«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով |armenpress.am|
12:25 - 17 նոյեմբերի, 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ կհրավիրի ռազմական դրությունը վերացնելու հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրի Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցով:

Այս մասին նոյեմբերի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«18:30 հրավիրում ենք արտահերթ նիստ, այդ նիստի ժամանակ առաջարկում ենք ռազմական դրությունը վերացնել, որից հետո երկրում վերադարձնել ազատությունները և հնարավորություն տալ, որ ժողովրդավարական գործընթացները տեղի ունեն: Ռազմական դրությունը հայտարարվել է երկրում մոբիլիզացիայի համար: Մոբիլիզացիան ավարտվել է: Խնդրում եմ գալ այդ նիստին ու ռազմական դրությունը հանելու համար կողմ քվեարկել»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանն «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկեց միասին նախագիծ կազմել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության հետ կապված ու մեկ այլ արտահերթ նիստում քննարկել նաև այդ հայտարարության հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել