ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

 |armenpress.am|

Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: «Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետեր, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։
20:10 - 02 հոկտեմբերի, 2020
Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ժնեւում կայացած հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, միջուկային զենքի չտարածման եւ սպառազինությունների վերահսկողության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության կատարելագործման հարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր", - ասել է Անոշինը:
19:30 - 02 հոկտեմբերի, 2020
Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները |1lurer.am|

Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջել են զսպել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները |1lurer.am|

1lurer.am:  Ամերիկացի 50 կոնգրեսական պետքարտուղար Մայք Պոմպեոյին հղված նամակում պահանջել են, որ Թրամփի վարչակազմը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները ներդնի Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները զսպելու համար։   Հիշեցնելով, որ Ադրբեջանը ոչ վաղ անցյալում սպառնում էր հարվածել անգամ Հայաստանի ատոմակայանին՝ կոնգրեսականները հայտարարել են, որ փաստերը խոսում են վերջին հարձակման նախապես խնամքով ծրագրված լինելու մասին։   «Մտահոգության լրացուցիչ առիթ է Թուրքիայի նյութական օգնությունն ու քաջալերումը։ Թուրքական նեգրավվածությունը շարունակական տարածաշրջանային հակամարտության վտանգ է հարուցում, որը հումանիտար աղետի հետ կարող է վտանգել ԱՄՆ անվտանգության կարևոր առաջնահերթությունները»,- նշված է նամակում։   Կոնգրեսականները նկատել են, որ կողմերի միջև հավասարության քաղաքականությունը տապալվել է։ «Շատ երկար ժամանակ է, որ Միացյալ Նահանգներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները հավասարության կեղծ նշաններ են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, նույնիսկ այն դեպքում, որ վերջինը սպառնում է պատերազմով ու մերժում դիտորդական առաքելությունը շփման գծի երկայնքով»։   Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը, Լինդա Սանչեզը և տասնյակ ուրիշ օրենսդիրներ պահանջել են աներկբա դատապարտել ադրբեջանական ագրեսիան, Բաքվին հարկադրել ընդունել կրակային մոնիտորինգի վերաբերյալ ամերիկյան օրենսդիրների առաջարկը և բարձր մակարդակով աշխատել թուրքական կողմի հետ` հստակեցնելու համար, որ Ադրբեջանին օգնելը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը։
01:16 - 02 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտերի բռնկումից օրեր անց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում` Հայաստանի դեմ հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Պաշտոնյան, որը խնդրել է իր անունը չհիշատակել, Sky News Arabia-ին հայտնել է․ «Այն տվյալներն ու տեղեկությունները, որոնք խոսում են վերջին օրերին Թուրքիայից Ադրբեջան սիրիացի հարյուրավոր վարձկաններ տեղափոխելու համար կատարված տասնյակ ուղևորությունների մասին, հավաստի են»: Նա նախազգուշացրել է, որ շարունակական կլինի Անկարայի և Մոսկվայի անմիջական միջամտությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը՝ տարածաշրջանում երկու կողմերին բոլոր միջոցներով աջակցելու պատճառով։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, պաշտոնյան որակել է «փոքր պատերազմ ՝ մեծ հետևանքներով», ինչը, ըստ նրա, հակամարտության կարգավորման հասնելը անհնարին է դարձնում, քանի որ «կողմերից և ոչ մեկը չի հանձնվելու»: Պաշտոնյան պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության բռնկումը իր հետևանքներն ու անվտանգության լայն մարտահրավերներն է նետում ՆԱՏՕ-ի երկրների,  ինչպես նաև  տարածաշրջանային անվտանգության և միջազգային էներգետիկ շուկաների վրա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները սահմանափակող որևէ զսպման ռազմավարության բացակայության դեպքում: Մյուս կողմից, ԱՄՆ կառավարական աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները առաջիկա օրերի համար արդեն առաջարկներ են ներկայացնում՝ նշելով Էրդողանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունն այս հակամարտության շուրջ նրա վարած քաղաքականության համար, չբացառելով Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:   Թարգմանությունը՝ Մերի Չփլախյանի  
22:40 - 01 հոկտեմբերի, 2020
Կոնգրեսականները նամակներով ու բանաձևերով դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

 |armenpress.am|

Կոնգրեսականները նամակներով ու բանաձևերով դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: Հայկական ուղղությամբ թուրքական և ադրբեջանական համատեղ հարձակումների ֆոնին  Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները ջանում են օրենսդրական նախաձեռնություններով և Կոնգրեսի նամակներով հստակ փոփոխություններ կատարել, որոնք կկտրեն ԱՄՆ ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ՝ համաշխարհային համաճարակի ֆոնին տարածաշրջանային պատերազմի ռիսկ ստեղծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): ԱՄՆ օրենսդիրները ահազանգեր են հնչեցնում ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ վերջին հարձակման հետ կապված: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփեյերը մտադիր է բանաձև ներկայացնել, որը  դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիայի դերը հարձակումներում, կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև կոչ է անում Անվտանգության կազմակերպությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ապահովել Ադրբեջանի համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունները դադարեցնելու և ընդունելու ողջ երկայնքով երրորդ անկախ կողմի մոնիտորինգը: Երկկուսակցական մի բանաձև էլ, որին միացել են Ներկայացուցիչների պալատի շատ անդամներ, ադրբեջանական ագրեսիայի պայմաններում լայն աջակցություն է հավաքում հայկական կողմի համար:   Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Ջեքի Սփեյերը, Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը և հանրապետական Դևին Նունեսը նախաձեռնել են Կոնգրեսի նամակ՝ ուղղված պետքարտուղար Մայք Պոմպեոյին ՝ կոչ անելով ԱՄՆ կառավարության վճռական գործողությունը ՝ դատապարտելու Ադրբեջանի անառարկելի ագրեսիան, դադարեցնելու ԱՄՆ-ի օգնությունը Ալիևի վարչակարգին, պահանջելու շփման գծի ողջ երկայնքով ավելի լայն մոնիտորինգ: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ  Ռոբերտ Մենենդեսը նմանատիպ նամակ է հղել պետքարտուղար Պոմպեոյին ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը և անհապաղ զբաղվել Թուրքիայի նախագահ Էրդողանին հակամարտությունից դուրս բերելու ուղղությամբ: «Եթե Թուրքիան չի ցանկանում հետ կանգնել հակամարտությունում ակտիվ ներգրավումից, պետք է անհապաղ դադարեցվեն Անկարային ռազմական տեխնիկայի վաճառքն ու փոխանցումները»,-նշված է սենատորի նամակում: Ավելի քան 150 000 նամակ և 10 000 զանգ արդեն հասել է ԱՄՆ նախագահ Թրամփին, նախկին փոխնախագահին:
19:05 - 01 հոկտեմբերի, 2020
Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում: Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:  
16:26 - 01 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար

 |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսի անդամների մի լայն զանգված՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ANCA-ն: «ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում ANCA-ն և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն `հորդորելով, մասնավորապես, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է. «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, մինչդեռ ագրեսիվ գործողությունները ստանում են Թուրքիայի աջակցությունը»: Նա շեշտել է, որ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության համար աջակցությունը Ադրբեջանին: ԱՄՆ սենատոր Էդ Մարկեյն էլ շեշտել է, որ կանգնած է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին: «Թուրքիան քաջալերում է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ռազմական օգնությամբ և սադրիչ հայտարարություններով, որոնք խաթարում են միջնորդական ջանքերը: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»-ասել է սենատորը: ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդն ասել է. «Հայերը իրավունք ունեն պաշտպանվել, երբ հարձակվում են: Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի և հայկական զորքերի միջև ծանր մարտերի սրմամբ: Կոչ եմ անում զսպվածություն և քայլեր ձեռնարկել՝ կանխելու խաղաղ բնակչությանը հետագա վնասների կրումից: Նախագահ Թրամփը պետք է հետամուտ լինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և նպաստի վեճի խաղաղ կարգավորումը»: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն այս ճգնաժամը մեղմելու ուղղությամբ: Հայկական կողմին քաջալերող, աջակցող հայտարարություններով են հանդես եկել նաև կոնգրեսական Դոն Բեյերը, Թոնի Կարդենասը, սենատոր Քորի Բուքերը և մի խումբ այլ կոնգրեսականներ:
09:01 - 30 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար

 |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար |armenpress.am|

armenpress.am: v class="kvgmc6g5 cxmmr5t8 oygrvhab hcukyx3x c1et5uql">Կոնգրեսի անդամների մի լայն զանգված՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ANCA-ն:   «ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:   Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում ANCA-ն և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն `հորդորելով, մասնավորապես, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:   ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է. «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, մինչդեռ ագրեսիվ գործողությունները ստանում են Թուրքիայի աջակցությունը»: Նա շեշտել է, որ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության համար աջակցությունը Ադրբեջանին: ԱՄՆ սենատոր Էդ Մարկեյն էլ շեշտել է, որ կանգնած է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին: «Թուրքիան քաջալերում է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ռազմական օգնությամբ և սադրիչ հայտարարություններով, որոնք խաթարում են միջնորդական ջանքերը: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»-ասել է սենատորը:   ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդն ասել է.«Հայերը իրավունք ունեն պաշտպանվել, երբ հարձակվում են: Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի և հայկական զորքերի միջև ծանր մարտերի սրմամբ: Կոչ եմ անում զսպվածություն և քայլեր ձեռնարկել՝ կանխելու խաղաղ բնակչությանը հետագա վնասների կրումից: Նախագահ Թրամփը պետք է հետամուտ լինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և նպաստի վեճի խաղաղ կարգավորումը»: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն այս ճգնաժամը մեղմելու ուղղությամբ:   Հայկական կողմին քաջալերող, աջակցող հայտարարություններով են հանդես եկել նաև կոնգրեսական Դոն Բեյերը, Թոնի Կարդենասը, սենատոր Քորի Բուքերը և մի խումբ այլ կոնգրեսականներ:
02:12 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է․ ԱՄՆ կոնգրեսական
 |factor.am|

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է․ ԱՄՆ կոնգրեսական |factor.am|

factor.am: Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Twitter-ում այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը։ «Թուրքիայի աջացությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունել է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում անվտանգության ու խաղաղության շահերին»,- կարծիք է հայտնել Սանչեսը։ Կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է արել անել ամեն ինչ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ «Հորդորում եմ ԱՄՆ Պետքարտուղարությանը համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտության դեէսկալացիայի ու հետագա զոհերը կանխելու համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»,- գրել է կոնգրեսականը։
13:57 - 29 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ Հունաստան կատարելիք այցն օգտագործելու է, որ ուսումնասիրի Թուրքիայում տեղակայված Ինջիրլիք ռազմական ավիաբազայից ամերիկյան առկա հիմնական սարքավորումներն ու գույքը Կրետե տեղափոխելու հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկրականում։ Այս մասին հայտնում է The Times բրիտանական պարբերականը։ ԱՄՆ պետքարտուղարի այցը դիտարկվում է որպես Վաշինգտոնի հատզհետե սպառվող համբերության արտահայտություն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաարևմտյան հռետորաբանության, ինչպես նաև այն փաստի, որ Էրդողանն անցած տարի որոշեց ձեռք բերել ռուսական հակաօդային համակարգեր՝ հակառակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկությունների։  «Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Վաշինգտոնը կարող է Ինջիրլիքից տեղափոխել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զինանոցը, սակայն միայն այն փաստը, որ Պոմպեոն գալիս է այստեղ՝ հաստաելու այն ուղերձը, որ ԱՄՆ-ն ակտիվորեն այլընտանքային տարբերակներ է փնտրում, խայթող հարված է Էրդողանի ուղղությամբ»,-ասել է Աթենքից պաշտպանության հարցերով փորձագետ Աթանասիոս Դրուգոսը։ Ինջիրլիքի ռազմական ավիաբազան, որը ստեղծվել է Սառը պատերազմի ամենասկզբնական փուլում թուրք-սիրիական սահմանի մոտ, երկար ժամանակ կենսական կարևորություն է ունեցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առումով։ Ավիաբազան ամենաշատն օգտագործվել է  որպես կայան, որտեղից ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում և Իրաքում տեղակայված զորքերին։  ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնը այս ամիս ենթադրություն է հայտնել, որ ԱՄՆ կարող է դիտարկած լինել այլընտրանք ունենալու հարցը․ խոսքը Սուդայի ծոցի՝ Կրետեի հյուսիսարևմտյան ափին գտնվող ամերիկյան ռազմածովային օբյեկտի մասին է, որտեղ էլ վաղը այցելելու է  Մայք Փոմփեոն։ Սա քարտուղար Փոմփեոյի երկրորդ տարածաշրջանային այցն է երկու շաբաթվա ընթացքում։  «ԱՄՆ հետաքրքրություններն ու ներկայությունը տարածաշրջանում չափազանց կարևոր են։ Սակայն եթե գումարենք Ռուսաստանի և Չինաստանի՝ Արևելյան Միջերկրականում ազդեցություն հաստատելու ջանքերը, Լիբիայում Թուրքիայի առաջխաղացումը և տարածաշրջանում  ապօրինի հորատումները, Փոմփեոյի ժամանումը  չափազանց կարևոր է դառնում»,- նշել է Դրուգոսը։ Նա հավելել է․ «ԱՄՆ ռազմածովային բազան Սուդայի ծոցում այժմ ձեռք է բերում շատ ավելի մեծ և  ռազմավարական առումով կարևոր նշանակություն»։  ՆԱՏՕ անդամ, սակայն դարավոր թշնամիներ Հունաստանի և Թուրքիայի փախհարաբերությունները կտրուկ վատթարացել էին վերջերս, երբ թուրքերը հետախուզական  ​​նավ էին ուղարկել՝ Կրետեի մերձակայքում գազ և նավթ որոնելու համար: Փոմփեոն միջամտել էր ճգնաժամին, ինչը Թուրքիային ստիպել էր հետ քաշել իր հետախուզական ​​նավը, իսկ Հունաստանը համաձայնել էր հաջորդ ամիս բանակցել հետազոտություններ իրականացնելու շուրջ: Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Հունաստանն արդեն հաստատել է, որ  կքննարկի միայն ծովային տարաձայնությունները։ Թուրքիան էլ ցանկանում է բաց բանակցություններ։ «Փոքր է հավանականությունը, որ այս բանակցություններում առաջընթաց կգրանցվի, սակայն այս պահին առնվազն լարվածությունը նվազել է»,- ասել է Դրուգոսը Մայք Փոմփեոն այցելելու է Հունաստանի հյուսիսում գտնվող Թեսալոնիկ քաղաք, որտեղ կստորագրի երկկողմ տեխնոլոգիական համաձայնագիր էներգետիկ կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են Բալկաններում ենթակառուցվածքներ ստեղծելու նախագծեր իրականացնել։   Լուսանկարում՝ Ինջիրլիք ռազմական ավիաբազան  
00:50 - 29 սեպտեմբերի, 2020