ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

ՀՅԴ-ի հանգանակությամբ կառուցված հուշարձանի բացմանը ՀՅԴ-ականներ չեն հրավիրվել

ՀՅԴ-ի հանգանակությամբ կառուցված հուշարձանի բացմանը ՀՅԴ-ականներ չեն հրավիրվել

Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակությամբ Սարդարապատում կանգնեցված Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը չեն հրավիրել ՀՅԴ ներկայացուցիչներին: Հուշարձանի հովանավորը՝ պրն. Ջանբազյանը թանգարանում սպասել է մինչև բացումը տեղի ունենա, հետո մոտենա իր նվիրատվությամբ կանգնեցված հուշարձանին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է 5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․«Սարդարապատում Արցախի հեծելազորի մուտքը մարտադաշտ փոխեց ճակատամարտի ընթացքը և աշխարհի քարտեզի վրա գրվեց Հայաստանի Հանրապետություն անունը:Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ և ավելացրել. «Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»։Հ.գ. Պաշտոնապես չի մասնակցում, այսինքն՝ պաշտոնական հրավեր չի եղել: Հասկացա՞ք:Հ.գ.2. Տորոնտոյի ՀՅԴ-ի հանգանակությամբ Սարդարապատում կանգնեցված Արամ Մանուկյանի հուշարձանի բացմանը չեն հրավիրել նաև ՀՅԴ ներկայացուցիչներին: Ասել են Վարչապետը իր ախրրանայով պետք է բացի հուշարձանը և արտախորհրդարանական ուժերին հրավեր չեն ուղարկել: Սա էլ հասկանանք և շարժվենք առաջ: Հուշարձանի հովանավորը ՝ պրն. Ջանբազյանը թանգարանում սպասել է, մինչև բացումը տեղի ունենա, հետո մոտենա իր նվիրատվությամբ կանգնեցված հուշարձանին:Հ.գ. 3. Արդար է ժողովուրդ ջան: Ամեն ինչ արդար է, սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է: Իսկական»:
05:58 - 29 մայիսի, 2019
Գործող իշխանության հետեւում երեւում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ականջները. Արմեն Ռուստամյան |news.am|

Գործող իշխանության հետեւում երեւում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ականջները. Արմեն Ռուստամյան |news.am|

news.am: Ճիշտ նպատակներով, բայց սխալ քայլերով մենք հեռանալու ենք այդ նպատակներից։ Այս մասին՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։«Ես ցավով եմ նշում, որ անցած տարի համաժողովրդական շարժումը ուներ այլ ծավալ, այսօր այլ է, սա խոր վերլուծության կարիք ունի, ինքնագոհ կեցվածքով շարունակել հնարավոր չի»,–ասաց նա՝ դիմելով իշխանություններին։ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իշխանությունները Ազգային ժողովում մեծամասնություն ունեն, կարող են ամեն ինչ օրինական դաշտում անել. «Մեր ժողովուրդը պատանդ չէ ոչ նախկինների, ոչ ներկա իշխանությունների ձեռքը։ Իրենք թող իրենց հարցերը լուծել։ Չի կարելի ասել՝ դատարաններ չկան։ Պետական ինստիտուտների նկատմամբ այս նիհիլիզմը լավ տեղ չի կարող տանել։ 88 հոգի են, մեծամասնություն են, այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ անել օրինական ճանապարհով»։Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. «Անցումային արդարադատությունն այնքան անորոշ հասկացություն է, տարբեր երկրներում տարբեր իմաստներով է կիրառվել։ Նախ անցումային արդարադատության նպատակը հաշտության հասնելն է, սերունդների խզված համերաշխնությունը վերականգնելն է, այսօր ճիշտ հակառակն ենք անում։ Ավելի լավ էր անցումային արդարադատություն լիներ, քան միանձնյա դատավարություններ»։Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է դադարեն թշնամիներ որոնել. «Հերիք է կեղծ թիրախներ, թշնամիներ մոգոնել եւ ժողովրդի ուշադրությունը շեղել, հոկտեմբերի 2-ին էլ հորինեցին, թե Ազգային ժողովն է խանգարում, հետո պարզվեց որ սահմանադրության նորմալ ընթացքով օրենք է ընդունվել, որը հիմա իրենց է օգտակար։ Իրավագիտությունը չպետք է ամեն նոր եկած սերունդ յուրովի մեկնաբանի, դա նույնն է, որ ես գամ, Նյուտոնի օրենքները յուրովի մեկնաբանեմ»։Ռուստամյանը շեշտեց՝ երկրում սահմանադրական փոփոխություններով դատական իշխանությունները դանդաղ, բայց գնալու էին փոփոխությունների. «Մենք դատական իշխանությանը էն գլխից էլ չենք վստահել, բայց ի տարբերություն այս իշխանությունների, մենք ընտրեցինք ճանապարհ, թե ինչպես պետք է փոխել դատական իշխանությունը։ Այն սահմանադրական փոփոխությունները որ կատարել ենք, կատարել ենք միջազգային փորձագետների հետ համախորհուրդ, եթե ինչ–որ բան սխալ լիներ, կասեին սխալ է։ Այդ ճանապարհով դատական համակարգը գուցե մի քիչ դանդաղ բայց փոփոխությունների հաստատ գնալու էր»։Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ռուստամյանը վտանգավոր է համարում. «Սա ուղիղ նվեր է Ադրբեջանին, սրանով դրդում են, որ Ադրբեջանը հարձակվի»։Նրա խոսքով՝ դավադիրների մասին չպետք է խոսել՝ չբաացահյատելով նրանց. «Դավադիրներին պետք է բացահայտել, ապա նոր խոսել»։2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը ՀՅԴ–ի համար եւս մտահոգիչ է. «Մտահոգությունը այն է, որ այդ նույն գործում պետք է լինել զգույշ։ Մենք էլ ենք ասել, որ եղել են չարաշահումներ, բացահայտման գործը պետք է այնպես արվի, որ մեր դեմ չօգտագործվի։ Սա պաշտպանության եւ անվտանգության հարց է։ Շատ հնարավոր է ունքը սարքելու տեղը աչքը հանեն»։Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ներկա իշխանության հետեւում երեւում են Լեւոն Տեր–Պետրոսյանի ականջները, սակայն ՀՅԴ–ին մտահոգում է հատկապես ԼՂ հարցը, որ Փաշինյանն էլ չգնա զիջումների տնտեսության զարգացման համար, ինչպես առաջարկում էր Լեւոն Տեր–Պետրոսյանը։Հարցին՝ ներկայումս ՀՅԴ–ի կողմից հնչեցվող տեսակետները սատարում են նաեւ Սփյուռքի ՀՅԴ կառույցները, նա պատասխանեց. «Դաշնակցությունը մեկ բռունցք է դարձել, եթե տարբեր մոտեցումներ են եղել, հիմա միավորվել են Հրանտ Մարգարյանի վրա այդ այլանդակ հարձակումից հետո»։
05:44 - 24 մայիսի, 2019
Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. Գեղամ Մանուկյան |aysor.am|

Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. Գեղամ Մանուկյան |aysor.am|

aysor.am: ՀՅԴ-ի այսօրվա հանրահավաքը հավաքել է մեր հանրությանը, որպեսզի իշխանություններին ասի՝ լրջացեք։ Վիճակն այնքան անլուրջ է դարձել, որ ծնողի պես, մի քիչ փորձառություն ունեցող մարդու պես պետք է ասել՝ լրջացեք, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ «Հավաքվել ենք ասելու, որ անհանգիստ ենք, որ լուրջ պահանջներ ունենք, և մեր խոսքը պետք է լսվի», - ասաց նա։ Գեղամ Մանուկյանի խոսքով, մեր երկրում ջրբաժանները շատացել են, դրանք գործող իշխանությունների կողմից դրվել են վերջին մեկ տարվա ընթացքում։ «Մենք այսօր եկել ենք ասելու, որ թույլ չենք տա 100 տարի հետո նորից ջրբաժան գծել։ Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք։ Մեկ կարծիքը դիկտատուրա է և մեր երկրում բացառվում է»,- ասաց դաշնակցական գործիչը։
16:16 - 23 մայիսի, 2019
Հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը. ՀՅԴ

Հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը. ՀՅԴ

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դատարաններն արգելափակելու ու դատական համակարգում վիրահատական միջամտությամբ փոփոխություններ իրականացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետևյալ արձանագրումները. - Տարբեր հարցերի վերաբերյալ իշխանությունների չկշռադատված, խնդրահարույց և տարակուսանքի տեղիք տվող որոշումները, այլակարծության ագրեսիվ մերժումը թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հավաքական ներուժը։-Քաղաքական, հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը, համերաշխությունը, Հայաստան-Արցախ միասնությունն ու մեր պաշտպանական համակարգը։- Վերջին մեկ տարում երկրի քաղաքական իշխանությունն ուներ բավարար լեգիտիմություն, իսկ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լիակատար հնարավորություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` դատաիրավական համակարգում (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն) սկսելու բոլորիս կողմից այդքան սպասվող բովանդակային և խորքային փոփոխությունները։-Ըստ էության չիրացնելով գործող Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վարչապետին վերապահված լայն լիազորություններն ու պարտականությունները՝ Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն։-Դեռևս մեխանիզմներով և բովանդակությամբ անորոշ անցումային արդարադատության նպատակների համար դատական իշխանության կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատության համակարգը։Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ. Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող. սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի։Ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերը առաջին հերթին իշխանություններն են։ Այնուամենայնիվ, ոչ ոք իրավունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թե ինչպես է մաշվում ու հյուծվում պետությունը, թե ինչպես է ոչ խոհեմ գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականության հիմքերը։Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։Դաշնակցությունը նախաձեռնում է բոլոր կողմերի հետ քննարկել իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինության գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիները։Մայիսի 23-ին, ժամը 19:00-ին ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները»։
09:48 - 21 մայիսի, 2019
Կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարներով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների լուծմանը։ Այն համոզումն ունեինք, որ երկրի քաղաքական իշխանությունը և հատկապես վարչապետ Ն․Փաշինյանը քաղաքական կամք կդրսևորի և համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ երաշխավորելու պետական իշխանության առանձին մարմինների և հատկապես իրավապահ համակարգի անխափան գործունեությունը՝ երկրին վերադարձնելով բնականոն զարգացման ընթացքը։ Ավաղ, մեր սպասելիքները չարդարացան․ամենայն համոզումով գտնում ենք և արձանագրում, որ վաչապետ Փաշինյանի՝ «վաղն առավոտյան հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու» ժողովրդին ուղղված կոչը անդառնալի հետևանքներով հղի նոր մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը։ ՀՀ վարչապետի կոչը դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ, որպես դատական իշխանության խոչընդոտում և, առհասարակ, պետականությունը արկածախնդրության տանելու չկշռադատված քայլ՝ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չգնալ սադրանքների և պաշտպանել երկրի համար այդքան կարևոր կայունությունը։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը աջակցել և նպաստել երկրում հանրային համերաշխության մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում դատավորներին չտրվել փողոցային տրամադրություններին և ճնշումներին՝ պահպանելով և կատարելով սահմանադրությամբ երաշխավորված իրենց լիազորությունները։ Միաժամանակ, մեր կոչն ենք հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավունքը՝ հետևելու Հայաստանում Սահմանադրության պահպանմանը։ Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովրդի մեջ փողոցային որակների և բնազդների ներմուծումը թանկ է նստելու մեր պետականության վրա, երկիրն արկածախնդրության տանելու իրավունք ոչ ոք չունի»:
19:45 - 19 մայիսի, 2019
ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Հրապարակվեց Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով: Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ եւ դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության մթնոլորտի ուղղորդվող շիկացմանը՝ ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանի եւ ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց։ Հավատալով, որ դատարանը հավատարիմ կմնա անկախ եւ ճնշումներից զերծ որոշում կայացնելու իր սահմանադրական հանձնառությանը՝ այդուհանդերձ, դատապարտում ենք արդարադատությունը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք՝ դրանք դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի հաստատմանն ու ամրագրմանն դեմ ուղղված քայլ։ Փաստում ենք, որ այս օրերին արձանագրված փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակության, այդ թվում արդար եւ ազատ դատաքննություն վարելու հիմքերը եւ գտնում, որ գործադիր իշխանությունը պարտավոր է հետեւողական միջոցներ ձեռնարկել եւ երաշխավորել պետական իշխանության առանձին մարմինների անխափան գործունեությունը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մերժում եւ դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն ուղղված, արհեստական բաժանարարներ եւ պառակտիչ տրամադրություններ արթնացնող որեւէ դրսեւորում՝ ցանկացած կողմից։ Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ պայքարելու է եւ թույլ չի տալու ցանկացած ոտնձգություն՝ ուղղված ազգային միասնականությանը։ Մեր հավաքական պարտականությունն ու պատասխանատվությունն է ավելի քան միասնական լինել, ամրացնել ներհասարակական համերաշխությունը՝ դիմագրավելու արտաքին եւ ներքին մարտահրավերները, լուծելու մեր համազգային անվտանգության խնդիրները։
17:52 - 18 մայիսի, 2019
Պարզ քաղաքացիները սպառման միջոցով կվճարեն «ունևոր» մարդկանց փոխարեն, ինչն էլ խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը․ ՀՅԴ անդամը |tert.am|

Պարզ քաղաքացիները սպառման միջոցով կվճարեն «ունևոր» մարդկանց փոխարեն, ինչն էլ խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը․ ՀՅԴ անդամը |tert.am|

tert.am: Դաշնակցության մասնագիտական ոլորտային հանձնախմբի գնահատմամբ՝ եկամտային հարկի համահարթեցումը չի բխում սոցիալական արդարության կոնցեպտից, դեմ է նաև կառավարության ծրագրում առկա այն դրույթին, որ մեր երկրում դրվում է ներառական տնտեսական կարգ։ Այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքի հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ Արմեն Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ եկամտային հարկի համահարթեցումը հակասում է ներառական տնտեսության գաղափարին։ «Մենք ասում են, որ հանրության կողմից տնտեսական արդյունք ստեղծելուց բացի՝ պետք է ներդրվի նաև այդ արդյունքների բաշխման արդար սկզբունքը։ Սկզբունքը հետևյալն է՝ ով հանրությունից ավելի բարձր արդյունքներ է ստանում, նա ավելի շատ պարտականություն ունի հանրության առաջ»,- ասաց նա։ Գրիգորյանը կարծում է, որ բարձր եկամուտներ ունեցողների չվճարված հարկերը կհավաքագրվի բնակչություն, այսինքն՝ պարզ քաղաքացիները սպառման միջոցով կվճարեն «ունևոր» մարդկանց փոխարեն, ինչն էլ խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը։
13:27 - 30 ապրիլի, 2019
ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է երկիրն ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է. 2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ: Արցախի հարցում իշխանությունների խուսափողական քաղաքականությունը մտահոգիչ է և չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը։ Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը, ինչպես նաև ներազգային անհանդուրժողականության մթնոլորտը սպառնում են ազգային անվտանգությանը և միասնականությանը: Զարգացման ռազմավարական ծրագրերի բացակայության, անկանխատեսելի արտաքին քաղաքականության, ուղղորդվող արդարադատության, իշխանությունների որդեգրած գործելաոճի, կառավարման որակների, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ չարձանագրելու հետևանքով զգալի է հանրային լավատեսության անկման միտումը: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը հաստատում է. ՀՅ Դաշնակցությունը՝ համահայկական կառույցի իր ամբողջ ներուժով, շարունակելու է գործել «Զարգանալ` չզիջելով» ռազմավարական նպատակադրումով: Հավատարիմ կուսակցության սոցիալիստական գաղափարախոսությանը` Դաշնակցությունը հետամուտ է լինելու հանրային համերաշխության և ընկերային արդարության հաստատման հրամայականին: Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` Դաշնակցությունը շարունակելու է լուսարձակի տակ պահել կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ հանդես գալով որպես աշխատավորության, միջին խավի և սոցիալապես խոցելի խմբերի պաշտպան` հետևողականորեն պահանջելով կառավարությունից` Հայաստանում ապահովել սոցիալական պետության սահմանադրական պահանջի իրականացումը։ Դաշնակցությունը ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն՝ ի խնդիր ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական լիակատար պետության կայացման:
11:29 - 30 ապրիլի, 2019