Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Հակառակորդը, առաջնորդվելով նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի հատվածում, ապա փորձել դիրքային առաջխաղացում ապահովել. մարզպետ

Հակառակորդը, առաջնորդվելով նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի հատվածում, ապա փորձել դիրքային առաջխաղացում ապահովել. մարզպետ

Մայիսի 12-ին հակառակորդը, առաջնորդվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի այն հատվածներում, որտեղ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չէր հասցրել իրականացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Նշված աշխատանքները, նույն հատվածներում, շարունակվել են մայիսի 13-ին: Սակայն օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական զինված ուժերը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում։ Ինչպես նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»,- գրել է մարզպետը։
21:50 - 13 մայիսի, 2021
ՀՀ պետական սահմանը պահպանվել է․ Սանոսյանը Գեղարքունիքի մարզից մանրամասներ է հայտնում |armtimes.com|

ՀՀ պետական սահմանը պահպանվել է․ Սանոսյանը Գեղարքունիքի մարզից մանրամասներ է հայտնում |armtimes.com|

armtimes.com: Սահմանագծի փոփոխությունից հետո Գեղարքունիքում կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում։ Այսօր Կառավարության նիստից առաջ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»,- նշեց Սանոսյանը։ Մարզպետը վստահեցրեց, որ մարզում այս պահին սահմանների հետ կապված խնդիր չկա, իրավիճակը Սյունիքի հետ համեմատելի չէ, իսկ բնակիչների անհանգստությունը, ըստ մարզպետի, ավելի շատ տարածվող կեղծ լուրերի հետևանք է։ «Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, հեց այդ հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են տարվում։ Մեր զինված ուժերը ներկա են, քարտզները կան։ Սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբերին»։ Հարցին, թե բնակիչներին, կարո՞ղ եք ասել, որ վիճակն անվտանգ է՝ լարվածություն, ագրեսիա չկա, Սանոսյանը պատասխանեց. «Բնակիչները տեսել են, որ վիճակը հանգիստ է, երեկ բնակիչներից շատ մարդ կար մեզ հետ, այնտեղ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ուղղակի բանակցում են իրար հետ՝ սահմանագիծը ճշգրտում են»: Հարցին, թե Սոթքի ոսկու հանքում ի՞նչ վիճակ է, հանքն աշխատո"ւմ է, աշխատակիցների շրջանում կրճատումներ եղա՞ն, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ հանքն աշխատում է և մոտ 280 աշխատող կրճատվել է։ 
12:50 - 13 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարի Թաղ 1-5 շարքերի սեփական տներ, Սարի Թաղ 1-3 փողոցների սեփական տներ, Որմնադիրների փ. 5-43 սեփական տներ, Խորենացի փ. 63-211 սեփական տներ, Դեղատան փ. 13 շենք, Սուրենյան փ. 1-30 սեփական տներ, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 4/1 շենքեր, Գայի պող. 3, 5, 7, 7/1 շենքեր, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գայի պող. 45 շենք, թիվ 252 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 5 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Չեխովի փ․ 15, 17 և Եղբայրության փ․ 14 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Վերին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ, Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Կիևյան փ. 12 շենք, Նորք Մարաշ՝ Նորք 9-րդ փողոց սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Օշական և Սասունիկ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ գյուղ մասնակի, 10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Սպանդարյան, Աբովյան, Արամ Խաչատրյան փողոցներ մասնակի, Օգոստոսի 23 փողոցի 22, 24 շենքեր, 10:00-16:00 Քաղցրաշեն և Նարեկ գյուղեր, Այգեզարդ, Լուսառատ և Դաշտաքար գյուղեր մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Սարալանջ գյուղ, 10։30-14։00 Ջերմուկ քաղաք՝ Իսակովի փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Ալավերդյան, Զորավար Վարդանի, Չալաբյան փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։30-16։30 Չարենցավան քաղաք՝ 3-րդ թաղ. 12-21, 31-41; 4-րդ թաղ. 7-24; 6-րդ թաղ. 1-4, 13-29; 7-րդ թաղ. 1-14, 18-25 շենքեր, Մշակույթի տուն, №3 №4 №5 դպրոցներ, Քաղաքապետարանի շենք, Ոստիկանության Չարենցավանի բաժանմունք, «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, «Վեոն Արմենիա», «ՎիվաՍել- ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Փյունիկ, Արտավազ, Հանքավան, Ձորակ, Կաքավաձոր գյուղեր, Կաքավաձորի ասֆալտբետոնի գործարան, Մեղրաձորի ոսկու հանք, «Արջաձոր», «Թեժ Վոթերֆոլ» ՓՀԷԿ-եր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16։00 Ներքին Պտղնի գյուղ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 10։00-12։00 Մարտունի քաղաք՝ Երևանյան, Սայաթ-Նովա, Մոմճյան, Արցախի, Հերացու փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Տավուշի մարզում՝ 10:00-12:30 Դիլիջան համայնք՝ Հաղարծին գյուղ,   Լոռու մարզում՝ 11:00-16:00 Սպիտակ քաղաք՝ հիվանդանոց, Բանավան, Սովխոզային, Էստոնական, Քրքորյան, Ավետիսյան, Շվեցարական, Գլենդել, Գալոի Պուճախ թաղամասեր, Ուզբեկական թաղամաս մասնակի և Լեռնանցք գյուղ,   Սյունիքի մարզում՝ 10:30-11:30 Սիսիան քաղաք` Երիտասարդական, Խանջյան, Գետափնյա, Այգեստան, Վահան Խորենի փողոցներ, 12:00-13:00 Սիսիան քաղաք՝ Ֆիզկուլտուրնիկների փ. 2, 4 շենքեր, 14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Ֆիզկուլտուրնիկների փ. 6 շենք, 10:30-16:30 Գորիս քաղաք՝ Արզումանյան փողոց, 10:00-16:00 Խնածախ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Քարահունջ գյուղ:
09:32 - 13 մայիսի, 2021
Ձմռանը հակառակորդը դիրքավորումներ չէր իրականացրել Վարդենիսի ուղղությամբ դիրքերում, հիմա դիրքավորվում են. Գեղարքունիքի մարզպետ
 |news.am|

Ձմռանը հակառակորդը դիրքավորումներ չէր իրականացրել Վարդենիսի ուղղությամբ դիրքերում, հիմա դիրքավորվում են. Գեղարքունիքի մարզպետ |news.am|

news.am: Նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմը որոշակի դիրքավորվել, տեղակայվել է, իսկ դիմացը կամ այլ հատվածներում հակառակորդը՝ ոչ։ Եղանակային պայմաններից ելնելով իրենք զորք չեն պահել այդտեղ, հիմա դա են անում, իսկ մեր Զինված ուժերն էլ ուշադիր հետեւում են, որ հանկարծ սահմանի խախտման դեպքեր տեղի չունենան։ Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Վարդենիսի հարակից տարածքի բարձր լեռնային մի շարք հատվածներում ձմռան ամիսներին հակառակորդը դիրքավորումներ չէր իրականացրել։ Հիմա եղանակային պայմանները թույլ են տալիս, ձյան շերտը որոշակի հալվել է, նրանք այդ հատվածներում դիրքերի տեղակայման աշխատանքներ են իրականացնում, որին մեր Զինված ուժերի ներկայացուցիչները ներկա են, համատեղ աշխատում են, որպեսզի միջդիրքային տարածությունները չխախտվեն։ Ուրիշ բան տեղի չի ունեցել, միջադեպեր տեղի չեն ունեցել, կրակոցներ չեն եղել, մնացած ամեն ինչ հանգիստ է սահմանային այս հատվածում»,- նշեց մարզպետը։ Անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցիները մի հատվածում 300 մետր առաջ են եկել, Գնել Սանոսյանն ասաց. «Կարող է՝ որոշ հատվածներում անճշտություններ լինեն, որն էլ բանակցում, ճշտում են, տեղերը ֆիքսում են եւ տեղակայվում։ Մետրերով չեմ կարող ասել, բայց էդպիսի պրոցես է տեղի ունենում։ Իրենք մեր կողմը չեն եկել, նույնիսկ երբ որ եկել, փորձել են տեղը գտնել, եթե ինչ-որ տեղ էլ անճշտություն է եղել, մերոնց բանակցության արդյունքում վերջնական տեղերը ֆիքսվել են, եւ նրանք հաստատվել են այն տեղերում, որտեղ երկկողմանի համաձայնություն է եղել»։ Մարզպետն ասած, որ սահմանային ճշտումների գործողությունները սկսվել են այսօր առավոտյան և երկար չեն տեւի։
19:52 - 12 մայիսի, 2021
16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համակարգչային սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սա հերթական կարևոր քայլն է համավարակի հետևանքով կրթական համակարգում առաջացած խնդիրների լուծման գործում: «Սա գործընկերային ճկուն հարաբերությունների դրսևորում է, երբ ջանքերի համախմբմամբ ուսումնական հաստատությունների համար առաջացած ճգնաժամային իրավիճակում ստեղծվում են զարգացման, հեռավար ուսուցման բարելավման պայմաններ: Անկախ նրանից, թե երբ վերջնականապես կհաղթահարենք համավարակը, այս ընթացքում զարգացրած կարողությունների, գործիքների մի մասը կկարողանանք օգտագործել նաև հետագայում: Հույս ունեմ՝ այս սարքավորումները կծառայեն որպես ճգնաժամի հաղթահարման, հաստատությունների զարգացման գործիք: Գիտենք, որ կան ընթացիկ բարելավման խնդիրներ, բայց սա ևս շատ քայլ է: Պետք է մշտապես շարունակել զարգացման գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը ևս կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերային հարաբերությունները և ասել, որ համակարգչային սարքավորումների տրամադրումը ոչ թե պարզապես գեղեցիկ քայլ է, այլ կարիքների գնահատման արդյունքում առաջացած գաղափար: «Մեր ծրագրերում փորձում ենք անպայման ներառել մարդկային կարողությունների զարգացման բաղադրիչը` կրթական խնդիրների հաղթահարման և երիտասարդության՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման նպատակով: Սա հակաճգնաժամային ծրագիր է, որն իրականացվել է հետպատերազմական և համավարակի պայմաններում՝ կոնկրետ 3 մարզի համար: Սարքավորումների տրամադրման որոշումը կայացվել է կատարված հետազոտության արդյունքում. ՄԿՈՒ հաստատություններն ունեն համակարգչային տեխնիկայի թարմացման և ստեղծված պայմաններին համապատասխան գիտելիքների զարգացման կարիք»,- ասել է Կարինե Սիմոնյանը և վստահեցրել, որ պատրաստ են ծրագրերն առավել բարելավել և դարձնել հասցեական՝ հաշվի առնելով ՄԿՈՒ հաստատությունների առաջարկները: «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին» ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն. հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ: Բացի դրանից՝ առցանց դասընթացները լավագույնս նախապատրաստելու և վարելու համար վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների ավելի քան 400 աշխատակից:
16:14 - 12 մայիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1/1, 13, 15 շենքեր, Մոլդովական փ. 3/1, 5, 12, 13, 14 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր, թիվ 164 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:30-16:00 «Ռեգնոս», «Սպայակա» ՍՊԸ-ներ, քաղ․ «Հ․Սարգսյան», «Արաքս-2» Ա/Կ, «Էկոֆորմ», «Ա-Ս ինվեսթ Մենթս», «Արկոմպ» ՍՊԸ-ներ, Կիրառական քիմիայի ինստիտուտ, «Արիակ» ՓԲԸ, «Վեոն Արմենիա» ընկերություն, «Յունի քիմ» ՍՊԸ, 11:00-17:00 Ազատության պող. 12 շենք, Զարյան փ. 2 շենք, Պռոշյան 1 նրբ. 20/1 շենք, Արաբկիր 21փ. 10; 39փ. 16, 18/1 շենքեր, Գոգոլի փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 12 շենք, Կոմիտասի պող. 59/6 շենք, Ահարոնյան և Կամարակ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 10, 13, 14, 16 փողոցների սեփական տներ, Արտաշատի խճուղու սեփական տներ, Նորագավիթ նոր ուղի կոլտնտեսություն, Չեխովի փ․6, 8, 8/1, 10, 10ա, 15, 17 շենքեր, Եղբայրության փ. 14, Շևչենկոյի փ․ 1, 4, 6, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Մայիսի 9-ի փ․ 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Ուջան գյուղ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Նոր Կյուրին գյուղ մասնակի, 10:30-14:30 Բերդիկ գյուղ մասնակի, 10:00-16:00 Հովտաշատ, Ռանչպար և Այգավան գյուղեր մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի, 12:00-13:00 Մասիս քաղաք` Նոր թաղամաս մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ Նովա, Զաքարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ, Կալեր, Ծիրանանոց, Բոլոր հողեր թաղամասեր մասնակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 12:00–16:00 Բալահովիտ գյուղ և հարակից և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 09։30-10։30 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տրածաշրջան՝ Մայիսյան և Հացիկ գյուղեր,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սարատովկա, Նովոսելցովո և Գետավան գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 10:30-12:30 Սիսիան քաղաք՝ Կամոյի, Տերյան, Թումանյան և Րաֆֆի փողոցներ մասնակի, 13:00-17:00 Սիսիան քաղաք՝ Իսրայելյան փողոց, Ադամյան փ. 11 և Սիսական փ. 64 շենքեր, 10:30-15:30 Տեղ գյուղը մասնակի, 11:00-15:00 Քարահունջ գյուղ:
09:32 - 12 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Մոլդովական փ. 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կորյունի փ. 7 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 5 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շիրակի փ․13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 23/3 շենք, Ազատության պող. 12 շենք, Թամանյան փ. 1 շենք, Բաղրամյան պող. 2 փակ. 8 շենք, Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Ավետիսյան փ. 63 շենք, Հակոբյան փ. 2 շենք, Զարյան փ. 2 շենք, Բաղրամյան պ. 22 շենք, Մամիկոնյանց փ. 34, 34ա, 24Գ, 36/1, 36/2, 36/8 շենքեր, Իսակովի պող. 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Մարմարաշեն գյուղ մասնակի, 10:30-12:30 Եղեգնավան և Լուսառատ գյուղեր, 10:00-16:00 Վեդի քաղաք՝ Անդրանիկավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Բերքանուշ գյուղ մասնակի, 13:00-14:00 Նոր Կյուրի գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաձոր քաղաք՝ Ծաղկաձորի քաղաքապետարան, Հայփոստ, “Արարատբանկ” ընկերություն, Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրներ, Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա» հյուրանոց, «Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր, «Կեչառիս» հյուրանոցային համալիր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։10-15։00 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն, Տրետուք գյուղեր, “Հրանտ Կարապետյան” ՍՊԸ, հեռոստակայան, “Գոգա-Սեդա” գազալցակայան և “Լուսինե Խաչատրյան” ՍՊԸ,   Սյունիքի մարզում՝ 10:30-12:00 Սիսիան քաղաք՝ Սիսական փ. 46, 46ա, 50, 50ա շենքեր ,Ա.Մանուկյան փ. շենք, 12:30-13:30 Սիսիան քաղաք՝ Իսրաելյան փ. 39, 39գ շենքեր, Նժդեհի փ. 2, 3, 4 շենքեր, Սիսական փ. 34 շենք, Ա.Մանուկյան փ. 3 շենք, Իսրայելյան փ. 35, 37 շենքեր, Ադոնցի փ. 1/1, 1/2, 1/4 շենքեր, 14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Իսրաելյան փողողց մասնակի, Ադամյան փ. 11 շենք, Սիսական փ.64 շենք, 15:30-16:30 Սիսիան քաղաք՝ Չարենց փ. 12 շենք, 11:00-16:00 Գորիս քաղաք՝ Հին վանքի տակ թաղամաս, 09:30-12:00 Գեղի գյուղ մասնակի, 10:00-15:00 Շինուհայր գյուղ մասնակի, 10:30-17:00 Խնձորոսկ գյուղ մասնակի, 11:00-17:00 Աղիտու գյուղ, 15:30-17:00 Հալիձոր գյուղ մասնակի:
09:07 - 11 մայիսի, 2021
Մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք, որովհետև մենք չէինք ուզում. Նիկոլ Փաշինյան

Մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք, որովհետև մենք չէինք ուզում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։ Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին: Վարդաձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։ Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է. «Ժողովուրդ, պատերազմից հետո, ես հեռուստաուղերձում մի անգամ ասացի, որ այո, կարծում եմ՝ մեր բանակը, Զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում: Եվ երբ օդում կախված հարց կար՝ ինչպե՞ս, 2-րդ բանակային կորպուսի օրինակը դրա ամենավառ օրինակն է, երբ 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան, մեր բանակն ամուր պաշտպանական գիծը պահել է: Եվ սա փաստ է, մենք պետք է մեր սպաներին, զինվորներին, գեներալներին արժանին մատուցենք: Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ 9-րդ պաշտպանական շրջանի այդ ճեղքումը տեղի ունեցավ, որը ցավոք, հետագայում չհաջողվեց կանգնեցնել: Բայց այստեղ մեր զինվորն է ներկա, մեր վիրավոր եղբայրը։ Այստեղ, համոզված եմ՝ պատերազմի մասնակից էլի մեր եղբայրներ կան, ու այսօր մեր ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է մեր նահատակների ու մեր երեխաների առաջ: Եվ այդ պարտավորության կատարումը հետևյալն է՝ մենք պետք է զարգացած և բարեկեցիկ երկիր ստեղծենք: Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի զարգացած, բարեկեցիկ երկիր: Մենք, այո, վերջին տարիներին շատ բան արել ենք, բայց շատ բան էլ չենք հասցրել անել: Այո, մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք, որովհետև ճանապարհ կառուցում էինք ճանապարհ կառուցելու համար, մենք ճանապարհ չէինք կառուցում փող գողանալու համար: Այո, մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք, որովհետև մենք չէինք ուզում: Մեր նպատակը ժողովրդին ծառայելն էր: Այո, մենք այս աղետի առաջ կանգնեցինք, որովհետև չկարողացանք կանգնեցնել մի գործընթաց, որը զարգացել, հասել էր կուլմինացիային, որը մեր երկրին և ժողովրդին Ղարաբաղի հարցի անարժանապատիվ լուծում պիտի պարտադրեր: Մենք կանգնեցինք, ժողովուրդ, մենք մինչև վերջ կանգնեցինք: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Ավարայրում, այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Սարդարապատում: Բանակն առանց թիկունքի չի կարող պայքարել: Եվ ուզում եմ տուրք մատուցել բոլորիդ, որովհետև 2-րդ բանակային հերոսական կորպուսի թիկունքը դուք եք պահել: Դուք հավասարապես և հերոսաբար կանգնել եք մեր Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Բայց պատերազմից հետո, անընդհատ, այդ խոսակցությունն է զարգանում: Չգիտեմ, որտեղից ծագեց, ով առաջ բերեց այդ խոսակցությունը. թուրքը մեր թշնամի՞ն է, թե թուրքը մեր թշնամին չէ: Հարցը այն չէ՝ թուրքը մեր թշնամին է, թե... Իհարկե, մեր թշնամին է: Այստեղ ով կա, որևէ նոր բան կարո՞ղ է ասել: Դա ասելով չէ, դա պատմական փաստ և իրողություն է: Բայց հարցը հետևյալն է՝ մենք պետք է, այո, հանուն մեր նահատակների և հանուն մեր երեխաների այդ թշնամությունը կառավարենք: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամությունն ընդհանրապես այս տարածաշրջանում դառնա անկառավարելի: Եվ ես հույս ունեմ, որ ժողովուրդն այս գաղափարը կընդունի և կաջակցի: Բայց մենք նաև հասկանում ենք, որ մեր միջավայրն էլ այդպես պետք է գնահատի, այդպես պետք է ընկալի իրավիճակը: Պարույր Սևակը շատ լավ բառեր ունի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության մեջ, ասում է. «Ընկել ենք, սակայն երբեք չենք ծնկել»: Այո, այս պատերազմում մենք ընկել ենք, բայց այս պատերազմում մենք չենք ծնկել: Եվ մենք չենք ծնկելու: Բայց այդ թշնամանքը պետք է կառավարվի: Ի վերջո, այս երեխաների ապագայի առաջ մենք պատասխանատու ենք: Մենք վերջին 30 տարում շատ բան ենք արել, շատ բան ճիշտ ենք արել, շատ բան սխալ ենք արել, բայց այս երեխեքի առաջ մեր պատասխանատվությունը բավարար չափով չենք կրել: Այո, մեր Զինված ուժերը պետք է բարեփոխվեն, և մեր բանակը պետք է լինի շատ ավելի հզոր, քան եղել է պատերազմից առաջ: Բայց նաև մենք պետք է երեխաների համար մանկապարտեզներ կառուցենք, դպրոցներ կառուցենք, մարզադաշտեր կառուցենք: Այսօր, ժողովուրդ, մենք պետք է առաջին հերթին մեր սերնդի առողջության մասին մտածենք՝ և՛ ֆիզիական առողջության, և՛ հոգեբանական առողջության: Իսկ առաջին հերթին մենք պետք է թույլ չտանք, որ մեր երեխաների հպարտությունը՝ թեկուզ այս պատերազմի հետևանքով, որևէ ձևով խաթարվի: Ու մենք պետք է ասենք հետևյալը՝ հայ ժողովուրդը կանգուն է, Արցախը կանգուն է, Հայաստանը կանգուն է, Հայաստանի ապագան կանգուն է: Եվ այդ ապագան մենք իրար հետ պետք է ստեղծենք՝ հանուն այս երեխաների: Իսկ ապագան ստեղծվում է այսօր: Մենք լայնամասշտաբ մանկապարտեզաշինության ծրագրեր ենք իրականացնում ու պիտի իրականացնենք: Իմ ամենամեծ երջանկությունն այն է, որ մենք, ի վերջո, գտանք ձևը, թե ինչպես արդարացի ձևով ուսուցիչների աշխատավարձերը շարունակաբար բարձրացնենք, բայց դա մենք ուսուցիչների համար չենք միայն անում, դա երեխաների համար ենք անում, որ համոզված լինենք՝ դասարան մտնող ուսուցիչը մեր երեխային տալու է լավագույն հիմքը, իր մասնագիտական հմտություններն անընդհատ բարձրացնելու է: Հաջորդ խնդիրը, որի մասին այդքան շատ և հաճախ խոսվում է՝ Հայաստանում արդարություն և արդար դատական համակարգ հաստատելու մասին է: Այո, մենք արդարություն հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում: Արդարություն հաստատել ենք այնքանով, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշիչ ուժ է: Դուք գիտեք, որ դուք որոշող եք, և դա ամենամեծ արդարությունն է: Եվ դուք հունիսի 20-ին, այո, դատ եք անելու: Դուք դատ եք անելու, դուք դատելու եք մեզ բոլորիս: Եվ համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդարացի, արժանի և արդար դատավճիռ կկայացնի: Կրկին ուզում եմ ասել՝ այսօր Հայաստանի Հանրապետության բանտերում պատմականորեն ամենաքիչ մարդը կա: Հայաստանի բանտերում երբեք ավելի քիչ մարդ չի եղել մեր երկրի պատմության ամբողջ ընթացքում: Դա ինչ է նշանակում: Դա նշանակում է՝ հազարավոր հայրեր այսօր իրենց երեխաների կողքին են: Դա ամենամեծ արդարությունն է: Դա նշանակում է, որ այսօր Հայաստանի բանտերում ոչ մի արդար մարդ չկա: Այսինքն՝ բանտում միայն այն մարդիկ են, ովքեր օրենքով արդարորեն պիտի այդտեղ գտնվեն, բայց մենք այդ մարդկանց էլ վերաբերվում ենք որպես մեր եղբայրների: Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կալանավորը պետության տված հացը ուտում է, որովհետև պետությունը հաց է տալիս կալանավորին, որովհետև այդպիսինն է քրիստոնյա ժողովուրդը, քրիստոնյա պետությունը և քրիստոնյա իշխանությունը: Աստվածաշնչում այսպիսի մի խոսք կա, ասում է. «Բանտում հիվանդ էի և չեկար ինձ տեսության, բանտում էի և չայցելեցիր ինձ»: Այսօր բանտում գտնվող ամեն մարդ տեսնում է, անկախ կատարած իր արարքից, որ պետությունն ամեն օր այցելում է իրեն: Եվ պետությունը հնարավորություն է տալիս, որ այդ մարդը վերադառնա բնականոն կյանքի: Սա արդարություն է, սա մեծագույն արդարություն է: Այո, բազմաթիվ մարդիկ, որ պետք է լինեն բանտում, գուցե ազատության մեջ են, բայց ոչ մի անմեղ մարդ բանտում չէ, և սա մեծագույն արդարություն է: Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այն բանի համար, որ դուք լավատես եք և ընկճված չեք: Եվ ես համոզված եմ, որ մենք իրար հետ աշխատանքով, չարչարվելով, տրտմելով, տխրելով՝ մեր Հայրենիքը շենացնելու ենք, մեր տարածաշրջանում թշնամությունը կառավարելու ենք, թոււյլ չենք տալու, որ այդ թշնամությունը դառնա անկառավարելի: Այո, մենք պետք է մեր երեխաների համար խաղաղ ապագա ապահովենք, բայց այդ խաղաղ ապագան չի կարող լինել անարժանապատիվ: Մենք պետք է արժանապատիվ խաղաղություն ապահովենք, զարգացում ապահովենք, բարեկեցություն ապահովենք, և ես շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք այս մտքի հետ, որովհետև այս երեխաները պիտի ապրեն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանում: Շնորհակալ եմ բոլորիցդ: Ուզում եմ խոնարհումով մեր բոլոր նահատակների առաջ՝ շնորհավորել բոլորիս եռատոնի առիթով: Այս տարի մենք տրտմած ենք, տխուր ենք, այլ կերպ ենք մտածում, բայց սա շատ լավ առիթ է, որ մեր մասին մտածենք, մենք մեզ ավելի լավ ճանաչենք, ինքնահայեցման մի շրջան անցնենք, որից դուրս ենք գալու ուժեղացած, անպայման ուժեղացած՝ հանուն մեր նահատակների, հանուն մեր զինվորների, հանուն մեր երեխաների»: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ կատարել մոմավառություն»։
20:40 - 09 մայիսի, 2021
Կարող եք վստահ լինել՝ մենք ձեզնից չենք գողացել, մենք ձեզ չենք խաբել․ Փաշինյանը Ծովինարում է |armenpress.am|

Կարող եք վստահ լինել՝ մենք ձեզնից չենք գողացել, մենք ձեզ չենք խաբել․ Փաշինյանը Ծովինարում է |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել է Ծովինար համայնքում, հանդիպել բնակիչների հետ: Փաշինյանը բնակիչների հետ հանդիպումը սկսեց հիշատակելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին մոտենում էին բնակիչները և իրենց աջակցությունը հայտնում նրան։ «Պետք է մեր եղբայրների նահատակությանն արժանի լինենք։ Մենք պետք է արժանի ապագա կառուցենք։ Պետք է հասկանանք, թե ի՞նչ տեղի ունեցավ մեզ հետ, որ մենք հաղթանակից հետո պարտությանը առերեսվեցինք։ Մենք պետք է շատ խորը վերլուծություն անենք, բայց մենք պարտավոր ենք մեր երեխաների համար կառուցել զարգացած, խաղաղ, կայուն ապագա»,- ընդգծեց Փաշինյանը։ Նա նշեց, որ իրենց իշխանությունը շատ հարցերում հաջողություն է ունեցել, շատ հարցերում անհաջողություն։ «Երկու բան կա, որում կարող եք վստահ լինել՝ մենք ձեզնից չենք գողացել, մենք ձեզ չենք խաբել»,- եզրափակեց Փաշինյանը։
19:54 - 09 մայիսի, 2021
Տարաշրջանային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք․ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է |armenpress.am|

Տարաշրջանային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք․ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունիում հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Փաշինյանը հանդիպումը սկսեց հարգանքի տուրք մատուցելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պետք է ապրի, զարգանա, պետք է ստեղծվի խաղաղ և կայուն միջավայր տարածաշրջանում։ «Տարածաշրջային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք։ Պետք է հանդարտ փորձենք հասկանալ` ինչ տեղի ունեցավ մեզ հետ և ինչու։ Այդ փառապանծ հաղթանակից հետո մենք առերեսվեցինք այս դառը պարտությանը։ Եվ մենք չպետք է վախենանք և փախնենք ինքներս մեզ հետ առերեսվելուց։ Պետք է ուղիղ ինքներս մեր աչքերին նայենք և ասենք` ինչն ենք սխալ արել և այնպես չենք արել, որ մենք, ի վերջո, հասել ենք մի հանգրվանի, որտեղ գործնականում ելք չունեինք»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բանակցելիս բանակցել են մինչև վերջին վայրկյանը, կռվելիս կռվել են մինչև վերջին վայրկյանը։  «Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, որ դուք այդպիսի սերունդ եք դաստիարակել, որը ի վիճակի է եղել մինչև վերջին վայրկյանը կանգնել»,- ասաց Փաշինյանը։
19:24 - 09 մայիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական-Բագրևանդի փողոցների հարակից սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խանջյան փ. 47, 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 18, Մառի փ. 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13 շենքեր, Մառի նրբանցք 1 շենք, թիվ 166 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Անտառային փ. 131, 133, 135 շենքեր, Շիրվանզադե փ. 24/30 շենք, Ադոնցի փ. 17/5 շենք, Օրբելի փ. 51 շենք, Համբարձումյան փ. 119 շենք, Ա.Ավետիսյան փ. 112 շենք, Հակոբյան փ. 2 շենք, Չեխովի փ. 11, 12, Մանթաշյան փ․ 42, 50, Շևչենկո փ․ 7 շենքեր, Ղարիբջանյան փողոցի սեփական տներ, Կաշեգործների փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5, 6, 8, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Աշտարակ քաղաք` Նարեկ թաղամաս, Վանի Հերոսներ, Զ․Անդրանիկ, Պռոշյան, Նարեկացի, Շահազիզի, Շիրազի, Լինչի և Մաշտոցի փողոցներ, 12:00-14:00 Ոսկեհատ և Ագարակ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Արևաբույր գյուղ մասնակի, 11:00-16:00 Հովտաշատ գյուղ մասնակի, 10:30-14:30 Արաքսավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղը մասնակի, 10:00-16:00 Վեդի քաղաք` Կասյան փողոց մասնակի, Արարատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գետափ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք` Երկրաբաների, Շահումյան, Մայիսյան, Իսրայել Օրու, Շինարարների, Ազատության փողոցներ, Ջերմուկի խճուղի և Մոզ թաղամաս մասնակի, Արին գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Պ․ Սևակի 1, 2, 3 փողոցներ, Սաֆարյան, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 4, 5, 38, 22, 23, 24 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդան քաղաք՝ Մարզային ոստիկանություն, Հայփոստ, Վանատուր թաղամաս մասնակի, Ջրառատ թաղամաս մասնակի, Կենտրոն թաղամասի 44, 46, 48, 70, 74, 76, 80, 82, 84, 86, 88 շենքեր, Երկաթգծի թաղամաս, Տրեստի և Հրազդանմաշի հանրակացարաններ, Միկրոշրջանի Վահագնի թաղամաս և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-15։00 Ալափարս, Բջնի համայնքներ, «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, 13։00-16։30 Ծաղկաձոր քաղաք՝ Չարենցի, Կեչառիսի, Օրբելի եղբայրներ, Մագիստրոսի փողոցներ, «Ռոսիա» հյուրանոց, «Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս» հյուրանոցային համալիրներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաձորի քաղաքապետարան, Հայփոստ, «Արարատբանկ» ընկերություն, Նոր Գեղի համայնք՝ Նոր թաղամաս, «ՖԲՊ-ՄՍ Դայմոնդ» ՍՊԸ, Ս․ Ջուլֆյան թաղամաս, «Բուլդոկ» ՍՊԸ, «Էլեն» Ա/Կ, պոմպակայան 4, Նոր Արտամետ գյուղ, «Մուշ 95» սերվիս, «Բրիլյանտ» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 13։00-15։00 Լճաշեն համայնք ամբողջությամբ, Վարսեր համայնք մասնակի, Լճաշենի համայքապետարան, «Տուֆ Գրանիտ», «Գոգ Արս», «Լեվ Լեն», «Արա Արեգ», «Հ. Սեդրակյան», «Ռանչպար» ՍՊԸ-ներ, Ավտոտեխսպասարկում, «Ա.Տեր Գրիգորյան», «Շ.Բոզոյան», «Է. Մխիթարյան», «Ա.Սալազարյան», «Հ. Պողոսյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-15:30 Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր, 11:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Իտալական թաղամաս, Ջրաշեն գյուղ մասնակի և Սարամեջ գյուղ,   Սյունիքի մարզում՝ 10:30-13:30 Գորիս քաղաք` Մամիկոնյան և Սարգսյան փողոցներ մասնակի, 10:30-11:30 Սիսիան քաղաք` Որոտան փ. 2 և Չարենց փ. 2, 4, 6 շենքեր, 12:00-13:00 Սիսիան քաղաք՝ Շիրակ փողոց, 10:00-15:00 Շինուհայր գյուղ մասնակի, 10:30-17:00 Խնձորեսկ գյուղ մասնակի, 11:00-16:30 Անգեղակոթ գյուղ, 15:30-17:30 Հալիձոր գյուղ:
09:09 - 07 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10, 12, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, Գալշոյան փ. 2, 4, 6, 8, 8/1, 10, 12, 16, 46, 48, 50 շենքեր, Մառի փ. 16, 18, 18/1, 25 շենքեր, թիվ 6 երեկոյան դպրոց, թիվ 112 և 268 մսուր- մանկապարտեզներ, «Հայնախագիծ» և «Գեոդեզիայի» ինստիտուտներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Տոլբուխին փ. 34 շենք, Մամիկոնյանց փ. 38/3 շենք, Հակոբյան փ. 2 շենք, Լեռ Կամսար փողոցի սեփական տներ և հարակիցոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 22 շենք, Վաղարշյան փ. 18 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 9-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 3, 6, 12 փողոցների սեփական տներ, Ավան՝ 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, “Օլիմպիա Գլաս”, “Էյ Ջի Գրուպ” ՍՊԸ-ներ, “Ջուլիետտա Միքայելյան” և “Սիմոնյան Խանում” ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 1, 14, 16 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նիզամի փ․ 24, 26, 28 շենքեր, Մայիսի 9-ի փողոցի սեփական տներ, Եղբայրության փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ներքին Չարբախ 3, 5 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վահե Վահյան, Հ.Ներսիսյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 2-րդ փ. 1-30; 4-րդ փ. 1-46 սեփական տներ, Մուրացան փ. 130-138 (զույգ) սեփական տներ, Դավիթ Բեկի փ. 45-104 սեփական տներ, Դավիթ Բեկի 4-րդ նրբանցքի 1-43 սեփական տներ,   Կոտայքի մարզում՝ 10:00-12:00 Հրազդան քաղաք՝ Կենտրոնի 3, 9, 12, 17, 18, 19, 25, 26, 30, 98 շենքեր, Մաքրավան թաղամասի դպրոց և Նոր Մաքրավան թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14:00–16:00 Հրազդան քաղաք՝ Աբովյան 1 պոմպակայան, 11։00-16։00 Եղվարդ համայնքի` Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Սաֆարյան, Չարենցի, Իսահակյան, Շիրակի, Արա Գեղեցիկի փողոցները, Կոմիտասի, Աբովյան, Նոր Թաղ, Նար Դոսի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Ֆանտան համայնք, «Կար-Կոր», «Ա Խառատյան» գազալցակայաններ, «Աէրոնավիգացիան», «Վեոն Արմենիա», «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17։00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 12:00–14:00 Վանատուր թաղամաս մասնակի, “Արարատ-Լադա” ՓԲ ընկերություն, “Եվրոքափ”ընկերություն և Ա/Ձ “Դ․ Սարգսյան”, Տրեստի հանրակացարան, արվեստի դպրոց, Հրազդան Մաշի հանրակացարաններ, Հրազդան քաղաք՝ 29, 31, 33, 35, 37, 41, 43, 45, 47, 63, 69, 71, 75, 77, 79 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00–16։00 Երանոս և Գեղհովիտ համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Մարմարաշեն և Եղեգնավան գյուղեր մասնակի և Նոյակերտ գյուղ, 10:00-13:00 Արարատ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վեդի քաղաք՝ Շիրազի, Կասյան, Կոմիտասի, Գնունի փողոցներ մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գնիշիկ գյուղ, 10:00-16:00 Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան և Փոռ գյուղեր, Կարմրաշեն գյուղ մասնակի,   11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի և Ծաղկաբեր գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 10:30-13:00 Գորիս քաղաք՝ Գետափնյա փողոց, 10:30-16:30 Սիսիան քաղաք՝ Գայի թաղ. 12, 13, 14, 15 շենքեր, Տերյան, Բակունցի, Աղայան, Սայաթ-Նովա, Սպանդարյան, Կամոյի, Մկրտչյան, Շահնազարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-13:30 Քարաշեն գյուղ մասնակի, 14:00-17:00 Շաքե, Իշխանասար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:12 - 06 մայիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 2, 4 շենքեր, Մառի նրբ. 3, 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 55, 57, 57/1, 59 շենքեր, Միկոյան փ. 1, 3, 5 շենքեր, թիվ 111 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Տոլբուխինի փ. 34 շենք, Մամիկոնյանց փ. 38/3 շենք, Բաղրամյան պող. 60 շենք, Ազատության պող. 1/18, 1/21 շենքեր, Անտառային փ. 131, 133, 135 շենքեր, Լեռ Կամսարի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Բեկի փ. 45-104 սեփական տներ, Դավիթ Բեկի 4-րդ նրբ. 1-43 սեփական տներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամերիկյան սերվիս ավտոտեխսպասարկում, Բագրատունյաց պողոտայի սեփական տներ, Չեխովի փ․ 14, 15, 17 շենքեր, Մարկվարտի փ․ 56/1, 58/1, 85/1 շենքեր, Մարկվարտի, Շիրակի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վահե Վահյան, Հ.Ներսիսյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 13:00-16:00 Քարակերտ գյուղ,   Կոտայքի մարզում՝ 09։00-14։00 Նոր Հաճն համայնք՝ Աջափնյակ փողոց, “Ղարաբաղ տելեկոմ”, “Արզնիի ՀԷԿ”, “Անդրանիկ” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Կոմիտասի, Աբովյան փողոցներ մասնակի, Նաիրիի բժշկական կենտրոն, “Թոմ Շին” ՍՊԸ, Ծիրանանոց թաղամաս մասնակի, “Էլիտա” ՍՊԸ, Սալորանոց թաղամաս, Արայի թաղամաս մասնակի, “Արմբերրի” ՍՊԸ, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզ․ 11։00-13։00 Վաղաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Արևաբույր և Մարմարաշեն գյուղեր մասնակի, 10:00-16:00 Վեդի քաղաք՝ Սևակի, Շիրազի, Կասյան, Ա. Խաչատրյան, Կոմիտասի, Գնունի փողոցներ մասնակի, 10:30-14:30 Դալար գյուր մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Մոզրով գյուղ, 11:00-14:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Իտալական թաղամաս, Ջրաշեն գյուղ մասնակի և Սարամեջ գյուղ:
09:23 - 05 մայիսի, 2021
Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

Ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն, ինչ արվում է. Փաշինյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության մասին

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ պատերազմից կես տարի է անցել, բայց Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ, եւ մեր անվտանգությունը մտահոգիչ վիճակում է․ «Ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ երբ մեր հանրային դիսկուրսը լսում է, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ «Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեի Ալիեւի տեղը, այ հիմա կհարձակվեի (նկատի ունի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին  խմբ․)։ Հիմա մենք ճշգրտում ենք ուղղությունները, հրապարակեք, ասեք՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, էստեղ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, բայց այ էս կողքը փոքր միջանց կա, կարելի է մտնել․․․ մենք հասկանում ե՞նք՝ ինչ ենք անում ընդհանրապես»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։ Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ առաջնագիծն ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում է, եւ նրանք շատ լավ տեսնում են, ինքն էլ որեւէ գաղտնիք չբացեց, այլ ինքն ուղղակի իր մտահոգությունն է բարձրաձայնում։ Փաշինյանը հավաստիացրեց, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ ինքը՝ Թովմասյանը, չեն կարող տեսնել այն ամենը, ինչն արվում է, որովհետեւ արվողի մեծամասնությունն արվումէ  գաղտնի։ «Այն առաջնագիծը, որը տեսանելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»,- եզրափակեց նա։
13:23 - 03 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի նշված հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և որոշ մարզերի նշված հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 2, Հովհաննիսյան փ. 4, 6, 6/1, 8, 8/1, 10, 12, 14, 4, 8, 10, 12 շենքեր, Գյուլիքևխյան փ. 5, 7, 9, Գյուլիքևխյան նրբ. 5, 6, 9, 11, 45 շենքեր, Գայի պող. 37, 39, 41, 43 շենքեր, թիվ 150 դպրոց, թիվ 106 և թիվ 261 մսուր- մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Վարդաշեն 1-ին փ. 109–133 150 սեփական տներ և 150/1, 150/2, 150/5, 150/6, 150/7, 150/15, 153/3, 154, 133/13, 133/11, 133/7, 133/9 հասցեներ, “ՋՄՋ” գրուպ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 13, 14 փողոցների սեփական տներ, , Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Ներքին Շենգավիթ 15 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորք Մարաշ՝ Նորքի 9-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․31, 33, 35, 4/1, 4/2, 4/3, 4/4, 4/5, 4/6, 4/7, 4/10, 4/11, 66, 68, 70, 72 շենքեր, Շիրակի փողոցի շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, Սաֆարյան, Չարենցի, Իսահակյան, Շիրակի, Արա Գեղեցիկի փողոցներ, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ, Կոմիտասի, Աբովյան, Նոր թաղ, Նար- Դոսի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Ակունք գյուղ, 11։00-16։30 Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, 15։00-17։00 Բալահովիտ գյուղ մասնակի, 14։00-16։50 Եղվարդ համայնք՝ Երևանյան, Ազատամարտիկների, Կնունյանց, Հովհաննիսյան, Սաֆարյան, Տերյան, Ղազարյան, Գագարինի, Շինարարների, Թումանյան, Չարենցի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզ 11։00–12։00 Մադինա և Լեռնակերտ համայնքներն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00–15։00 Երանոս համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Մասիս քաղաք՝ Նոր, 3-րդ թաղամասներ մասնակի, Քաղաքապետարան, “Վեոն Արմենիա” շենք, թիվ 2-րդ դպրոց և Հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:00-13:00 Արարատ քաղաք` Շահումյան փողոց մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիայի բանավան մասնակի, 10:30-16:00 Դալար գյուղ մասնակի, 11:00-15:00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Գետափ գյուղ մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան փողոցներ մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղեր:
09:33 - 29 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հերացի փ. 10-16 շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Պուշկին փ. 21/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Գայի պող. 10/6 հասցեի ոչ բնակիչ-բաժանորդ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի փ. 16, 45 շենքեր և հարակից սեփական տներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի դիահերձարան և ծննդատան շենքեր, Գյուրջյան փ. 8 հասցեում գտնվող “Նորք” ՇՇ-ի շենք, Նոր Նորք 5-րդ զանգ,՝ Մառի փ. 9, 10, 12, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոցի սեփական տներ, Նորք 7-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Արշակունյաց պող. 26 շենք, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, 11:00-17:00 Շիրակի փ․ 21, 4/7, 21ա շենքեր, Շիրակի փողոցի սեփական տներ, Հ․Հովհաննիսյան, Մարքվարտի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 2, 7, 8, 9 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Սարգսյան, Միրաքյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փ. 1, 1բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Տիգրանյան փ. 5 շենք, Արաբկիր 37փ. 1ա շենք, Գրիբոյեդով փ. 21/4 շենք, Կոմիտասի պող. 2 շենք, Ն.Տիգրանյան փ. 14 շենք, Շրջանցիկ Թունել սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Գոռ Նան” ՍՊԸ, քաղ․ Բ․Կառնազյան, քաղ․ Մ․Սարգսյան, ջրային կառույցներ, Ռուս ուղղափառ եկեղեցի, “Երքաղլույս” ՓԲԸ, “Լուգանսկ” ՍՊԸ, “ԿՍՄՊ․ՍՈԳ․ՍՏՊՈՅ”, “Սաութրեյդ”, “Ֆորմատ-ավտոմոնտաժ” ՍՊԸ-ներ, քաղ․ Կոզմոյան, քաղ․ Ա․Քեոյան, քաղ․ Ե․Եղիշյան, քաղ․ Է․Ճաղոյան , “Իմիջ Մ․Գ.”ՍՊԸ, քաղ․ Ա. Մարգարյան, “Միկա Քորփորեյշն” ՓԲԸ, “Նուշիկյան ասոցիացիա” ՍՊԸ, ՊԱԿ, ջրային կառույցներ, “ՍԻՓԻ ԷՍ ՕԻԼ Քորփորեյշն”, “Ռան Օյլ” ՍՊԸ-ներ, քաղ․ Վ․Մաթոսյան, քաղ. Վ․Բեյրության, քաղ․ Կ․Պողոսյան, քաղ․ Դավթյան, Ա․Սարգսյան, Միրաքյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-17:00 Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Եղեգնավան գյուղ, 10:00-14:00 Դարակերտ, Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:00-16:00 Մրգավան գյուղ մասնակի, Վեդի քաղաք` Կասյան, Արամ Եղյան փողոցներ մասնակի, 11:00-14:00 Գոռեվան, Դաշտաքար, Շաղափ գյուղեր մասնակի, 11:00-15:00 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ 26 Կոմիսարների փողոց և Նորավան թաղամաս մասնակի, Սյունիքի փ. 4 և 9, Համբարձումյան փ. 6, Այգեձորի փ. 2բ, Պռոշյանի փ. 67 սեփական տներ Երևանյան խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Սարավան գյուղ, 11:00-15:00 Ագարակաձոր գյուղ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Բյուրեղավան համայնք՝ “Կրիստալ”, “Հայտարբենյութմեծառ”, “Ալմաքար”, “Բել Գլաս”, “Անդրանիկ և Հարություն” ՍՊԸ-ներ, Հայռուսգազարդ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ- Նովա, Զաքարյան, Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր թաղ, Նար Դոս, Պ․ Սևակի թիվ 1, 2, 3 փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Պռոշյան, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր թաղամաս մասնակի, Ծիրանանոց, Բոլոր հողեր թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ թիվ 12, 13, 14, 15, 16, 49 շենքեր, 11։00-17։00Ձորաղբյուր, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00–16։00 Զոլաքար և Աստղաձոր համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Տավուշի մարզում՝ 10:30-13:30 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց, 11:00-13:00 Դիլիջան համայնք` Թեղուտ գյուղ, Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սարահարթ, Գոգարան, Գեղասար, Կաթնաջուր գյուղեր և Շիրակամուտ գյուղ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 09:20-11:20 Խաչինա գյուղ, 10:30-13:00 Գորիս քաղաք` Սյունիքի, Մաշտոցի, Անկախություն փողոցներ մասնակի:
09:11 - 20 ապրիլի, 2021