armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին նոր հիվանդանոցներ կներգրավվեն, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ընկալումը շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսվ հիվանդները պետք է տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ ընտրություն կատարել, քանի որ հիվանդանոցներում կան այլ հիվանդություններով գտնվող մարդիկ, պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց ևս պաշտպանելու համար: Կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլևս չգործի՝ կապված կարիքների և անհրաժեշտությունների հետ»,- ասաց Փաշինյանը:
comment.count (0)