Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ ուղևորափոխադրումներին առնչվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ ուղևորափոխադրումներին առնչվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով  առաջարկվում է ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ: Պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն: Նախագիծը ներկայացնելիս Արթուր Դալլաքյանը նշել էր, որ Պետական տուրքի մասին օրենքը սահմանում է, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպման  արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ասմվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավոտբուսների կամ միկորավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների քանակից: Արդյունքում էականորեն բարձրանում է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանի որ պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկման հիմքում: Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարակատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ:
12:02 - 16 սեպտեմբերի, 2020
Հայաստանում ավանդների երաշխավորման շեմը կբարձրանա

 |armenpress.am|

Հայաստանում ավանդների երաշխավորման շեմը կբարձրանա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 117 «կողմ» ձայն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն ՀՀ դրամ է, գործող շեմը 5 մլն դրամն է:
11:50 - 16 սեպտեմբերի, 2020
Խորհրդարանը սահմանեց կորոնավիրուսի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը |armenpress.am|

Խորհրդարանը սահմանեց կորոնավիրուսի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը սահմանեց COVID-19-ի հաղթահարման հարցում կառավարության, պարետատան քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը ԱԺ նիստում ստացավ 110 կողմ, 5 ձեռնպահ ձայներ: ԱԺ պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Ինչպես տեղեկացրել էր նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ առաջարկել են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, այսինքն՝ 7 անդամ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2 անդամ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ վարման կարգով իր ելույթում շեշտեց՝ ամբողջ աշխարհում համավարակը դեռ հաղթահարված չէ: «Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ պաշտպանիչ, կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրությանը զերծ պահել վարակից: Հետևաբար մնում են այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է: Այնուամայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, կառաջադրի պատգամավորների, որոնք կներգրավեն կազմում»,-ասաց Մակունցն ու շեշտեց՝ սակայն չեն գտնում, թե այն այս փուլում լինելու է արդյունավետ: Նախորդ օրը այս հարցը բուռն քննարկվել էր խորհրդարանի նիստերի դահլիճում: Տարբեր պատգամավորներ հայտնել էին տարբեր տեսակետներ: ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանը շեշտել էր՝ պետք է գույքագրեն, ֆիքսենք, թե ինչն է թերի արվել, ինչն է ճիշտ արվել: «Քննիչ հանձնաժողովը բացի խնդիրները ֆիքսելուց, նաև պետք է լուրջ առաջարկներ անի, թե հետագայում ինչ պետք է անենք, որ և թվերը լավացնենք և տարածաշրջանում ավելի լավ դիրքում լինենք»,-նշել էր պատգամավորը: ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանը նշել էր՝ ապահովագրելու համար հետագա սխալները, պետք է բոլոր հնարավոր տարբերակներով բացահայտեն այն բոլոր սխալ միջոցառումները, որ եղել են: «Անհնար է, որ նման հսկայածավալ աշխատանքի ընթացքում չլինեն սխալներ»,-ասել էր նա:  «Իմ քայլը»-ից Ալեն Սիմոնյանը շատ դրական էր գնահատել հանձնաժողովի ստեղծումը, ցանկություն հայտնել ընդգրկվել կազմում: «Բայց ոչ այն կոնտեքստում, որ այստեղ հաճախ նշվում է: Ես ուզում եմ մենք այստեղ քննարկենք նաև այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն կոնկրետ մարմինների ներկայացուցիչների կողմից, այլ նաև ընդդիմության գործընկերների կողմից»,-ասել էր Սիմոնյանը:
11:15 - 16 սեպտեմբերի, 2020
Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կունենան. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կունենան. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ խորհրդարանում ստանալով 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ: Համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այն հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի:
10:36 - 16 սեպտեմբերի, 2020
Անվերապահ հրաժարականներ |hetq.am|

Անվերապահ հրաժարականներ |hetq.am|

hetq.am: Երբ 2018 թ. «հեղափոխություն» կոչված իշխանափոխության արդյունքում իրենց քաղաքացիական հասարակության մաս համարող անձինք ընդգրկվեցին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ու հետագայում ընտրվեցին որպես պատգամավորներ, որոշակի ակնկալիք ստեղծվեց, որ ԱԺ-ում նրանք պաշտպանելու և առաջ են մղելու սոցիալական արդարության, բնության պահպանության, կապիտալիստական տնտեսական կեղեքումը սաստելու, խաղաղության կամ գոնե մարդու իրավունքների օրակարգերը: Սակայն իրենց պաշտոնավարման շուրջ երկու տարվա ընթացքում եղան բազմաթիվ նախադեպային իրավիճակներ, երբ նրանք իրենց լռությամբ կամ ձայնով լեգիտիմացրին ու սիստեմատիկ կերպով նպաստեցին հակասոցիալական որոշումների և օրենքների ընդունմանը, իսկ համաճարակի պայմաններում տեղայնացրեցին ավտորիտար օրենքներ ու կյանքի կոչեցին է՛լ ավելի կեղեքիչ նեոլիբերալ քաղաքականություններ՝ «ներդրումների ներգրավման» ու «պետական շահի պաշտպանության» փաթեթավորմամբ: Ոմանք փորձում են համոզել, որ այս մարդիկ համակարգում հայտնված եզակի «փրկիչներ» են և կանխում են ավելի վատթար քաղաքականությունների իրագործումը, «հակահեղափոխության» ալիքը: Այնինչ ակնհայտ է, որ հակահեղափոխությունը իրեն «հեղափոխական» հռչակված ուժի մեջ է. նախկին համակարգից ներգրավված նեոլիբերալ ու ավտորիտար պաշտոնյաները շարունակում են մնալ կամ վերանշանակվել որոշում կայացնող դիրքերում, իսկ «քաղաքացիական հասարակության երբեմնի ներկայացուցիչները» միայն օգնում են գեղեցիկ փաթեթավորել անարդար ու ավտորիտար որոշումները և մատուցել դրանք պրոգրեսիվ, «բոլորիս լավի» համար արվող լույսի ներքո:  Մենք չենք պատրաստվում մեր լռությամբ փրկել նրանց հեղինակությունը: Եթե քաղաքացիական հասարակությունից «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ պատգամավորները լինեին իրենց հռչակած արժեքների կրողը, ապա առանց վարանելու մանդատները վայր կդնեին՝ օգտվելով քաղաքական հիմնավորումների հետևյալ ձևանմուշից: «Ես՝ առաջադրվելով պատգամավորական ցուցակներում, պարբերաբար հանդիպում էի պնդումների, որ իմ նկատմամբ մարդկանց վստահությունը կօգտագործվի ձայներ հավաքելու համար, և շուտով ե՛ս էլ կտեղավորվեմ իշխանության մեջ, կլեգիտիմացնեմ իշխանությունը, կյուրացնեմ իշխանության դեմքը և լեզուն, հանուն քաղաքական միասնության ու լոյալության անգաղափար նպատակների կդառնամ հարմարվողական կամ ցինիկ բյուրոկրատ: Եվ այդպես էլ եղավ։ Ես ապիկար գտնվեցի՝ պաշտպանելու իմ արժեքները նույնիսկ ինքս ինձանից ու նորմալացրի դա։ Ընկա ինքնախաբեության հոգեբանական ծուղակի մեջ ու համոզեցի ինքս ինձ, որ ներսում գտնվելով ինստիտուցիոնալ փոփոխություններ եմ բերում: Այնինչ, ես չխնդրականացրեցի անգամ այն, որ իշխանության եմ գալիս իմ իսկ մերժած Սերժի սահմանադրության ու օրենքների ուժով. շատ արագ հարմարվեցի ու սկսեցի սիրել այդ սահմանադրությունը: Ես ընդամենը զբաղված էի բյուրոկրատիայով, վիճակագրություն էի ապահովում, կոճակ սեղմում, ֆեյսբուքում պաշտոնական գրություններ էի տարածում, լայքեր հավաքում ու շռայլում. ոչ թե որոշումներ կայացնող էի, այլ որոշումները սպասարկող: Ես համոզում էի, որ իրավիճակ է փոխվել, որ արդարության հասնելու համար կարիք չկա փողոց դուրս գալու, որ ընտրված պաշտոնյաները բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալով կլուծեն հարցերը, իսկ «անգրագետ պողոսներն» ու «համբալները» չպետք է մեզ խանգարեն: Ես իմ անվերապահ հավատարմությունը հայտնեցի միանձնյա որոշում ընդունողներին։ Ես, որ կարող էի քաղաքական նոր մշակույթ բերել, ոչ թե օգտագործեցի իմ լիազորություններն ու լծակները իշխանության ներսից ըմբոստանալու, ինձ համար սկզբունքային հարցերում հրապարակային անհնազանդություն դրսևորելու համար, այլ ընտրեցի լուռ, կրավորական և ենթակա կեցվածքը․ քաղաքական լոյալության խոստում էի տվել։ Ես հռչակեցի, որ կարևորում եմ կանանց սոլիդարությունն ու ազատագրումը, բայց միացա նրանց, ովքեր ճնշում են փողոցում պայքարող կանանց, դարձնում նրանց ձայնազուրկ ու հեղինակազուրկ։ Իմ քաղաքական կյանքում ինձ շարունակեցին ճնշել ավելի մեծ իշխանություն ունեցող տղամարդիկ, բայց ես ընտրեցի հանրային կերպով չընդվզել դրա դեմ: Ես օգտագործեցի իմ խոսափողը այդ նույն տղամարդկանց պաշտպանելու համար։ Ես ընդունեցի  ու տիրաժավորեցի նահապետական գաղափարը, որ «հայրենիքը օջախ է». իսկ օջախում տան գլխավորը կարող է ձեռքը խփել սեղանին ու գոռալով որոշումներ կայացնել: Յուրացնելով նախկին ակտիվիստիս փորձն ու կապերը՝ ես ընտրեցի գրաքննել իշխանությունից հրաժարված, իշխանությունից դուրս գտնվող, դիմադրող համայնքին: Օգտագործելով համոզելու լեզուն՝ փոփոխությունների իմիտիացիա ստեղծեցի, միջնորդի դեր ստանձնեցի ակտիվիստների ու իշխանության միջև, այնինչ իրականում գործիքայնացրեցի նրանց, չարաշահեցի վստահության տարածքը՝ թուլացնելով պահանջատիրությունը ի նպաստ իշխանական օրակարգիս: Փորձեցի թելադրել ու խմբագրել նրանց, սահմանել «կարելին» ու «չի կարելին» իշխանության հետ հարաբերվելիս։ Արևիկ Մարտիրոսյան, Արփինե Գալֆայան, Աննա Շահնազարյան Շարունակությունը՝ hetq.am-ում։
09:35 - 16 սեպտեմբերի, 2020
Կփոխվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը |armenpress.am|

Կփոխվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոխել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ»,-ասաց Սիմոնյանը:   Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:
17:45 - 15 սեպտեմբերի, 2020
Նախատեսվում է լիցենզավորել ավտոտրասնսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող տնտեսավարողներին |armenpress.am|

Նախատեսվում է լիցենզավորել ավտոտրասնսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող տնտեսավարողներին |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը»,-ասաց Սիմոնյանը: Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին:
16:49 - 15 սեպտեմբերի, 2020
Ընտրվել են ՍԴ դատավորներ, որոնք իշխանության հետ որևէ կապ չունեն. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Ընտրվել են ՍԴ դատավորներ, որոնք իշխանության հետ որևէ կապ չունեն. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում սեպտեմբերի 15-ի քվեարկությամբ ընտրված Սահմանադրական դատարանի երեք դատավորները գործող իշխանության «սպասարկուները» չեն և ոչ էլ որևէ կապ են ունեցել իշխանության հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը և չեն հանդիսանում ՀՀ գործող իշխանության ոչ սպասարկուներ, ոչ որևէ կապ են ունեցել իշխանության հետ»,-ասաց նա: Անդրադառնալով թեկնածուների հասցեին հնչող քննադատություններին՝ նա հիշեցրեց՝ իշխանությունն ասել է, որ չեն ձևավորելու ՍԴ, որը լինելու է խամաճիկային: Անդրադառնալով հարցին, թե ինչն է փոխվել, որ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը իշխանական խմբակցությունն այս անգամ կողմ է քվեարկել՝ նա ասաց. «Շատ լուրջ քննարկվել է Արթուր Վաղարշյանի ելույթը ԱԺ-ում, հարցազրույցը, մոտեցումները, և մենք բավականին դրական բաներ ենք տեսել, որը ազդել է որոշում կայացնելու վրա»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց՝ մասնագիտական առումով նույնիսկ անցյալում խնդիր չեն տեսել: Անդրադառնալով դիտարկմանը, որ Երվանդ Խունդկարյանը նախկին իշխանության ժամանակ ևս պատասխանատու պաշտոն է զբաղեցրել, Սիմոնյանն ասաց. «Ես մարդկանց դատելով չեմ զբաղվում: Ես արտահայտում եմ մեր կարծիքը: Կարծիքն այն է, որ Խունդկարյանն այսօր կարող է իրականացնել ՍԴ դատավորի պարտականությունները: Եվ այդպես կարծում է խմբակցությունը»,-ասաց նա ու նշեց՝  ինքը գտնում է, որ դատական համակարգի հետ կապված չի եղել մի օրինակ, որտեղ Խունդկարյանը «խամաճիկի» դերում է հանդես եկել: ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ իշխանությունում առաջադրված թեկնածուների վերաբերյալ քննարկումներ եղել են, եղել են տարբեր կարծիքներ: Բայց խմբակցությունը քննարկելով կայացրել է միասնական որոշում: ՀՀ ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին  Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը: ՀՀ ազգային ժողովը 2019 թվականի մայիսի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չէր հաստատել Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Նրա թեկնածությանը «կողմ» էր քվեարկել 30 պատգամավոր, «դեմ»՝ 53-ը:  Արթուր Վաղարշյանին այդ պաշտում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
15:27 - 15 սեպտեմբերի, 2020
Խորհրդարանը քննարկեց զինծառայողներին տրվող գույքահարկի արտոնությանն առնչվող օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց զինծառայողներին տրվող գույքահարկի արտոնությանն առնչվող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որով հստակեցվում են զինծառայողներին գույքահարկի վճարման արտոնության և այդ իրավունքի դադարեցման պայմանները: Նախագիծն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Գույքահարկի մասին օրենքի կրառման շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ գույքահարկի արտոնությունը կիրառող իրավասու մարմին դադարեցրել է արտոնության կիրառումն այն զինծառայողների մասով, որոնք ժամկետի ավարտից հետո չեն զորացրվել զինծառայությունից և նոր պայմանագիր կնքելու միջոցով շարունակել են ծառայությունը: Այդ խնդիրը լուծելու նպատակով հստակ սահմանվում է, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործում է համապատասխան չափերով գույքահարկի արտոնության իրավունքը»,- ասաց Բալայանը:   Հստակ սահմանվում են գույքահարկի արտոնության իրավունքից ազատելու դեպքերը: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում շահառուների կազմի փոփոխություն տեղի չի ունենում: Գույքահարկի վճարման 100 տոկոս արտոնությունից օգտվելու են Զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝ ներառյալ ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ստորաժանումներում ծառայություն անցնող զինծառայողները: Ռազմական ուսումնական հաստատությունն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների համար գույքահարկի արտոնությունը տարածվում է մինչև 40 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքի և մինչև 150 ձիաուժ ունեցող փոխադրամիջոցների վրա:
14:05 - 15 սեպտեմբերի, 2020
Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորներ

Ազգային  ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության արդյունքները ներկայացրեց Վահագն Հովակիմյանը։ Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 2-ը անվավեր են ճանաչվել, կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2։ Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածու Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՍԴ դատավոր։ ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 1-ը անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 1։ Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ դատավոր։ ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությանը մասնակցել է ԱԺ-ի 88 պատգամավոր։   Քվեաթերթիկներից ոչ մեկը անվավեր չի ճանաչվել, կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3։  Էդգար Շաթիրյանն ընտրվել է ՍԴ դատավոր։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, թե չեն մասնակցելու քվեարկությանը:
13:07 - 15 սեպտեմբերի, 2020
Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ |armenpress.am|

Պատգամավորները քննարկում են բնապահպանական տեսչական մարմնին նոր գործիքակազմ տրամադրող նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որով կկարողանա տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը, իսկ եթե տնտեսավարողը դիմի դատարան, ապա կասեցման որոշումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի: «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: «Գործող իրավակարգավորումներով հաճախ ստուգման ընթացքում լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է լինում տեղում անմիջապես կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Սակայն գործող իրավակարգավորումները դրա հնարավորությունը չեն տալիս: Նախատեսել ենք տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով այն կարող է տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը: Եթե կասեցման պարագայում տնտեսավարողը դիմում է դատարան, ապա կասեցման որոշումը մնում է ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի»,- ասաց Ասոյանն ու հավելեց՝ միայն դատարանի որոշմամբ կամ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է այդ կասեցումն ուժը կորցրած ճանաչվել: Նա նշեց՝ հաճախ, երբ տեսչական մարմինը որոշում է կայացնում որոշակի գործունեության կասեցման վերաբերյալ, տնտեսավարողն ամիջապես դիմում է դատարան: Եվ գործող իրավակարգավորումներով՝ դատարան դիմելու պարագայում տեսչական մարմնի վարչական ակտը մնում է կախված այնքան ժամանակ, մինչև դատարանը կունենա վճիռ: Եվ փաստացի լինում են իրավիճակներ, երբ կասեցված գործունեության պարագայում տնտեսավարողը շարունակում է գործել: Կասեցման գործիքը տեսչական մարմինը կօգտագործի 10 բացառիկ դեպքերում, որոնք սահմանված են օրենքով: Փաթեթում, բացի գործունեության դադարեցումից, նախատեսված է նաև գործողության դադարեցումը:
11:10 - 15 սեպտեմբերի, 2020