Մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել. Փաշինյան |armenpress.am|
14:39 - 30 սեպտեմբերի, 2020

Մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում:

«Մենք նպատակ ունենք տարածաշրջանում հաստատել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Մենք չենք ուզում, որ, օրինակ, 2-3 տարի հետո այս իրավիճակը կրկնվի: Բայց Հայաստանը երբեք չի գործելու ի վնաս իր ազգային շահի և Լեռնային Ղարաբաղի շահի»,-նշել է Փաշինյանը:

Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, «Коммерсантъ» պարբերականի հայաստանյան թղթակիցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել