ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ. հայտարարություն |tert.am|
09:35 - 03 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգնալ. հայտարարություն |tert.am|

tert.am: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում անկարևոր ուղևորություններից: 

«ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երևանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաև շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք և Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք մինչև Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», - ասվում է հայտարարության մեջ:

Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ:

Դեսպանատունը նաև հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական լուրերին:

Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից և հանրահավաքներից, ինչպես նաև իրազեկել ընկերներին և ընտանիքներին իրենց անվտանգության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել