ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են նախապատրաստում։ Այս մասին տեղեկացրել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակին։ Կրկին ծայրահեղ մտահոգություն է արտահայտվել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ»,- փոխանցել է Պեսկովը։
comment.count (0)