Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ԱԺ-ին դիմելը քաղաքական գործընթաց չէ․  Գլխավոր դատախազի խորհրդական |news.am|

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ԱԺ-ին դիմելը քաղաքական գործընթաց չէ․ Գլխավոր դատախազի խորհրդական |news.am|

news.am: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է եւ պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ: Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրանց ընթացքից եւ ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- ասաց Աբրահամյանը։
16:26 - 14 հունիսի, 2020
Էդմոն Մարուքյանը ֆինանսական աջակցությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացրեց կառավարությանը |hetq.am|

Էդմոն Մարուքյանը ֆինանսական աջակցությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացրեց կառավարությանը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հատուկ նիստին կառավարությանն առաջարկեց թույլատրել բողոքի ակցիաների կազմակերպումը: Ըստ պատգամավորի՝ մեկ անձի կողմից բողոքի ձայն արտահայտելը չի կարող համարվել արտակարգ դրության ռեժիմի խախտում և բոլոր այն դեպքերում, երբ մեկ անձը բողոքում է և նրան բերման են ենթարկում, ապա խախտում են նրա իրավունքները: «Իմ անկեղծ կարծիքով՝ այս իշխանությունը ընդհանրապես մտահոգվելու խնդիր չունի, որ երկրում կարող են լինել բողոքի ակցիաներ: Հետևաբար բոլոր այն հիմնավորումները, որ այս արտակարգ ռեժիմը պահպանվում է, որ բողոքի ակցիաներ չլինեն, ես այդ գծի մեջ չեմ և այդպես չեմ կարծում: Մտահոգությունը առողջությունն է. եկե՛ք պայմաններ սահմանենք, մտածենք, թե նրանք ինչ ձևով կարող են իրենց բողոքի ձայնը հնչեցնել»,- նշեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը: Էդմոն Մարուքյանը առաջարկեց նաև գտնել իրապես գործազուրկ դարձած մարդկանց և ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Պատգամավորի խոսքով՝ 70 հազարից ավել արտագնա աշխատանքի մեկնածներ վերադարձել են Հայաստան, քանի որ չեն կարողացել դրսում աշխատել և գումար վաստակել, ուստի նրանք և նրանց ընտանիքները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն:  «Այս մարդկանց խոսք էր տրվել, որ նրանք կներգրավվեն կապիտալ շինարարությունների մեջ, սակայն մենք հիմա խնդիր ունենք, որ կապիտալ շինարարությունները չունեն այն թափը, որ պետք է ունենային»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով արտագնա աշխատողներին ներգրավել կապիտալ շինարարության մեջ, իսկ նրանց, որոնց չի ստացվում ներգրավվել, կրկին ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել:  
20:36 - 12 հունիսի, 2020
Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. Վարազդատ Կարապետյան |armenpress.am|

Հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում. Վարազդատ Կարապետյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի իրավիճակի պայմաններում կառավարությունը 100 տոկոսով ապահովում է թափանցիկություն:  Պատգամավորը նման տեսակետ հայտնեց արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում։ «Մենք չունենք վերևից եկող հրահանգին ուղղակիորեն ենթարկվող հանրություն: Մեր հանրությունը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ հաղթելու: Եվ բոլորը՝ 3 մլն-ը, պետք է հաղթելու զգացողություն ունենան, որ կարողանանք հաղթել այս իրավիճակում: Ինձ համար հստակ է, որ մեր հանրությունն այդ որոշումը կայացրել է արդեն»,-ասաց պատգամավորն ու նշեց՝ հազարավոր մարդիկ միացել են այս պայքարում հաղթելու համար: Նա կարևորեց թափանցիկությունը, մասնակցությունը, վստահությունը: Պատգամավորն իր երկու գործըներների հետ ներառված է տնտեսական բլոկի աշխատանքներում, և  կառավարության գործադրած ջանքերը որակեց անգնահատելի: «Ակնհայտ է, որ թափանցիկությունը կառավարությունը 100 տոկոսով պահում է: Այսինքն՝ մեր հանրությունը 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում: Որպես հաջորդ քայլ, պետք է կարողանանք ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ՝ հանրության մասնակցությունն ապահովելու համար»,-ասաց Կարապետյանը:  
19:57 - 12 հունիսի, 2020
Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ երաշխավորում ես մարդու կյանքի իրավունքը․ Վլադիմիր Վարդանյան |hetq.am|

Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ երաշխավորում ես մարդու կյանքի իրավունքը․ Վլադիմիր Վարդանյան |hetq.am|

hetq.am: Սահմանափակելով հավաքների ազատությունը՝ երաշխավորում ես մարդու կյանքի և առողջության իրավունքը: Ազգային ժողովի հատուկ նիստին այսպիսի հայտարարություն արեց խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի ժամանակ կիրառվող սահմանափակումներին: Ըստ պատգամավորի՝ սահմանափակումները արդարացի են ինչպես արակարգ դրության ռեժիմի պարագայում, այնպես էլ դրանից դուրս, եթե առկա են անհրաժեշտ և համաչափ հիմքեր ժողովրդավարական հասարակություններում և նպատակ են հետապնդում պահպանել սահմանադրական արժեքներ: Խոսելով քաղաքացիների տեղորոշման համակարգի և դրա վերաբերյալ ընդունված օրենսդրական ակտի քննադատությունների մասին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ օրենքի տված հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան իրականում դրա կիրառումը:  «Եվրոպայի գրեթե բոլոր պետությունները այս կարգի տարատեսակ մեխանիզմներ են կիրառում»,- ասաց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը: Վերադառնալով հավաքների ազատության թեմային՝ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց այդ հարցով անհանգստացողներին դիմել իրեն և բացատրություն ստանալ՝ տարբեր երկրներում արտակարգ դրության ռեժիմի չարաշահումների և միջազգային կառույցների արձանագրած խախտումների մասին:   
19:32 - 12 հունիսի, 2020
Ըստ վարչապետի՝ մասսայական թեստավորման համար ֆինանսական խնդիր չկա, կա հզորությունների զարգացման հարց

Ըստ վարչապետի՝ մասսայական թեստավորման համար ֆինանսական խնդիր չկա, կա հզորությունների զարգացման հարց

Հայաստանում բնակչության մասսայական թեստավորում իրականացնելու համար ֆինանսական խնդիր չկա, սակայն կա հնարավորությունների, հզորությունների զարգացման հարց: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, թե որոշ երկրներում մասսայական թեստավորումներ են արվել, որոնք օգնում են կտրուկ նվազեցնել թիվը: Պատգամավորի խոսքով՝ մայիսի 7-ին Ուկրաինայում է մասսայական թեստավորման որոշում  ընդունվել, Մոսկվայում մայիսի 15-ից ևս ընթանում են մասայական թեստավորումներ: Իսկ ամենացայտուն օրինակը բերեց Հարավային Կորեան, որտեղ պատգամավորի խոսքով՝ փետրվարից անցկացվում են մասսայական թեստավորումներ:   «Համաձայն եմ, բայց դա նաև հնարավորությունների հարց է, որովհետև այդ թեստավորումը բավականին բարդ պրոցես է, նաև հզորությունների հարց կա: Երեկ Առողջապահության նախարարությունը մեր խորհրդակցության ժամանակ ասում էր, որ փողը ձեռքներս թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ է, և հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք»,-ասաց Փաշինյանը: Հայաստանում հունիսի 11-ին արվել է 2297 թեստավորում, ոչ թե այդքան մարդու, այլ այդքան թեստ: «Սա համարյա մեր եզրային գիծն է: Համաձայն եմ դրա հետ, դա որոշումով չէ: Եթե իմանամ, որ հիմա գնամ որոշում ստորագրեմ, հաջորդ օրվանից դա տեղի կունենա, հենց հիմա ստորագրեմ, բայց ուղղակի պետք է հզորությունները զարգացնենք: Ֆինանսական խնդիր չունենք»,-նշեց նա: Փաշինյանը նաև ներկայացրեց թվային ցուցանիշներ. « Հարավային Կորեան 1 մլն մարդու հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան՝ 10 հազար թեստ, մենք՝ 25 հազար թեստ: Այսինքն՝ 1 մլն մարդու հաշվարկով մենք ավելի շատ թեստ ենք արել: Ամեն օր արձանագրվում է, որ ինչքան շատ անենք, այնքան լավ: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ հզորությունները զարգացնենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրը հնարավորինս շատ լուծել»:
17:07 - 12 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին նոր հիվանդանոցներ կներգրավվեն, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ընկալումը շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսվ հիվանդները պետք է տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ ընտրություն կատարել, քանի որ հիվանդանոցներում կան այլ հիվանդություններով գտնվող մարդիկ, պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց ևս պաշտպանելու համար: Կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլևս չգործի՝ կապված կարիքների և անհրաժեշտությունների հետ»,- ասաց Փաշինյանը:
15:06 - 12 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում շարունակվում է քննարկվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցը: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին: «Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Դա շատ լավ հնարավորություն է: Արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում կարող է լինել արդյունավետության ավելացում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ, ցավոք, օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանի նիստերն անցկացնել հեռավար կարգով, սակայն ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են, որոնցով կարելի է հպարտանալ:
14:00 - 12 հունիսի, 2020
Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ` արտակարգ դրության ժամկետը երկարացնելու օրակարգով: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը` մինչ հուլիսի 13-ը: Հիմնական զեկուցողն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` որոշման պատճառն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և, ցավոք, կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել: Վարչապետը հիշեցրեց, որ մինչ այժմ երկրում հաստատվել է 15 հազար 281 ընդհանուր վարակակիր: Այս պահին ծանր վիճակում գտնվողների թիվը 425 է, ծայրահեղ ծանրերինը` 100: Կառավարության ղեկավարի խոսքով` կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկող ԲԿ-ները գերբեռնված վիճակում են, մահճակալային ֆոնդի և թթվածնային սարքերի սնուցման մահճակալների ձեռքբերումը շարունակվում է և այն շարունակական պրոցես է: «Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը ճգնաժամային է, հիմնական հարցը, որը ծագում է, թե որն է ճգնաժամից դուրս գալու և վարակակիրների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Մեզ մոտ ի սկզբանե ձևավորված պատկերացումը չի փոխվել. կորոնավիրուսի հաղթահարումն այս պահին ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային ու կարգապահական խնդիր է: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է, իրավիճակը կարող է փոխվել միայն վարքագծային փոփոխություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ըստ տարբեր կանխատեսումների` կորոնավիրուսի համավարակը հինգ տարիների ընթացքում լինելու է ամբողջ աշխարհում: «Այս ընթացքում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, տեսականորեն այն կարող է ստեղծվել երեք ամիս անց կամ առաջիկա երեք տարիներին, հետևաբար այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք` հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույն սցենարին»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի` անկախ Կառավարության ջանքերից, եթե հակահամաճարակային կանոնները չպահպանվեն, կորոնավիրուսի հաղթահարումը կդառնա անհնար: Փաշինյանը ստեղծված իրավիճակում առաջարկեց բանաձև, որն, իր խոսքով, իրականացրել է իր ողջ քաղաքական կյանքում: «Այն է` 1+1+1 ու այդպես միլիոնավոր մարդիկ, ես կոչ եմ անում գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ այն մի շաբաթվա և նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Մենք խնդիր ունենք հարմարվելու նոր իրողություններին, և էդ նոր աշխարհում որպես հանրություն խնդիր ունենք ապացուցելու մեր կենսունակությունը»,- ասաց նա:
13:45 - 12 հունիսի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 11,5 մլրդ դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2019թ. սկզբնական բյուջեն կազմել է 444,5 մլրդ դրամ, տարվա ընթացքում այն ճշտվել է, կազմելով՝ 465,5 մլրդ դրամ, որից ծախսվել է 97%-ը կամ 454 մլրդ դրամը: Այս կատարման տոկոսը չի նշանակում, որ եղել են պարտավորություններ, որոնց դիմաց վճարումներ չեն կատարվել»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը հավելեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 121 միջոցառում:
11:32 - 12 հունիսի, 2020
Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

Առողջապահության բնագավառի հատկացումներն աճել են զգալի չափերով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությանը պետական բյուջեից 2019 թվականի հատկացումները, նախորդ տարվա համեմատ, աճել են 22%-ով: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Առողջապահության նախարարությունը 2019թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից ծախսել է 97,6 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 96%-ը: Սկզբնական ծրագիրը մոտ 89 մլրդ դրամ էր: 2019 թվականին 2018 թվականի համեմատ, առողջապահության բնագավառի հատկացումները աճել են 22%-ով»,- ասաց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ Առողջապահության նախարարությունը 2019 թվականին իրեն հատկացված միջոցներով իրականացրել է 64 միջոցառում:
11:14 - 12 հունիսի, 2020
Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սիրով ընդունել է Արարատ Միրզոյանի խորհրդականը լինելու առաջարկությունը։ «Բարեկամներ, Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս։ Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»- ասված է Ղուլյանի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում:       
22:01 - 11 հունիսի, 2020
Նախարարն ԱԳՆ-ում աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Նախարարն ԱԳՆ-ում աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ում և պետական ծառայության այլ հատվածներում աշխատավարձերի համապատասխանեցման խնդիր է տեսնում: Այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում: «Անհրաժեշտություն կա աշխատավարձերի որոշ աճի: Այդ հարցի հետաձգումը պահպանում է անկայունությունը գերատեսչության համար՝ արդյունավետ քաղաքականություն իրականացնելու առումով»,- նշեց Մնացականյանը: Նախարարը հավելեց, որ որոշ թյուրըմբռնում կա այն հարցի շուրջ, որ, երբ դիվանագետները գնում են արտերկրում աշխատելու, միանգամից սկսում է ամեն ինչ լավ լինել: «Դա այդպես չէ: Արտերկրում մեր դիվանագետները բավական համեստ պայմաններում են ապրում»,- ասաց նախարարը: Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
12:11 - 11 հունիսի, 2020
Ողջ տարում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղություններով․ Զ․ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին |tert.am|

Ողջ տարում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղություններով․ Զ․ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին |tert.am|

tert.am: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միջազզգային օրակարգում եղել և մնում է արժեքային համագործակցային մոտեցումը, որը համավարակի նոր մարտահրավերների դեմ պայքարում առավել ընդգծվել է: Ոչ մի երիր չի կարող գլոբալ մարտահրավերների դեմ պայքարել առանձին: Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Նրա խոսքով՝ 2019 թվականին հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը հայկական արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքն է: Հայաստանի արտաքին քաղականության գերակայությունն է Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովվումն ու Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:«Ողջ տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Որպես մարդասիրական քայլ՝ 2019 թվականի հունիսին 28-ին Հայաստանի իշխանության կողմից Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային պատվիրակության կոմիտեի և Ադրբեջանի պատվիրակություներին հանձնվեց Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի քաղաքացին, նույն օրը Հայաստանի պատվիրակություններին է փոխանցվել 2017 թվականի հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը»,-նշեց ԱԳ նախարարը:ԱԳ նախարարն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների հարցը եղել և մնում է Արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում և տարբեր հանդիպումներում այդ մասին բարձրաձայնվել է:«Շարունակվել են նաև Ռուսատանի բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ամրապնդման ջանքերը: Դրանք նշանավորվել են քաղաքական ակտիվ երկխոսությամբ՝ տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է: 2019 թվականին Հայաստանը նախագահել է Եվրասիական տնտեսական միությունում, ուշադրություն է դարձվել միության երրորդ երկրների եհտ համագործակցության խորացմանը»,- տեղեկացրեց Զոհրաբ Մնացականյանը: Առավել մանրամասն՝ tert.am-ում
11:46 - 11 հունիսի, 2020
Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 10.68 մլրդ դրամ |armenpress.am|

Դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար օգտագործվել է 10.68 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման համար 2019-ին ՀՀ պետբյուջեի միջոցներից ծախսվել է 10.68 մլրդ դրամ:   ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «2019-ի պետական բյուջեով արտաքին գործերի նախարարության համար նախատեսված էր օգտագործել ճշտված ծրագրով 16 մլրդ 648 մլն դրամ ընդհանուր ֆինանսական միջոցներ: Փաստացի արձանագրվել է 16 մլրդ 435 մլն դրամի օգտագործում կամ ծրագրի շուրջ 99 տոկոս կատարողական: Հիմնական կշիռն ընդհանուր ծախսերի և հատկացումների մեջ ունի օտարերկրյա պետություններում դիվանագիտական մարմինների գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հատկացումների մասը: Այս ուղղությամբ 10 մլրդ 760 մլն դրամ հատկացումներից օգտագործվել է 99.3 տոկոստ կամ 10.68 մլրդ դրամը»,-ասաց Ջանջուղազյանը: Միջազգային կառույցներին անդամակցությանը վերաբերելի հատկացումների համար նախատեսված 2 մլրդ 550 մլն դրամն օգտագործվել է գրեթե 96 տոկոսով:
11:20 - 11 հունիսի, 2020
Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից |armenpress.am|

Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից |armenpress.am|

armenpress.am: Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում մանրամասներ ներկայացրեց մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից: Այս խնդրին Սարգսյանն անդրադարձավ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան: «Տրանսպորտի բարեփոխումների ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն եվրոյից անցնում է: Այժմ իրականացվում է 100 մլն բյուջետային միջոցների ներգրավման հարցը: Բնականաբար, 60-70 մլն սեփական մուտքեր ունեցող քաղաքը չի կարող ինքնուրույն իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց փոխքաղաքապետը: Հայկ Սարգսյանը նշեց, որ բազմաթիվ բանակցություններ ու քննարկումներ են եղել միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել: «Այս պահին մենք ունենք արդեն 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ, որի արդյունքում կունենանք ավտոբուսների շարժակազմի համալրման առաջին խմբաքանակը»,- նշեց Սարգսյանը:
16:40 - 10 հունիսի, 2020