Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան |armenpress.am|

Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2021-ի կեսից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում, այսինքն՝ ավելի շատ տալիս է, քան ստանում, մոտ ապագայում կարիք կլինի միության բյուջեի վերաբաշխում կատարել: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստանն անցյալ տարվա կեսերից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում: Այսինքն՝ մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում ենք: Քննարկումներ են գնում, և ԵԱՏՄ նիստի ընթացքում մեր վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը: Ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր, և կարիք կա, որ մի քիչ ավելի արդար բաշխման ճանապարհով գնանք»,-ասաց Քերոբյանը: Հայաստանը բավականին ակտիվացրել է սեփական ծրագրերը ԵԱՏՄ-ում, այսինքն՝ ավելի շատ նախաձեռնություններով է հանդես գալիս, փորձում իր դերը կառույցում ավելի ուժեղացնել: Նախարարի գնահատմամբ՝ այն, որ Հայաստանի դերը, հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում, անզեն աչքով էլ նկատելի է: «Բազմաթիվ հարցերում Հայաստանի առաջարկները որոշիչ են դառնում: Շատերն են մեր առաջարկներին ականջալուր լինում: Մեր դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է»,- նշեց նախարարը: Աշխատանքներ են նաև տարվում, որ հայկական ընկերությունների արտադրանքներն ընդգրկվեն եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում:
11:03 - 03 նոյեմբերի, 2022
Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են |hetq.am|

Արտահանողները վնասներ են կրում Լարսի կուտակումների հետևանքով, բայց իշխանությունները դիտորդի կարգավիճակում են |hetq.am|

hetq.am: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, կառավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքերում և սոցցանցերի էջերում այս օրերին կարելի է տեսնել նյութեր ու հաղորդագրություններ տնտեսական երկնիշ աճի ու տարատեսակ միջոցառումների մասին։ Բայց ոչ մի խոսք չկա այն մասին, որ արդեն երեք շաբաթ է՝ արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կուտակվել են վրացական կողմում՝ Լարսի ճանապարհին, չկարողանալով հատել սահմանն ու Ռուսաստան հասնել։ Հերթերը ձգվում են կիլոմետրերով: Ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը հայկական բեռնատարների նկատմամբ։ Բեռնափոխադրմամբ զբաղվող Դավիթ Կուռոյանը արդեն 15-օրն է՝ Վրաստանում է, որևէ կերպ չի կարողանում մոտենալ Վերին Լարսի անցակետին: Սև սալոր և մրգային ջեմեր է փորձում հասցնել Ռուսաստան: Սալորը արդեն փչանալու վտանգի առաջ է:  «Մեզ ոչ ոք ոչ մի տեղեկություն չի տալիս: Տեսնելով, որ էլ ելք չկա, ինքս զանգել եմ նախարարություններ, բայց ոչ մի պատասխան: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ եմ կապ հաստատել օրեր առաջ: Նա օգնականի միջոցով ասել է, որ մեզ հետ կզանգեն, բայց էլի չեն արձագանքել: Նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին եմ գրել, ասել է, որ Հայաստանում չէ, վերադառնա, կարձագանքի, բայց վերադարձել է և ոչ մի արձագանք»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց Դավիթը Կուռոյանը:  Արտահանողները տարբեր խողովակներով փորձում են բարձրաձայնել հարցը՝ շեշտելով, որ հարվածի տակ է հատկապես գյուղմթերքի արտահանումը։ Սակայն պաշտոնական կողմից կամ արձագանք չեն ստանում կամ լավագույն դեպքում, ինչպես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պնդում են, որ խնդիրը իրենց իրավասության շրջանակներից դուրս է։  Լարսի ճանապարհին առաջացած կուտակումների վտանգների մասին է ահազանգում նաև «Սպայկա» ընկերությունը, որը գյուղամթերք է արտադրում և արտահանում:  «Գյուղմթերքի արտահանումը հերթական անգամ վտանգված է: ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաները ավելի քան 17 օր շարունակում են կանգնած մնալ  Լարսի անցակետի վրացական կողմում 10-նյակ կիլոմետրանոց հերթի մեջ։ 2022 թ․ ընթացքում արտահանող ընկերությունները շարունակում են կրել մեծ վնասներ, որոնք այս պահին անհաշվելի են»,- դեռևս հինգ օր առաջ ահանազանգել է ընկերությունը՝ սոցցանցերում հրապարակելով կուտակումների մասին տեսանյութեր: Ընկերության բեռնատարների մեծ մասը դեռևս կուտակումների մեջ են:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համարում է, որ անելիք չունի, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը լռում է Hetq.am-ի նախորդ հոդվածից հետո արտահանմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ են արձագանքել, որոնցից և ոչ մեկին չի հաջողվել պատասխան ստանալ հայկական իշխանություններից, թե ինչու է ռուսական կողմը խստացրել հայկական բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը․ պատճառները քաղաքակա՞ն են, տնտեսակա՞ն, թե՝ անվտանգությանն առնչվող: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ արդեն պատասխանել են, որ տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող: «Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը: Այդ իսկ պատճառով նման մեծ խցանումներ են: Բայց խնդիրը մեր նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- մեզ հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը: Իսկ Էկոնոմիայի նախարարությունը առհասարակ լռում է այս թեմայով: Արդեն երկրորդ օրն է՝ մենք փորձում ենք նախարարի խոսնակ Լիլիթ Հակոբյանի միջոցով հասկանալ՝ արդյոք նախարարությունը որևէ գործողություն նախաձեռնե՞լ է Լարսում առաջացած կուտակումների թեմայով: Մինչև հոդվածը հրապարակելու պահը մեզ այդպես էլ մեկնաբանություն չեն տվել Էկոնոմիկայի նախարարությունից: Փոխարենը թե՛ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական աճի մասին չեն մոռանում խոսել: «Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա համարում է, որ Հայաստանը հաղթահարել է  պատերազմի ու համավարակի տնտեսական դժվարությունները: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
18:45 - 02 նոյեմբերի, 2022
Քննարկվում են 2023 թ. պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումները |1lurer.am|

Քննարկվում են 2023 թ. պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումները |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ին նախատեսված է հատկացնել 35 միլիարդ 543 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «2021 թվականի պետական բյուջեով հաստատված փաստացի ծախսերը կազմել են 27 միլիարդ 853 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսվող ծախսերը գնահատվում են մոտավորապես 29 միլիարդ դրամ»,- ասաց Խաչատրյանը: Էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված է հատկացնել 64 միլիարդ 912 միլիոն դրամ: «2022 թվականին Ազգային ժողով ներկայացված և օրենքով նախապես հաստատված ֆինանսավորման ծավալը կազմում էր 42 միլիարդ 210 միլիոն դրամ, ինչը տարվա ընթացքում Կառավարության կողմից, հաշվի առնելով բոլոր իրականացվող ծրագրերի կարևոր նշանակությունը և ծավալային փոփոխությունները, էապես ավելացվել է: 2022 թվականի ճշտված բյուջեով այն կազմում է 61 միլիարդ 375 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:
10:51 - 01 նոյեմբերի, 2022
Մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ՝ ի հեճուկս ընդանուր տնտեսական ցուցանիշների․ Փաշինյան

Մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ՝ ի հեճուկս ընդանուր տնտեսական ցուցանիշների․ Փաշինյան

Կառավարությունը այսօր բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով ֆինանսական միջոցներ տրամադրեց «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագրի համար։ Ծրագրով նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի։  Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ Ըստ ծրագրի՝  1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120  հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված հիմնականում մշակության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք և այլն) ձեռքբերման գների աճով։  2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1 միլիարդ 200 միլին ՀՀ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1միլիարդ 225 միլիոն ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2 միլիարդ 425 միլիոն ՀՀ դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրի քննարկման ընթացքում ասաց՝ ծրագիրն առաջին անգամ կիրառել ենք 2020 թ․-ին՝ Քովիդի ժամանակ․  «Իմաստը այն էր, որ մենք փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր հայրենակիցները ցորենի ցանք կատարեն հնարավորինս բարձրորակ սերմերով։ Մենք այն ժամանակ արձանագրում էինք, որ բերքատվության հետ կապված պրոբլեմները մեծապես կախված են այն խնդրի հետ (միակ խնդիրը չէ, բայց կարևոր է), երբ մարդիկ ուղղակի, այսպես ասած, պատշաճ որակ չունեցող սերմեր են ցանում, ինչը բերքատվությունը պակասեցնում է։ Մենք որոշեցինք, որ եթե հավաստագրված սերմեր կամ որակյալ սերմեր ձեռք բերեն, և դրա հիմնավորումը լինի, այսպես ասած, սովորական և ոչ սովորական սերմերի գների միջև եղած տարբերությունը, Կառավարությունը փոխհատուցի, որպեսզի մարդիկ ծախսեն նույն գումարը,մնացած գումարը հատկացնի Կառավարությունը, որպեսզի նրանք գնեն որակյալ սերմեր»։  Փաշինյանը նշեց նաև՝ ի հեճուկս տնտեսական լավ ցուցանիշների,  գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դիմնամիկայի մեջ մնալ․ «2022 թ․-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք գյուղատնտեսական արտադրանքի 0.7%-ի անկում ենք ունեցել և ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա։ Մեր ամենօրյա աշխատանքի կարևոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, բայց,մեծ հաշվով, տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է, և 2022 թ․-ի սեպտեմբերին մենք արձանագրել ենք 14.6% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2021 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ ունենք  14.1% աճ ունենք»։
12:44 - 27 հոկտեմբերի, 2022
Պահանջարկը գերազանցել է առաջարկին․ Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում են՝ ինչու է շուկայում ցեմենտի դեֆիցիտ առաջացել |tert.am|

Պահանջարկը գերազանցել է առաջարկին․ Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում են՝ ինչու է շուկայում ցեմենտի դեֆիցիտ առաջացել |tert.am|

tert.am: Վերջին շրջանում քաղաքացիների և մասնավորապես կառուցապատողների կողմից բազմաթիվ բողոքներ էին հնչում այն մասին, որ հայաստանյան շուկայում նկատվում է ցեմենտի դեֆիցիտ և գինը շուկայում բարձրացել է։ Tert.am-ը հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու՝ արդյոք ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են և ինչով են պայմանավորված ցեմենտի  շուկայում առաջացած խնդիրները գնային փոփոխությունները։ Էկոնոմիկայի նախարարությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ հունվար-օգոստոս ամիսներին շինարարության ծավալները աճել են 14.2%-ով, ինչի հետևանքով պահանջարկը որոշակիորեն գերազանցել է առաջարկին։ Համաձայն ՀՀ ՊԵԿ վիճակագրական տվյալների 2022 թվականի 1-ին կիսամյակում  Հայաստան է ներմուծվել 73.15 հազ. տոննա ցեմենտ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 73.4 տոննայի դիմաց։ Ինչպես ցույց են տալիս ներմուծման ցուցանիշները՝ նշված ժամանակահատվածներում ներմուծվել է գրեթե նույն քանակի ցեմենտ, իսկ տեղական ցեմենտի արտադրության աճը կազմել է 20.6%։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 25 հոկտեմբերի, 2022
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով

 |armenpress.am|

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով: Այս մասին էկոնոմիկայի նախարարությունում ասաց  Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը: Նրա խոսքով՝ հունվար-հուլիս ամիսներին տրանսֆերտներն աճել են մինչև 2,4 մլրդ դոլար, ինչը հինգ անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ: «Ունենք հաջողված համագործակցության օրինակներ մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկայի, ֆինանսների,  դեղագործության, մեքենաշինության և այլ ոլորտներում: Կան կոնկրետ առաջարկներ ոսկու արդյունահանման գործարանի զարգացման, մետրոյի համար: Դիտարկվում է  Հայաստանում շինանյութերի, ինչպես նաև դեղագործական նյութերի  արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծ»,- ասաց նա։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նշեց նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկարաժամկետ ռազմավարական գործընկերներ են: «Մենք բարձր ենք գնահատում հայ ձեռնարկատերերի հետաքրքրությունը ռուսական տնտեսության հանդեպ: Մեր գործարար միջավայրը պատրաստ է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում: Մենք պատրաստ ենք շարունակել մեր համատեղ նախաձեռնությունները, սկսել նորերը, զարգացնել առևտրային հարաբերությունները»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա ներդրումների համար շատ բարեհաջող շրջան է.  հնարավորություններն ավելի շատ են դարձել: «Ռուսաստանն արդեն վաղուց սովորել է պատժամիջոցների առկայության պայմաններում ապրել և զարգանալ: Մեր ներքին շուկան և արտաքին տնտեսական կապերը ադապտացվում են ներկա իրավիճակին և այս պահին մեր տնտեսությունը դիմանում է աննախադեպ ճնշումների: Չնայած դրան, մենք կարողացել ենք պահպանել  մեր ֆինանսական  և արժութային կայունությունը»,-ընդգծեց նախարարը: Պետք է ընդունել, որ պատժամիջոցները բացում են նոր հնարավորություններ գործընկեր երկրների բիզնեսի համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման որոշում կայացնելիս առաջին հերթին առաջնորդվել են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի ունեցած հետաքրքրություններով: «Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը ոչ միայն ուղղված է քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, այլև դարձել է ինտելեկտուալ հարթակ, որը համախմբում է փորձագիտական հանրությանը»,-ասաց նա:  
17:43 - 21 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարության մասին
 |1lurer.am|

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարության մասին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախագծով լրացվում է սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը: «Ավելացվում են մի քանի կատեգորիաներ գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլ ոլորտներում, որպեսզի թեթևացնենք այն ընկերությունների գործը, որոնք ներմուծելիս խնդիրներ և բարդություններ ունեն սահմանին լրացուցիչ ֆինանսական ծախսերի առնչությամբ. մշակող արդյունաբերության ընկերություններին թույլ ենք տալիս, որ սահմանին չվճարեն ԱԱՀ, այլ՝ ընթացքում, երբ ապրանքները կվաճառեն, կգոյանա ԱԱՀ, իրենք ընդհանուր ռեժիմով կվճարեն»,- ասաց Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց, որ նախագծի ներքո դիտարկվող ապրանքային խմբերից 2021 թվականին ներմուծվել է ընդամենը 11 մլն դոլարի ապրանք: «Բայց մենք գիտենք, որ շատ ընկերություններ խուսափում են ներմուծել հումքը, որովհետև ԱԱՀ-ի առկայությունն իրենց աշխատանքը դարձնում է ոչ մրցունակ»,- նշեց նա:  «Շատ երկար ժամանակ քննարկվում է սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարությունը, և մենք կարծես թե կողմնորոշվել ենք, և փուլային ճանապարհով պետք է գնանք դրանից հրաժարվելու եղանակով: Հիմա, ըստ էության, այսպիսի որոշումով ոչ թե ազատում ենք ավելացված արժեքի հարկից, այլ խոսում ենք սահմանին հարկելու վերաբերյալ, և այդ առումով մեր քաղաքական մոտեցումը սա է, որ զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հիշեցրեց. «Հիմա ամսական կտրվածքով ԱԱՀ-ի գումարները վերադարձնում ենք, և տնտեսվարողներին այս մասով պարտք չունենք, ամեն ամիս զրոյական է լինում, ինչքան գործարք ունենում են ներմուծման ժամանակ, մենք հաջորդ ամիս, եթե ԱԱՀ գծով պարտավորություններ չունեն, դեբետը վերադարձնում ենք, և այս մասով բավական մեծ գոհունակություն կա»,- ասաց նա:  «Շատ կարևոր է արձանագրել, որ մենք ընթացս լուծում ենք ինստիտուցիոնալ նշանակության շատ կարևոր հարցեր, որոնց գոյությունը նաև մոռացվում է: Հիմա ո՞վ է հիշում, որ Հայաստանում ԱԱՀ վերադարձի խնդիր է եղել, երբ մարդիկ իրենց հասանելիք գումարը տարիներով, ամիսներով չեն կարողացել ստանալ: Մեր խնդիրն է հնարավոր բոլոր պրոբլեմներն այս եղանակով լուծել, որ դրանց գոյությունը մոռացվի: Բազմաթիվ հարցեր են լուծվել: Անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմների բերումով մոռանում ենք կամ հարկ էլ չենք համարում  բարձրաձայնել դրանց մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետական համակարգերի ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է:
12:43 - 20 հոկտեմբերի, 2022
Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ էկոնոմիկայի նախարար

 |armenpress.am|

Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հակադարձելով այն տեղեկություններին, որ Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ կա և շինարարությունը դանդաղ է ընթանում։ Քերոբյանը հիշեցրեց, որ Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազել է՝ դառնալով 2000 դրամ, որը հնարավորություն կտա հարևան երկրներից ցեմենտը ներկրել։ «Խնդիրը օրերի ընթացքում կլուծվի, բայց նաև պետք է նորից կրկնեմ, որ չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանում շինարարությունը դանդաղել է, հակառակը՝ շինարարությունը արագ տեմպերով ընթանում է»,- ասաց Քերոբյանը։ Միևնույն ժամանակ, Քերոբյանը կարևորեց Հայաստանում ցեմենտի արտադրության զարգացումը։ «Մենք որևէ պարագայում չենք ցանկանում, որ այդ ոլորտում խնդիրներ լինեն, բայց մյուս կողմից կարևոր է նաև շինարարությունը, կառուցապատումը՝ այնտեղ մենք մեծ տնտեսական հնարավորություններ ունենք։ Այս պահին որոշում է կայացվել նվազեցնել ցեմենտի տուրքը, որպեսզի ընկերությունները կարողանան լրացնել իրենց պահանջարկը»,- եզրափակեց Քերոբյանը։
15:36 - 19 հոկտեմբերի, 2022
Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է, հատուկ սննդակարգ պետք է կազմել․ Քերոբյանը՝ երեխաների թերսնուցման մասին |armenpress.am|

Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է, հատուկ սննդակարգ պետք է կազմել․ Քերոբյանը՝ երեխաների թերսնուցման մասին |armenpress.am|

armenpress.am: Պարենային անվտանգությունը Հայաստանի կարևորագույն անվտանգային բաղադրիչներից մեկն է, մինչև տարվա վերջ կկազմվի պարենային ռազմավարություն, որի մեջ կներառվի հատուկ սննդակարգը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Գիտեք, որ անցած շաբաթ կայացել է պարենային անվտանգության վերաբերյալ համաժողով, որը ուղղված էր ոչ միայն Հայաստանին անհրաժեշտ քանակի սննդամթերքով ապահովելուն, այլ նաև ճիշտ սնվելուն։ Օրինակ՝ մինչև 2 տարեկան երեխաների պարագայում խնդիրը ոչ միայն թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի հետևանքով աշխարհում այդ տարիքային խմբի երեխաների ավելի քան 40 տոկոսը ունեն թերսնվածություն։ Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է։ Թերսնված երեխաները շատ դեպքերում կարող են լինել նաև բարեկեցիկ ընտանիքներից։ Հատուկ սննդակարգ պետք է կազմել»,- ասաց Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ ներկայումս կազմվում է պարենային ռազմավարություն։ «Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կընդունվի ռազմավարություն, որի մեջ արդեն ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը, երբ պետք է ուտել»,- հավելեց Քերոբյանը։
14:43 - 19 հոկտեմբերի, 2022
Վահան Քերոբյանը անդրադարձավ ՀՀ-ում 150 հազար դոլար ներդրում անողներին քաղաքացիություն տալու մասին նախագծին |tert.am|

Վահան Քերոբյանը անդրադարձավ ՀՀ-ում 150 հազար դոլար ներդրում անողներին քաղաքացիություն տալու մասին նախագծին |tert.am|

tert.am: Օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, մասնավոր անձանց կողմից արված ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների կողմից արվածները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ում 150․000 դոլարի ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության առաջարկած նախագծին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այս նախագծով մենք ուզում ենք օգտվել այն հնարավորություններից, որոնք կան աշխարհում։ Սրանով կլուծվի երկու հարց՝ իմիգրացիայի հարցը, այսինքն որոշակի կատեգորիայի անձանց դարձնելով ՀՀ քաղաքացի, և ներդրումների միջոցով ՀՀ տնտեսությունը զարգացնելը։ Իհարկե, նախագծի մեջ որոշակի ճշգրտումներ կարվեն և կոմպակտ տեսքի կգա»,- ասաց Քերոբյանը։ Հարցին՝ մտավախություն չկա՞, որ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները նույնպես ներդրումներ կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանը ասաց․ «Խոսքը չի գնում նրա մասին, թե ով դիմի՝ կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանությանն և թե՛ ԱԱԾ-ի կողմից կատարվելու են, այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ, երբ կունենանք չափից շատ ասենք երկքաղաքացի թուրքեր»։ Ճշտող հարցին՝ կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանը ասաց․ «Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։
13:38 - 19 հոկտեմբերի, 2022
Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։   Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչներ։   Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տևական և կայուն տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և էներգետիկայի, մասնագիտական կրթության, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ-ներին աջակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:  
17:45 - 07 հոկտեմբերի, 2022
Բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով

Բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգացնում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։ Սերգեյ Կովալչուկը նշել է, որ Բելառուսում ինտենսիվ զարգանում է զբոսաշրջությունը, հատկապես ագրո- և էկոտուրիզմը։ Նա նաև տեղեկացրել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով։   Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։ Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
11:48 - 07 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը

 |armenpress.am|

Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում, որը վերաբերվում է դեղերի արտաքին գովազդին։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: «Հետազոտությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով 27.8 տոկոսի չափով է սպառողներին տեղեկատվությունը հասնում, համացանցի միջոցով՝ 1.9 տոկոսով և արտաքին գովազդի միջոցով՝ 1.4 տոկոսով»,-ասաց Քերոբյանը: Ըստ նրա՝ ներկայացված նախագծով նպատակ կա ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտ ապահովել և հնարավորություն ստեղծել առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հերթին նշեց, որ դեղերի շուկան խստորեն կարգավորվում է։ « Գովազդի թույլտվությունը վերաբերվում է միայն առանց դեղատոմս դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են. Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց ետ պահելու համար։ Սա ևս կարևոր է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»,- ընդգծեց Ավանեսյանը:  
12:22 - 06 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու ծրագրերի համար աշխատանքներ են տարվում. Քերոբյան

 |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու ծրագրերի համար աշխատանքներ են տարվում. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել՝ նկատի ունենալով, որ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն: «Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբեր ամսին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին  էր աճել: Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ մենք սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն հոկտեմբերի 25-ին: Սակայն, նախարարն ընդգծեց՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան: «Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը: Տնտեսական վնասը, թեև ամբողջությամբ չի հաշվարկվել, սակայն նախարարը նշեց, որ մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: «Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»: Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է:
14:00 - 05 հոկտեմբերի, 2022
Արմավիրի մարզի խաղողագործները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին |news.am|

Արմավիրի մարզի խաղողագործները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին |news.am|

news.am: Մեր խնդիրը կառավարության հետ է, որն ամեն օր մեզ խաբում ճանապարհում է. Անցած տարի մի կերպ համոզեցին, որ 130 դրամով գյուղացիները խաղողը մթերեն, այս տարի ավելի ցածր են առաջարկում, մինչդեռ ամեն բան թանկացել է, այդ թվում վառելիքը, պարարտանյութը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության դիմաց Արմավիրի մարզի խաղողագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: «Մենք էկոնոմիկայի նախարարի հետ նստել հաշվել ենք, խաղողի ինքնարժեքը կազմում է 120 դրամ: Իմ ընտանիքից 4 հոգի աշխատում է խաղողի մշակման վրա: Մենք 8 ամիս աշխատել ենք, ես ծախսել եմ X գումար, օրինակ 6 մլն դրամ: Հիմա ինքն առաջարկում է 6 մլն դրամով գնենք: Սա նշանակում է, որ այդ 4 հոգու աշխատավարձը հավասարեցնում է զրոյի: Բացի այդ, այդ 6 մլն-ը ես պարտքով եմ արել, հիմա հայտնվելու եմ սև ցուցակներում, եթե չվճարեմ: Դեմն էլ ձմեռ է: Փաստորեն, ես մինուսով եմ դուրս եկել, իսկ նախորդ տարվանից էլ խնայած գումար չունեմ, որովհետև անցած տարի մթերել են 130 դրամով: Քերոբյանն ասել է՝ հաստատ այդ 120 դրամից բարձր է լինելու, որ ձեզ էլ եկամուտ մնա: Ուրբաթ օրը մարզպետը մեզ ասաց, որ 120 դրամ է որոշվել մթերման գինը, որին մենք բնականաբար համաձայն չէինք: Հետո մենք եկանք կառավարություն, մարզպետին էլ շնորհակալություն էինք ասել, քանի որ մինչ այդ 100 դրամ էին ասել: Եկանք կառավարություն, պարոն Քերոբյանն ասում է՝ պատերազմ է, էս ա, էն ա: Այո, պատերազմ է, բա մենք ի՞նչ անենք, ծախենք, թողնենք, գնա՞նք, խաղողագործությամբ չզբաղվե՞նք»,-ասաց գյուղացին: Նա նաև հավելեց, որ այս պահին Արմավիրի մարզպետը բարձրացել է կառավարության շենք. «Պետք է պատասխան տան մեզ, ճիշտն ասած, ես լավ պատասխան չեմ ակնկալում, դեռ սպասում ենք: Այնպես չի, որ էլի կգան մի բան կասեն, կճանապարհեն: Եթե փորձեն էլի խաբել, ճանապարհել, ուրիշ միջոցներ կձեռնարկենք: Եթե կառավարությունը մեզ ասելու է 120 դրամ կամ ավելի պակաս, կհավաքենք խաղողը, կբերենք այստեղ կլցնենք, թող օգտվեն իրենք այդ խաղողից: Ինչի՞ համար է պետությունը նստել իմ վզին»,-ասաց նա:
16:48 - 28 սեպտեմբերի, 2022