Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին
06:31 - 28 մարտի, 2019

Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին

armenpress.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե կցանկանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ընդսմին նշելով, որ կոշտ քաղաքականություն Է վարում Մոսկվայի նկատմամբ:

«Ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրք չի բռնել, քան Դոնալդ Թրամփը»,- ասել Է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Սակայն նա, իր խոսքով, ցանկանում Է, որ «Ռուսաստանի հետ լինեն գերազանց հարաբերություններ», ինչը վերաբերում Է նաեւ Չինաստանին:

Այդուհանդերձ, «ֆեյքային» ԶԼՄ-ները խեղաթյուրում են իր մտադրությունները՝ դրանք մատուցելով որպես վտանգավոր: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նա նաեւ ասել Է, թե Ռուսաստանը կցանկանար ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել