ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Կոնգրեսական Քրիսսի Հոուլահանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան
 |shantnews.am|

Կոնգրեսական Քրիսսի Հոուլահանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան |shantnews.am|

shantnews.am: Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսսի Հոուլահանը: Նա իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասել է. «Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից հովանավորված ու հրահրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ: Միացյալ Նահանգներն աջակցել է և պետք է շարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային լուծմանը»: Կոնգրեսականը նաև տեղեկացրել է, որ կոնգրեսում հորդորել է անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել թե՛ Հայաստանի Հանրապետությանը, և թե՛ Լեռնային Ղարաբաղում ապրող հայությանը: Ֆինանսական այդ աջակցությունն ավելի քան արդիական է՝ տեսնելով բռնության այս գործողությունները։ Նա նշել է, որ պետք է շտապ գործել մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար:
11:49 - 21 հոկտեմբերի, 2020
Սենատոր Էդ Մարկին կոչ է արել Պոմպեոյին ԼՂ-ում անհապաղ հասնել հրադադարի
 |shantnews.am|

Սենատոր Էդ Մարկին կոչ է արել Պոմպեոյին ԼՂ-ում անհապաղ հասնել հրադադարի |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էդ Մարկին կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հասնել հրադադարի, մղել ԼՂ հակամարտության բանակցային լուծման։ Ուրբաթ նախատեսված է, որ Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Սենատորն իր հայտարարությա մեջ նշել է, որ հրադադարի նախորդ երկու պայմանավորվածություններն անմիջապես խախտել են, և որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվի է ուղարկում սիրիացի զինյալների։ «Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ռազմական ուժի ապօրինի օգտագործմամբ այս հակամարտության լուծման իր փորձերը, Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից բացի, միջազգային հանրությանն այլընտրանք չի մնում»,-նշել է նա՝ հավելելով, որ պետքարտուղարն ու նախագահ Թրամփը պետք է իրենց ավտորիտար բարեկամի համար հստակեցնեն, որ այդ հակամարտությունում նրա հետագա ներգրավվածությունը վերջ կդնի ռազմական աջակցությանն ու վարչակազմի հետ ջերմ հարաբերություններին։
09:48 - 21 հոկտեմբերի, 2020
Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը. ԱՄՆ դեսապանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում |armenpress.am|

Դադարե՛ք անտեսել, ճանաչե՛ք Արցախի անկախությունը. ԱՄՆ դեսապանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում |armenpress.am|

armenpress.am: Բազմաթիվ քաղաքացիներ Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրելով Արցախում թուրք-ադրբեջանական ուժերի, սիրիացի վարձկանների վայրագրությունների վրա, պահանջելով, որ ԱՄՆ դեսպանը կամ դեսպանատան որևէ ներկայացուցիչ այցելի Ստեփանակերտ, Շուշի և այլ քաղաքներ՝ տեսնելու և արձանագրելու այդ վայրագրությունների արդյունքները: Ցուցարարները պահանջում են նաև ճանաչել Արցախի անկախությունը: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, մասնավորապես, ասաց. «Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և սիրիական ահաբեկիչների դեմ: Դուք չեք կարող անտարբեր նայել այս ամենին, դուք իրավունք չունեք ուղղակի»: Նա շեշտեց՝ եթե այս ամենը չկանխվի, այդ ահաբեկիչները կհասնեն նաև ԱՄՆ:  Հավաքվածները նշեցին, որ այդ ահաբեկիչների դեմ այսօր պարիսպ է կանգնեցնում հայ ժողովուրդը: Նրանք հարց բարձրացրին՝ ինչո՞ւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի այցելում Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ և այլ քաղաքներ՝ տեսնելու ադրբեջանական կողմի վայրագրությունները: «Ո՞վ խոսեց Ստեփանակերտի, Շուշիի, Հադրութի մասին, ո՞վ խոսեց ավերված եկեղեցու մասին»,- նշեցին հավաքվածները: Նրանք կոչ են անում անմասն չմնալ հայ ժողովրդի ցավին, դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան: Ցույցի մասնակիցները վանկարում են. «Դեսպան, դուրս արի», «Ճանաչեք Արցախը», «Կանգնեցրեք ցեղասպանությունը»: Բարձրացված պաստառների վրա գրված է. «Ճանաչել Արցախը», « Ձեր լռությունը՝ նոր ցեղասպանություն», «Կագնեցնել Թուրքիայի ահաբեկչությունը», «Ալիև՝ ահաբեկիչ, Էդրողան՝ ահաբեկիչ» : Հավաքվածները շեշտադրում են, որ եթե այս ահաբեկչությունն այստեղ չկանխվի, տարածվելու է աշխարհով մեկ: Ցույցի մասնակիցները հայերեն և անգլերեն ելույթներ են ունենում, կոչեր անում, երգում հայրենասիրական երգեր, պահանջում, որ դեսպանատան ներկայացուցիչը դուրս գա՝ հանդիպելու իրենց և լսելու իրենց պահանջը: Դեսպանատնից համաձայնեցին, որ հավաքվածներից երեք հոգի հանդիպեն իրենց ներկայացուցչի հետ՝ փոխանցելու բոլորի պահանջը: Դեսպանատնից, սակայն, թույլ չտվեցին, որ լրատվամիջոցները ներկա գտնվեն հանդիպմանը:
15:14 - 19 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից |armenpress.am|

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել է բանաձև, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու համար: Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների և գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են օրինակ «Ալ-Քաիդա»-ն,  ISIS-ը և այլ կազմակերպություններ: Բանաձևը կոչ է անում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար: Բանաձևում նշվում է նաև, որ Թուրքիան ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում, նախկինում քաղաքական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, այսօր էլ ապահովում է անմիջական ռազմական օգնություն: Նշվում է նաև, որ Թուրքիան փակ է պահում սահմանը Հայաստանի հետ, մի երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Թուրքիան բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի դեմ: Բանաձևում նաև հիշատակվում է այն մասին, որ ըստ հրապարակումների՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի դեմ է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնցից  շատերը կապված են «Ալ-Քաիդա»-ի և ISIS-ի հետ: Նշվում է նաև մարտերում Թուրքիայի F-16-երի ներգրավվածության մասին, որոնք օգտագործվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ: Բանաձևվում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն անհապաղ հրադադարի կոչ է արել, մինչդեռ Թուրքիան հակառակվում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանի շարունակական ագրեսիային: Նշված է նաև այն մասին, որ Թուրքիայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության համակարգ է օգտագործվել Միացյալ Նահանգների արտադրության F-16 կործանիչների դեմ:
14:39 - 19 հոկտեմբերի, 2020
Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Լեոնիդ Սլուցկի

Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Լեոնիդ Սլուցկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այսպիսի կարծիք է  հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է ТАСС-ը։ «Ցավոք, նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության գոտում խաղաղ կարգավորմանը և իրավիճակի թեթևացմանը:  Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունները չեն աջակցում կողմերից որևէ մեկին և հանդես են գալիս արյունահեղության դադարեցման օգտին», - շեշտել է նա: Սլուցկին հիշեցրել է, որ ավելի վաղ բոլոր երեք երկրների ղեկավարները  հատուկ հայտարարություն էին տարածել` կոչ անելով հրադադարի ռեժիմ հաստատեկ, ավելի ուշ Մոսկվայում բանակցություններ էին վարվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ձեռք էին բերվել հրադադարի մասին պայմանավորվածություններ:   «Այսօր բոլորը պետք է շարունակեն որոնել քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ամփոփել է նա։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
19:06 - 18 հոկտեմբերի, 2020
ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային |armenpress.am|

ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:  Նամակում մասնավորապես կոչ է արվում անմիջապես դադարեցնել Թուրքիային ռազմական և երկակի կիրառության սարքավորումների կամ տեխնիկայի ցանկացած վաճառք` ինչպես ուղղակի, այնպես էլ երրորդ կողմի միջոցով՝ Արցախի, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության պատճառով: «Այս կասեցումը, մասնավորապես պետք է վերաբերի անօդաչու թռչող սարքերի վաճառքին, տեղափոխմանը կամ երրորդ կողմի փոխանցմանը»: Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է հայերի դեմ, այդ թվում` Հայաստանում և Արցախում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ Հայ դատի հանձնախումբը խնդրել  է նաև, որ Քաղաքական-ռազմական գործերի բյուրոն տրամադրի Թուրքիային կամ Ադրբջանին անօդաչու թռչող սարքերի՝ նախկին, ընթացիկ կամ պլանավորված ռազմական վաճառքի հրապարակային հաշվետվություն:  
09:47 - 18 հոկտեմբերի, 2020
CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար ներողություն է խնդրել հայերից |armenpress.am|

CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար ներողություն է խնդրել հայերից |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքի անդամներից այն բանի համար, որ իր աշխատակիցներն ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը: CBS-ի տնօրենը նամակ է հղել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին` ներողություն խնդրելով ընկերության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նամակում Չիքսը նշել է, որ ընկերության շենքի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների կազմակերպած ցույցի ժամանակ լրատվամիջոցի աշխատակիցներից երկուսն ատելություն պարունակող արտահայտություններ են հնչեցրել հայ ցուցարարների հասցեին: Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ այդ աշխատողների գործունեությունը դադարեցվել է՝ նշելով, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց:
23:23 - 17 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանում F-16 կործանիչներն օգտագործելով՝ Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը. ամերիկագետ |armenpress.am|

Ադրբեջանում F-16 կործանիչներն օգտագործելով՝ Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը. ամերիկագետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը` Արցախի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները: Այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել: «Միացյալ Նահանգների կողմից արտադրված զենքն ու զինամթերքը մշտապես շատ լուրջ մոնիտորինգի տակ են գտնվում Միացյալ Նահանգների իշխանության կողմից: Խոսքը,  բնականաբար, այն զինատեսակների մասին է, որոնք վաճառվում են գործընկեր պետություններին: Օրենքը նախատեսում է, որ, եթե ԱՄՆ զենքը, որը ձեռք է բերել գործընկեր պետությունը, պետք է կիրառվի այլ պետության տարածքում, ապա անպայման պետք է լինի Միացյալ Նահանգների նախագահի համաձայնությունը: Այս դեպքում այդ համաձայնությունը չկար»,- ասաց Սարգսյանը: Ամերիկագետը նշեց, որ F-16 ինքնաթիռները ոչ միայն տեղակայված են եղել Գյանջայի օդանավակայանում, այլև մասնակցել են ռազմական գործողություններին, ավելին՝ դրանցից մեկը խոցել է ՀՀ Զինված ուժերի ռազմական օդանավը, սակայն սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խախտում է ԱՄՆ օրենսդրությունը: «Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խախտում է Միացյալ Նահանգների օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները, որովհետև ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան սկսեց ամերիկյան արտադրության ռազմական օդանավերն օգտագործել Սիրիայի տարածքում, ինչը մեծ սկանդալի պատճառ դարձավ, որովհետև ԱՄՆ նախագահը համապատասխան թույլտվություն չէր տվել»,- նշեց Սուրեն Սարգսյանը: Նա վստահություն հայտնեց, որ ամերիկյան կողմն ուսումնասիրություն է անցկացնում դեպքի առնչությամբ, սակայն նշեց, որ այս խախտումն առանձնապես հետևանք չի ունենա Թուրքիայի համար: «Ամերիկյան կողմից դեռ հայտարարություն չի եղել, որովհետև, վստահ եմ, ուսումնասիրությունների փուլում է գտնվում: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիայում էլ կա F-16-ի գործարան, որն աշխատում է ամերիկյան արտոնագրով, բայց ցանկացած դեպքում ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան ծագմամբ ցանկացած տեսակի զենքի կիրառումն այլ պետության տարածքում՝ առանց նախագահի համաձայնության, իսկ F-16-երն ամերիկյան ծագում ունեն, որովհետև լիցենզիայով հավաքվում են Թուրքիայում: Ես կարծում եմ, որ առանձնապես հետևանք չի ունենա, որովհետև, ինչպես արդեն նշեցի, առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խախտում է Միացյալ Նահանգների օրենսդրությունը»,- ասաց ամերիկագետը:
19:13 - 17 հոկտեմբերի, 2020
Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. The Hill |armenpress.am|

Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. The Hill |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: «Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ: Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով:
18:26 - 17 հոկտեմբերի, 2020
Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան

Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան

Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ։ Այս մասին շաբաթ օրը ռուսական «Առաջին ալիքի» «Большая игра» հաղորդման եթերում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը, հայտնում է ТАСС-ը։ «Հաճելի անակնկալ էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարությունը տարածվեց։ Այնքան քիչ իրադարձություններ կան, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են։ Մենք կողմերին կոչ ենք արել դադարեցնել կրակը և ամեն ինչ տեղափոխել դիվանագիտական ​​դաշտ», - ասել է դեսպանը։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի  
17:09 - 17 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավում երկայացրել է, թե ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ
 |armenpress.am|

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավում երկայացրել է, թե ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու սենատոր Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավում հայտարարության տեքստով ներկայացրել են, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ և թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչ կանի ընտրվելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որից երկու օր առաջ Բայդենն ու Հարիսն անդրադարձել էին Ղարաբաղյան հակամարտությանը և խաղաղ լուծման կոչ արել: «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» խորագրով հայտարարության տեքստում մասնավորապես հիշեցվում է 2020 թվականի ապրիլի 24-ին Բայդենի խոսքերը. «Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը հարգելու հարցում ես կանգնած եմ ողջ հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին, որը այնքան մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ-ում»: Անդրադառնալով Բայդենի՝ ապագա անելիքներին՝ նշվում է, մասնավորապես, որ նա կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և մարդու համընդհանուր իրավունքները  կդարձնի իր վարչակազմի առաջնահերթություններից, որպեսզի նման ողբերգություններ այլևս չլինեն: Նշվում է նաև, որ Բայդենը կուժեղացնի ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ բարելավելու հայ ժողովրդի կյանքը: Բայդենը կաջակցի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը ՝ ակտիվացնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, կփնտրի նաև լրացուցիչ միջազգային դիտորդներ՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Շեշտվում է նաև, որ Բայդենը կաշխատի կանխել երրորդ կողմերի, այդ թվում ՝ Թուրքիայի նման պետությունների և օտարերկրյա վարձկանների միջամտությունը, որոնք վարձատրվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու համար: Նա լիովին կողմ է Հայաստանին ԱՄՆ աջակցության շարունակմանը՝ ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար, և կվերանայի Ադրբեջանին անվտանգության նպատակով տրամադրվող աջակցությունը՝ համոզվելու համար, որ այն չի օգտագործվում հարձակողական նպատակներով: Նշվում է նաև, որ նա կշարունակի հումանիտար ականազերծման երկարաժամկետ օգնությունը Լեռնային Ղարաբաղում, որը Թրամփը փորձել է կասեցնել: Բայդենը նաև կդատապարտի ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ամերիկահայերի դեմ: Հայտարարության տեքստում ներկայացվում է նաև, թե Բայդենն ինչ է արել հայկական հարցերի առնչությամբ: Մասնավորապես, որպես ԱՄՆ սենատոր, նա ջանքեր է գործադրել՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի Բայդենը Կոնգրեսում սատարել է երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությանը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը ու ԱՄՆ-ում ոգեկոչման անհրաժեշտությունը: Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նա կոչ է արել ցեղասպանությունը լիովին ճանաչել և խոստացել է աջակցել դրա ճանաչմանը: Այնուհետև նա ասել է. «Եթե մենք լիովին չենք ընդունում, ոգեկոչում և մեր երեխաներին տեղեկացնում ցեղասպանության մասին, ապա «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց իմաստը»: Հայտարարությունում հիշեցվում է նաև, որ Օբամա-Բայդենի վարչակազմը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ հումանիտար օգնություն է տրամադրել: Երբ 2020-ի սեպտեմբերին վերսկսվել է հակամարտությունը, Ջո Բայդենը կոչ է արել Թրամփի վարչակազմին ավելի ակտիվորեն զբաղվել խաղաղ լուծման փնտրտուքներով և պահանջել, որ այլ պետություններ, ինչպիսիք են Թուրքիան, հեռու մնան հակամարտությունից:
12:58 - 17 հոկտեմբերի, 2020
Բաքուն քննադատել է Պոմպեոյի հայտարարությունը |mediamax.am|

Բաքուն քննադատել է Պոմպեոյի հայտարարությունը |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակին անհամապատասխան» է որակել: «Հոկտեմբերի 15-ին Պոմպեոն WSB Atlanta հեռուստաալիքի եթերում մի շարք մտքեր է հայտնել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որը Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է: Բացի այդ, այդ մտքերը չեն համապատասխանում ԱՄՆ-ի ՝որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կարգավիճակին », - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս էր հայտնել, որ «հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները»։ Նա, մասնավորապես, ասել էր. «Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են եւ միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ»։
16:52 - 16 հոկտեմբերի, 2020