Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը |armenpress.am|

Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրույթը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ՝ օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրույթը: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի ու ողջ աշխարհի հայ համայնքին՝ սգալով բոլոր նրանց համար, ովքեր կորցրեցին իրենց կյանքը: Այս օրը մենք նաև հիշում ու ճանաչում ենք բոլոր նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտեցին վստահեցնելու, որ նմանօրինակ կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվելու, ինչպես իրավապաշտպան և իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Մենք հիշում ենք նպաստներն այն մեծահոգի ամերիկացիների, ովքեր օգնեցին փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Հիշելով բոլոր նրանց, ովքեր տառապեցին, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս հսկայական դժվարությունների, կառուցեցին առույգ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում և Միացյալ Նահանգներում: Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ Եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:
15:21 - 24 ապրիլի, 2019
Թրամփի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին գրառումը կրկին ցնցել է ամերիկյան քաղաքական դաշտը |armtimes.com|

Թրամփի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին գրառումը կրկին ցնցել է ամերիկյան քաղաքական դաշտը |armtimes.com|

armtimes.com։ ԱՄՆ-ի կոնգրեսական Իլհան Օմարը հայտարարել է, որ այն օրվանից, երբ նախահագ Թրամփը հրապարակել է տեսանյութ իր մեկնաբանությամբ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, աճել է նրան ուղղված մահվան սպառնալիքների թիվը, հայտնում է Ամերիկայի ձայնը: Կոնգրեսական Իլհան Օմարը իր հայտարարության մեջ նշել է, որ իր հասցեին հնչող մահվան սպառնալիքներն անմիջականորեն կապված են նախագահ Թրամփի հրապարակման հետ: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը հրապարակել էր տեսանյութ, որը պարունակում էր Օմարի մեկնաբանությունները սեպտեմբերի 11-ի ահաբեկչակության մասին: Կոնգրեսական Օմարը նաև մտահուգություն է հայտնել ԱՄՆ-ում աջ ծայրահեղական ուժերի կողմից բռնության և ատելության հիմքի վրա կատարած հանցագործությունների աճի վերաբերյալ: Նրա կարծիքով դրանք խրախուսվում են նախագահ Թրամփի կողմից:Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսն արձագանքել է այս հայտարարությանը ՝ հերքելով նախագահ Թրամփի կապը իսլամատյացության և բռնությունների աճի հետ: «Իհարկե նախագահը որևէ մեկի նկատմամբ չունի ատելություն, առավել ևս բռնություն գործադրելու ցասում: Սակայն նախագահը չի կարող անտեսել կոնգրեսականի բազմաթիվ հակասեմիթական մեկնաբանությունները: Հարց է ծագում՝ ինչու՞ են դեմոկրատներն անում այդ նույնը: Ընդունելի չէ, երբ նա շարունակաբար անում է այդ հայտարարությունները, և նրանք լռում են»,- ասել է նախագահի մամլո խոսնակ Սառա Սանդերսը: Ելույթ ունենալով ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի միջոցառմանը՝ կոնգրեսական Օմարն անդրադարձել է մահմեդականների հանդեպ խտրականության ու կասկածելիությանը: Նա նշել է, որ խումբը ստեղծվել է սեպտեմբերի 11-ից հետո, «քանի որ մի շարք մարդկանց որոշ գործողությունների արդյունքում, մենք սկսել ենք կորցնել մեր քաղաքացիական»:
06:46 - 16 ապրիլի, 2019
Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին

Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին

armenpress.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե կցանկանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ընդսմին նշելով, որ կոշտ քաղաքականություն Է վարում Մոսկվայի նկատմամբ: «Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրք չի բռնել, քան Դոնալդ Թրամփը»,- ասել Է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն նա, իր խոսքով, ցանկանում Է, որ «Ռուսաստանի հետ լինեն գերազանց հարաբերություններ», ինչը վերաբերում Է նաեւ Չինաստանին: Այդուհանդերձ, «ֆեյքային» ԶԼՄ-ները խեղաթյուրում են իր մտադրությունները՝ դրանք մատուցելով որպես վտանգավոր: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նա նաեւ ասել Է, թե Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
06:31 - 28 մարտի, 2019
Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն

Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մարտի 21-ին հայտարարել Է, որ Դոնալդ Թրամփն ի շահ Իսրայելի ավելի շատ Է գործում, քան ցանկացած այլ նախագահ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում: «Նախագահ Դոնալդ Թրամփն ամենաիսրայելամետ նախագահն Է մեր երկրի ամբողջ պատության ընթացքում»,- գրել Է նա Twitter-ի իր Էջում: Ավելի վաղ Թրամփը Teitter-ում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Ըստ որում Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը չեն պարզաբանում նախագահի արած հայտարարությունը:1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: armenpress.am
07:31 - 22 մարտի, 2019