Լուկաշենկոն, Պուտինը և Փաշինյանը ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգին, երկկողմ հարաբերություններին և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր։
«Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանը՝ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ավազակային կազմավորումների ներթափանցումը Ղազախստան, որպեսզի Ղազախստանի ժողովուրդը ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները», ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
17:33 - 07 հունվարի, 2022