ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Մենք պետք է վստահ լինենք, որ ԱՄՆ-ն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են բռնություն գործել՝ անպատիժ մնալով․ Ադամ Շիֆ

Մենք պետք է վստահ լինենք, որ ԱՄՆ-ն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են բռնություն գործել՝ անպատիժ մնալով․ Ադամ Շիֆ

Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի հայերի կողքին է, քանի որ նրանք ենթարկվում են Ադրբեջանի շարունակական հարձակումներին: Այս մասին Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ Վերջինս իր ելույթում նշել է․ «Ամերիկացիները պետք է հասկանան, թե ինչն է վտանգվում, երբ Արցախի ժողովուրդը սպանվում է, երբ ադրբեջանական ռումբերը և հրետանին թիրախավորում են քաղաքացիական բնակավայրերը, և սա տեղի է ունենում Թուրքիայի աջակցությամբ... Այս ամենը սպառնում է բոլորիս ազատությանը: Մենք պետք է բարձրաձայնենք այս մասին: Մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը և տառապանքներին՝ որքան հնարավոր է, ճնշում գործադրելով Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների վրա։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Միացյալ Նահանգներն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են այսպիսի բռնություն գործել՝ անպատիժ մնալով»:  
03:00 - 06 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հեռախոսազրույցը է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հեռախոսազրույցը է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հեռախոսազրույցը է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ  Սթիվեն Բիգանի հետ։  Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ:  Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։  ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը և խստորեն դատապարտեց այն։  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորեց կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը:
20:02 - 05 հոկտեմբերի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և մասնավորապես մտահոգություն հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ: Հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության կարևորությունը: Միաժամանակ, նախագահ Սարգսյանն իրավիճակի կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ է համարել ծավալվող գործողություններին Թուրքիայի մասնակցության անվերապահ դադարեցումը, այդ հարցում ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը:
17:22 - 05 հոկտեմբերի, 2020
Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր։ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով: Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ: Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները դադարեցնելու մասին անցած շաբաթ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը: «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:
17:06 - 05 հոկտեմբերի, 2020
Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին |azatutyun.am|

Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Պետդեպարտամենտի Եվրոպական և եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերին` տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հարցը քննարկելու համար: «Մենք ուզում ենք թուրքական կողմի հետ քննարկել այդ հարցը», - թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, հավելելով. - «Մենք կարող ենք նվազեցնել լարվածությունը»: Հաղորդվում է, որ դեսպան Ռիկերն արդեն ժամանել է Անկարա, հանդիպել նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընին, առաջիկա երկու օրերին էլ բանակցելու է Թուրքիայի արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ: Մինչ նրա այցը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ էր արել կողմերին հրադադար հաստատել, ինչպես նաև դատապարտել երրորդ ուժերի միջամտությունը: «Մենք դեմ ենք, որ այս հակամարտությունը միջազգային բնույթ ստանա, և կարծում ենք, որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան», - ասել էր Փոմփեոն Fox News-ին տված հարցազրույցում։
01:16 - 04 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ. հայտարարություն |tert.am|

ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ. հայտարարություն |tert.am|

tert.am: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում անկարևոր ուղևորություններից:  «ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երևանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», - ասվում է հայտարարության մեջ: Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ: Դեսպանատունը նաև հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին: Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից և հանրահավաքներից, ինչպես նաև իրազեկել ընկերներին և ընտանիքներին իրենց անվտանգության մասին:
09:35 - 03 հոկտեմբերի, 2020
Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

 |armenpress.am|

Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: «Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետեր, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։
20:10 - 02 հոկտեմբերի, 2020
Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ժնեւում կայացած հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, միջուկային զենքի չտարածման եւ սպառազինությունների վերահսկողության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության կատարելագործման հարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր", - ասել է Անոշինը:
19:30 - 02 հոկտեմբերի, 2020
Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները |1lurer.am|

Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները |1lurer.am|

1lurer.am:  Ամերիկացի 50 կոնգրեսական պետքարտուղար Մայք Պոմպեոյին հղված նամակում պահանջել են, որ Թրամփի վարչակազմը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները ներդնի Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները զսպելու համար։   Հիշեցնելով, որ Ադրբեջանը ոչ վաղ անցյալում սպառնում էր հարվածել անգամ Հայաստանի ատոմակայանին՝ կոնգրեսականները հայտարարել են, որ փաստերը խոսում են վերջին հարձակման նախապես խնամքով ծրագրված լինելու մասին։   «Մտահոգության լրացուցիչ առիթ է Թուրքիայի նյութական օգնությունն ու քաջալերումը։ Թուրքական նեգրավվածությունը շարունակական տարածաշրջանային հակամարտության վտանգ է հարուցում, որը հումանիտար աղետի հետ կարող է վտանգել ԱՄՆ անվտանգության կարևոր առաջնահերթությունները»,- նշված է նամակում։   Կոնգրեսականները նկատել են, որ կողմերի միջև հավասարության քաղաքականությունը տապալվել է։ «Շատ երկար ժամանակ է, որ Միացյալ Նահանգներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները հավասարության կեղծ նշաններ են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, նույնիսկ այն դեպքում, որ վերջինը սպառնում է պատերազմով ու մերժում դիտորդական առաքելությունը շփման գծի երկայնքով»։   Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը, Լինդա Սանչեզը և տասնյակ ուրիշ օրենսդիրներ պահանջել են աներկբա դատապարտել ադրբեջանական ագրեսիան, Բաքվին հարկադրել ընդունել կրակային մոնիտորինգի վերաբերյալ ամերիկյան օրենսդիրների առաջարկը և բարձր մակարդակով աշխատել թուրքական կողմի հետ` հստակեցնելու համար, որ Ադրբեջանին օգնելը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը։
01:16 - 02 հոկտեմբերի, 2020