Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ և ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարևորությունը:Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը: 
21:32 - 02 հոկտեմբերի, 2020
Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղ բերված սիրիացի և լիբիացի զինյալների թեման

Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղ բերված սիրիացի և լիբիացի զինյալների թեման

Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Զարիֆի միջև։ Մանրամասն քննարկվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Երկուստեք լուրջ մտահոգություն հայտնեցին շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և լարվածությունը լիցքաթափել, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը: Ս. Վ. Լավրովը շեշտեց, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական   միջոցներով: Նախարարները շեշտել են են այն կարևոր դերը, որ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հարևանները, կարող են ունենալ բանակցային սեղանին, կողմերի շուտ վերադարձի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում:
20:57 - 02 հոկտեմբերի, 2020
Բաքվի և Անկարայի գործողությունները  Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո

 |armenpress.am|

Բաքվի և Անկարայի գործողությունները Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո |armenpress.am|

armenpress.am: Հայ ժողովրդի դեմ կռվելու համար  զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև Եվրոպայի վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։ հայտարարություն է տարածել հայ ժողովրդի դեմ  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիայից հետո իմ գործընկեր Ռինալդիի հետ միասին դիմեցինք ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին` Կովկասի ապակայունացումից խուսափելու համար միջամտելու նպատակով: Ակնհայտ է, որ այս գործողությունը Եվրոպայի համար բացասական հետևանքներ է ունենալու երկու պատճառով. - զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև մեր աշխարհամասի վրա: - Հարավային գազային միջանցքի շինարարության տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ ոչ միայն միգրանտների, այլ նաև՝ էներգիայի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ
20:47 - 02 հոկտեմբերի, 2020
Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

 |armenpress.am|

Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: «Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետեր, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։
20:10 - 02 հոկտեմբերի, 2020
Բեկորային վիրավորումները մեծ կշիռ ունեն, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն թիրախավորումների մասին. Արմեն Մուրադյան
 |armtimes.com|

Բեկորային վիրավորումները մեծ կշիռ ունեն, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն թիրախավորումների մասին. Արմեն Մուրադյան |armtimes.com|

armtimes.com: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն ու չտարբերակված թիրախավորումների մասին: Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահին վիրավորների բուժումը գտնվում է խիստ վերահսկողության ներքո: «Այսօր արդեն քննարկում էինք հետագա հաշմանդամությունից խուսափելու, հաշմանդամության հետ կապված խնդիրները, այսինքն՝ բուժօգնության բոլոր փուլերը քննարկվում են՝ առաջին բուժօգնությունից սկսած, մինչև վերականգնողական բուժում»: ԵՊԲՀ ռեկտորը նաև հայտնեց, որ վիրավորների հետ հոգեբաններ են աշխատում: «Հոգեբանները աշխատում են՝ հաշվի առնելով թե՛ տարիքը և թե՛ այն արհավիրք ձևավորող պայթյունները, որոնք տեսել են և՛ զինվորները, և՛ քաղաքացիական բնակչությունը: Այդ պայթյուններից հետո ոչ միայն ֆիզիկական, այլ նաև լուրջ հոգեկան խնդիրներ կարող են ձևավորվել, և կարծում եմ, որ այս խնդիրը ևս պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր բժիշկների, այլ նաև տարածաշրջանի և աշխարհի բժիշկների համար»:
19:54 - 02 հոկտեմբերի, 2020
Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ժնեւում կայացած հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’բրայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը: «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, միջուկային զենքի չտարածման եւ սպառազինությունների վերահսկողության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության կատարելագործման հարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր", - ասել է Անոշինը:
19:30 - 02 հոկտեմբերի, 2020
Ո՛չ Հայաստանը, և ո՛չ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում․ Արցախի ԱԳ նախարարի տեղակալ

Ո՛չ Հայաստանը, և ո՛չ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում․ Արցախի ԱԳ նախարարի տեղակալ

Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հարցազրույցը BBC լրատվականին:   Դժբախտաբար, միայն շփման գիծը չէ, որ անխնա հարձակման է ենթարկվում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից: Քաղաքացիական տները, քաղաքացիական համայնքները, քաղաքներն ու գյուղերը նույնպես թիրախավորված են: Այդ պատճառով, քաղաքացիների շրջանում կան մի շարք զոհեր, և՛ սահմանամերձ տարածքներում, և՛ մայրաքաղաք Ստեփանակերտում: Առողջ բանականությունը չի կարող աջակցել այդ կարծիքին:   Մենք տեսել ենք դա 2016 թ., 2020թ. հունիսին, երբ Ադրբեջանը հրահրեց ագրեսիա և մենք պետք է իսկապես օգտվենք մեր բանականությունից, փորձեք վերլուծել, թե որ կողմին է ձեռնտու սկսել այս ագրեսիան: Ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պատճառ չունեին ստեղծելու հակամարտության նոր սրացում, հատկապես երբ նրանք ջանքեր էին գործադրում վերսկսելու բանակցությունները: Ադրբեջանն է, որ բառացիորեն հայտարարել է, որ եթե այն չկարողանա Լեռնային Ղարաբաղին տիրանալ բանակցություններով, կանի դա ուժի կիրառմամբ: Մենք չպետք է մոռանանք, որ Ղարաբաղը երբեք չէ եղել անկախ Ադրբեջանի մաս։   Հույս ունեմ, որ համաշխարհային տերությունները կհասկանան որ այս հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների, այլ Եվրոպայի և ընդհանրապես ամբողջ աշխարհի համար։ Համաշխարհային հանրությունը պետք է գործադրի անհրաժեշտ ճնշումը որպեսզի գերտերություների առաջնորդները համախմբվեն և պարտադրեն անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների:
19:12 - 02 հոկտեմբերի, 2020
Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. Խորհրդակցություն՝ Քննչական կոմիտեում

Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. Խորհրդակցություն՝ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Հայրենիքի զոհված զինվորների և մարտական գործողությունների հետևանքով մահացած խաղաղ բնակիչներ հիշատակը:Խորհրդակցության առանցքում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակն էր: Այս համատեքստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների զորահավաքային զորակոչին վերաբերող մի շարք հարցեր:«Այսօր բոլորս պետք է լինենք մեկ մարդու պես, լինենք մեր բանակի կողքին, լինենք ամուր, անսասան և աննահանջ: Բոլորս պատրաստակամ ենք մեր կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի պաշտպանության։ Մենք ամեն ջանք կներդնենք` հաղթանակին հասնելու համար` և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում ծառայության ընթացքում։ Մենք մեր գործառույթները բարեխիղճ կատարել ենք խաղաղ կյանքում, դրանից էլ ավելի լավ, փայլուն կատարելու ենք պատերազմական իրավիճակում»,- ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահը`հավելելով նաև, որ Քննչական կոմիտեի ծառայողները, ըստ սահմանված կարգի, ներկայանան ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալարման ծառայության տարածքային ստորաբաժանումներ՝ կցագրման և սպասեն զորակոչի:Խորհրդակցության ավարտին՝ Հայկ Գրիգորյանը մի շարք հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ Քննչական կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու և համակարգելու վերաբերյալ:
18:41 - 02 հոկտեմբերի, 2020