Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է   «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված  հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին  2019 թվականից: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թ.  համապատասխան որոշմամբ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով: Ձեռք  են բերվել նաև ախտորոշիչ սարքեր` համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում: Առողջապահության նախարարի 2020 թ. ապրիլի 2-ի հրամանով բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և մինչ այժմ իրականացնում է միայն նոր կորոնավիրուսային հիվանդության COVID-19 ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը։ Վերապրոֆիլավորման արդյունքում կենտրոնում բժշկական օգնություն է ստացել շուրջ 17 000  պացիենտ, որից 70 տոկոսը եղել  է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է դոպլեր սարքավորումներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով: Իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում շահագործման է հանձնվել 40 մահճակալով նոր վերակենդանացման բաժանմունքը, ինչի արդյունքում բժշկական կենտրոնը դարձել է հանրապետության վերակենդանացման ծառայություն մատուցող ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող կենտրոն: Հիմնանորոգվել և կահավորվել  է 9 վիրահատարան: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել  է ամբողջությամբ թվային հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ, ստացիոնար թվային ռենտգեն համակարգերով: COVID-19-ի կենտրոնացված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով լաբորատորիան հագեցվել է հավելյալ արյան գազերի և էլեկտրոլիտների ավտոմատ վերլուծիչով, հագեցվել մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ վերլուծիչի և պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) իրականացնող սարքավորումով:  Արյան  բանկը միացվել է լաբորատորիային և հագեցվում է դոնորական արյան ավտոմատ հավաքագրման և պլազմաֆերեզի իրականացման սարքավորումներով: Իրականացվել են նաև հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ  բուժկենտրոնի շենքում ու բակային տարածքում: Մասնավորապես, արդիականացվել է կոյուղու համակարգը, մարզերում գտնվող բժշկական կենտրոններից պացիենտների շտապ տեղափոխությունն իրականացնելու նպատակով կառուցվել  է ուղղաթիռի  թռիչքուղի:
14:01 - 26 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին:  Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը: Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:  Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկայում:
18:11 - 24 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնենք՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման իմաստով»: Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, փոխնախարարը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն: Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակշրջանում պակաս է եղել 2 անգամ: Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն: Անդրադառնալով լիզինգի ծրագրին՝ փոխնախախարը նշել է, որ դրա կիրառումը լրացուցիչ ֆինանսական գործիք է նաև ֆինանսական շուկայում: «Լիզինգի գործիքը տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների համար: Ծրագրի մեկնարկը և իրականացումը գնահատում ենք բավականին լավ, ցուցանիշները մեզ բավարարում են: Նաև ուրախալի է, որ լիզինգի գործիքի հաջող կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, որոնց հետ համագործակցելով և օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանում ենք ավելի նպատակային դարձնել ծրագիրը»,- ասել է Խոջոյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրով վերամշակման սարքավորումների համար նախատեսված սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1մլրդ դրամի: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև լիզինգի ծրագրում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործիքը ևս ներառելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտադրական ծախսերի ինքնարժեքի նվազեցմանը, մրցունակության բարձրացմանը: Փոխնախարարը հավելել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ևս ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով: Անդրադառնալով ինտենսիվ այգերծործության զարգացմանն ուղղված ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարում նույնպես գործընթացը գոհացնող է: 2020 թվականին ծրագրի շրջանակում հանրապետությունում հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 350,7 հեկտար: Խոջոյանի խոսքով՝ արդյունքները դրական դինամիկա են ապահովում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս ծրագրում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տվել այգիներում կառուցել նաև ջրավազաններ, ինչը թույլ կտա տնտեսվարողներին կուտակել ջուրը և ըստ անհրաժեշտության մատակարարել: Ծրագրում ավելացվել է ևս մեկ բաղադրիչ. խոսքը վերաբերում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022 թվականից:Նշվել է, որ ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելի է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են՝ հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին: Տեղեկացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այս պահին 6 մարզի 19 համայնքում ընթանում են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքները: Այս տարի ևս 10 համայնքում կմեկնարկեն նման աշխատանքներ: Նաև 50 համայնքում կկառուցվեն համայնքային կենդանիների հավաքատեղիներ:Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:Արման Խոջոյանը զեկուցել է խաղողի և այլ գյումթերքների մթերման գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքների մասին: Նշվել է, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խոշոր մթերողների հետ և քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման քայլերն ու պետության կողմից վարկավորման ծավալները: Փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղոլորտի արտադրողականության բարձրացումն ու ընդգծել այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրությամբ հետևել ծրագրերի շահառուների կողմից իրականացվող նախագծերի ընթացքին՝ գնահատելու դրանց արդյունավետությունը և ծրագրերը լավարկելու հնարավորությունները:
17:30 - 23 հուլիսի, 2021
 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը: Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:
18:41 - 22 հուլիսի, 2021
Կառավարությունը 8,9 մլրդ դրամ հատկացրեց 50,5 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար |armenpress.am|

Կառավարությունը 8,9 մլրդ դրամ հատկացրեց 50,5 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2021 թվականի բյուջեի նախագծում և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից 8,9 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ 50,7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ ճանապարհներից 44,9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1,7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4,15 կիլոմետրը՝ մարզային նշանակության: Միջպետական նշանակության ճանապարհներից հիմնանորոգվելու են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհը, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհը և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը, դեպի Խոր Վիրապ ճանապարհը, Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհի մի հատվածը եւ այլ հատվածներ: «Ընդհանուր առմամբ ճանապարհաշինությունը մեզ համար կարևոր ուղղություն է, ուզում եմ ընդգծել՝ այստեղ մի թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք. խոսքը ճանապարհների որակի մասին է: Ճանապարհների որակի մեջ ունենք տեսանելի առաջընթաց, բայց դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսել ենք 2018 թ.: Խոսքը ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է»,- ասաց Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
14:07 - 22 հուլիսի, 2021
Ցավոք, մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյանն անդրադարձավ միկրոբիզնեսին |armenpress.am|

Ցավոք, մի շարք բարեփոխումներ չարաշահվում են. Փաշինյանն անդրադարձավ միկրոբիզնեսին |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավով արձանագրում է, որ կառավարության կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ գործադիրը  ներդրել է միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ դառնան ավելի խոշոր ու հաջողակ: «Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք ունեն տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն: Նաև այդ սեգմենտի համար եկամտային հարկի տարբերակված ցուցանիշ ենք սահմանել՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին: Բայց, ցավոք, նման դեպքերում տեսնում ենք, որ օրինակ՝ տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ ավելի ճիշտ չարաշահելու համար՝ կիսվում են 4 մասի ու դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է այս թեմային անպայման անդրադառնալ, հարկային չարաշահումներ թույլ չտալու համար: «Մենք արդեն ունենք մշակած օրենքի նախագիծ ու պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ»,- ընդգծեց նա:  
12:49 - 22 հուլիսի, 2021
Մեր կանխատեսումներով վարակի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է․ առողջապահության փոխնախարար |tert.am|

Մեր կանխատեսումներով վարակի աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է․ առողջապահության փոխնախարար |tert.am|

tert.am: Արդեն երկու օր է ունենք կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի ցուցանիշ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հաստատեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդեց գրանցվում էր և երեկ գրանցվել է 220 դեպք, այսօր՝ 225 դեպք, և իրենց կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։ Նա նկատեց, որ տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է։ Նանուշյանը հայտնեց, որ օրական 5000 մարդ է պատվաստվում, սակայն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների պատվաստումների թիվը։
12:38 - 22 հուլիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անփոփոխ թողելու առնչությամբ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ու ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են հայ ժողովրդի կամքը: «Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ», - ասաց նա: Փաշինյանը բոլորին շնորհավորեց ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: «Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
11:44 - 22 հուլիսի, 2021
Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Նիկոլ Փաշինյան

Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Նիկոլ Փաշինյան

Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումներ նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար։ Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանի Դաշնությունը  մեր տարածաշրջանում կայունություն ու անվտանգությունը ապահովելու գործում։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս ընդգծեց, որ շարունակում է կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռկաողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես տարածաշրջանում կոմունիկացիաների բացման և Հայատսանի ապաշրջափակման մասով։ Ինչպես և նախկինում, Հայաստանը շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը և հայկական կողմը  պատրաստ է շարունակել աշխատանքը այս ուղղությամբ։ Եվ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով։ «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը։ Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խազնավար հատվածում ՀՀ սահմանի խախտումը անընդունելի է։ Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։ Վերահաստատում ենք նաև խաղաղ բանակցությունները վերսկսկելու նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունը»,- հավելեց վարչապետի պաշտոնակատրը։ Փաշինյանն ընդգծեց, որ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու, ՀՀ ժողովրդից ստացած մանդատը։
11:32 - 22 հուլիսի, 2021
Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները

Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:  Այս մասին հայտնել է Վարչապետի աշխատակազմը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին առկա դժվարությունները: Ըստ էության, մի սեղանի շուրջ են հավաքված ներդրողները և այն մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են նրանց խնդիրների հետ, պետք է լուծեն կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրները: Մեզ համար կարևոր է այս քննարկումների արդյունքում տեղեկանալ խնդիրների առաջացման պատճառների, դրանց օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ կան այդ խնդիրները, որոնց մասին գործարարները բարձրաձայնում են»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակն է լսել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրերի կյանքի կոչմանն ու առաջ մղմանը և գտնել համապատասխան լուծումներ: Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը:  Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը: «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Արարատի մարզի Լուսառատ համայնքում զբոսաշրջային-մշակութային համալրիրի կառուցմանը: Ծրագիրը գնահատվում է 14 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Ներդրողը տեղեկացրել է, որ համալիրում նախատեսում է կառուցել գինեգործարան, գինետուն, պրոֆեսիոնալ բեմահարթակ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով, պատկերասրահ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն այն է, որ համալիրը նախատեսվում է կառուցել Հին Արտաշատի տարածքում: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք նշված տարածքում առկա է հնագիտական նյութ, թե՝ ոչ: Ավետսիյանի խոսքով՝ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է առնվազն երկու ամիս ժամանակ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Հին Արտաշատի տարածքում, որտեղ առկա է հնագիտական նյութ, նման ծրագրի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է տնտեսվարողի ֆինանսավորմամբ առաջիկայում սկսել պեղումների գործընթացը և եթե պարզվի, որ տարածքում առկա է հնագիտական նյութ, ապա մարզպետարանը կառաջարկի ներդրումային ծրագիրն իրականացնելու այլ տարածք՝ նույն համայնքում: Ներդրողը համաձայնել է առաջարկին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հնագիտական աշխատանքային խմբի հետ:   Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Երևանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը: Ծրագիրը գնահատվում է 160 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել այգու միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Դրա նախնական տարբերակի հետ կապված եղել են առարկություններ: Լսելով ներդրողի և Երևանի քաղաքապետի դիտարկումները՝ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է շարունակել ծրագրի բարելավման ուղղությամբ աշխատանքները և մշակել փոխադարձ ընդունելի նախագիծ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այգին պետք է պահպանի իր նշանակությունը՝ բարելավելով ենթակառուցվածքներն ու տեղի բնապահպանական վիճակը:    Հաջորդիվ ներկայացվել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 32 մլն դոլարի ներդրում, ստեղծել 400-ից ավելի նոր աշխատատեղ: Ծրագիրն ուղղված է Հին Խնձորեսկ և Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքների վերականագնմանն ու պահպանմանը: Տնտեսվարողը նշել է, որ ծրագրի առաջընթացին խոչընդոտում է համապատասխան տարածքներում ապօրինի կառույցների առկայությունը: Խնդրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս ներկայացրել են անհրաժեշտ պարզաբանումներ: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ապօրինի կառույցների պատճառով ներդրումային ծրագրի իրականացմանը խոչընդոտելը և ընդգծել, որ կառավարությունը խնդրին կտա համապատասխան լուծում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արագած լեռան վրա լեռնադահուկային համալիրի կառուցմանը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի հիմնմանը, Սատանի կամուրջին հարակից տարածքում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացմանը, Երևանում չեխական «Գրանդ Բոհեմիա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, ինչպես նաև արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Վարչապետի պաշտոնակատարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել, որ ներդրումային դաշտի բարելավման, ներդրումների խթանման ու ներգրավման հարցը կառավարության առաջնահերթություններից մեկն է և բոլոր ներդրողների հետ աշխատանքը կրելու է մշտական բնույթ:    
21:33 - 21 հուլիսի, 2021
Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Ի վերջո ԶՈՒ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ․ ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել

Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարները՝ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով միմյանց հայտարարություններին, որոշ ժամանակ առաջ խոսել էին ՀՀ ԶՈՒ 2018-24թթ․ զարգացման պլանի մասին՝ մի կողմից պնդելով, որ այն փոփոխվել է ու իշխանափոխությունից հետո ձեռք չեն բերվել մի շարք տեխնիկաներ, որ նախատեսված էին այդ պլանով, մյուս կողմից՝ հակառակը։ Մասնավորապես, Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր  նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։  Արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառազինության եւ տեխնիկայի գնման պլանում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Սակայն այս հայտարարություններից որն էր համապատասխանում իրականությանը՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ որեւէ տեղեկություն համարեց գաղտնի։ Եւ թեեւ ՊՆ-ն հրաժարվել էր մեզ տրամադրել տեղեկություններ՝ հիմնավորելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիք, այդ թվում հարցը՝ զարգացման պլանը փոխվե՞լ է, թե՞ ոչ, Ռազմական ոստիկանությունն, այնուամենայնիվ, նյութերի նախապատրաստման արդյունքում եկավ այն եզրակացության, որ մասնավորապես Սերժ Սարգսյանի հայտարարություններում հանցակազմ չկա, այսինքն՝ չկա գաղտնիքի բացահայտում։ Զուգահեռաբար՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էինք՝ Փաշինյանի՝ Սարգսյանի ասածն ուղղակիորեն հերքող հայտարարությունը դիտարկվո՞ւմ է որպես պետական գաղտնիքի բացահայտում։ Դատախազությունից հայտնել էին, որ հարցի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ նկատի ունենալով Սարգսյանի հայտարարությունների մասով իրավական գործընթացը, իսկ նյութերի նախապատրաստման արդյունքում, ինչպես նշեցինք, իրավապահները հանցակազմ չեն տեսել, ուստի քրգործի հարուցումը մերժվել է, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունը, որը, ՊՆ-ի տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում, եւս պետական գաղտնիքի տարր ունի, ՌՈ-ի համոզմամբ՝ գաղտնիքի բացահայտում չէ։  Ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, որոնցում Ռազմական ոստիկանությունը հանցակազմ չի տեսնում, իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ։ Պաշտպանության նախարարությունից դարձյալ մերժել են տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում են արել հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։ Այն, որ ՊՆ-ն տեղեկություն չի տալիս ԶՈՒ զարգացման պլանի փոփոխության վերաբերյալ ՀՀ նախկին ու ներկա ղեկավարների հայտարարույթունների իսկության մասին, անպատասխան է թողնում հարցը՝ ի վերջո նրանցից ով է ճիշտն ասում։ Թյուրիմացության մեջ է պահում նաեւ այն հանգամանքը, որ ՊՆ-ն համարում է, որ այդ հայտարարությունները կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները գաղտնիք են պարունակում, իսկ Ռազմական ոստիկանությունը պնդում է՝ նախկին ու ներկա պաշտոնյաների հայտարարություններում հանցակազմ չկա։ Սա առնվազն նշանակում է, որ կամ նրանք սխալ տեղեկություն են տալիս, դրա համար ՌՈ-ն չի համարում, որ այդ հայտարարություններում կա գաղտնիքի տարր, կամ նրանցից որեւէ մեկը ճիշտ տեղեկություն է տալիս, եւ որպեսզի դրա մասին պաշտոնապես չհայտարարվի, ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով առհասարակ մերժում է տեղեկություն տրամադրել։ Այդուհանդերձ, նրանցից մեկի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Հայարփի Բաղդասարյան
17:47 - 21 հուլիսի, 2021