Դիպլոմներ՝ օլիմպիադայի հաղթողներին
14:36 - 21 մայիսի, 2019

Դիպլոմներ՝ օլիմպիադայի հաղթողներին

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարությունից։ Աշակերտներին շնորհավորել և դիպլոմները հանձնել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Իրականում ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում առաջնային են լինելու կրթությունը և գիտելիքը, հարգանք ու պատիվ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այս ուղղությամբ ունեն հաջողություն:

Վստահ եմ, որ առաջիկայում լավագույն բուհեր եք ընդունվելու և էլ ավելի մեծ հաջողություններ ունենալու»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ անցած տարվանից Հայաստանի համար կարևոր է ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, և կառավարության ծրագրի այս տողը մեր լավագույն աշակերտներն են ապահովելու ու մեծ զարկ տալու տնտեսության զարգացմանը, որովհետև գնահատում են գիտելիքը, պատրաստ են սովորել, կրթվել և վերափոխվել:

Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է աշակերտների ծնողներին, նրանց ուսուցիչներին, կրթության բոլոր կազմակերպիչներին, որոնք, ըստ նախարարի, իրենց ներդրումն են ունեցել և ապահովել են պայմաններ, որպեսզի աշակերտները պատշաճ մակարդակով ստանան լավագույն գիտելիքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել