Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն․ Արայիկ Հարությունյան

Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն․ Արայիկ Հարությունյան

«Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն։ Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:Կեցցե ՛ մեր միասնությունը:Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները»
21:52 - 29 սեպտեմբերի, 2020
Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները Արցախի դեմ |armenpress.am|

Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները Արցախի դեմ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը նախապես պլանավորված ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Բրիտանական «The Spectator» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես գիտեք, այնտեղ հայեր են ապրում: Մենք բարոյական և քաղաքական պարտականություն ունենք պաշտպանել այնտեղի մեր հայրենակիցներին: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Իրավիճակն այժմ սրվում է, քանի որ Ադրբեջանը շարունակում է կրակ արձակել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ՝ փորձելով ռազմական ուժի միջոցով լուծում պարտադրել, ինչը, ի դեպ, արվում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ»,- նշել է վարչապետը: Վարչապետը շեշտել է, որ շատ կարևոր է հասկանալ, թե որն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: «Երբ կարդում եմ միջազգային լրատվամիջոցների վերնագրերը, հասկանում եմ, որ լուրջ թյուրիմացություն է տեղի ունեցել: Սա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Խորհրդային Միության կամայական որոշման արդյունքում տարածաշրջանը հայտնվեց Ադրբեջանի տարածքում: Հայերը միշտ եղել են սպառնալիքի տակ: Սկզբում այն թաքնված էր, բայց հետագայում այն տեսանելի դարձավ: Երբ սկսվեց Խորհրդային Միության փլուզումը, հայերը որոշեցին օգտագործել իրենց ինքնորոշման իրավունքը: Ինչպես Ադրբեջանն առանձնացավ Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը առանձնացավ Ադրբեջանից: Ի դեպ, դա ամբողջովին խաղաղ գործընթաց էր: Ադրբեջանը հենց սկզբից արձագանքեց այս գործընթացին բռնի ուժով, ջարդերով, սպանություններով: Եվ այդ պահից սկսվեց հակամարտությունը: Ցավոք, միջազգային հանրությունը խորապես սխալ է հասկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Խոսքը տարածքի մասին չէ: Դա մարդկանց, մարդկանց անվտանգության մասին է: Լեռնային Ղարաբաղի հայերը, ովքեր միշտ եղել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը, ցանկանում են օգտագործել իրենց ազատության, անկախության և ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Փաշինյանը: Փաշինյանը ակնհայտ է համարում Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնեցված գործողությունները: «Թուրքիան վերահսկում է ողջ գործընթացը, նրանք չեն փորձում դա թաքցնել: Սա իրականում շատ հրապարակային գործընթաց է: Ես նշեցի Լեռնային Ղարաբաղի հայության առջև ծառացած սպառնալիքը: Բայց երբ նշում եք Թուրքիային, մտածեք այն էքզիստենցիալ սպառնալիքի մասին, որին հայերը բախվել են Թուրքիայի կողմից մեր պատմության ընթացքում: Ինչպես գիտեք, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրականացվեց Օսմանյան Թուրքիայում, երբ սպանվեց 1,5 միլիոն հայ: Մինչ այժմ Թուրքիան ոչ միայն հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, Թուրքիան, ըստ էության, շարունակում է իր քաղաքականությունը հայերի դեմ: Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, ապա կրկնում եմ` մեզ համար սա էքզիստենցիալ սպառնալիք է, և մենք մեզ պաշտպանելուց բացի այլ բան չունենք»,- ընդգծել է Փաշինյանը:
21:50 - 29 սեպտեմբերի, 2020
Թուրք սպաները ուղղակի ներգրավված են Արցախի դեմ Ադրբեջանի գործողություններում. Փաշինյանը՝ BBC-ին

Թուրք սպաները ուղղակի ներգրավված են Արցախի դեմ Ադրբեջանի գործողություններում. Փաշինյանը՝ BBC-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ին հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր ագրեսիային, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ, ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը: «Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները: Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական հրահանգիչները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները: «Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- նշել է Հայաստանի վարչապետը: Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն: «Դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով նման հայտարարություն է արել»,- ասել է ՀՀ վարչապետը: Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը: Վարչապետի հարցազրույցի ձայնագրությունը BBC-ի լրատվական ծառայությանը՝   https://www.bbc.co.uk/sounds/play/p08sw5px  
21:31 - 29 սեպտեմբերի, 2020
Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Միջազգային հանրության արձագանքը շատ կարեւոր է, սակայն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ Միքայել Զոլյան

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով արդեն երրորդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են նաեւ խաղաղ բնակավայրերը, եւ այս ողջ ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, այս պետությանն իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի Հանրապետությունը՝ ոչ միայն դիվանագիտական հարթակում․ այսօր երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն, ցավոք, զոհվել է։ Այս էսկալացիան, սակայն, անսպասելի չէր, ինչի մասին խոսել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, եւ ինչի մասին վկայում են մի շարք փաստեր։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի կարծիքով՝ նաեւ երկու կարեւոր պատճառ կա, թե ինչու Ադրբեջանը հենց այս շրջանում սկսեց ռազմական գործողությունները։ Առաջինն այն հանգամանքն է, որ Իլհամ Ալիեւի վարչակարգը վերջին տարիներին, այսպես ասած, իր լավագույն ժամանակները չէր ապրում, ճգնաժամային երեւույթներն էլ կուտակվում էին։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, պատգամավորի խոսքով, պարզ դարձավ, որ Ալիեւի վարչակարգի փրկության վերջին շանսը, իրենց պատկերացմամբ, փոքրիկ հաղթական պատերազմն է․ «Տարածված այսպիսի արտահայտություն կա, ըստ որի՝ բռնապետերը փորձում են իրենց ժողովրդի ուշադրությունը շեղել եւ պատերազմի միջոցով ներքին կոնսոլիդացիա ապահովել։ Եւ այս գործընթացը Ադրբեջանում շատ ակնհայտ էր վերջին ամսիներին։ Բավական է ուղղակի վերհիշել հուլիսյան դեպքերից հետո Բաքվում տեղի ունեցած ցույցը, որից եւ պարզ դարձավ, որ Ադրբեջանում կուտակված ատելությունը վաղ թե ուշ կարող էր ուղղվել հենց այդ իշխանությունների դեմ։ Ալիեւի վարչակարգն այսպիսով որոշեց, որ այդ ատելությունն, այնուամենայնիվ, պետք է ուղղել հայերի, Հայաստանի եւ Արցախի դեմ, ու մենք ունենք այն, ինչ ունենք»,- մեր զրույցում ասաց Զոլյանը։  Մյուս գործոնը, որը Թուրքիային է վերաբերում, ըստ պատգամավորի՝ վերջին տարիներին այս պետության ագրեսիվ քաղաքականության նոր փուլն է։ Զոլյանի խոսքով՝ թեեւ Էրդողանը երբեք էլ շատ խաղաղասեր չի եղել, բայց վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին տեսում ենք աննախադեպ ակտիվացում, իր գրեթե բոլոր հարեւանների հետ կոնֆլիկտների սրում՝ Սիրիա, Իրաք, Կիպրոս, եւ այլն։ «Հիմա էլ տեսնում ենք, որ, փաստորեն, Հարավային Կովկասում էլ Էրդողանը ունի որոշակի նկրտումներ, բայց Թուրքիան 90-ականներից ի վեր չի ունեցել այսպիսի ագրեսիվ քաղաքականություն՝ Հարավային Կովկասում եւ կոնկրետ Հայաստանի հանդեպ։ Թուրքիան, փաստորեն, փորձում է ըստ էության հաստատավել Հարավային Կովկասում եւ ինչ-որ չափով դուրս մղել Ռուսաստանին եւ Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցությունը ինչ-որ չափով փոխարինել իր ազդեցությամբ»։  Թե այս պահին որն է զսպող գործոնը, որ Թուրքիան չի հարձակվում Հայաստանի վրա, եւ որ պարագայում ռազմական գործողություններ կսկսի մեր սահմանին, պատգամավորը պատասխանեց՝ Թուրքիան այս պահին էլ ակտիվ օգնում է Ադրբեջանին, եւ, ըստ էության, արդեն կարելի է կոնֆլիկտի մի կողմ համարել նրան։ Սակայն ինչ վերաբերում է բուն Հայաստանի տարածքին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ կլինեն ոչ միայն Արցախում, այլեւ այստեղ, ապա, ինչպես Զոլյանը նկատեց, ուժի մեջ կմտնի ՀԱՊԿ պայմանագիրը, եւ ՀԱՊԿ դաշնակիցները պարտավոր կլինեն աջակցություն տրամադրել Հայաստանին։  «Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել, թե դա ինչպիսի անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ ընդհանրապես համաշխարհային խաղաղության համար։ Իհարկե, կան որոշակի սահմանափակումներ, եւ ինչքան էլ Էրդողանը ագրեսիվ լինի եւ ինչքան էլ ադեկվատ, միեւնույն է՝ այդ սահմանափակումները օբյեկտիվ են եւ դրանք ոչ ոք չի կարող հաշվի չառնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ եթե Թուրքիայի ղեկավարները հոգեկան հիվանդությամբ չեն տառապում եւ ադեկվատ են ընկալում իրականությունը, ապա դժվար թե Հայաստանի վրա հարձակվելու փորձ անեն։  Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեցին Արցախը ճանաչելու հարցը հանրային լայն քննարկման դնելու անհրաժեշտությունը։ Միքայել Զոլյանի դիտարկմամբ՝ Արցախի ճանաչման հարցը նոր չի առաջանում, եւ այսօր տեղի ունեցողն արդեն վաղուց կանխատեսելի էր․ «Եւ, ընդհանրապես, Հայաստանի քաղաքականության մեջ Արցախի ճանաչման հարցի բոլոր տարբերակները վաղուց քննարկվում են եւ քննարկվել են, սակայն այդ քննարկումը վերջին իրադարձությունների բերումով նոր ծավալ եւ ուժ է ստանում։ Մենք որեւէ տարբերակ չենք բացառում, պետք է առաջնորդվենք զուտ պրագմատիկ հաշվարկով, պետք է հասկանանք այս պահին Արցախի ֆորմալ ճանաչումը մեզ օգնելո՞ւ է, թե՞ ոչ, կամ ավելի հեռանկարում մեզ համար նպաստավո՞ր է լինելու, թե՞ ոչ։ Մենք զուտ այդ տեսակետից պետք է որոշում ընդունենք, կամ ճանաչենք, կամ, օրինակ, ռազմաքաղաքական դաշինք կնքենք, կամ կարող ենք այս պահին այդ ուղղությամբ ինչ-որ բան չձեռնարկել։ Այդ ամենը հաշվարկ է. պետք է իրադրությունը գնահատենք, տարբեր կողմերի մոտեցումները, դիվանագիտական իրավիճակը, ռազմական իրավիճակը եւ այդ բոլոր գործոնների հիման վրա ընդունենք որոշում»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պետք է առաջնորդվենք չվնասելու սկզբունքով։ Պատգամավորը հայտարարեց՝ թեեւ շատ կարեւոր է նաեւ միջազգային հանրության հետ աշխատանքն ու նրանց արձագանքը, սակայն, ի վերջո, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներն են ապահովելու մեր հաղթանակը․ «Այս փորձությունից պետք է դուրս գանք մեր քաղաքացիների ուժերով։ Միջազգային հանրությունը, իհարհե, շատ կարեւոր է, եւ մենք աշխատում ենք, որպեսզի նրանք դատապարտեն Արդրբեջանի եւ Թուրքիայի գործողությունները, բայց հիմնական կոչը մենք պետք է ուղղենք մեզ»։  Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին, ապա, Զոլյանի խոսքով, քանի որ ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Արցախի շփման գծում, այստեղ ՀԱՊԿ-ն անմիջական անելիք չունի, բայց մենք աշխատում ենք նաեւ ՀԱՊԿ-ի հետ, տեղյակ ենք պահում զարգացումների մասին, եւ կդիմենք միայն անհրաժեշտության դեպքում՝ սահմանված կարգով։  «Մինսկի խմբի համանախագահներն էլ, պարզ է, որպես միջնորդ պետք է որոշակի միջնորդական կեցվածք ցուցաբերեն, բայց, միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք մեր գործընկերների հնարավորինս հստակ գնահատականներն ու գործողությունները։ Սակայն, նորից եմ կրկնում, վճռական նշանակություն ունեն Հայաստանի եւ Արցախի զինվորները, մեր բանակը եւ Հայաստանի ու Արցախի քաղաքացիները։ Իսկ Հայաստանի զինված ուժերը իրենց խնդիրները կատարում են փայլուն, եւ մենք անհանգստանալու կարիք չունենք»,- եզրափակեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։ Հայարփի Բաղդասարյան
21:20 - 29 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան |armenpress.am|

Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վարչապետի խոսքով՝  բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: ՀՀ վարչապետն այս մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման շրջանակներում: «Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի  այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Շատ բարդ է խոսել բանակցությունների մասին, հատկապես դրանց  բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում: Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսվել: Երկար ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ատելության քարոզ է իրականացնում հայերի դեմ և երկար ժամանակ սպառնում է, որ ի հակառակ միջազգային կոչերին՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասաց վարչապետը: Նա հույս հայտնեց, որ գոնե այս այն իրավիճակը, որ հիմա կա,  Ադրբեջանին կհամոզեն, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում: Այսինքն, նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Եվ ես հույս ունեմ, որ սա կհամոզի Ադրբեջանին, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կա միայն խաղաղ և բանակցային գործընթաց կոնֆլիկտի համար, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն արձանագրեց՝ երբ դարձել է վարչապետ, առաջարկել և շարունակում է  առաջարկել հստակ բանաձև կոնֆլիկտը լուծելու համար՝  յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի  և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Այդ որոշումը պետք է հավասարապես ընդունելի լինի բոլորի համար: Ցավոք, Ադրբեջանի նախագահը ցանկանում է հասնել այնպիսի լուծման, որը ընդունելի կլինի միայն Ադրբեջանի համար: Դա հնարավոր չէ, հարկավոր է փոխզիջում, իսկ փոխզիջման համար պետք է մթնոլորտ, դրա համար Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Ադրբեջանի ագրեսիան եղել է նախօրոք պլանավորած օպերացիա, և որևէ կասկած չկա, որ այդ օպերացիան պլանավորվել է թուրքական զինված ուժերի հետ զորավարժությունների ընթացքում»,- եզրափակեց Փաշինյանը:
21:00 - 29 սեպտեմբերի, 2020
ԱԻՆ-ը հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով

ԱԻՆ-ը հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով

Գլխավոր լուսանկարը armenpress.am-ի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և հորդորում է Արցախի համար նախատեսված մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Հարգելի հայրենակիցներ, այս օրերին պետական տարբեր գերատեսչությունները (այդ թվում ԱԻՆ-ը) ստանում են հազարավոր նամակ-դիմումներ՝ Արցախի Հանրապետության ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս պահին որևէ օգնություն ցուցաբերելու կարիք չկա, սակայն, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր նման ցանկություն կունենան, ապա պետք է դա կազմակերպվի համակարգված և հասցեական։ Որպես հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և հորդորում է մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով: Ստացված օգնությունը (սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո ԱԻն համապատասխան ստորաբաժանումների կողմից կփոխանցվի Արցախի մեր հայրենակիցներին։ Շնորհակալություն հոգատարության և սրտացավության համար։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանին (+374 98122442) կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին»։ 
20:46 - 29 սեպտեմբերի, 2020
Այժմ շատ անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ արձագանքը․ Լիտվայում Հայաստանի դեսպան

Այժմ շատ անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ արձագանքը․ Լիտվայում Հայաստանի դեսպան

Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանությունները լիտվական republika.lt պարբերականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ․ «Այս հակամարտությունը դարերի պատմություն ունի: Վերջին անգամ ընթացիկ տարվա հուլիսի կեսերին Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա, որից հետո սպառնալիքի մակարդակը կտրուկ աճեց։ Հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Ադրբեջանը համատեղ զորավարժություններ սկսեց Թուրքիայի հետ, որից հետո թուրքական զորքերը մնացին Ադրբեջանի տարածքում: Դրանից կարճ ժամանակ անց ծայրաստիճան սպառնալից և ռազմատենչ հռետորաբանություն լսվեց ինչպես Թուրքիայից, այնպես էլ Ադրբեջանից: Սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը բավական ռազմատենչ ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության ամբիոնից՝ գործնականում բացահայտ սպառնալով ռազմական գործողություններով: Մի քանի օր անց Թուրքիայի օգնությամբ նրանք ռազմական գործողություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Թուրքական F16 կործանիչ ինքնաթիռներն ու թուրքական անօդաչու թռչող սարքերը անընդհատ թռչում են Լեռնային Ղարաբաղի ողջ ռազմաճակատի երկայնքով՝ ուղղորդելով իրենց հրետանային կրակը: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի բանակը, հայկական ստորաբաժանումների հետ միասին, հաջողությամբ հետ է մղում ադրբեջանական բանակի հարձակումները: Իհարկե, նրանց կողմից անընդհատ ինտենսիվ քարոզչություն կա, ասելով, որ նրանք գրավել են Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ տարածքը, բայց դա, բնականաբար, չի համապատասխանում իրականաությանը: Իրականում ակզբում նրանց հաջողվել է գրավել մի քանի բարձունք, բայց այսօր առավոտյան (երկուշաբթի օրը) հայկական ուժերը կրկին հսկողություն են սահմանել կորսված դիրքերի նկատմամբ: Այնուամենայնիվ, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ շատ լարված, և դեռևս լավ բան չի կարելի ասել: Ուստի, այժմ շատ անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ արձագանքը, և հատկապես բոլոր այն երկրների կողմից, ովքեր ցանկանում են խաղաղություն ունենալ մեր տարածաշրջանում: Ընդհանրապես, բոլոր դիվանագետները կողմ են, որ ոչ մի կողմ ռազմական ուժ չկիրառի, բայց այս պարագայում կա հստակ ագրեսոր, այսինքն՝ Ադրբեջանը։ Եթե ​​փորձ է արվում համեմատել ագրեսորին իր զոհի հետ, ապա արդյունք չի լինի, քանի որ ագրեսորն իրեն անպատիժ է զգում: Դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլից հետո, երբ Ադրբեջանը փորձեց ագրեսիվորեն հարձակվել Լեռնային Ղhարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ այս տարվա հուլիսին, և դա տեղի է ունենում հիմա: Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ (Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա), որը հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով և առաջարկել է հրադադարի խախտումներն արձանագրող հստակ մեխանիզմ: Այս մասին արդեն խոսվել էր հուլիսին, և շատ ավելի վաղ և բոլոր տրամաբանական առաջարկները վաղուց դրված են բանակցությունների սեղանին, բայց Ադրբեջանն անընդհատ անտեսում է խաղաղ համաձայնության հասնելու ցանկացած փորձ: Նրանք պարզապես չեն ընդունում այդ մեխանիզմները և ուղղակի ասում են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է առանց վերապահումների: Եվ քանի դեռ նրանք համառում են, բանակցությունները տեղի չեն ունենա: Ըստ ամենայնի, Ադրբեջանը դեռ փայփայում է այս հակամարտությունը իր օգտին ուժով լուծելու հույսը, ուստի մերժում է խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ և ասում, որ միջազգային հանրությունը բացարձակապես ոչինչ չի ձեռնարկում հակամարտությունը կարգավորելու համար:
20:20 - 29 սեպտեմբերի, 2020
Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան |armenpress.am|

Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Փաշինյանը նշել է, որ արդեն 3 օր է` Ադրբեջանի Զինված ուժերի կողմից թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակիչները, իսկ այսօր Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսիային ուղղակի միացել են նաև թուրքական ուժերը: «Օրեր առաջ Ադրբեջանի ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Մենք որակում ենք դրանք նախօրոք պլանավորված ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Այսօր նույնը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գյուղերի նկատմամբ: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները, շատ կարևոր է նշել, որ Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և սպաները տեղակայվել են Ադրբեջանում և ուղղակիորեն ներգրավված են ռազմական գործողություններում, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները` վիրավորվել»,- նշել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում նաև Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները: «Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում և ամբողջովին ներգրավված են ռազմական գործողություններում: Թուրքիան գաղտնի չի պահում դա, և միայն երկու երկիր են ասել, որ պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, առաջինը` Ադրբեջանը, երկրորդը` Թուրքիան: Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կանգնած են էքզիստենցիալ վտանգի առաջ»,- հայտնել է վարչապետը: Անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե իբր հայկական կողմն առաջինն է սկսել ռազմական գործողությունները՝ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուր մեղադրանքի հիմքում պետք է կոնկրետ փաստեր լինեն: «Դառնալով Հայաստանի վարչապետ, ես նշել եմ ԼՂ հակամարտության հիմնախնդրի լուծման կոնկրետ բանաձև, ես հավատում եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ բանաձևն այն է, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես բանակցային գործընթացում ներգրավված Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ նման բան է ասել»,- նշել է Փաշինյանը: Հայաստանի վարչապետը հավելել է, որ Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից, որովհետև նրա ներգրավվածությունն այս հակամարտությունում ավելի է վատթարացնում իրավիճակը:
19:41 - 29 սեպտեմբերի, 2020
Անկարան հերքում է, թե Թուրքիան Հայաստանի տարածքում ինքնաթիռ է խոցել |azatutyun.am|

Անկարան հերքում է, թե Թուրքիան Հայաստանի տարածքում ինքնաթիռ է խոցել |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Անկարան հերքում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թուրքական Habertürk TV-ի լրագրողին ասել է, թե «Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել»: Այսօր առավոտյան էլ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը F-16 տիպի կործանիչներ չունի և մարտերում դրանք չի կիրառում: Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ խոսնակը հաղորդել էր. «Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան: Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը»: Նաև նշել էր, որ օդաչուն զոհվել է:
19:23 - 29 սեպտեմբերի, 2020
Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը․ Արայիկ Հարությունյան

Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կրկին հանդիպել ենք մեր կամավորական տղաներին: Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն:Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին:Վճռական ենք մեր գործողություններում, մեր պայքարում, հավերժի ճամփորդի մեր երթում, քանի որ նախնիներից ժառանգածը պարտավոր ենք ոչ միայն սրբորեն պահել, այլև փոխանցել մեր սերունդներին:Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»:  
18:31 - 29 սեպտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ: Անդրադառնալով հակառակորդի կողմից հնչող խեղաթյուրող ապատեղեկատվական հոսքերին՝ ԱԳ նախարարը նշել է. «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»: ԱԳ նախարարը խորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով: Նախարար Մնացականյանը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին չհետևելու Ադրբեջանի սադրիչ գործելաոճը: Ընդգծել է, որ ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն ու ադրբեջանական ագրեսիային կապահովի համարժեք պատասխան։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման անքակտելի մասն է, և այս իրավունքի ուժով Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կարգավիճակն առանց որևէ սահմանափակումների։ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ»:
18:25 - 29 սեպտեմբերի, 2020