Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Լա Մանշում նավակի խորտակման հետևանքով 27 մարդ է մահացել |armenpress.am|

Լա Մանշում նավակի խորտակման հետևանքով 27 մարդ է մահացել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել է նորացված տվյալներ, որոնց համաձայն Ֆրանսիայի ափերի մոտ նավակի խորտակման հետեւանքով զոհված միգրանտների թիվը կազմել է 27, նոյեմբերի 24-ին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:ՆԳՆ-ի տվյալներով՝ երկու հոգու հաջողվել Է փրկել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Էր 31 զոհվածների մասին: Նոյեմբերի 24-ին Կալեի շրջանում ջրասույզ Է եղել շուրջ 50 անօրինական միգրանտների տեղափոխող նավակը:Նրանք մտադրվել Էին անցնել Լա Մանշը՝ Մեծ Բրիտանիա հասնելու համար: Փրկարարները շարունակում են անհայտ կորած միգրանտների որոնումը: Դյունկերկ նավահանգստի դատախազությունը հայտարարել Է հետաքննություն սկսելու մասին՝ «չկանխամտածված սպանությունթյուն ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:40 - 25 նոյեմբերի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու Է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան Է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:47 - 22 նոյեմբերի, 2021
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը կործանվել է Միջերկրական ծովում |armtimes.com|

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի F-35 ինքնաթիռը կործանվել է Միջերկրական ծովում |armtimes.com|

armtimes.com: Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի F-35 կործանիչը Queen Elizabeth ավիակրից հերթական թռիչքի ժամանակ ընկել է Միջերկրական ծովը, օդաչուն հասցրել է ցատկվել և փրկվել։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։ Queen Elizabeth նավը մայիսից երկար ճանապարհորդության մեջ է եղել բրիտանական էսկադրիլիայի գլխավորությամբ և ներկայում ուղևորվում է Միացյալ Թագավորություն, որտեղ պետք է հասնի դեկտեմբերին: Նավարկության ժամանակ բրիտանական ռազմաօդային ուժերի ութ F-35 և Միացյալ Նահանգների ծովային հետևակային կորպուսի տասը F-35 ինքնաթիռներ են ուղեկցել նավին ամբողջ ընթացքում: Բրիտանական կործանիչները բազմիցս օդ են բարձրացել ավիակրի վրայից՝ մասնակցելու զորավարժություններին և իրականացնելու տարբեր առաքելություններ, այդ թվում՝ ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռների ուղեկցում։ Մեկ F-35-ի ընդհանուր արժեքը բրիտանական բյուջեի համար փորձագետները գնահատում են 190 միլիոն ֆունտ ստեռլինգ (256 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):
10:54 - 18 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը պատասխանատվություն է կրում լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամի համար. Մեծ Բրիտանիա  |azatutyun.am|

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամի համար. Մեծ Բրիտանիա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը ներգրավված է և պատասխանատվություն է կրում Բելառուսի ու Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի համար, հայտարարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրասը: The Sunday Telegraph-ում արած հրապարակման մեջ նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի բելառուսական իշխանությունների վրա՝ ճգնաժամը դադարեցնելու և երկխոսություն սկսելու համար։ «Տեսեք, թե ինչ է կատարվում Բելառուսում: Լեհաստանի սահմանին դիմակայության սրումը [նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունն է տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար», - պնդել է Թրասը` հավելելով, որ Բելառուսի ղեկավարը իր իշխանությունը պահելու համար օգտագործում է հուսահատ փախստականներին: Նա խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Լեհաստանի իշխանություններին ամրապնդել Բելառուսի հետ սահմանը։
12:50 - 14 նոյեմբերի, 2021
«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պետական ավիափոխադրողը՝ «Բելավիա»-ն, հայտարարել է, որ այսօրվանից դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս՝ պաշտոնական Անկարայի խնդրանքով։ Որոշումը կայացվել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ՝ նախօրեին, արևմտյան կառավարությունները ՄԱԿ-ում դատապարտել էին Բելառուսի իշխանություններին և պնդել, թե Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ վրեժխնդիր լինելու իր դեմ սահմանված պատժամիջոցների համար։ Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշեր իշխանությունները կանխել են ներգաղթյալների երկու խմբի կողմից ապօրինի սահմանահատումը, այսօր նման փորձերը շարունակվել են։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Էստոնիան ու մի շարք այլ երկրներ երեկ ՄԱԿ-ում հայտարարել են, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգության համար։ Մոսկվան Լուկաշենկոյին իր աջակցությունը ցույց տալու համար երկու օր անընդմեջ միջուկային զենք կրելու ընդունակ ռազմավարական ռմբակոծիչներ էր ուղարկել Բելառուսի օդային տարածք։
14:52 - 12 նոյեմբերի, 2021
Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել։ Քրգործի հարուցումից գրեթե կես տարի անց՝ նախաքննության ներկա փուլում, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Իսկ թե ովքեր են քրեական գործում որպես վկա ներգրավված, Դատախազությունը չի հայտնում՝ նշելով, որ այդ տեղեկությունը նախաքննական գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման։ Այս տարվա մարտի 30-ին 53 փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության վերաբերյալ։ Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. Միացյալ Թագավորության՝ առնվազն 10 տարվա քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը: Փաստաբաններն այս հարցով նախ դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Բայց Գլխավոր դատախազությունը վերացրել էր Հատուկ քննչական ծառայության մերժումը եւ քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից Հայարփի Բաղդասարյան
13:07 - 27 հոկտեմբերի, 2021
ՀՀ դեսպանը ՄԹ խորհրդարանի անդամներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ՀՀ դեսպանը ՄԹ խորհրդարանի անդամներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին եւ Արցախին հատկապես պատերազմի ժամանակ մշտական աջակցություն ցուցաբերելու եւ ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու եւ սատարելու համար։ Դեսպանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիվ գործողությունները եւ բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները։ Վարուժան Ներսեսյանը հատուկ կարեւորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը։ Դեսպանը ներկայացրել է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այս հարցում միջազգային գործընկերների հստակ դիրքորոշում արտահայտելու կարեւորությունը։  Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի գործոնը եւ տարածաշրջանում բացասական ազդեցությունը, որի վառ արտացոլումն էր Արցախում անցած տարվա պատերազմում անմիջական ներգրավվածությունը։ Դեսպանը և ՄԹ խորհրդարանի համայնքների պալատի անդամները կարեւորել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացումը, փոխադարձ այցերի կազմակերպումը եւ միջազգային հարթակներում տարբեր հարցերի շուրջ փոխգործակցությունը։
11:05 - 21 հոկտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը |armenpress.am|

Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտնել է, որ երկրում տարածվում է կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակը: Սակայն նա նշել է, որ դեռևս չկան ապացույցներ, որ այդ ենթատեսակն ավելի վտանգավոր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ դելտա շտամի նոր ենթատեսակը՝ AY.4.2-ը, կարող է բուն «դելտա»-ից 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել: Եթե այդ տվյալները հաստատվեն, ապա այս տեսակը կդառնա ամենավարակիչը կորոնավիրուսի տարածումից ի վեր: Գիտնականները կարծում են, որ հենց AY.4.2-ը կարող է պատճառ լինել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի համար: Հայտնի է, որ երկրում վարակումների 10 տոկոսն արդեն պատկանում են AY.4.2 տեսակին: «Կորոնավիրուսը մուտացվում է, և մենք անդադար նոր տեսակներ ենք հայտնաբերում, այդ թվում և «դելտա»-ի նոր տեսակը, որն այս պահին անվանում են AY.4.2: Այս տեսակն այժմ արագ տարածվում է: Թեպետ այս պահին չկան տվյալներ այն մասին, որ AY.4.2-ն ավելի վտանգավոր է, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է հաջորդել դրան: Մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է նախարարը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:  
22:17 - 20 հոկտեմբերի, 2021
ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:Կողմերը քննարկել են նաև այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:
16:00 - 20 հոկտեմբերի, 2021