Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք․ Արայիկ Հարությունյանը Էդմոն Մարուքյանին

Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք․ Արայիկ Հարությունյանը Էդմոն Մարուքյանին

Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասըմ, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին (վստահ եմ գիտեք նրա նշանակման մասին)»,-գրել է Հարությունյանը՝ եզրափակելով․ «Ու մարդկանց նշանակելիս երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն: Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք»։
16:55 - 30 մայիսի, 2019
Արամ Սիմոնյանը վաղուց պետք է հեռանար, իսկ հրաժարականի հետաձգումը համալսարանի զարգացումը հետ էր գցում. ԿԳ նախարար |news.am|

Արամ Սիմոնյանը վաղուց պետք է հեռանար, իսկ հրաժարականի հետաձգումը համալսարանի զարգացումը հետ էր գցում. ԿԳ նախարար |news.am|

news.am։ ԵՊՀ ռեկտորի որեւէ թեկնածուի առնչությամբ հանրային մեկնաբանություն չեմ անում, որ չդիտարկվի որպես ուղղորդում։ Այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հարցին, թե իսկապես աջակցում է Գեղամ Գեւորգյանին ռեկտորի պաշտոնում։«Այսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ կառաջադրվեն թեկնածուներ, եւ առհասարակ տեսել եք, որ ես խորհրդի նիստերի եւ ռեկտորի թեկնածուների մասին մեկնաբանություն չեմ անում»,–նշեց նա։Հարցին՝ թեկնածուների շուրջ այնուամենայնիվ քննարկումներին մասնակցել է, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես որպես ԿԳ նախարար, իհարկե, մասնակցում եմ, բայց հանրային չեմ մեկնաբանում որեւէ թեկնածություն, որ չդիտարկվի որպես ուղղորդում»։ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի մասին հարցին նա պատասխանեց. «Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ, մեկնաբանությունները տվել եմ, որ հիմնական միջոցառումները պիտի լինեին աշնանը, ընդ որում՝ ես անձամբ Արամ Սիմոնյանի հետ դեռ անցած տարի եմ ժամկետները քննարկել եւ համաձայնեցրել, թե պետությունն էլ ինչ մասնակցություն պետք է ունենա»։ԿԳ նախարարեւը վստահ է՝ Արամ Սիմոնյանը վացուց պետք է հեռանար. «Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար եւ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալասարանին՝ համալսարանի զարգացումը հետ գցելու առումով»։
09:38 - 30 մայիսի, 2019
ԿԳՆ-ն ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է դպրոցի կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարություն սկսել |hetq.am|

ԿԳՆ-ն ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է դպրոցի կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարություն սկսել |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Երևանի նորակառույց թաղամասերին՝ ընդգծելով, որ այդ բոլոր թաղամասերը չունեն հայկական դպրոցներ, և բնակիչները ստիպված դիմում են մասնավոր դպրոց, ինչը շատ ծախսատար է։ «Ծարավ Աղբյուր» թաղամասում հարակից տարածքը պետք է տրամադրվեր դպրոցի և այգու համար, չգիտես ինչու՝ այն վաճառվել է «Գազպրոմին» («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, հեղ.)։ Այնտեղ կառուցվել է գերժամանակակից համալիր, լինելու է դպրոց, որի վճարը կազմելու է 1-1,5 միլիոն դրամ։ Հիմա թաղամասի բնակիչները հայտնվել են խնդրի առաջ, ու այս թաղամասերում մոտ 10 հազար քաղաքացի է ապրում»,- ասաց Սամսոնյանը։Պատգամավորը, դիմելով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել նախարարությունը երեխաների կրթության իրավունքի իրացումն ապահովելու համար։Նախարարն արձագանքեց՝ տեղյակ է, որ այս թեմայով սոցիալական ցանցերում շատ գրառումներ կան, և խնդիրը հրատապ է։«Այդ խնդիրը ոչ միայն այդ թաղամասում կա, այլ մի շարք այլ վարչական շրջաններում, օնլայն հայտագրման համակարգը միտված էր նրան, որ ամբողջական պատկեր ունենանք և ունենում ենք։ «Ծարավ Աղբյուր» թաղամասում կա խնդիր, էնտեղ պետք է կառուցվեր դպրոց, հետագայում այն այլ կազմակերպության է տրվել, և դպրոցը մատուցելու է վճարովի ծառայություն»,- ասաց Հարությունյանը։Նախարարը տեղեկացրեց՝ նախարարությունում քննարկում են կապիտալ ներդրումների մի քանի լուրջ ծրագրեր։«Ներդրման տեղերից մեկը դպրոցի և դպրոցական կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարությունն է։ Այս պահին որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել «Ծարավ Աղբյուրի» հետ կապված, բայց մենք դիտարկում ենք ամբողջ Երևանը և ոչ միայն Երևանը՝ ծրագրի իրագործման համար»,- ասաց Հարությունյանը։Սամսոնյանն արձագանքեց՝ հասկանում է, որ դպրոցաշինության ծրագիրը երկար ժամանակ է պահանջում, սակայն հետաքրքրվեց, թե չկա՞ որևէ ժամանակավոր լուծում այդ թաղամասի բնակիչների համար, օրինակ՝ «Գազպրոմից» ժամանակավոր տարածք վարձակալելը։Հարությունյանը չբացառեց, որ այդ տարբերակը կքննարկեն «Գազպրոմի» ղեկավարության հետ։
14:15 - 29 մայիսի, 2019
Արամ Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել․ նախարար |24news.am|

Արամ Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել․ նախարար |24news.am|

24news.am: ՀՀ կրության և գիտության նախարար Արայիկ Հարությանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Երևանի պետական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել։«Ցանկացած ղեկավար, հատկապես մեծ հիմնարկի ղեկավար, ժամանակից շուտ հեռանալիս պետք է խոսի այն հաջողությունների ու անհաջողությունների մասին, որ ինքն է ունեցել, այլ ոչ թե փորձի ուրիշներին ինչ-որ բաներում մեղադրել։ Կարծում եմ, որ արժանապատիվ հեռանալը շատ լավ բան է», - ասել է Արայիկ Հարությանյանն՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի հրաժարականին։Նրա խոսքով՝ Արամ Սիմոնյանի այդպիսի գործելաոճ չի նկատվել։«Ցավում եմ, որ նա այդ որոշումը շուտ չընդունեց և ԵՊՀ-ն ևս մի քանի տարով հետ գցեց։ Այն հետընթացը, որ կար Երևանի պետական համալսարանում ակներև է, և կարծում եմ, որ մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որ գոնե հիմա հրաժարական տվեց։ Ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել», - նշել է Կրթության և գիտության նախարարը։Ըստ Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ ռեկտորի թեկնածուի հարցը դեռևս չեն քննարկել։
11:57 - 24 մայիսի, 2019
Թատերականի ռեկտորի հրաժարականի կարիք չեմ տեսնում. Արայիկ Հարությունյան |news.am|

Թատերականի ռեկտորի հրաժարականի կարիք չեմ տեսնում. Արայիկ Հարությունյան |news.am|

news.am։ Ռեկտորի հրաժարականի կարիք ես չեմ տեսնում, այն խնդիրները, որոնք բարձրացրել են ուսանողները, օբեյկտիվ են եւ սուբյեկտիվ, եւ եթե բոլորը դնենք սեղանին կտեսնենք՝ հուզմունքներ կան: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանի դեմ բողոքի ակցիային: Բուհի ուսանողները պահանջում էին ռեկտորի հրաժարականը, եւ դրանից հետո ուսանողները հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ.«Ես իրենց էլ ուղիղ ասել եմ, մենք տեսել ենք բուհի մի խումբ ուսանողների ուղղորդում: Դա շատ հստակ է մեզ համար եղել, քանի որ մենք այդ ամբողջ ինֆորմացիային տիրապետում ենք: Սակայն ուսանողների հետ հանդիպման ժամանակ, մենք դրա վրա կանգ չենք առել, քանի որ դա մեզ համար շատ անկարեւոր է: Այդպիսի դրսեւորումները մենք պետք է արհամարհենք, որովհետեւ սրանք արվում են այն խմբերի կողմից, որոնք արդեն 1 տարուց ավել է մերժված են»,- ասաց նախարարը եւ պատմեց, որ ինքն ուսանողներին ասել է՝ դռները փակելը անցանկալի դրսեւորումներ են. «Ես իրենց հետ հանդիպմանն ասացի՝ եթե բուհի ներսում խնդիրներ կան, կարող են ավելի շուտ գալ նախարարություն, եւ չհասցնել այդ միջոցառմանը»,- ասաց Հարությունյանը:  
10:08 - 24 մայիսի, 2019
Տոնական տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ ու հաջողություն. ԿԳ նախարարը շնորհավորական խոսք է ուղղել շրջանավարտներին

Տոնական տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ ու հաջողություն. ԿԳ նախարարը շնորհավորական խոսք է ուղղել շրջանավարտներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական խոսք է ուղղել շրջանավարտներին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը մաղթել է տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն: «Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում և համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին և հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ և հաստատուն կամք:Հարգելի՛ մանկավարժներ, այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված ևս մեկ սերնդի, որը համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները և երիտասարդական եռանդը՝ ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան։Շնորհավորելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին վերջին դասի կապակցությամբ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն»,-նշել է նախարարը:
06:26 - 24 մայիսի, 2019
Թատերականի նորընտիր ռեկտորի դեմ բողոքող ուսանողներն Արայիկ Հարությունյանին ներկայացրել են խնդիրները. կկայանա ընդլայնված կազմով հանդիպում

Թատերականի նորընտիր ռեկտորի դեմ բողոքող ուսանողներն Արայիկ Հարությունյանին ներկայացրել են խնդիրները. կկայանա ընդլայնված կազմով հանդիպում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին: Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև.«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»։
05:29 - 23 մայիսի, 2019
Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել առաջին դասարանցիների փաստաթղթերի ընդունման համար

Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել առաջին դասարանցիների փաստաթղթերի ընդունման համար

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցները պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը, ընդ որում տեղեկանք պոլիկլինիկայից (26 ձև) և բնակավայրից ԿԳ նախարարության հաստատած կարգով նախատեսված չէ: Այս և առցանց հայտագրման համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր են քննարկվել Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում` մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Դիմելով հանդիպմանը ներկա տնօրեններին` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները հրապարակային են, թափանցիկ և նպատակ ունեն հավասար պայմաններ ապահովել բոլոր ծնողների, երեխաների և դպրոցների համար. «Առցանց համակարգի ներդրման շնորհիվ բազմաթիվ դպրոցներ այս տարի ավելի շատ աշակերտներ են ընդունել, քան նախորդ տարիներին: Որոշ դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերը սպառվել են: Հարգելի տնօրեններ, ես հորդորում եմ բոլորիդ ստանձնել պատասխանատվություն այս համընդհանուր բարեփոխման համար` ձեզ դիմած քաղաքացիներին բացատրել կարգը, ասել, որ եթե Ձեր դպրոցում տեղերը սպառված են, ուրեմն պետք է դիմել հարևան դպրոց, որտեղ ազատ տեղեր կան,- նշել է նախարարը և հավելել,-պետք է ընդունել, հասկանալ, որ այս համակարգով անհատական մոտեցումը, հատուկ վերաբերմունքը որևէ մեկի նկատմամբ բացառվում է: Սա պետական անշրջելի քաղաքականություն է»: Նրա խոսքով` վերջին օրերին նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներում առաջին դասարանցիների փասատթղթերը չեն ընդունել` տարբեր պատճառաբանություններով: Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել և յուրաքանչյուր աշխատանքային օր ծնողներից ընդունել փաստաթղթերը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ համակարգի ներդրման արդյունքում արդեն ավելի քան 11 հազար աշակերտ է հերթագրվել` ակնկալվող 13 հազարից: Խնդիրներ առաջացել են 0,7-1 տոկոսի մոտ: Բոլոր դեպքերն այժմ նախարարությունում քննարկվում են և կտրվեն հստակ լուծումներ: Հանդիպմանը ներկա տնօրենները նշել են, որ առցանց համակարգի ներդրումն անհամեմատ հեշտացրել է իրենց գործը. «Ես երբեք առաջին դասարանցիների ընդունելության շրջանում այսքան հանգիստ և խաղաղ չեմ եղել, որքան այս տարի: Մենք առցանց ընդունելության հետ կապված որևէ բարդություն չենք ունեցել և անկեղծորեն շատ շնորհակալ ենք նախարարությանը` այս համակարգի ներդրման համար»,- իր խոսքում նշել է Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ով ևս իր խոսքում նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ապահովում է կրթության ոլորտում նախարարության մշակած քաղաքականության իրագործումը: Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել` նշելով, որ նոր համակարգի ներդրման փուլում համագործակցությունը տնօրենների մեծ մասի հետ արդյունավետ է եղել:
16:16 - 21 մայիսի, 2019
Դիպլոմներ՝ օլիմպիադայի հաղթողներին

Դիպլոմներ՝ օլիմպիադայի հաղթողներին

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարությունից։ Աշակերտներին շնորհավորել և դիպլոմները հանձնել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Իրականում ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում առաջնային են լինելու կրթությունը և գիտելիքը, հարգանք ու պատիվ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այս ուղղությամբ ունեն հաջողություն: Վստահ եմ, որ առաջիկայում լավագույն բուհեր եք ընդունվելու և էլ ավելի մեծ հաջողություններ ունենալու»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ անցած տարվանից Հայաստանի համար կարևոր է ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, և կառավարության ծրագրի այս տողը մեր լավագույն աշակերտներն են ապահովելու ու մեծ զարկ տալու տնտեսության զարգացմանը, որովհետև գնահատում են գիտելիքը, պատրաստ են սովորել, կրթվել և վերափոխվել: Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է աշակերտների ծնողներին, նրանց ուսուցիչներին, կրթության բոլոր կազմակերպիչներին, որոնք, ըստ նախարարի, իրենց ներդրումն են ունեցել և ապահովել են պայմաններ, որպեսզի աշակերտները պատշաճ մակարդակով ստանան լավագույն գիտելիքները:
14:36 - 21 մայիսի, 2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը ներկա չէր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» գիտաժողովին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը ներկա չէր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» գիտաժողովին

Այսօր ԳԱԱ անցկացվում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովը, որին ներկա են ՀՀ վառչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձիք և փորձագետներ։  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը զեկույցների ներկայացման ընթացքում նկատեց․«Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ մեկ բուհի ղեկավարին կամ ղեկավարությունը։ Ես քիչ առաջ իմացա որ նրան հրավեր չի ուղարկվել։ Ինձ ասացին՝ նրան հրավիրել եք հոդված տպագրելու և նա ինչ֊ինչ հանգամանքներով չի ներկայացրել, բայց դա ընդհանրապես կապ չունի։ Ձեր բոլոր ուղերձները ուղղված են ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին, բայց այդ բուհի ղեկավարությունից մարդ չկա»,- ասաց նա։Կազմակերպիչներից նշեցին սակայն, որ թե՛ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, թե՛ Ագրարային պետական համալսարանի ռեկտորներին հրավերներ ուղարկվել է, սակայն արձագանք չի եղել։
09:42 - 21 մայիսի, 2019
ԿԳ նախարարը Չինաստանում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

ԿԳ նախարարը Չինաստանում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Երեկ ԿԳ նախարարը ՉԺՀ կատարած այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնությանն հետ կապերի վարչությունից: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության մի շարք հարցեր:Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ անցած մեկ տարում կողմերի միջև համագործակցությունը եղել է ամենաբարձր մակարդակի, ինչի վկայությունն է այս տարվա օգոստոսին Երևանում կայանալիք «Կայուն զարգացման նպատակների 4 ուղություների տեխնիկական համագործակցության խմբի» ժողովը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է կրթության զարգացման ռազմավարությունն ու վերանայվում են առարկայական չափորոշիչերը, և այս գործում անհրաժեշտ է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների աջակցությունը: Ջաննինին ողջունել է Հայաստանի կրթական համակարգում ընթացող փոփոխությունները, որոնք հաճախ համընկնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը հայտնել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցել Հայաստանի գործընկերների հետ մի քանի ուղղություններով, մասնավորապես, մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև առարկայական չափորոշիչների մշակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելով:
07:15 - 17 մայիսի, 2019
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ

Սիրելի՛ համալսարանականներ,Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց, շատ համալսարանականների հաջողության ճանապարհի մեկնարկային կետը։Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է, և մենք միասնական ջանքերով պետք է ապահովենք այդ բարեփոխումների իրականացումը՝ վերադարձնելով համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը և վերահաստատելով համալսարանական լինելու բարձր կոչումը։Հոբելյանական տարին նշանավորվելու է բազմաբնույթ տոնական միջոցառումներով, որոնք կանցկացվեն Կառավարության հովանու ներքո։Շնորհավորում եմ գործընկերներիս՝ Երևանի պետական համալսարանի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ մասնագիտական գործունեության ընթացքում։Առիթից օգտվելով շնորհավորում եմ նաև բոլոր ուսանողներին և երիտասարդներին, քանի որ տարիներ առաջ այս օրը սկսեց նշվել նաև որպես Ուսանողների և երիտասարդների օր։
14:02 - 16 մայիսի, 2019
Արայիկ Հարությունյանը Չինաստանում կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին

Արայիկ Հարությունյանը Չինաստանում կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ։ Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում և ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում։ Համաժողովում զեկույցով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախատեսված է նաև, որ այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալին։
06:41 - 16 մայիսի, 2019
Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը

Հ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են եղել ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին: Ֆրանսիական հանրահայտ «Դասո գրուպ»-ի («Dassault Group») կազմում գործող նորարարական «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչները, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, ընդգծել են իրենց պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ տարբեր ուղղություններով՝ այդ թվում նաև կրթության ոլորտում. «Հայաստանը դիտարկում ենք որպես երկիր, որը միտված է իր ներդրումն ունենալ նորարարական տնտեսության ոլորտում: Մենք այցելել ենք ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt», «Բեթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ և տպավորված ենք: Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար շատ եզրեր կան, որոնք կտանեն մեզ դեպի ապագայի կրթություն և ապագայի աշխատաշուկա»,-նշել է «Դասո սիստեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների պատրաստակամությունը, նշել է, որ նման ընկերությունների հետ համագործակցությունը միանգամայն այլ մակարդակի կարող է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգը. «Մեր գիտական և հետազոտական կենտրոններն այժմ համագործակցում են համաշխարհային գիտական ու հետազոտական կենտրոնների հետ, ունեն բավական բարձր վարկանիշ, ինչը մեզ թույլ է տալիս լավատեսորեն նայել ապագային և իրականացնել հեռանկարային ծրագրեր: 21-րդ դարում գիտելիքն ու փորձառությունն առանց տեխնոլոգիաների դժվար է պատկերացնել, և մենք վստահ ենք, որ հետազոտության և գիտության ոլորտում իրականացվող ներդրումները կարող են լուրջ արդյունքներ ապահովել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են իրականացվում գիտական և հետազոտական բաղադրիչը բուհ վերադարձնելու ուղղությամբ, որը թե՛ գիտության, թե՛ կրթության ոլորտում արդյունավետ կառավարում կապահովի և կտա իր դրական արդյունքները:
11:59 - 11 մայիսի, 2019