Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող նամակները ուղարկվում են կեղծ հեռախոսահամարներից․ ԱԱԾ

Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող նամակները ուղարկվում են կեղծ հեռախոսահամարներից․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում: Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
15:59 - 29 սեպտեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները: Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ և ցուցաբերել հասցեական աջակցություն: Ա. Բեգլարյանը կարևոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների և մարդասիրական առկա մարտահրավերներին:
15:57 - 29 սեպտեմբերի, 2020
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի ելույթը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի ելույթը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի հայտատարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ․ «Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Վիկտոր Բիյագովը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները: ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Բիյագովը գործընկերների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում: «Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր և ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել և չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշեց ՀՀ ներկայացուցիչը։ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն անդրադարձավ նաև այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը, որը նպատակ ուներ հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ «Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը»։
15:50 - 29 սեպտեմբերի, 2020
ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՌԴ ԱԽ քարտուղարին եմ ներկայացրել արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը․ Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:Անդրադարձել եմ արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ: Նշել եմ նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»:
14:59 - 29 սեպտեմբերի, 2020
Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. Տաթև Հայրապետյան |armenpress.am|

Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա. Տաթև Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, նախագահ Ալիևն իր առջև իշխանության պահպանման խնդիր է դրել: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը: Նրա խոսքով՝ վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն, ըստ էության, փոխում է ռազմական գործողությունների նախկին ամբողջ տրամաբանությունը: «Մենք ապրիլյան պատերազմին ականատես եղանք Ադրբեջանի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառմանը և այս անգամ այդ գործընթացները ոչ միայն շարունակվում են, այլև զարգացում են ապրում: Ադրբեջանն ակտիվացել է Վարդենիսի ուղղությամբ, և տեսանք որ թիրախավորել է քաղաքացիական ավտոբուս: Նա փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Իշխանությունը պահպանելու համար Ալիևը փաստացի գնում է «վա բանկ»: Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը: Ալիևն իր առաջ իշխանության պահպանման խնդիր է դրել: Ես վստահ եմ՝ առաջին խոշոր պարտությունն Ալիևի համար ճակատագրական նշանակաություն է ունենալու: Այս արկածախնդրությունը շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Անդրադառնալով այս գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը՝ ադրբեջանագետը նշեց, որ դա մտահոգիչ է, բայց, միևնույն ժամանակ, լրացուցիչ հնարավորություն է ցույց տալու ամբողջ աշխարհին, որ Թուրքիան չի հրաժարվել իր նախկին քաղաքականությունից: 100 տարի առաջ ցեղասպանության ձեռագիրն այսօր ևս Թուրքիայի կողմից նկատում ենք: «Մենք ունենք պետություն, հզոր բանակ, ունենք դիվանագիտական ներուժ այդ ամբողջը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Դատելով բոլոր արձագանքներից՝ աշխարհը հստակ գիտակցում է, թե ով է ագրեսորը տարածաշրջանում, տեսնում է Թուրքիայի ապակայունացնող դերը: Եվ զգուշացումները Թուրքիային, կարծում եմ, որ կարևոր գործընթացների սկիզբ են: Այս ընթացքում տեսնում ենք, որ Էրդողանի հայտարարությունները գերազանցում են Ալիևի հայտարարություններին: Տպավորությունն այնպիսին է, որ Էրդողանն է ադրբեջանական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Թուրքիայի այդպիսի պահվածքը չի կարող անպատիժ մնալ»,-ասաց Տաթև Հայրապետյանը:  
14:44 - 29 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է․ ԱՄՆ կոնգրեսական
 |factor.am|

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է․ ԱՄՆ կոնգրեսական |factor.am|

factor.am: Այս հանգստյան օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած հարձակումներն իրավիճակի վտանգավոր և ողբերգական սրում են։ Twitter-ում այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը։ «Թուրքիայի աջացությամբ Ադրբեջանի ագրեսիան անընդունել է։ Նման գործողությունները հակասում են Կովկասում անվտանգության ու խաղաղության շահերին»,- կարծիք է հայտնել Սանչեսը։ Կոնգրեսականն ԱՄՆ-ին կոչ է արել անել ամեն ինչ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։ «Հորդորում եմ ԱՄՆ Պետքարտուղարությանը համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ հակամարտության դեէսկալացիայի ու հետագա զոհերը կանխելու համար։ ԱՄՆ-ը պետք է շարունակի աշխատել մեր դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»,- գրել է կոնգրեսականը։
13:57 - 29 սեպտեմբերի, 2020
Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան |armenpress.am|

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն: «Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմներում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։ Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից  սկսած գործողությունները, որտեղ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: Շատ կարևոր է ու կենսական անհապաղ վերջ դնել այս վայրագությանը ու մարդկության դեմ հանցագործությանը։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը ու դուրս հանի իր հարձակվողական ուժը, այդ թվում՝ հրավիրված օտարերկրացի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի դեմ։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանությունը կանխելու համար,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
13:50 - 29 սեպտեմբերի, 2020
Արցախին ու Պաշտպանության բանակին աջակցելու համար անհրաժետ է դիմել մարզերում՝ մարզային իշխանությանը, Երևանում՝ վարչական շրջաններին․ Տիգրան Ավինյան

Արցախին ու Պաշտպանության բանակին աջակցելու համար անհրաժետ է դիմել մարզերում՝ մարզային իշխանությանը, Երևանում՝ վարչական շրջաններին․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյբսուքյան էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա ստորև կարող եք կարդալ թե ինչպես: Եթե բնակվում եք ՀՀ մարզերից մեկում ու ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել, ապա դիմեք Ձեր մարզպետարանի կոնտակտային անձին, որը կուղղորդի ինչպես ճիշտ կազմակերպել գործընթացը․ Արագածոտն 055042400 Արմավիր 093929595 Արարատ 091480731 Գեղարքունիք 077355441 Կոտայք 091475565, 098475565, 055254200 Վայոց Ձոր 093855010 Լոռի 098950214 Շիրակ 098090807 Տավուշ 094525101 Սյունիք 094324959 Եթե բնակվում եք Երևան քաղաքում՝ դիմեք Ձեր վարչական շրջանի կոնտակտային անձին, որը կօգնի Ձեզ ճիշտ կազմակերպել գործընթացը․ Ավան 011518113, 011518147, 094334465 Արաբկիր 011518180, 011518179, 093414401 Աջափնյակ 011518044, 011518033, 098677627 Դավիթաշեն 011518259, 011518289, 091910676 Կենտրոն 011518420, 011518416, 098494419 Էրեբունի 011518360, 011518361, 093835064 Մալաթիա-Սեբաստիա 011518572, 011518512, 098696679 Նոր Նորք 011518611, 011518673, 011518654, 091499087 Նորք-Մարաշ 011518706, 098499469 Նուբարաշեն 011518732, 077355653 Շենգավիթ 011518797, 094989778 Քանաքեռ-Զեյթուն 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752 Համապատասխան աշխատակիցը, ելնելով առկա կարիքներից, Ձեզ կհուշի, թե ինչ տեսակի աջակցություն է հարկավոր տվյալ ժամանակահատվածում: Կոչ ենք անում զերծ մնալ ինքնուրույն կարիքի գնահատում իրականացնելուց: ✅Սփյուռքից ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող եք զանգահարել +37410589155 հեռախոսահամարով։ Դրամական փոխանցումներն իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի` himnadram.org կայքի միջոցով: Հիմնադրամին $10.000-ից ավելի փոխանցումները հարկավոր է իրականացնել բանկային փոխանցումով՝ Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարներին (հաշվեհամարները՝ ստորև): Այս հաշվեհամարները կարող եք օգտագործել նաև այն դեպքում, եթե կայքի հասանելիության խնդիր առաջանա ծանրաբեռնվածության պատճառով:  Արտերկրից փոխանցումների դեպքում փոխանցման նպատակը հարկավոր է նշել՝ Համազգային դրամահավաք կամ հումանիտար օգնություն: Դրամական փոխանցումների համար՝ ՀՀ կենտրոնական բանկՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010հ/հ 103003240159 (AMD)«Հայաստան» համահայկական հիմնադրամ Եվրոյով փոխանցումների համար՝ Correspondent bank:Commerzbank, FrankfurtSWIFT code: COBADEFFBeneficiary’s Bank: Acc. No: 400886424101 EURCentral Bank of the Republic of ArmeniaSWIFT (BIC) code: CBRAAM22Beneficiary: Acc. 103003249150All-Armenian Fund Դոլարային փոխանցումների համար՝ Correspondent Bank:JPM Chase Bank N.A., New YorkSWIFT code: CHASUS33Beneficiary’s Bank: Acc. No: 001-1-010782Central Bank of the Republic of ArmeniaSWIFT (BIC) code: CBRAAM22Beneficiary: Acc. 103003241157All-Armenian Fund Ռուբլիով փոխանցումների համար՝ Банк корреспондент:Межгосударственный Банк, МоскваБИК 044525362К/с 30101810800000000362 в ОПЕРЫ Московского ГТУ Банка РоссииБанк получателяК/с 30111810400000000002Центральный Банк Республики АрменияИНН 9909106378КПП 774487001Общеармянский фондПолучательСчет: 103003248152Общеармянский фонд Կոչ ենք անում ցանկացած նախաձեռնություն սկսելուց առաջ համաձայնեցնել Ձեր գործողությունները մարզերում՝ մարզային իշխանության, Երևանում՝ վարչական շրջանների հետ, որպեսզի Ձեր աջակցությունը հնարավորինս հասցեական լինի»:
13:21 - 29 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանը Վարդենիսում թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, սպանվել է մեկ քաղաքացիական անձ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը Վարդենիսում թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, սպանվել է մեկ քաղաքացիական անձ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար: Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Արհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»։
13:05 - 29 սեպտեմբերի, 2020
Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս. Քլոե Քարդաշյան |24news.am|

Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս. Քլոե Քարդաշյան |24news.am|

24news.am: Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանն ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակմանը։ Քարդաշյանը կոչ է արել միանալ իրեն ու տարածել իրական ագրեսորի մասին հավաստի տեղեկություններ։ «Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս: Աղոթում եմ բոլորի առողջության և անվտանգության համար: Միացեք ինձ, որպեսզի շարունակենք Արցախի հայերի դեմ Ադրբեջանի այս ինքնաբուխ հարձակման մասին տեղեկություններ տարածել: Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց, սակայն նաև միջազգային հանրության աջակցութանն են սպասում, որպեսզի վերջինս դատապարտի այս հարձակումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատի: Կիսվե՛ք տեղեկություններով, կոչ արե՛ք ԱՄՆ ներկայացուցիչներին խոչընդոտել հակամարտության հետագա սրումը»,- գրել է Քարդաշյանը։
12:45 - 29 սեպտեմբերի, 2020
Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին

Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: «Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:   Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկայացրել դատարան»,- հայտնում է պաշտպանը:
12:07 - 29 սեպտեմբերի, 2020