Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս. Քլոե Քարդաշյան |24news.am|
12:45 - 29 սեպտեմբերի, 2020

Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս. Քլոե Քարդաշյան |24news.am|

24news.am: Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քլոե Քարդաշյանն ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակմանը։ Քարդաշյանը կոչ է արել միանալ իրեն ու տարածել իրական ագրեսորի մասին հավաստի տեղեկություններ։

«Հայաստանում տեղի ունեցողը կոտրում է սիրտս: Աղոթում եմ բոլորի առողջության և անվտանգության համար: Միացեք ինձ, որպեսզի շարունակենք Արցախի հայերի դեմ Ադրբեջանի այս ինքնաբուխ հարձակման մասին տեղեկություններ տարածել:

Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց, սակայն նաև միջազգային հանրության աջակցութանն են սպասում, որպեսզի վերջինս դատապարտի այս հարձակումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատի: Կիսվե՛ք տեղեկություններով, կոչ արե՛ք ԱՄՆ ներկայացուցիչներին խոչընդոտել հակամարտության հետագա սրումը»,- գրել է Քարդաշյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել