Այսօր կառավարությունն ընդունեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի՝ ։
Ընտրվել են«Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական առողջարարական ճամբարները։
Նախագծում նշվում է, որ երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված է շուրջ 13 միլիոն դրամ գումար, սակայն ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ փաստացի կատարված ծախսերը կազմում են շուրջ 14 միլիոն դրամ:
Նախագիծը կառավարությունում ներկայացրեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդառնալով ծրագրին, նշեց, որ այն պետք է իրականացվի բարձր մակարդակով։ Վարչապետի խոսքով միջոցառումը պետք է ունենա կրթական և հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի երեխաները լիցքավորված վերադառնան իրենց ընտանիքներ։
comment.count (0)