրել եմ խմբակցությունից դուրս գալու որոշում, դիմումը ներկայացրել եմ»,- ասաց Թովմասյանը: Պատգամավորը հավելեց, որ այդ քայլով իր բողոքն է արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Պատգամավորի մանդատից չհրաժարվեցի իմ շատ գործընկերների, ինչպես նաև արցախցի մի շարք հարգելի մարդկանց խնդրանքով: Ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում, իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է»,- նշեց Թագուհի Թովմասյանը:
17:41 - 17 նոյեմբերի, 2020
ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն ներկայացնում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նիստին ներկա է միայն քաղաքական մեծամասնության մի քանի պատգամավոր: Ընդդիմությունը պնդեց, որ այս իրավիճակում պատրաստ չեն այլ հարց քննարկել, քան ռազմական դրության չեղարկումն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուստի հեռացան նիստերի դահլիճից: Ֆինանսների նախարարը, մոտենալով խոսափողին, պատասխանեց ավելի վաղ ելույթ ունեցած Միքայել Մելքումյանին, թե ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում: Նախարարը հայտարարեց` հավատարիմ է մնալու իր երդմանը ու բարեխղճորեն կատարելու է այն պարտականությունները, որոնք ստանձնել է նախարարի պաշտոնում նշանակվելիս: Գլխավոր ֆինանսիստը հիշեցրեց, որ Կառավարությունն օրենքով ու միջազգային պայմանագրերով ստանձնած որոշակի պարտավորություններ ունի, ինչը ենթադրում է, որ բյուջեն պետք է հաստատվի, և ստանձնած պարտավորությունները կատարվեն: Նախարարի խոսքով` բյուջեի արմատական փոփոխությունների մասին խոսակցությունները խնդրահարույց են, վերջինիս համոզմամբ` կազմված նախագծում տրամաբանություն ու քաղաքականություն է դրված: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրությունը հաստատվելը: 2021 թվականին նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտ, նախանշված է 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ ծախս, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ: Հավանական է համարվում 3,2 % տնտեսական աճի սցենարը:
16:02 - 17 նոյեմբերի, 2020