Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Պենտագոնը հայտարարել է, որ Իսրայելինտրվող  օգնության մասին, որը ներառում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր, հրթիռային հածանավ, հրթիռային կործանիչներ

Պենտագոնը հայտարարել է, որ Իսրայելինտրվող օգնության մասին, որը ներառում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր, հրթիռային հածանավ, հրթիռային կործանիչներ

Պենտագոնը հայտարարել է, որ օգնություն են ուղարկում Իսրայել, որը ներառում է հետևյալ զենքերը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր, հրթիռային հածանավ, հրթիռային կործանիչներ։ Նշվում է նաև, որ քայլեր ենք ձեռնարկել տարածաշրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35, F-15, F-16 և A-10 կործանիչներն ավելացնելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն Իսրայելին կտրամադրի լրացուցիչ սարքավորումներ և ռեսուրսներ, այդ թվում՝ զինամթերք:   Հիշեցնենք՝ Իսրայելը հոկտեմբերի 7-ին հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
22:15 - 08 հոկտեմբերի, 2023
Գիշերվա ընթացքում Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է ավելի քան 400 օբյեկտի |hetq.am|

Գիշերվա ընթացքում Իսրայելը Գազայի հատվածում հարվածել է ավելի քան 400 օբյեկտի |hetq.am|

hetq.am: Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 8-ի գիշերը Գազայի հատվածում հարվածել է «Համաս» արմատական շարժման ավելի քան 400 օբյեկտի։ Այդ մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով Պաշտպանության բանակին։  Իսրայելական զինված ուժերի ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքով՝ գիշերվա ընթացքում ոչնչացվել է «Համաս»-ի 426 օբյեկտ։ CNN-ի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել 10 բարձրահարկ շենք, որոնք շահագործվում են խմբավորման կողմից։  Բացի այդ, Հագարին հայտնել է, որ իսրայելական բանակին հաջողվել է վերադարձնել Իսրայելի հարավային շրջանների մեծամասնության նկատմամբ վերահսկողությունը։ Մարտերը շարունակվում են Բեէրի կիբուցում, ինչպես նաև Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։  Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի սահմանամերձ շրջաններում ցամաքային գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում են տասնյակ հազարավոր զինծառայողներ:
12:05 - 08 հոկտեմբերի, 2023
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 10 օբյեկտի |news.am|

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 10 օբյեկտի |news.am|

news.am: Իսրայելի պաշտպանության բանակը  հայտարարել է, որ հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 10 օբյեկտի։ Իսրայելի ռազմաօդային ուժերը իր հարվածների տեսանյութն է հրապարակել Գազայի հատվածում գտնվող բազմաթիվ շենքերի վրա, որտեղ, ինչպես նշվում է, գտնվում են ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտները։ Իսրայելական բանակի հայտարարության մեջ ասվում է, որ կործանիչները գրոհել են ՀԱՄԱՍ-ի «օպերատիվ ենթակառուցվածքի» վրա։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավիահարվածների ժամանակ խոցված թիրախները ներառում էին զենքի արտադրության օբյեկտներ, ստորգետնյա ենթակառուցվածքներ և ռազմական համալիրներ։ Այս թիրախները համարվում են չափազանց կարևոր ՀԱՄԱՍ-ի օպերատիվ կարողությունների համար: Հաղորդվում է, որ Իսրայելը զգուշացրել է Գազայի բնակիչներին պատասխան հարձակումների մասին և խնդրել նրանց լքել իրենց տները և պատսպարվել: «Ալ Ջազիրա»-ն հայտնում է, որ Իսրայելի Անվտանգության խորհուրդը որոշել է դադարեցնել էլեկտրաէներգիայի, վառելիքի և ապրանքների մատակարարումը Գազա և հավանություն տվել այն քայլերին, որոնք ուղղված են «ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարական կարողությունների ոչնչացմանը», ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:
10:34 - 08 հոկտեմբերի, 2023
Իսրայելի միջև շարունակվում են, երկու կողմից հարյուրավոր զոհեր կան |azatutyun.am|

Իսրայելի միջև շարունակվում են, երկու կողմից հարյուրավոր զոհեր կան |azatutyun.am|

azatutyun.am: Մարտերը պաղեստինցիների և Իսրայելի միջև շարունակվում են, իսրայելական կողմը հաղորդում է իր առնվազն 250 զոհի և 1500 վիրավորի, պաղեստինյան կողմը՝ իր առնվազն 232 զոհի և 1700 վիրավորի մասին: «Համաս»-ի զինյալներն առայժմ անհայտ թվով զինվորականների և քաղաքացիական անձանց են գերեվարել ու տարել Գազայի հատված: Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտական գործողությունները գիշերը շարունակվել են, երկու քաղաքներում պաղեստինցիները պատանդներ են վերցրել և դիմակայում են իսրայելական ուժերին, մեկ այլ քաղաքում գրավել են ոստիկանատունը: Կիրակի առավոտյան «Համաս»-ը նաև շարունակել է հրթիռակոծել Իսրայելի բնակավայրերը, մասնավորապես հարվածելով Աշկելոն քաղաքի հիվանդանոցին: Շենքը վնասվել է, տուժածների մասին չի հաղորդվում: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով արդեն իսկ պատերազմ էր որակել շաբաթ առավոտյան «Համաս»-ի սկսած ռազմական գործողությունները, երեկոյան իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ իսրայելական ուժերն իրենց ամբողջ հզորությունը կօգտագործեն՝ ոչնչացնելու «Համաս»-ի կարողությունները, սակայն զգուշացրել է. - «Այս պատերազմը ժամանակ է պահանջելու: Դժվար է լինելու»:
10:19 - 08 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել շտապ դեէսկալացնել իրավիճակը իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել շտապ դեէսկալացնել իրավիճակը իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունները։ Այս մասին ասված է երկրի ԱԳ նախարարության «X»-ի գրառման մեջ։ «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում ինչպես Իսրայելում, այնպես էլ Գազայի հատվածում բազմաթիվ խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Կոչ ենք անում շտապ դեէսկալացնել իրավիճակը»։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
23:43 - 07 հոկտեմբերի, 2023
Իսրայելում զոհվել է առնվազն 200 մարդ, զոհված պաղեստինցիների թիվը 232 է

Իսրայելում զոհվել է առնվազն 200 մարդ, զոհված պաղեստինցիների թիվը 232 է

Ենթադրվում է, որ մինչ այժմ Իսրայելում ավելի քան 200 մարդ է զոհվել։ Վիրավորների և հոսպիտալացվածների թիվը առնվազն 1452 է։ Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, այս մասին հայտնել են երկրի աղջողպահության նախարարությունից։ Զոհված պաղեստինցիների թիվը, Al Jazeera-ի հաղորդմամբ, հասել է 232-ի, վիրավորներինը՝ 1697-ի։  Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։ Գլխավոր լուսանկարում՝ Գազա քաղաքը՝ Իսրայելի ավիահարվածից հետո / AFP
23:14 - 07 հոկտեմբերի, 2023
Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Այս մասին «X»-ում հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին, - նշել է ԱԳՆ-ն։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
21:46 - 07 հոկտեմբերի, 2023
Իսրայելի բանակը հաստատում է, որ Գազայի հատվածում պատանդներ են պահվում |factor.am|

Իսրայելի բանակը հաստատում է, որ Գազայի հատվածում պատանդներ են պահվում |factor.am|

factor.am: Իսրայելական բանակը հաստատել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները, որոնք մուտք են գործել Իսրայելի տարածք, պատանդներ են վերցրել և տեղափոխել Գազայի հատված: BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատանդների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Նրանցից մի քանիսը գտնվում են Գազայի հատվածի մոտ գտնվող փոքր քաղաքներում, մի մասը տեղափոխվել է Գազա։ ՀԱՄԱՍ-ը պնդում էր, որ գերեվարվել է 53 մարդ։ Իսրայելի բանակը չի մեկնաբանում գերիների ճշգրիտ թվի մասին լուրերը, սակայն հերքում է լուրերը, որ գերեվարվածների թվում է իսրայելական բանակի գեներալը։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի տեղակալ Սալեհ Ալ-Արուրին հայտարարել է, որ պաղեստինցիների գերության մեջ են իսրայելական բանակի բարձրաստիճան սպաներ: Նա «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին ասել է. «Այն, ինչ ունենք, թույլ կտա ազատ արձակել բոլոր բանտարկյալներին»: Խոսքը Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցիների հնարավոր փոխանակման մասին է իսրայելցիների հետ։ «Սպանվել են շատ պաղեստինցիներ, զոհվել են շատ իսրայելցիներ, շատերը գերեվարվել են, ճակատամարտը թեժ է»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
20:09 - 07 հոկտեմբերի, 2023
Թանկ կվճարեն բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Իրանը․ Իսրայելի ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Թանկ կվճարեն բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Իրանը․ Իսրայելի ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթն Al Arabiya-ի հետ հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պաշտպանելու է ինքն իրեն, ինչպես նաև կոչ արել միջազգային հանրությանը դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունները։  «Մենք կանենք ամեն անհրաժեշտ բան, որպեսզի հասնենք յուրաքանչյուր ահաբեկչի, որը մասնակցել է այս հարձակումներին։ Նրանք թանկ կվճարեն: Բոլոր մասնակիցները․․․ Այդ թվում՝ Իրանը։ Սա չհրահրված հարձակում էր։ Չհրահրված հարձակումը հանգեցնում է պատերազմի: ՀԱՄԱՍ-ի ղեկավարների վրա է ողջ պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի կունենա Գազայի հատվածում՝ այսօրվանից սկսած»,- ասել է նա։ ԱԳՆ խոսնակի խոսքով Իսրայելի կառավարությունն այժմ քննարկում է, թե ինչպես «վրեխխնդիր լինել» կատարվածի համար։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ զինված խմբավորումն այսօր հարձակում է սկսել Իսչայելի դեմ։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին հայտարարել է, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։ Ի պատասխան՝ Իսրայելի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին։ Երկու կողմերից էլ կան զոհեր ու վիրավորներ։  
18:54 - 07 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել |armenpress.am|

Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան լուրջ անհանգստություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս առնչությամբ հաստատում ենք մեր սկզբունքային եւ հետեւողական  դիրքորոշումը այն մասին, որ հակամարտությունը, որն ընթանում է արդեն 75 տարի, չունի ուժային լուծում եւ կարող է կարգավորվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բանակցային գործընթացի կարգավորմամբ՝ հայտնի միջազգային-իրավական հիմքի վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններում՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որը Իսրայելի հետ կապրի խաղաղության եւ անվտանգության պայմաններում։ Ներկայիս մասշտաբային էսկալացիան գնահատում ենք որպես բռնության փակ շրջանակի հերթական չափազանց վտանգավոր դրսեւորում, որը ՄԱԿ եւ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը հետևողականորեն չկատարելու եւ Արեւմուտքի կողմից միջազգային դիտորդների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) մերձավորարեւելյան «քառյակի» աշխատանքն արգելափակելու ուղիղ հետեւանքն է։ Ռուսաստանը պաղեստինյան եւ իսրայելական կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հրաժարվել բռնությունից, զսպվածություն ցուցաբերել եւ միջազգային աջակցությամբ բանակցային գործընթաց սկսել՝ ուղղված համապարփակ, ամուր եւ այդքան երկար սպասված խաղաղությանը Մերձավոր Արեւելքում։  Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
18:18 - 07 հոկտեմբերի, 2023
198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով

198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով

Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ 198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսրայելական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ երկրում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։ Գլխավոր լուսանկարում՝ Գազան այսօր /աղբյուրը՝ Mohammed Abed/AFP/
18:08 - 07 հոկտեմբերի, 2023