ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Թրամփը հայտարարել Է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում |armenpress.am|

Թրամփը հայտարարել Է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար: «Մենք շատ կարճ ժամանակաշրջանում (զորակազմի թվաքանակը) կկրճատենք մինչեւ ութ հազար, այնուհետեւ կկրճատենք մինչեւ չորս հազար: Մենք այժմ բանակցություններ ենք վարում»,-ասել Է Թրամփը Axios պորտալին տված հարցազրույցում: Նա չի ճշտել, թե հատկապես երբ տեղի կունենա զորակազմի կրճատումը: «Շատ շուտով»,-խոստացել Է Թրամփը՝ հրաժարվելով նշել կոնկրետ ժամանակային շրջանակներ: Լրագրողի այն հարցին, թե որքան կլինի զորակազմի թվաքանակն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, Թրամփը պատասխանել Է, որ այն կկազմի, «հավանաբար, 4-ից մինչեւ 5 հազար»: Փետրվարի վերջին Քատարում կայացած արարողության ընթացքում ԱՄՆ-ը եւ «Թալիբան» արմատական շարժումն ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակման գործարքի ավարտից հետո: Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը պլանավորում Է զորքերն ամբողջությամբ Աֆղանստանից դուրս բերել մինչեւ 2021 թվականի մայիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:28 - 04 օգոստոսի, 2020
Կալիֆոռնիայի նահանգապետն ու փոխնահանգապետը դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը վանդալիզմի ենթարկելը |tert.am|

Կալիֆոռնիայի նահանգապետն ու փոխնահանգապետը դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը վանդալիզմի ենթարկելը |tert.am|

tert.am: Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական Քրուզյան-Զեքարյան-Վասպուրական դպրոցի և հարակից հայկական համայնքային կենտրոնի նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի ակտը:«Դա ուղղակի զզվելի է: Ատելության նման դրսևորումները տեղ չունեն Կալիֆոռնիայում»,-իր թվիթերյան էջում գրել է նահանգապետը:Միջադեպին անդրադարձել է նաև Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը՝ նշելով, որ հայկական դպրոցի նկատմամբ հարձակումն ատելության հիմքով իրականացված հանցագործություն  է, որի դրդապատճառն Ադրբեջանի ագրեսիան է ընդդեմ Հայաստանի:«Մենք բոլորս պետք է կանգնենք հայկական համայնքի կողքին ու դատապարտենք այդ հարձակումները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք մեղավորներին»,-հավելել է փոխնահանգապետը:Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդենը Twitter-ում նույնպես իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։«Ոմանք վանդալիզմի են ենթարկել հայկական դպրոցը/հասարակական կենտրոնը։ Ես զայրացած եմ։ Դա լիովին հակասում է Սան Ֆրանցիսկոյի արժեքներին։ Դա նույնպես հանցագործություն է»,- գրել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազը՝ նշելով, որ համատեղ աշխատանք է տարվում Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության վարչության հետ՝ հետաքննություն անցկացնելու համար։«Մենք կանգնած ենք մեր հայ եղբայրների ու քույրերի կողքին»,- գրել է նա։
10:39 - 04 օգոստոսի, 2020
Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը կշարունակվի․ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ |factor.am|

Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը կշարունակվի․ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ |factor.am|

factor.am: Այս բախումների հիմնական տարբերությունը նրանում է, որ ուժի կիրառումը տեղի ունեցավ ոչ թե շփման գոտում, որտեղ նախկինում տեղի էին ունենում հիմնական բախումները, այլ բոլորովին այլ վայրում։ Կարծում եմ՝ դա այն հարցն է, որին դեռ ոչ ոք չի պատասխանել։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։ «Ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին, քանի որ 2017 թվականին զբաղեցնում էի Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ի կողմից համանախագահի պաշտոնը։ Խոսել եմ որոշ մասնագետների հետ, տեսակետները շատ են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչու այս անգամ բախումները գրանցվեցին միջազգային սահմանին։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի, թե որոնք են իրական դրդապատճառները, այնուամենայնիվ, դժվար կլինի այն որպես պատահական միջադեպ ներկայացնել, քանի որ եթե որևէ կողմից շփման գծի ողջ երկայնքով պատահական կրակոցներ են տեղի ունեցել, ապա այնտեղ կա հաղորդակցման միջոց, որպեսզի 2 կողմերը կարողանան խոսել և անմիջապես հարթել միջադեպը։ Դա տեղի չունեցավ, իրավիճակն էլ ավելի բարդացավ։ Երկու երկրներն էլ խնդիրներ ունեն COVID-19-ի հետ կապված, սակայն այդ նույն խնդիրներն ունեն նաև Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Միանգամայն անհասկանալի է, թե որ կողմն է որոշել առաջինը խախտել զինադադարը, սակայն դա կարող է լինել նաև հարմար ժամանակ, երբ ամենքը զբաղված են սեփական խնդիրներով»,- ասել է Հոգլանդը։ Նա ընդգծել է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ «Այս պահին նրանք չեն կարող զինված գոտում դիտորդական առաքելություն իրականացնել։ Այսօրվա վիճակը, սակայն, արմատապես տարբերվում է նախկինից։ Մինսկի խումբը մեծ ջանքեր գործադրեց լարվածությունը նվազեցնելու և ստատուս-քվոյին վերադառնալու ուղղությամբ։ Բայց ես զգացում ունեմ, որ, ցավոք, մոտ ապագայում Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը։ Գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի մասին, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքները, որոնք հնարավոր լուծում են առաջարկում։ Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը լուծում առաջարկեց։ Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը, դժբախտաբար, կշարունակվի և դրանում, ցավոք, քաղաքացիական հասարակությունը կարող է ներգրավված լինել»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
14:58 - 03 օգոստոսի, 2020
Սպիտակ տուն. «Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին» |azatutyun.am|

Սպիտակ տուն. «Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին» |azatutyun.am|

azatutyun.am: Սպիտակ տունը հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով այն մասին, նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու որևէ մտադրություն չկա: Նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզն ասել է, որ նախագահը մտադիր չէ հետաձգել ընտրությունները, և դրանք տեղի կունենան օրենքով սահմանված օրը՝ նոյեմբերի 3-ին: Միդոուզն ասել է, թե արծարծելով ընտրությունները հետաձգելու թեման` Թրամփն ընդամենը ցանկացել է հանրության ուշադրությունը հրավիրել փոստով քվեարկելու հետ կապված բարդությունների և կեղծիքների հնարավորության վրա: «Այս բոլոր քննարկումներն, ըստ էության, մեկ բանի մասին են՝ փոստով քվեարկելու, դա լավ չէ երկրի համար: Հեռու չգնանք, տեսեք, թե ինչ խառնաշփոթ էր Նյու Յորքում փոստով ուղարկվող քվեաթերթիկների հետ, շաբաթներ շարունակ հայտնի չէր, թե ով է հաղթում, իսկ պատկերացնո՞ւմ եq, ինչ կլինի ԱՄՆ նախագահի ընտրության ժամանակ»,- ասել է Միդոուզը:  
14:10 - 03 օգոստոսի, 2020
«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է միջազգային իրավունքը ոտնահարող այդ քայլին». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քրդական ուժերի և ամերիկյան կազմակերպության միջև կնքված նավթային գործարքի մասին |tert.am|

«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է միջազգային իրավունքը ոտնահարող այդ քայլին». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քրդական ուժերի և ամերիկյան կազմակերպության միջև կնքված նավթային գործարքի մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF, սիրիական ընդդիմության զինված ուժերի խմբավորում, որը ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը) և ամերիկյան Delta Crescent Energy LLC ընկերության միջև Սիրիայի հյուսիս-արևելքում նավթի համատեղ արդյունահանման և վերամշակման վերաբերյալ կնքված համաձայնագրին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Սիրիայի բնական ռեսուրսները պատկանում են սիրիացի ժողովրդին: Մենք ափսոսանք ենք հայտնում, որ ԱՄՆ-ն աջակցում է այս քայլին, որը ոտնահարում է միջազգային իրավունքները, Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հօգուտ ահաբեկչության: Սա չի կարող արդարացվել ոչ մի օրինական դրդապատճառներով, այն ամբողջովին անընդունելի է»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են նաև, որ «քրդական ուժերը նպատակ ունեն սիրիացի ժողովրդի ռեսուրսներն օգտագործելու միջոցով անջատողական օրակարգ առաջ մղել»:
14:05 - 03 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 10,1 միլիոնին, մահացել է շուրջ 689 հազար, ապաքինվել՝ 10,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 10,1 միլիոնին, մահացել է շուրջ 689 հազար, ապաքինվել՝ 10,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 18,1 միլիոնին, մահացության ցուցանիշը գերազանցել է 689 հազարը, հիվանդությունից ապաքինվել է մոտ 10,7 միլիոն մարդ, հաղորդում են ԱՄՆ-ում գործող Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետները։ Ռուսաստանը հայտարարել է արդեն երկու ամսից COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումներ սկսելու մասին: Երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է Մոսկվայի «Գամալեյա» գիտական կենտրոնում մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի և հոկտեմբերից զանգվածային պատվաստումների մեկնարկի մասին: Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնում ասում են, որ իրենց պատվաստանյութը կարող են զանգվածային արտադրության դնել նոյեմբերին: Օգոստոսի 15-ից Ռուսաստանը վերսկսում է չվերթները Շվեյցարիայի հետ: Կիրակի օրը Ռուսաստանի 80 քաղաքներում կիսամարաթոն է անցկացվել, մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ կրկին սկսել են տուգանել դիմակ չկրելու համար, իսկ հավաքներն արգելված են, միջոցառումը 17 հազար մասնակից է հավաքել: Ռուսաստանի սպորտի նախարարը կարծում է, որ համավարակը հաղթահարված է: Դե իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարն այլ կարծիք ունի՝ Թեդրոս Գեբրեյեսուսը հորդորել է պատրաստվել «երկարատև համաճարակի»: Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հիվանդացության աճի ֆոնին աղետի ռեժիմ է հայտարարվել, Մելբուռնում բնակիչներին թույլատրվում է դուրս գալ տներից միայն սնունդ գնելու և սպորտով զբաղվելու համար: Եվրոպայում ավելի դժվար կլինի վերականգնել խիստ սահմանափակումները: Շաբաթ օրը Բեռլինում հակահամաճարակային միջոցառումների դեմ ուղղված ակցիան մոտ 20 հազար մարդ էր հավաքվել, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ, ձերբակալվեց 133 մարդ: Իսպանիայում այս ամառը ամենավատն են համարում տուրիզմի տեսանկյունից, նշվում է, որ ոլորտն այս մի քանի ամիսների ընթացքում կկորցնի 80 միլիարդ եվրո՝ սա կրկնակի ավելի է, քան կանխատեսվում էր գարնանը: ԱՄՆ-ը մտել է կորոնավիրուսային համաճարակի նոր փուլ՝ վարակը «շատ տարածված» է դառնում ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում: Այս մասին երեկ հայտարարել են կորոնավիրուսի հարցերով Սպիտակ տան փորձագետները: Նրանք գյուղաբնակներին կոչ են անում հետևել հակահամաճարակային կանոններին և շեշտում են դիմակ կրելու կարևորությունը:
12:16 - 03 օգոստոսի, 2020
Իրանը հայտարարում է ընդդիմադիր կառույցի ղեկավարի ձերբակալության մասին
 |azatutyun.am|

Իրանը հայտարարում է ընդդիմադիր կառույցի ղեկավարի ձերբակալության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Թեհրանը հայտարարում է ԱՄՆ-ում տեղակայված ընդդիմադիր կառույցներից մեկի՝ «Իրանի միապետական համաժողովի» ղեկավար Ջամշիդ Շարմադի ձերբակալության մասին։ Այս կառույցը, որ հայտնի է նաև «Թոնդար» (Ամպրոպ) անվամբ, հանդես է գալիս Իրանի տարածքում միապետական կարգերի վերականգնման օգտին։ Իրանի իշխանությունները կազմակերպությանը մեղադրում են պայքարի ահաբեկչական մեթոդներ կիրառելու համար՝ մասնավորաբար պնդելով, որ հենց «Թոնդարի» զինյալներն էին պատասխանատու 2008 թվականին Շիրազ քաղաքում գտնվող մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի համար։ Դրա հետևանքով չորս մարդ զոհվել էր, ևս 215-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Թեհրանում նաև չեն հստակեցնում, թե ինչպես է Իրանի անվտանգության նախարարությանը հաջողվել ձերբակալել ԱՄՆ տարածքում բնակվող Շարմադին։
18:38 - 02 օգոստոսի, 2020
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը |armenpress.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Գնահատումը պետք է ներառի. 1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում: 2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը: 3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա: 4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:
13:36 - 01 օգոստոսի, 2020
Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը հորդորում է ադրբեջանական սադրանքի կասկածի դեպքում դիմել իրավապահներին

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը հորդորում է ադրբեջանական սադրանքի կասկածի դեպքում դիմել իրավապահներին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հորդորում է Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հայերին զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար, ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։  Տարածած հայտարարությունում հյուպատոսը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում են ստացել նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։ «Հատկապես Կալիֆորնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետներից մեկն է դարձել, ինչի վկայությունն անցած շաբաթ տեղի ունեցած ադրբեջանական սադրիչ գործողություններն էին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև հայ համայնքի խաղաղ ցույցի ընթացքում, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի Կռուզյան-Զեքարյան-Վասպուրական վարժարանի նկատմամբ վանդալիզմը։ Հաշվի առնելով ադրբեջանական կողմից դրսևորվող թշնամական տրամադրվածությունը հայերի նկատմամբ՝ մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների դիմաց, ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար։ Հորդորում ենք՝ ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին»,-նշել է Բայբուրդյանը: ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր հերթին կանի հնարավորը՝ իրավապահ մարմինների՝ համայնքի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքին նպաստելու համար։
12:53 - 01 օգոստոսի, 2020
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև

Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ Աժ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից:   Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հաստատել են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով: Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատումն էր հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցության երկարարամյա պատմության եւ նախանշումը նոր գործընկերային հարաբերությունների: Covid-19-ով պայմանավորված ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար՝ տեսազանգի միջոցով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը: Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այն նախաստորագրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրի եւ Ադամ Շիֆի կողմից: Կողմերը պայմանավորվել են հետագայում փոխանակվել ստորագրված փոխըմբռնման հուշագրերով մյուս կողմերի ստորագրման համար: 
22:44 - 31 հուլիսի, 2020
Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական.Փալոն |armenpress.am|

Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական.Փալոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը վճռական է՝ անդրադառնալու հայ-ադրեջանական հակամարտությանը, փորձելու հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա և մնա հայկական:  Այս մասին ասաց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը՝ ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջև տեսակապի միջոցով փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը: «Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շարունակելու է աշխատել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ես գիտեմ, որ հիմա լարված շրջան է, և Ադրբեջանի կողմից ագրեսիա է տեղի ունենում: Եվ մենք գիտենք, որ պետք է ունենաք այնպիսի լուծում, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական»,-ասաց Փալոնը: Կոնգրեսականը շեշտեց՝ ուստի իրենք վճռական են այդ հարցերին անդրադառնալու՝ փորձելով այդ հարցերը լուծել և հավատարիմ մնալով հանձնախմբի և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակին:
18:38 - 31 հուլիսի, 2020
ԱՄՆ-ը 2,1 մլրդ դոլար կտրամադրի Sanofi-ին եւ GSK-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար |armenpress.am|

ԱՄՆ-ը 2,1 մլրդ դոլար կտրամադրի Sanofi-ին եւ GSK-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի կառավարությունը 2,1 միլիարդ դոլար կտրամադրի Ֆրանսիայի Sanofi դեղագործական կորպորացիային եւ Մեծ Բրիտանիայի GSK (GlaxoSmithKline) ընկերությանը, որոնք համատեղ պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է երկու ընկերությունների՝ հուլիսի 31-ին տարածված հայտարարությունների մեջ: Համաձայնագրի շրջանակներում այդ ընկերությունները հաջող աշխատանքի դեպքում պարտավորվում են ԱՄՆ-ին մատակարարել 100 միլիոն դոզա պատվաստանյութ: Ըստ որում ապագայում ԱՄՆ-ի իշխանությունները կկարողանան լրացուցիչ ստանալ 500 միլիոն դոզա պատվաստանյութ: Նշվում Է, որ հատկացված միջոցների մեծ մասը բաժին կհասնի հենց Sanofi-ին: ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարի խոսքով՝ իշխանությունների համապատասխան ներդրումները «բարձրացնում են մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ անվտանգ պատվաստանյութի ստացման հավանականությունը»: Sanofi и GSK-ն պլանավորում են պատվաստանյութի, որը հիմնված Է ԴԱԹ-ի վերահամակցման տեխնոլոգիայի վրա, կլինիկական փորձարկումներն սկսել այս տարվա սեպտեմբերին եւ այն վաճառքի թողարկել 2021 թվականի առաջին կիսամյակում: Ֆրանսիայի կորպորացիայի հավաստիացմամբ՝ պատվաստանյութը կլինի «արդյունավետ եւ հուսալի» եւ կարտադրվի մեծ ծավալներով: Sanofi-ում վստահ են, որ պատվաստանյութը հաջող փորձարկումներ անցնելու դեպքում կորպորացիան կկարողանա արտադրել տարեկան մինչեւ 1 միլիարդ դոզա: Կորոնավիրուսի համվարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել Է ավելի քան 17,2 միլիոն մարդ, 673 հազարից ավելին մահացել Է: Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկները կատարում Է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ը երկրների թվում առաջատարն Է ինչպես ախտահարվածների՝ ավելի քան 4,4 միլիոն մարդ, այնպես Էլ մահացածների թվով՝ 152 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:36 - 31 հուլիսի, 2020
2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները․ Դոնալդ Թրամփ

2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները․ Դոնալդ Թրամփ

Հինգշաբթի առավոտյան ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնեց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ընտրություններ անցկացնելը վտանգավոր է մարդկանց առողջության համար, իսկ հակառակ դեպքում ստիպված կլինեն շատ ավելի լայնորեն կիրառել փոստով քվեարկելու կարգը, ինչը հղի է խախտումներով և մանիպուլյացիաներով։ Դրան հետևեց նախագահի գրառումը թվիթերում, որտեղ Թրամփը նշում էր․ «2020թ․ ընտրությունները կլինեն պատմության ամենասխալ ու խախտումներով լի ընտրությունները։ Սա կլինի մեծ խայտառակություն ԱՄՆ-ի համար։ Հետաձգե՞լ ընտրությունները, մինչև մարդիկ կկարողանան նորմալ ու անվտանգ քվեարկել»։  Նույն օրը՝ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփն ասաց, որ ինքն իրականում չի ուզում փոխել ընտրությունների օրը, սա ուղղակի թեմա է խորհելու համար։  Նշենք, սակայն, որ Թրամփը իրավասու չէ փոխել ընտրությունների օրը։ Ըստ ԱՄՆ 28-րդ Կոնգրեսի՝ Նախագահական ընտրությունների օրվա ակտի՝ նախագահական ընտրությունները պետք է պարտադիր տեղի ունենան նոյեմբեր ամսվա առաջին երեքշաբթի օրը։  Տեսականորեն օրը կարող է փոխել ԱՄՆ Կոնգրեսը, բայց միայն Ներկայացուցիչների պալատի, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, և Սենատի, որտեղ գերակշռում են հանրապետականները, համաձայնությամբ։  Կուսակցություններից և ոչ մեկը չի սատարում Թրամփի այս գաղափարին։ Հոգան Ջիդլին՝ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի մամուլի քարտուղարը, թվիթերյան գրառումից անմիջապես հետո՝ նախքան մամուլի ասուլիսը, հայտնեց, որ նախագահն ուղղակի բարձրաձայնում է հարցը այն քաոսի վերաբերյալ, որը ստեղծել են դեմոկրատները։  Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ ՄակՔոնըլը քանիցս նշել է, որ քվեարկության օրն անփոփոխ է, և դեմոկրատական կուսակցության ամենակարկառուն ներկայացուցչիները ևս դեմ են ընտրությունների օրը փոխելու գաղափարին։  Ներկայացուցիչների պալատի՝ Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետկան Ջերրի Նադլերը թվիթերում շտապեց հաստատել, որ Թրամփը ընտրությունների օրը փոխելու լիազորություն չունի․ «Եկեք հստակեցնենք․ Թրամփը չի կարող հետաձգել ընտրությունները։ Մեր ընտրությունները ամրագրված են Սահմանադրությամբ։ Սահմանադրությունը նաև ասում է, որ եթե ընտրությունների օրը պետք է փոխվի, ապա դա կարող է անել Կոնգրեսը»։   Լիլիթ Հարությունյան
10:30 - 31 հուլիսի, 2020