Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները |tert.am|

Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժությունները |tert.am|

tert.am: Լատվիայում մեկնարկել են «Ձմեռային վահան 2021» ամենամյա միջազգային զորավարժությունները, հայտնում է Լատվիայի ազգային զինված ուժերի մամուլի ծառայությունը, գրում է Russia Today-ը։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ը։ Դրանց կմասնակցեն Լատվիայի, Լիտվայի զինվորականները, ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խումբը, ինչպես նաև Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունների մասին։ Զախարովան նշել էր, որ «օրերս Էստոնիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի և ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժությունների մասին»։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:28 - 22 նոյեմբերի, 2021
Զախարովան խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում դրական տեղաշարժի մասին |1lurer.am|

Զախարովան խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում դրական տեղաշարժի մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում շատ դժվարություններ կան, բայց բանակցային գործընթացը շարունակվում է, և կան դրական տեղաշարժեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում, ի թիվս այլ հարցերի, դեռևս առկա է վիզաների խնդիրը: «Սակայն բանակցություններն ընթանում են, այդ թվում՝ նաև ռազմավարական կայունության շուրջ։ Եվ սա նույնպես շատ կարևոր օրինակ է»,- ասել է Զախարովան: Նա երկու երկրների ձեռքբերումներից է համարել հանցավոր նպատակներով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ ռուս-ամերիկյան բանաձևի նախագիծը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Զախարովայի կարծիքով՝ ռուս-ամերիկյան համատեղ նախագծի իրականացումը մի քանի ամիս առաջ անհնար կթվար:
19:54 - 20 նոյեմբերի, 2021
Զախարովան կարևորել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շուտափույթ կազմակերպումը |armenpress.am|

Զախարովան կարևորել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շուտափույթ կազմակերպումը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 15-ի նրանց հայտարարությունը՝ ընդգծելով, որ նրանք շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը, ինչի շրջանակում օրերս Փարիզում տեղի էր ունեցել նրանց հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Եվս մեկ անգամ կարևորում ենք տարածաշրջան համանախագահների այցի շուտափույթ կազմակերպումը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. երկկողմ համաձայնագրի մասին հարցին՝ հայտնել է, որ ՌԴ-ն լուրջ է վերաբերվում իր երկկողմ ու բազմակողմ պարտավորություններին: «Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան:
20:47 - 17 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի․Մարիա Զախարովա |hetq.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի․Մարիա Զախարովա |hetq.am|

hetq.am: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտության համատեքստում Մինսկի խմբի գործունեությանն ու «3+3» ձևաչափի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմաը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի, ինչպես որ նշված է ՌԴ ԱԳՆ ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Կարևոր ենք համարում եռյակի գծով շարունակել ջանքերը նախևառաջ տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,- ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։  Նրա պնդմամբ՝ ներկայում համանախագահ եռյակը նախապատրաստվում է հանդիպումներ և շփումներ ունենալ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում։ «Մենք կարևոր ենք համարում նաև հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այդ տարածաշրջան այցելելու պրակտիկան»,- հավելել է Մարիա Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկած «3+3» ձևաչափի վերաբերյալ հարցին։ Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանը սատարում է այդ առաջարկը։ Նրա խոսքերով՝ ժամանակն է, որ դրա գործարկմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչվեն։  
20:10 - 10 նոյեմբերի, 2021
ՌԴ-ն աջակցում է տարածաշրջանում 3+3 ձևաչափով խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին. Զախարովա |armenpress.am|

ՌԴ-ն աջակցում է տարածաշրջանում 3+3 ձևաչափով խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ հաջորդ շաբաթ հանդես կգա լայն անդրադարձով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այժմ կարող եմ ասել, որ բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,- նշել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ օրերս ՌԴ արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: «Նախարարները համակարծիք են եղել այն հարցում, որ անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում իրադրությունը կայունացել է, հրադադարի պահպանման ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է: Բաքուն և Երևանը բարձր են գնահատում ռուս խաղաղապահների դերը: Առանձին միջադեպերը կարգավորվում են փոխգործակցության կապերի միջոցով: Ջանքեր են գործադրվում նաև տրանսպորտային կապերի ապաարգելափակման ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ հիշեցնելով Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ շարունակվում են շփումները ԱԳՆ, ՊՆ, սահմանապահ ծառայությունների մակարդակներով: «Մենք խնդրի համալիր լուծումը տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, ապա արդեն դեմարկացիայի գործընթացների սկսմամբ: Իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,-նշել է Զախարովան: Անդրադառնալով տարածաշրջանում 3+3 ձևաչափը գործի դնելու մասին հայտարարություններին ու դրա վերաբերյալ ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանն առնչվող հարցին՝ Զախարովան ասել է. «Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին՝ նման խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ: Այն անվանում են 3+3, խոսքը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների մասին է՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Իհարկե, մենք կարծում ենք՝ ժամանակն է այս պլանները գործնական հարթություն տեղափոխել: Բազմակողմ տարածաշրջանային համագործակցությունը բխում է այս ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա իրականացումը կմեծացնի վստահությունը միջպետական հարաբերություններում, հակասությունների կարգավորման գործում, կբացի տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժը: Ձևաչափը կարող է և պետք է լուծումներ առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների համար»:
22:40 - 03 նոյեմբերի, 2021
Կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա |armenpress.am|

Կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին: «Այս մեխանիզմի ութ նիստ է կայացել, բոլոր կողմերը բարձր են գնահատել դրա գործունեությունը: Ընդհանուր առմամբ, արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես նիստերի արդյունքներով: Ուստի կարող եք այդ խմբի աշխատանքի մանրամասներին անձամբ ծանոթանալ: Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այն հայտարարությունները և քայլերը, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և կոմունիկացիոն ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը», - ասել է Զախարովան:
19:36 - 28 հոկտեմբերի, 2021
3+3 ձևաչափի գործարկումը բխում է դրա ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերից. Զախարովա |1lurer.am|

3+3 ձևաչափի գործարկումը բխում է դրա ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերից. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է 3+3 ձևաչափի ենթադրյալ  բոլոր մասնակիցների շահերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում: «3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծման գաղափարը առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության նախագահների կողմից, և ինչպես հայտնի է, Ռուսաստանը աջակցել է այդ նախաձեռնությանը»,- նշել է Զախարովան։ Ըստ ռուսական կողմի՝ այդ մեխանիզմի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը: «Մենք տեսնում ենք արևմտյան մի շարք պետությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի ձգտումը՝ խանգարել որոշ գործընթացների: Մեր ամերիկացի գործընկերները, ավաղ, զբաղվում են ապատեղեկատվության տարածմամբ, օրինակ, 3+3 նախաձեռնության գաղափարը վերագրում են Մոսկվային»,- ասել է Զախարովան։  
19:56 - 21 հոկտեմբերի, 2021
Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին |armenpress.am|

Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում: Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշելով, որ Ռուսաստանը համապատասխան համապարփակ քաղաքականություն է վարում՝ այդ թվում երկխոսություն պահպանելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ: «Երեկ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը», - ասել է Զախարովան։  
20:42 - 07 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը վճռական միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատթարացման դեպքում. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Ռուսաստանը վճռական միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատթարացման դեպքում. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրավիճակին և լարվածության սրման դեպքում պատրաստ է ընդունել ամենավճռական միջոցառումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Եթե պահանջվի, կձեռնարկվեն ամենավճռական միջոցառումները՝ ռուս-տաջիկական դաշնակցային և ռազմավարական գործընկերության սկզբունքների համաձայն: Այս մասին բազմիս հայտարարել է ՌԴ ղեկավարությունը»,- ասել է Զախարովան:Հիշեցնենք, որ Տաջիկստանի և Աֆղանստանի միջև իրավիճակը սրվել է, երբ Աֆղանստանում իշխանության են եկել «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները, որոնց զինյալները տեղակայվել են երկրի սահմաններին:
19:18 - 07 հոկտեմբերի, 2021