ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը |armenpress.am|
10:34 - 15 սեպտեմբերի, 2020

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը |armenpress.am|

armenpress.am: armenpress.am: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել  է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:10-ին և կտևի մինչև 10:40:

ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

 

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել