Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. Գեղամ Մանուկյան |aysor.am|
16:16 - 23 մայիսի, 2019

Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք. Գեղամ Մանուկյան |aysor.am|

aysor.am: ՀՅԴ-ի այսօրվա հանրահավաքը հավաքել է մեր հանրությանը, որպեսզի իշխանություններին ասի՝ լրջացեք։ Վիճակն այնքան անլուրջ է դարձել, որ ծնողի պես, մի քիչ փորձառություն ունեցող մարդու պես պետք է ասել՝ լրջացեք, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Հավաքվել ենք ասելու, որ անհանգիստ ենք, որ լուրջ պահանջներ ունենք, և մեր խոսքը պետք է լսվի», - ասաց նա։

Գեղամ Մանուկյանի խոսքով, մեր երկրում ջրբաժանները շատացել են, դրանք գործող իշխանությունների կողմից դրվել են վերջին մեկ տարվա ընթացքում։

«Մենք այսօր եկել ենք ասելու, որ թույլ չենք տա 100 տարի հետո նորից ջրբաժան գծել։ Մենք թույլ չենք տա, որ երկրում լինի մեկ մարդու կարծիք։ Մեկ կարծիքը դիկտատուրա է և մեր երկրում բացառվում է»,- ասաց դաշնակցական գործիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել