Պարզ քաղաքացիները սպառման միջոցով կվճարեն «ունևոր» մարդկանց փոխարեն, ինչն էլ խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը․ ՀՅԴ անդամը |tert.am|
13:27 - 30 ապրիլի, 2019

Պարզ քաղաքացիները սպառման միջոցով կվճարեն «ունևոր» մարդկանց փոխարեն, ինչն էլ խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը․ ՀՅԴ անդամը |tert.am|

tert.am: Դաշնակցության մասնագիտական ոլորտային հանձնախմբի գնահատմամբ՝ եկամտային հարկի համահարթեցումը չի բխում սոցիալական արդարության կոնցեպտից, դեմ է նաև կառավարության ծրագրում առկա այն դրույթին, որ մեր երկրում դրվում է ներառական տնտեսական կարգ։

Այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքի հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ Արմեն Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ եկամտային հարկի համահարթեցումը հակասում է ներառական տնտեսության գաղափարին։

«Մենք ասում են, որ հանրության կողմից տնտեսական արդյունք ստեղծելուց բացի՝ պետք է ներդրվի նաև այդ արդյունքների բաշխման արդար սկզբունքը։ Սկզբունքը հետևյալն է՝ ով հանրությունից ավելի բարձր արդյունքներ է ստանում, նա ավելի շատ պարտականություն ունի հանրության առաջ»,- ասաց նա։

Գրիգորյանը կարծում է, որ բարձր եկամուտներ ունեցողների չվճարված հարկերը կհավաքագրվի բնակչություն, այսինքն՝ պարզ քաղաքացիները սպառման միջոցով կվճարեն «ունևոր» մարդկանց փոխարեն, ինչն էլ խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել