Տարաշրջանային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք․ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է |armenpress.am|
19:24 - 09 մայիսի, 2021

Տարաշրջանային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք․ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունիում հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Փաշինյանը հանդիպումը սկսեց հարգանքի տուրք մատուցելով Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պետք է ապրի, զարգանա, պետք է ստեղծվի խաղաղ և կայուն միջավայր տարածաշրջանում։

«Տարածաշրջային հարցերում կտրուկ գործողություններ պետք է չանենք։ Պետք է հանդարտ փորձենք հասկանալ` ինչ տեղի ունեցավ մեզ հետ և ինչու։ Այդ փառապանծ հաղթանակից հետո մենք առերեսվեցինք այս դառը պարտությանը։ Եվ մենք չպետք է վախենանք և փախնենք ինքներս մեզ հետ առերեսվելուց։ Պետք է ուղիղ ինքներս մեր աչքերին նայենք և ասենք` ինչն ենք սխալ արել և այնպես չենք արել, որ մենք, ի վերջո, հասել ենք մի հանգրվանի, որտեղ գործնականում ելք չունեինք»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բանակցելիս բանակցել են մինչև վերջին վայրկյանը, կռվելիս կռվել են մինչև վերջին վայրկյանը։ 

«Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, որ դուք այդպիսի սերունդ եք դաստիարակել, որը ի վիճակի է եղել մինչև վերջին վայրկյանը կանգնել»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել