Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

ԱԺ կիսադատարկ դահլիճում նախարարը ներկայացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն ներկայացնում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նիստին ներկա է միայն քաղաքական մեծամասնության մի քանի պատգամավոր: Ընդդիմությունը պնդեց, որ այս իրավիճակում պատրաստ չեն այլ հարց քննարկել, քան ռազմական դրության չեղարկումն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուստի հեռացան նիստերի դահլիճից: Ֆինանսների նախարարը, մոտենալով խոսափողին, պատասխանեց ավելի վաղ ելույթ ունեցած Միքայել Մելքումյանին, թե ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում: Նախարարը հայտարարեց` հավատարիմ է մնալու իր երդմանը ու բարեխղճորեն կատարելու է այն պարտականությունները, որոնք ստանձնել է նախարարի պաշտոնում նշանակվելիս: Գլխավոր ֆինանսիստը հիշեցրեց, որ Կառավարությունն օրենքով ու միջազգային պայմանագրերով ստանձնած որոշակի պարտավորություններ ունի, ինչը ենթադրում է, որ բյուջեն պետք է հաստատվի, և ստանձնած պարտավորությունները կատարվեն: Նախարարի խոսքով` բյուջեի արմատական փոփոխությունների մասին խոսակցությունները խնդրահարույց են, վերջինիս համոզմամբ` կազմված նախագծում տրամաբանություն ու քաղաքականություն է դրված: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրությունը հաստատվելը: 2021 թվականին նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 569 միլիարդ դրամի եկամուտ, նախանշված է 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ ծախս, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ: Հավանական է համարվում 3,2 % տնտեսական աճի սցենարը:
16:02 - 17 նոյեմբերի, 2020
Իշխանության քարոզչամեքենան զբաղված է մեկ գործով՝ շենքը գրավելու դեպքերը փորձել բարդել ընդդիմախոսների վրա․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Իշխանության քարոզչամեքենան զբաղված է մեկ գործով՝ շենքը գրավելու դեպքերը փորձել բարդել ընդդիմախոսների վրա․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Հենց հիմա իշխանությունը և իշխանության քարոզչամեքենան, ամբողջ գործերը թողած, զբաղված է մեկ գործով՝ շենքը գրավելու, գույքը ջարդելու դեպքերը փորձել բարդել ընդդիմախոսների վրա: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբ տեսել եմ կառավարության դիմացի ցույցը շարժվում է Ազգային ժողով, ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ կատարել և հայտարարել եմ, որ գնում եմ ԱԺ և կոչ եմ արել մեր պատգամավորներին, անձնակազմին գալ: Նրանք պահել են դահլիճը, ինչպես տեսնում եք, ԱԺ դահլիճը ջարդած չէ, ինչպես կառավարության դահլիճը»,-ասաց նա և նկատեց, որ դրան ի հակառակ՝ այդ տեսանյութերից կտորներ են առանձնացնում և այլ կերպ ներկայացնում: «Դադարեցրեք այս անբարոյականությունը: Մարդուն վերագրել մի բան, որ չի արել, անբարոյականություն է, մի արեք, մեծ մարդիկ եք: Ապշած եմ ուղղակի, դուք չեք եկել այս շենքը պահել, մենք եկել ենք, ու հիմա էլ այդ մարդկանց նկարները կտրում, գցում եք, հո մանկապարտեզ չէ»,-ասաց նա և նշեց, որ լուրջ խնդիրներ կան լուծելու:
14:00 - 17 նոյեմբերի, 2020
Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ԱԺ պատգամավոր |1lurer.am|

Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ԱԺ պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 10-ի գիշերը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և մյուս փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, թանկարժեք մեքենաներով՝ համարները հանած, եկել են Կառավարության շենք և, ըստ վկաների պնդման՝ իրենց հետ բերել են մի խումբ քաղաքացիների, որոնք քրեորեն պատժելի արարքներ են կատարել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ նշված երկու անձինք չեն կոտրել ոչինչ, սակայն կազմակերպել են այդ գործողությունները: Նա հույս հայտնեց, որ այդ նույն մարդիկ նույն կազմակերպվածությամբ կմեկնեն Արցախ, որտեղ կփորձեն պատուհաններ վերականգնել, որպեսզի արցախցիները չմրսեն: Սարգսյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իշխանությունը ձևավորում է զինված խմբեր, որոնք ինքն է ղեկավարում:  «Կասեմ հակառակը, որ մեզ երկու տարի շարունակ մեղադրում են մեր այս թավիշային գործունեության համար։ Մեզ որևէ մեկը մինչև այս չի մեղադրել բռնի գործունեություն անելու կամ որևէ զինված խումբ կազմակերպելու համար: Մենք լուռ տանում ենք բոլոր հարվածները, բոլոր վիրավորանքները և որևէ քայլ չենք ձեռնարկում։ Վարչապետը նույնպես երեկ նշել է, որ մենք մնալու ենք միայն օրենքի սահմաններում, և բռնությունը Հայաստանում տեղ չի կարող ունենալ և չունի»,- ասաց պատգամավորը։ Սարգսյանն ընդգծեց, որ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի։ Անդրադարձավ նաև ՀՀ նախագահի երեկվա ելույթին՝ նշելով, որ ասվում է կա պահանջ, և դա լուծման ճանապարհ է, այնինչ, պատգամավորի խոսքով, հրապարակում երեկ եղել են, տարբեր հաշվարկներով՝ 2000-3000 մարդ, մինչդեռ առաջին օրը եղել է 5000։ Ասաց, որ նախագահի կոչից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին գրել, որ վարչապետին ասեն՝ հանկարծ հրաժարական չտա, և իրենք երկիրը նախկին թալանչիներին չեն թողնելու։ Ընդգծեց նաև, որ այնպիսի իրավիճակ է, որ կան հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, կորոնավիրուսով վարակված մեծ թվով բնակչություն, և այդ պայմաններում արտահերթ ընտրությունների մասին չպետք է խոսել։ 
13:54 - 17 նոյեմբերի, 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով |armenpress.am|

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրի Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով: Այս մասին նոյեմբերի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «18:30 հրավիրում ենք արտահերթ նիստ, այդ նիստի ժամանակ առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունեն: Ռազմական դրությունը հայտարարվել է երկրում մոբիլիզացիայի համար: Մոբիլիզացիան ավարտվել է: Խնդրում եմ գալ այդ նիստին ու ռազմական դրությունը հանելու համար կողմ քվեարկել»,- ասաց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկեց միասին նախագիծ կազմել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության հետ կապված ու մեկ այլ արտահերթ նիստում քննարկել նաև այդ հայտարարության հարցը:
12:25 - 17 նոյեմբերի, 2020
Եթե ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի. Լենա Նազարյան |1lurer.am|

Եթե ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի. Լենա Նազարյան |1lurer.am|

1lurer.am: Ոչ մեկը չի ժխտում, որ կառավարող ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես դա ընդունում եմ, և կլինեն հետևություններ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:  «Բայց նաև այդ պատասխանատվությունն է վարչապետին մղել ստորագրելու այդ հայտարարությունը, որով 25-30 հազար զինվորների կյանք է փրկվել, և նրանք դա գիտեն, իրենց հարազատները դա գիտեն: Այդ հայտարարությամբ է փրկվել Ստեփանակերտը, ուրեմն նաև՝ Արցախը»,- նշեց Նազարյանը:  Նա չընդունեց, որ տեղի ունեցածը դիտարկվում է որպես 2.5 տարվա կառավարման հետևանք, և պարզունակացվում է Արցախի խնդիրը: «Սա ոչ միայն 2.5 տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չի կարող լինել միայն, այլև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տեղաշարժերի հետևանք, որը պետք է հաշվի առնել այս մասին խոսելիս»,- ընդգծեց փոխխոսնակը: Նրա խոսքով՝ եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի: «Դուք չեք կարող գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել, մարդիկ սգի մեջ են»,- ասաց Նազարյանը: Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, ԱԺ փոխնախագահը նշեց. «Հայտարարության ստորագրման օրը Կառավարություն մտան մի խումբ մարդիկ, որոնք ջարդուփշուր արին կառավարության շենքը: Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքում էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Այս պայմաններում հրաժարական պահանջել հնարավոր չէ»: Լենա Նազարյանի ելույթից հետո ԲՀԿ պատգամավորները սկսեցին տեղից խոսել՝ վստահեցնելով, որ ԲՀԿ որևէ անդամ չի մասնակցել այդ անկարգություններին, եթե մասնակցել է՝ թող իրավապահ մարմինները պարզեն:    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց «կրքերը հանդարտեցնելու և հանգիստ աշխատանքային դաշտ վերադառնալու համար»:  
11:46 - 17 նոյեմբերի, 2020
Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

Մակունցն իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանության և հասարակության գերխնդիրն է համարում իրավիճակի կայունացումը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստում, արձագանքելով ընդդիմության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ կոչերին:  «Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի գերխնդիրն այսօր պետք է լինի կայունացումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունը, որը ստորագրվել է երեք պետությունների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Մենք հիմա շատ փխրուն վիճակում ենք ու բոլորով պետք է լուծումներ գտնենք: Մանդատ ունենալը, մանդատ պահելը շատ բարդ է, որովհետև մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք ու ծանր ապրումներ ունենք ինքներս մեր գրանցած անհաջողությունից»,- ասաց Մակունցը: Նա ստեղծված իրավիճակում չբացառեց նաև քաղաքական փոփոխությունները: «Բայց որոնք են դրանք, ինչն ենք ուզում փոխել: Որպես իշխանություն ունենք մեր մեղքն ու պատասխանատվության բաժինը 2,5 տարվա համար: Նման կրքեր բորբոքելով այս փուլում, երբ մեր պաշտոնյաները վարում են շատ կարևոր բանակցություններ, կարևոր գործընթացներ են տեղի ունենում Արցախի հետ կապված, որևէ կերպ չենք դրսևորում մեր հայրենասիրությունն ու պետականամետության դիրքորոշումը»,- նշեց Լիլիթ Մակունցը:
11:33 - 17 նոյեմբերի, 2020
Խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է փոխել ԱԺ նիստի օրակարգը
 |1lurer.am|

Խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է փոխել ԱԺ նիստի օրակարգը |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանը: Օրակարգում երկու հարց է՝ 2021 թվականի բյուջեի նախագիծը և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:  Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Արցախի համար զոհված զինծառայողների հիշատակը:  Մինչ օրակարգային հարցերին անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրեց արտահերթ նիստ գումարելու հարցը՝ եռակողմ հայտարարությունը քննարկելու վերաբերյալ: ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հիշեցրեց, որ եղել է խորհրդի նիստ, քվորում չի եղել, հետևապես, ըստ նրա, այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել քննարկել այդ հարցը:   «Հիմա եկել են, կարո՞ղ ենք քննարկել»,- հարցրեց Մարուքյանը: «Ձեր առաջարկած նախագծից պարզ չէր՝ ի՛նչ պետք է քննարկվեր, եթե պատգամավորները բացակա էին, դա անգործություն և պատահականություն չէր, դա դիրքորոշում էր, հիմա բոլոր հարցերը կարող ենք քննարկել»,- նշեց Նազարյանը:  Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունի «Իմ քայլը» նախագահի ուղերձի մասին: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ «Իմ քայլի» պաշտոնական դիրքորոշումը կներկայացնի Լիլիթ Մակունցը: Նաիրա Զոհրաբյանը ելույթում հայտարարեց, որ այս դահլիճում պետք է քննարկվեն միայն ռազմական դրության վերացման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը, այլ հարց քննարկելու բարոյական իրավունք չունենք: «Պետք է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հեռացնել նրան իշխանությունից, ՌԴ-ի հետ քննարկել և փորձել փրկել հայտարարության տակ թաքնված ականները: Սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքից հասցված ամենամեծ հարվածն էր»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը:  
10:34 - 17 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է ընտրի վարչապետ, ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․ ընդդիմադիր ուժերի առաջարկած քայերը

Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտություն: Այս մասին ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ընթացքում՝ իրենց հետագա քայլերը ներկայացնելիս, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր, սակայն ամեն ինչ ավարտված չէ. անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի: Պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումն Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախության»,- ասաց Ւշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի խոսքով՝ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է բանակցող, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այնուհետև նա ներկայացրեց այն սահմանադրական ճանապարհը, որով պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարակին․ «Կա երկու ճանապարհ։ Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հասկանար, հրաժարական տար: Այդ ճանապարհից ինքը հրաժարվել է: Երկրորդ օրինական ճանապարհը հետևյալն է. անհապաղ Ազգային ժողովը պետք է հրավիրի արտահերթ նիստ երկու օրակարգով՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն: Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո ԱԺ-ն պետք է  ընտրի վարչապետ, ժողովորդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է երեք խնդիր.  1. հնարավորինս վերատեսչության ենթարկի զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնի մեր կորուստները, 2. արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ,  3. սեղմ ժամկետներում կազմակերպի ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը և կձևավորի նոր իշխանություն: Պետք է հասարակական ճնշման տակ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը գնա այս քայլերին»:
19:48 - 16 նոյեմբերի, 2020
Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է |1lurer.am|

Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով: Հանձնաժողովն, ըստ Հայկուհի Հարությունյանի, վարույթը սկսել է դեռևս հուլիսին: Հարությունյանի խոսքով, հանձնաժողովը երկու անգամ հենց վարույթի մասնակցի ներկայացուցչի դիմումի հիման վրա ստիպված է եղել վարույթի ժամկետները երկարացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ կոնկրետ անձի պարզաբանումը: «Ազգային ժողովում նիստը, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ներկայացներ եզրակացությունն այդ մասով, հետաձգվեց, քանի որ պարոն Ծառուկյանը չէր մասնակցում»,- ասել է Հ.Հարությունյանը:
19:08 - 16 նոյեմբերի, 2020
Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հենց Դուք պիտի առաջարկեք ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները․ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պետք է արձանագրենք, որ մեր պետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ես նկատի չունեմ Ձեր ստորագրած հայտարարությունը, նկատի ունեմ այն իրողությունը, որ մենք միայն պատերազմի ընթացքում արձանագրեցինք, որ ունենք տոտալ անպատրաստ վիճակ, որը վերաբերում էր ընդհանրապես անվտանգության բոլոր մարմիններին, պաշտպանական գերատեսչությանը, դիվանագիտական ամբողջ համակարգին։ Պետք է խոստովանենք, որ Դուք ու Ձեր թիմը ձախողել եք այյս բոլոր ուղղություններով, եւ ավելի մեծ դավաճանություն է, որ ցայսօր ՊՆ, ԱԳՆ ղեկավարները, ԱԽ քարտուղարը շարունակում են պաշտոնավարել։ Առնվազն Դուք նաեւ պիտի հորդորեիք նրանց ժամ առաջ հրաժարական տալ եւ դրանով ավելի հասկանալի ու ընկալելի դառնալ հասարակությանն ու դժգոհ շրջանակներին: Այս իրավիճակից ելքը բացառապես Ձեզանով եմ պայմանավորում»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը պիտի առաջարկի ճանապարհային այն քարտեզը, որի վերջին քայլը պիտի լինեն արտահերթ ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով, որ յուրաքանչյուր օղակի գործունեությունը վերլուծվում է, կարվեն հետեւություններ։ «Ինչ վերաբերում է անելիքներին՝ մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության եւ օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է։ Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետեւ մենք խնդիր ունենք ՀՀ-ում վերականգնելու անվտանգությունն ու օրինականությունը, եւ ժողովրդավարական քննարկում ծավալելեու հնարավորությունը։ Կառավարության առաջին խնդիրն այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին։ Ես ասել եմ, որ մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որեւէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ասելով՝ նկատի ունի՝ բացառված է, որ ինքը որեւէ այնպիսի քայլ անի, որի արդյունքում կվտանգվի ազատ, օրինակ, արդար թափանցիկ ձեւով իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությունն ու իրավունքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն այդպիսի քայլ երբեք չի անի, իսկ որ ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորություն պիտի ունենա եւ էդ խոսքի արտահայտման եզրահանգումը պիտի կասկած չհարուցի, աներկբա է։ «Մենք, այո, գնալու ենք այդ ճանապարհով՝ ապահովելով նախ հանրային կայունությունը, անվտանգությունը եւ համերաշխությունը։ Իսկ վերջինն ինչպե՞ս է հնարավոր ապահովել ամենահակադիր տեսակետներ ունեցող քաղուժերի միջեւ․ դրա համար կա մի պայման․ բոլոր քաղաքական ամսնակիցները եւ գործող անձինք հստակ արձանագրեն, որ դատապարտում են բռնության որեւէ դրսեւորում եւ իրենց գործիքակազմում որեւէ պարագայում չի լինելու բռնության դրսեւորում։ Մյուս կողմից, ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգն ի վիճակի է կանխել այդպիսի որեւէ դրսեւորում»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։
15:02 - 16 նոյեմբերի, 2020
Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը․ Լուսինե Բադալյան

Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում , ես վայր եմ դնում իմ մանդատը․ Լուսինե Բադալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ... որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է։ Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին . ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը, հիշու'մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։
02:28 - 16 նոյեմբերի, 2020