Կոնգրեսական Քրիսսի Հոուլահանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան
 |shantnews.am|
11:49 - 21 հոկտեմբերի, 2020

Կոնգրեսական Քրիսսի Հոուլահանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան |shantnews.am|

shantnews.am: Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսսի Հոուլահանը: Նա իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասել է.

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից հովանավորված ու հրահրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ: Միացյալ Նահանգներն աջակցել է և պետք է շարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, ժողովրդավարական և բանակցային լուծմանը»:

Կոնգրեսականը նաև տեղեկացրել է, որ կոնգրեսում հորդորել է անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել թե՛ Հայաստանի Հանրապետությանը, և թե՛ Լեռնային Ղարաբաղում ապրող հայությանը: Ֆինանսական այդ աջակցությունն ավելի քան արդիական է՝ տեսնելով բռնության այս գործողությունները։ Նա նշել է, որ պետք է շտապ գործել մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել