Բաքվի և Անկարայի գործողությունները  Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո

 |armenpress.am|
20:47 - 02 հոկտեմբերի, 2020

Բաքվի և Անկարայի գործողությունները Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո |armenpress.am|

armenpress.am: Հայ ժողովրդի դեմ կռվելու համար  զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև Եվրոպայի վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։ հայտարարություն է տարածել հայ ժողովրդի դեմ  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիայից հետո իմ գործընկեր Ռինալդիի հետ միասին դիմեցինք ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին` Կովկասի ապակայունացումից խուսափելու համար միջամտելու նպատակով: Ակնհայտ է, որ այս գործողությունը Եվրոպայի համար բացասական հետևանքներ է ունենալու երկու պատճառով.

- զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև մեր աշխարհամասի վրա:

- Հարավային գազային միջանցքի շինարարության տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ ոչ միայն միգրանտների, այլ նաև՝ էներգիայի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել