Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Վարչապետ Փաշինյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Փաշինյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հայաստանի և Արցախի ղեկավարները քննարկել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաև Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և բնակարանաշինության ընթացքին: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի և հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը:
10:01 - 27 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է հայ գերիների վերադարձի, ճանապարհներ ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է հայ գերիների վերադարձի, ճանապարհներ ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ժամանակ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ․ «Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ,Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ կաջակցեք հաղթահարել մեր առջև ծառացած ծավալուն մարտահրավերները։ Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները: Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժ¬ներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը: Հարգելի գործընկերներ, Մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվեց կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը մեր երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Ընդ որում, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը մեր կառավարությանը մանդատ տվեց այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար: Կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը այդ կարևորագույն մանդատը ստացավ այնպիսի ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո սա մեր երկրում տեղի ունեցած երկրորդ ընտրություններն էին եւ երկու ընտրություններն էլ միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Եւ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը: Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք: Թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները: Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետեւողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով: Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարեւոր նախապայմաններից է: Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք: Եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա: Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար, Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով մենք առաջարկում ենք, օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը: Անհրաժեշտ է նաեւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը: Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար: Հաջորդը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանա¬զատման հարցն է: Ցավով պետք է արձանագրեմ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի: Հարգելի գործընկերներ, Ես իմ ելույթում անդրադարձա մեր երկրի և տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, որոնք այսօր հրատապ լուծում և միջազգային հանրության սևեռուն ուշադրությունն են պահանջում: Միևնույն ժամանակ, ավարտելով իմ ելույթը, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, շարունակելու է իր ներդրումը բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, կայուն զարգացման խրախուսմանը ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ: Հայաստանը պատրաստակամ է ամենայն ջանք գործադրել՝ նպաստելու արդի գլոբալ այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, COVID-19-ի համավարակը, միջազգային խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման խնդիրները։ Այսքանով թույլ տվեք ավարտել իմ ելույթը և հաջողություն մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին»:
10:42 - 25 սեպտեմբերի, 2021
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով՝ վարչապետն արձանագրել է, որ խորհրդի գործունեությունը որոշակի հանգրվանի է հասել այն իմատով, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է: «Այն էական փոփոխություն է մեր հանրապետության  կյանքում: Տեսնում ենք, որ այդ պրոցեսն առանց ընդհատման շարունակվում է: Ներկայումս ընթանում է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը Շիրակի և Լոռու մարզերում: Իհարկե, այս ընթացքում նաև ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի և Պարեկային ոստիկանության աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Պիտի ընդգծեմ նաև, որ Պարեկային ոստիկանության բարեփոխումները կամ ներդրումը շատ կարևոր գործընթաց է, բայց դա Ոստիկանության բարեփոխումների միակ բաղադրիչը չէ և մենք մտադիր ենք ամբողջապես իրականացնել այս գործընթացը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կարևորել է առկա խնդիրների արձանագրումը և դրանց լուծումը՝ համակարգված աշխատանքների արդյունքում: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրով 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների և Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ պայմանավորված՝ վերհանված խնդիրները:  Մանրամասն ներկայացվել են Պարեկային ծառայության կազմակերպման գործընթացը, պարեկային ծառայողների կողմից օպերատիվ իրավիճակի վերահսկման, վարչական իրավախախտումների արձանագրման և հանցագործությունների բացահայտման, կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ծառայության ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց ուղղությամբ հնչեցվել են պարզաբանումներ, ներկայացվել են դրանց լուծման մի շարք առաջարկություններ: Նշվել է, որ շարունակվում են պարեկային ծառայողների մեթոդական և պրակտիկ դասընթացները, որոնք ևս էապես կնպաստեն պարեկային ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության ընդլայնմանը: Մասնավորապես, ներկայացվել են Շիրակի և Լոռու մարզերում վերջիններիս ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը, պարեկային ծառայողների ընտրության ու դասընթացների կազմակերպման գործընթացը: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում՝ շահագրգիռ գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համակարգված աշխատանքների արդյունքում: Կառավարության ղեկավարը տվել է մի շարք կոնկրետ հանձնարարականներ՝ ներկայացված խնդիրների լուծման նպատակով: 
18:03 - 24 սեպտեմբերի, 2021
Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Այսօր կառավարությունն ընդունեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։  Ըստ նախագծի՝  ։  Ընտրվել են«Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական առողջարարական ճամբարները։  Նախագծում նշվում է, որ երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված է շուրջ 13 միլիոն դրամ գումար, սակայն ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ փաստացի կատարված ծախսերը կազմում են շուրջ 14 միլիոն դրամ: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց  ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդառնալով ծրագրին, նշեց, որ այն պետք է իրականացվի բարձր մակարդակով։ Վարչապետի խոսքով միջոցառումը պետք է ունենա կրթական և հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի երեխաները լիցքավորված վերադառնան իրենց ընտանիքներ։ 
12:54 - 24 սեպտեմբերի, 2021
Թևակոխում ենք Հյուսիս–Հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ․ հայտարարելու ենք միջազգային մրցույթ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Թևակոխում ենք Հյուսիս–Հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ․ հայտարարելու ենք միջազգային մրցույթ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Այսօր կառավարության նիստին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվեց առաջնահերթություն։ Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով թևակոխում են Հյուսիս–հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։ «Հիմա մենք արդեն մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, և հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,–ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:38 - 24 սեպտեմբերի, 2021
Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով,  իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906։ Ցավոք սրտի, երեկ արձանագրվել է 16 մահ։ Այս պահին քովիդով պացիենտների բուժման համար ծավալված են 18 բժշկական կազմակերպություն, 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը։ Պետք է ասեմ, որ ընդհանուր մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, որն այս պահին ծառայում է քովիդ պացիենտների բուժման համար։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նշեց, որ աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս առկա է հիվանդացության աճ, ինչը բնական է։ Ուստի լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է։ Նախարարի խոսքով վերջին երկու օրերին արձանագրվել է օրական պատվաստումների թվի շեշտակի աճ․ երեկ չէ առաջին օրը իրականացվել է 9924 պատվաստում, իսկ երեկ՝ 8440 պատվաստում։ Ավանեսյնաի կարծիքով թվերի աճը խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման, որովհետև ընդհանուր առմամբ իրականացված 385․503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չի առաջանում։ Նախարարը վստահեցրեց, որ պատվաստումները արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց։  «Այս պահին մենք ունենք 11470 քաղաքացի, ովքեր ունենք քովիդ թեստի դրական պատասխան, այսինքն սա ակտիվ դեպքերի թիվն է և նրանցից միայն 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներն են։ Սա իհարկե շատ բանական է, նորմալ է, որ պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այդ ռիսկը շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակը, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև։ Ընդհանուր առմամբ 2006 քաղաքացիները, ովքեր հիմա հոսպիտալացված են, նրանցից միայն 38-ն են պատվաստված և այս քաղաքացիները նույպես տանում են շատ ավելի թեթև, նրանց հոսպիտալացման պատճառն այն է, որ ունեն խրոնիկ, բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար, ավելորդ զգուշությունից ելնելով, նրանք գտնվում են հոսպիտալում, որպեսզի հսկողության տակ լինեն»,- հավելեց նախարարը։ Վերջինիս խոսքով Հայաստանում և շատ այլ երկրներում փաստվում է, որ պատվաստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման ցուցանիշը և ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համամասնությունը, ինչն էլ հանդիսանում է նախարարության գլխավոր նպատակը։ Նախարարը շեշտեց, որ պետք է ավելացնեն օրական պատվաստվողների թիվը, որեպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ձևավորվի հանրային իմունիտետի բավարար շերտ։ «Հույս ունենք, որ այս աշնան ալիքը պետք է վերջինը լինի նման բարձր հոսպիտալացման ցուցանիշներով։ Սա մեր գլխավոր նպատակն է»,- եզրափակեց Ավանեսյանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շեշտեց, որ պատվաստվելը 97․5 տոկոսով պաշտպանում է վարակվելուց և 98․2 տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից։ Նա ընդգծեց նաև, որ ավելացվել են կարողությունները․ այսօր արդեն կարողություններ կան մինչև 10․000 քաղաքացու ամեն օր պատվաստելու։ Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ
11:54 - 24 սեպտեմբերի, 2021
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1197: Երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք: Դպրոցական սեզոնի բացմամբ պայմանավորված՝ դեպքերի շարունակվող աճ է գրանցվում. հիվանդանոցային մահճակալային ֆոնդը գերլարված ռեժիմով է աշխատում, արձանագրվում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքների ավելացում և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնում: Այս պահին Covid-ով վարակված պացիենտներին սպասարկում է 18 բժշկական կազմակերպություն: Ունենք 25 երեխայի և շուրջ 30 հղի կանանց հոսպիտալացման դեպքեր, նրանց վիճակը գտնվում է մշտական խիստ հսկողության ներքո: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 68 քաղաքացի: Անդրադառնալով պատվաստումներին՝ Առողջապահության նախարարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 277 000-ից ավելի է, երեկ իրականացվել է ավելի քան 9900 պատվաստում: Դրական դինամիկայի մասին է վկայում քաղաքացիների տրամադրվածությունը. ԱՆ ուսումնասիրության համաձայն՝ եթե այս տարվա մարտ ամսին մարդկանց միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստել, ապա այժմ մոտ 50 տոկոսը կողմ է արտահայտվել պատվաստվելուն: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը հավաստիացրել է, որ հանրապետությունում պատվաստանյութերի քանակը բավարար մակարդակի վրա է, գործընթացին զուգընթաց առկա պաշարները համալրվում են նոր խմբաքանակով: Ծավալվել է մտքերի փոխանակություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հակահամաճարակային կանոնները պահպանելու և պատվաստման գործընթացը խթանելու անելիքների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱՆ կողմից հաստատված՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական կառույցներին՝ յուրաքանչյուրն իր մասով ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս օրենսդրական կարգավորման կարևորությունը՝ համաճարակային իրավիճակը կառավարելի շրջանակում պահելու և հանրային առողջապահական պատասխանատվություն ապահովելու համատեքստում և կարևորել այս ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:
19:23 - 23 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանց «տուժողի» բողոքի |pastinfo.am|

Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանց «տուժողի» բողոքի |pastinfo.am|

pastinfo.am: Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ նրան ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին։ Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատերի կողմից Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու հանգամանքը իրավապահ մարմիններն արձանագրել են իրականացված մոնիթորինգի արդյունքում՝ առանց ենթադրյալ տուժողի բողոքն ստանալու։ Իրավապահները միջոցառումներ էին իրականացնում՝ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող մեկնաբանություն թողած Հրանտ Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանությունից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վերջինս հայտնաբերվել է, ինչին ի պատասխան հայտնեցին, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Ի դեպ, հատկանշական է, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծված 137.1-րդ հոդվածով՝ առանց ենթադրյալ «տուժող» Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքի կամ ներկայացված հանցագործության մասին հաղորդման, մինչդեռ սա մասնավոր գանգատի գործ է եւ նշված հոդվածով վարույթ նախաձեռնելու համար անհրաժեշտ է տուժող կողմի բողոքը։ Ավելին՝ pastinfo.am-ում
14:37 - 23 սեպտեմբերի, 2021
Վրաստանի վարչապետն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ուղերձում ասված է. «Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Ցանկանում եմ պատրաստակամությունս հայտնել այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար։ Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանական տարեթիվը, իսկ մեր եղբայրական հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, հաջողություն, բարություն, առաջընթաց և բարօրություն»։
13:19 - 23 սեպտեմբերի, 2021
Տաջիկստանը մտադիր է սերտացնել և զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով. Ռահմոնը՝ Փաշինյանին

Տաջիկստանը մտադիր է սերտացնել և զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով. Ռահմոնը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սիրով Ձեզ և Հայաստանի ողջ բարեկամ ժողովրդին եմ հղում մեր անկեղծ շնորհավորանքները հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի առթիվ: Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության բարելավման և միջազգային ասպարեզում իր դիրքի ամրապնդման գործում: Տաջիկստանի բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամության և բազմակողմանի գործընկերության՝ պատմականորեն ձևավորված հարաբերությունները և մտադիր է սերտացնել և զարգացնել դրանք բոլոր ուղղություններով: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ավելի մեծ ինտենսիվություն և դինամիկա հաղորդել տաջիկ-հայկական համագործակցությանը, ինչը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին: Մենք վճռական ենք ամեն ջանք գործադրելու՝ այդ նպատակին հասնելու համար: Հարգելի Նիկոլ Վովայի, Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
18:13 - 22 սեպտեմբերի, 2021
Կողմերի աչալրջությամբ և պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Իրանի նախագահը` ՀՀ վարչապետին

Կողմերի աչալրջությամբ և պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Իրանի նախագահը` ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Ուղերձում ասված է. «ՀՀ վարչապետ Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղիով և զարգացել քանակական և որակական առումներով: Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժն առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների կառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում: Ես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ և երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ: Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:
16:54 - 22 սեպտեմբերի, 2021
Ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմների զոհերի Բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակը. ՀՀ վարչապետի ուղերձը |armenpress.am|

Ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմների զոհերի Բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակը. ՀՀ վարչապետի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված՝ Երևանի Հանրապետության Հրապարակում անցկացվող գլխավոր միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի ելույթը՝ ամբողջությամբ. «ՀՀ մեծարգո նախագահ, ԱԺ մեծարգո նախագահ, կառավարության, անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, ԱԺ պատգամավորներ, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, մեր նահատակների սիրելի ծնողներ, հարազատներ, սիրելի ներկաներ, խնդրում եմ նախ հոտկնկայս, մեկ րոպե լռությամբ հարգենք Հանուն հայրենիքի ու նրա անկախության իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակների հիշատակը: Շնորհակալ եմ: Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույն կերպ եւ՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ՝ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել  հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել  ճակատագրին, հաղթել մահվանը:  Իսկ ու՞ր մնացին նահատակները: Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախը ապրի: Եւ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը՝ նրանք կենդանի են: Երբ զարգանում է Հայաստանի Հանրապետությունը, երբ զարգանում է Արցախը՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետեւ խոսքը իրենց զավակների, իրենց եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է, վերջիններիս զավակների հայրենիքի մասին: Եւ ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի եւ ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու՝ մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական:   Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի՞ նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եւ որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը, մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող: Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, եւ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եւ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին: Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը: Ապրի՛ր Հայաստան եւ բարձրացիր, ապրի՛ր Արցախ եւ բարձրացիր՝ հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես: Որոնք ընկան, որ դու ելնես: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը»: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
20:47 - 21 սեպտեմբերի, 2021