Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան յուրացրել է Իսպանիայի համար արտադրված շնչառական սարքերը և հրաժարվում է այն մատակարարել. El Mundo
 |tert.am|

Թուրքիան յուրացրել է Իսպանիայի համար արտադրված շնչառական սարքերը և հրաժարվում է այն մատակարարել. El Mundo |tert.am|

tert.am: Թուրքիան բռնագրավել է Իսպանիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով հիվանդների համար գնված հարյուրավոր շնչառական սարքերը, որոնց գումարը վճարել են մի շարք իսպանական համայնքներ:Ինչպես տեղեկացնում է El Mundo-ն, այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան ուրբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սարքերը «պահել սեփական հիվանդների համար»:Իսպանացի նախարարը պարզաբանել է, որ թուրքական կառավարությունն օրեր առաջ սանիտարական նշանակության ապրանքների արտահանման արգելքներ է սահմանել՝ «իրենց իսկ առողջապահության համակարգը անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար»:Խնդիրն այն է, որ վերոնշյալ սարքավորումներն արտադրվել են Թուրքիայի տարածքում՝ իսպանական ընկերության պատվերով, որը անհրաժեշտ բաղադրամասերը բերել է Չինաստանից: Երբ ինքնաթիռն բեռնվել է շնչառական սարքերով, թուրքական մաքսային ծառայությունն այն կանգնեցրել է, իսկ կառավարությունը որոշում է կայացրել այն պահել իր երկրում:Նշվում է, որ Իսպանիայի ԱԳ նախարարն ու առողջապահության նախարար Սալվադոր Իլյան այս շաբաթ մի քանի անգամ փորձել են հարցը կարգավորել իրենց թուրք պաշտոնակիցների հետ, սակայն ապարդյուն:
10:46 - 05 ապրիլի, 2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի |ermenihaber.am|

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ապրիլի 2-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 79 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 18.757 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․456 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 79 դեպք։ 1101 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վերջին 24 ժամում ապաքինվել է 82 հիվանդ։  Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 18․135 հաստատված դեպք և մահվան 356 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 125․556 թեստավորում և ապաքինվել  415 հիվանդ։ Քոջան նաև հաղորդել է, որ նախորդ օրվա համեմատ ապրիլի 2-ին թեստավորման քանակը 4․000-ով ավելացել է և նվազել է դրական ախտորոշումների թիվը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում համավարակից մահացածների 82 տոկոսը 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են։ 
10:03 - 03 ապրիլի, 2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13․531-ի |ermenihaber.am|

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13․531-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում մարտի 31-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 46 մարդ։ Այս տեղեկությունը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 15․422 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․704 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 46 դեպք։ 847 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ կատարվել է 92․ 403 թեստավորում։ Համավարակից ապաքինվել է 243 հիվանդ։  Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 13․ 531 հաստատված դեպք և մահվան 214 դեպք: Նախարարը նաև տեղեկացրել է, որ մարտի 30-ի համեմատ 31-ին 25․2 տոկոսով աճել է թեստավորումը։ 
10:31 - 01 ապրիլի, 2020
ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության

ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության։ «Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է: Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղյան  հակամարտության համատեքստում որևէ թշնամական գործողություններից։ Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը և աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ և վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. ապրիլին: Նույնքան անհիմն է Թուրքիայի արտգործնախարարության կողմից ԵԱՀԿ սկզբունքների և Մինսկի գործընթացի վկայակոչումը: Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից:  Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրավունքների և հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգությունների և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության նորմերը ոտնահարող ագրեսիվ քաղաքականության իրականացման լույսի ներքո», - նշված է հայտարարության մեջ:
11:47 - 31 մարտի, 2020
Թուրքիայում կորոնավիրուսի խուճապ տարածելու համար 31 քաղաքացի է ձերբակալվել |ermenihaber.am|

Թուրքիայում կորոնավիրուսի խուճապ տարածելու համար 31 քաղաքացի է ձերբակալվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել  31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ»։  Ադանայի նահանգային ոստիկանության անվտանգության վարչության կողմից նշյալ անձինք բերման են ենթարկվել։ Նրանց տներում և աշխատավայրերում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել են բազմաթիվ թվային սարքեր։  Նրանց դեմ հետաքննություն էր սկսվել մասնավորապես հասարակության մեջ վախ և խուճապ առաջացնելու, թշնամություն տարածելու, ապօրինաբար անձնական տվյալներ հանրայնացնելու և տարածելու մեղադրանքով։   Նման դեպք  տեղի էր ունեցել նաև նախորդ շաբաթ։ Ադանայում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ, որում նշված է եղել. «Ձեր թեստի արդյունքը դրական է»։ Հաղորդագրություն ուղարկած անձը ևս ձերբակալվել է։ 
17:42 - 23 մարտի, 2020
Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները․ Չավուշօղլու |azatutyun.am|

Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան այլևս ի վիճակի չէ փախստականների նոր խմբեր ընդունել` լինի դա Սիրիայից, թե որևէ այլ երկրից», - Financial Times-ում այսօր հրապարակված հոդվածում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «ԵՄ անգործությունը` բիծ մարդկության խղճի վրա» վերնագրված հրապարակման մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդում է, որ վերջին տարիներին Թուրքիան շուրջ 40 միլիարդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար: «Մեր երկիրը, սակայն, այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները», - նշել է Չավուշօղլուն: Նախարարի խոսքով՝ Արևմուտքը որևէ գործնական քայլի չի դիմում Իդլիբում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: «Այդ իսկ պատճառով վերջին 9 տարում Իդլիբում 3,5 միլիոն մարդ է կուտակվել: Այդ շրջանը վերածվել է նոր Գազայի հատվածի», - պնդել է Չավուշօղլուն:
16:25 - 23 մարտի, 2020
Թուրքիան առարկել է պողպատի ներմուծման սահմանափակմանը միտված Եվրամիության որոշումը |ermenihaber.am|

Թուրքիան առարկել է պողպատի ներմուծման սահմանափակմանը միտված Եվրամիության որոշումը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան Առևտրային համաշխարհային կազմակերպության շրջանակնեևում սկսել է Եվրամիության որոշումը առարկելու գործընթաց, որը վերաբերում է պողպատի ներմուծման սահմանափակմանը։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներմուծվող պողպատի համար մաքսային տուրքեր սահմանեց, Եվրամիությունը մտահոգվելով, որ իր շուկայում պողպատի ավելցուկ կգոյանա, 2018 թվականի հուլիս ամսին պողպատի 26 տեսակների նկատմամբ քանակական սահմանափակման մասին որոշում ընդունեց։ Եվրոպական միության կայացրած որոշման համաձայն՝ սահմանափակումը ուժի մեջ է լինելու մինչ 2021 թվականի հուլիս ամիսը, իսկ դրանից հետո կիրառվելու է 25% մաքսային տուրք։ Թուրքիան Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ուկրաինայի հետ միասին հանդիսանում է Եվրամիություն պողպատ արտահանող գլխավոր երկրներից մեկը։ Եվրամիության վարած քաղաքականության հետևանքով Թուրքիան 2019 թվականին լուրջ տնտեսական վնասներ է կրել կապված պողպատի արտահանման հետ։ Այսպիսով Թուրքիան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Եվրամիության որոշման նկատմամբ իր առարկությունը հայտնելով։
09:58 - 23 մարտի, 2020