Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով․ ՀՀ ՄԻՊ

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով: Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով: Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաև խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները և այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են: Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:Ուստի, միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն: Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով: Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»»:  
16:04 - 30 սեպտեմբերի, 2020
Հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված հեռախոսահամարների բաժանորդներին զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալ․ ԱՀ ԱԱԾ

Հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված հեռախոսահամարների բաժանորդներին զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալ․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում և փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաև նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում:ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում` հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:
16:02 - 30 սեպտեմբերի, 2020
ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով |armenpress.am|

ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ: «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Պեսկովը: Նա հիշեցրել է, որ չարժե կրակի վրա յուղ լցնել: «Մենք, նախկինի պես, տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում և, հատկապես, հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է նա:
15:24 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է նաև Իրանի համար. Մխիթար Հայրապետյան |armenpress.am|

Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է նաև Իրանի համար. Մխիթար Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս մասին հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը: - Ստեղծված իրավիճակում և Թուրքիայի ակտիվ ներգրավվածության պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի հայ-իրանական հարաբերությունների օրակարգը: - Այն ռազմական գործողությունները, որոնք վերջին օրերին իրականացվում են հայկական զինված ուժերի կողմից ի պատասխան թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի, ոչ միայն լուծում են մեր հարենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրը, այլև միտված են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև Էրդողանի՝ պանթյուրքական ծրագրերի խափանմանը: Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս համատեքստում եղբայրական Իրանը և Հայաստանը, վստահ եմ, ունեն ընդհանուր շահեր, ինչի շուրջ ակտիվորեն պիտի ձևավորեն ընդհանուր օրակարգ: - Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցությունը ռազմական գործողություններին ի՞նչ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար: - Դեռևս ադրբեջանական ագրեսիայից առաջ մենք տեղեկություններ էինք ստանում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան տեղափոխվելու վերաբերյալ: Այսօր արդեն իսկ ունենք հստակ ապացույցներ, որ հայկական զինված ուժերը դիմակայում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ալյանսին, այլև իրական իսլամի և հավատավոր մուսուլմանների հետ որևէ կապ չունեցող մի քանի հազար ահաբեկիչների:  Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս ահաբեկիչների առանձին խմբեր արդեն իսկ խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի տարածքում բնակվող շիա բնակչության համար: Էրդողանի ու Ալիևի ձեռքին խաղալիք դարձած սև դրոշակակիր այս ահաբեկիչները ոչ թե կրոնական, այլ փողի ու աշխարհը քաոսի վերածելու խնդիր են լուծում։
14:53 - 30 սեպտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակ է հղել Հորդանանի թագավորին

Նախագահ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակ է հղել Հորդանանի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնին: «Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով: Հանրապետության նախագահը դիմել է Հորդանանի թագավորին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անմիջապես դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: 
14:49 - 30 սեպտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմական գործողությունների առնչությամբ դիմել է արաբական մի շարք երկների ղեկավարների

Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմական գործողությունների առնչությամբ դիմել է արաբական մի շարք երկների ղեկավարների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկների ղեկավարների:Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսիին: «Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով: Հանրապետության նախագահը դիմել է Եգիպտոսի գործընկերոջը՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները: «Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապակցուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում: 
14:48 - 30 սեպտեմբերի, 2020
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է  ԱՀ Ազգային ժողովի նախկին նախագահների հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախկին նախագահների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյան.«Քիչ առաջ ավարտվեց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահների հետ իմ հանդիպումը։ Միաձայն ողջունեցինք ԱՀ Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանի հանդիպումն Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած հրամկազմի հետ։ Մեր կողմից կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ, որովհետև փոխադարձ քննարկումները կարևոր նշանակություն ունեն՝ աշխատանքները համակարգելու և տեղեկատվությանը լիարժեք տիրապետելու տեսանկյունից։ Արցախի խորհրդարանի նախկին նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հնարավոր աջակցություն ցուցաբերել այս պատասխանատու ժամանակաշրջանում մեր կողմից իրականացվող աշխատանքներին»։
14:24 - 30 սեպտեմբերի, 2020
Ղարաբաղի հարցով Թուրքիայի հռետորաբանությունը անխոհեմ է և վտանգավոր․ Մակրոն |azatutyun.am|

Ղարաբաղի հարցով Թուրքիայի հռետորաբանությունը անխոհեմ է և վտանգավոր․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննադատել է Թուրքիայի պահվածքը Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում՝ նշելով, որ Անկարայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը խրախուսում է Ադրբեջանին վերագրավել Լեռնային Ղարաբաղը։ «Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները [ի պաշտպանություն Ադրբեջանի], ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր», - Reuters գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով նաև, որ Անկարայի նման պահվածքն «անընդունելի է»։ Դրա հետ մեկտեղ, Էմանյուել Մակրոնը նշել է, որ ռազմական գործողություններում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին տեղեկություններ առայժմ չունի։ Լատվիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ժամանակ Մակրոնը նաև նշել է,որ պատրաստվում է այսօր երեկոյան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վաղն արդեն, ըստ Ֆրանսիայի ղեկավարի, նա այդ թեման քննարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
14:21 - 30 սեպտեմբերի, 2020
Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը. Վիրահայերը ցույց են կազմակերպում
 |aliq.ge|

Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը. Վիրահայերը ցույց են կազմակերպում |aliq.ge|

aliq.ge: Facebook սոցիալական ցանցում միջոցառում է տարածվել «Պահանջում ենք օբյեկտիվորեն լուսաբանել տեղեկությունը» խորագրով: Ցույցի մանրամասների մասին կազմակերպիչները  գրում են. «Ինչպես գիտեք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսեց Արցախի սահմանին ընթացող պատերազմը։ Մենք ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիները ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Իհարկե այն փաստը, որ մենք աջակցում ենք Արցախի արդար պայքարին, զարմանալի չէ ոչ մեկի համար։ Նաև հասկանում և գնահատում ենք մեր երկրի չեզոք դիրքորոշումը։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վրացական լրատվական դաշտում, մի քանի լրատվամիջոցների օգնությամբ, տեղի է ունենում հստակ ադրբեջանական և թուրքական քարոզչության տարածում, ինչը երկրում տիրող կայուն իրավիճակի համար վտանգ է հանդիսանում։ Դատապարտում ենք այս ամոթալի գործունեությունները և կոչ ենք անում ինֆորմացիան օբյեկտիվ հրապարակել։ Ամենայն լրջությամբ զգուշացնում ենք բոլորին, չհամարձակվեք այս պատերազմը օգտագործել ձեր պիղծ քաղաքական խաղերում և կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, ուշքի բերեք ձեր անդամներին, որպեսզի զերծ մնան մեր երկրի համար վտանգավոր հայտարարություններից։ Վրաստանը ամեն ինչից առավել»։
14:17 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան. Իտալիայում Հայաստանի դեսպան

 |armenpress.am|

Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան. Իտալիայում Հայաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված է եղել: «Adnkronos»-ին տված հարցազրույցում նշել է Հռոմում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը վերջին ժամերին երկու նախկին խորհրդային երկրների միջև բախումների վերաբերյալ: «Մենք նախազգուշացրել էինք միջազգային հանրությանը, որ Բաքվի բռնապետությունը նոր սադրանք է պատրաստում Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետություն) դեմ» և «համապատասխան արձագանքի բացակայության պարագայում այս հարձակումն անակնկալ չէր: Այս ագրեսիան նախապես ծրագրված է եղել, և ադրբեջանական կողմի` «հակահարվածի» մասին ցանկացած հղում միանգամայն կեղծ է»,- նշել է դեսպան Ծովինար Համբարձումյանը: Ըստ դեսպանի՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված հարձակմանը տարիներ շարունակ նախորդել են ռազմատենչ հռետորաբանությունը և ադրբեջանական ղեկավարության կողմից ատելություն սերմանող ելույթները, որոնցից վերջինը` արված նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, լի էր ատելությամբ և պարունակում էր հայ ժողովրդի դեմ հստակ ցեղասպան մտադրություններ»: Համբարձումյանբ ընդգծում է, որ Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիային նախորդել են Ադրբեջանի և Թուրքիայի լայնամասշտաբ զորավարժությունները, որոնցում ներգրավված են եղել հազարավոր զինվորականներ, հարյուրավոր ռազմատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ, ներառյալ՝ ԱԹՍ-ներ: Մտահոգիչ էր այն փաստը, որ զորավարժություններից հետո թուրք զինվորականներն ու ռազմական տեխնիկան մնացին տեղակայված Ադրբեջանում: «Ադրբեջանը երբեք չի թաքցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի միջոցով լուծելու և շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության բարձր աստիճանի պահպանման իր ռազմավարական նպատակը»: Համբարձումյանի համար այն փաստը, որ Ադրբեջանը չի հետևել համավարակի բռնկումից հետո համընդհանուր զինադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին, վկայում է պատերազմին պատրաստվելու նրա վճռական մտադրության մասին: «Իրոք,- շարունակում է դեսպանը,- վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել սպառազինություն ձեռք բերելու համար, այն պարագայում, երբ այդ գումարը կարող էր ուղղվել իր ժողովրդի բարեկեցությանը, և այժմ եկել է այդ ծախսերն արդարացնելու ժամանակը»: Դեսպանը նշում է, որ «Տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահը (Իլհամ Ալիևը) հրապարակայնորեն դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (որը ներառում է Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն) ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ այդպիսով բացահայտորեն գնալով պատերազմի»: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և վերահաստատել, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մեր տարածաշրջանում շահագրգիռ կողմերից ակնկալում ենք ավելի վճռական դիրքորոշում՝ հորդորելու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության վերականգման և պահպանմանն համար՝ կանխելու անսպասելի հետևանքները»,- ընդգծեց դեսպանը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր պատմական հողի վրա խաղաղ կյանքի և սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի: «Հայաստանը գնահատում է իտալական իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք արտահայտել են իրենց աջակցությունը և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները: Իտալիայի կառավարությունը քաջատեղյակ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը շատ զգայուն է, և հույս ունենք, որ Իտալիան իր հայտարարություններում և գործողություններում կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն)»,- ավելացնում է դեսպանը: «Հավաստի տեղեկություններ կան, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օգտագործվել են նաև օտարերկրյա վարձկաններ ժամանած Սիրիայի այն հատվածներից, որոնք վերահսկվում են թուրքական զինված ուժերի կողմից»,- նշել է Ծովինար Համբարձումյանը «Adnkronos»-ին՝ մեղադրելով Թուրքիային Կովկասի տարածաշրջանի համար հակամարտությունում Ադրբեջանին ուղղակիորեն սատարելու մեջ: «Ներկայիս հարձակման ժամանակ,- հաստատում է դեսպանը,- ոչ միայն թուրքական արտադրության ԱԹՍ-ներ են գործի դրվել, այլև շփման գծի մոտակայքում նկատվել են նաև թուրքական F16 կործանիչներ»:
13:39 - 30 սեպտեմբերի, 2020