Հայոց ցեղասպանություն

Ողջ Իտալիան հայ ժողովրդի կողքին է, որպեսզի այս ողբերգությունը չժխտվի ու չմոռացվի. Պաոլո Ֆորմենտինի |armenpress.am|

Ողջ Իտալիան հայ ժողովրդի կողքին է, որպեսզի այս ողբերգությունը չժխտվի ու չմոռացվի. Պաոլո Ֆորմենտինի |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման հեղինակ Պաոլո Ֆորմենտինին իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ նշելով, որ Իտալիան ու «Լեգա» կուսակցությունը հայ ժողովրդի կողքին են, որպեսզի չմոռացվի ու չժտվի հայ ժողովրդի ահռելի ողբերգությունը։ Այս մասին ասաց Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին։ «Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպաության 105-ամյակը: Ողջ Իտալիան, «Լեգա» կուսակցությունը, հայ ժողովրդի կողքին են, որպեսզի այս ողբերգությունը այլևս մոռացության չենթարկվի և չժխտվի: Իտալիայի խորհրդարանն ընդունել է մեր առաջարկած փաստաթուղթը, որով վերջապես ճանաչվում է այս ահռելի ողբերգությունը, այս սարսափելի ցեղասպանությունը»,- ասաց Ֆորմենտինին։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցին, ցավոք, պետք է ընդունել, որ մարդկության դեմ նման սարսափելի ոճրագործության ճանաչման համար պայքարը դեռ երկար ճանապարհ ունի: «1915 թ. տեղի ունեցածը ժողովրդի դիտավորյալ բնաջնջում էր: Պատմաբաններն այժմ ընդունում են, որ դա ինչ-որ առումով օգտագործվել է որպես օրինակ հրեա ժողովրդի Հոլոքոստի համար: Նույնիսկ այդպիսի սարսափելի իրադարձություններ նկարագրելու տերմինը ստեղծվել է Ռաֆայել Լեմկինի կողմից ՝ հենց Մեծ Եղեռնն ի նկատի ունենալով:Այս սարսափելի արյունահեղության հիշատակը վառ պահելու համար մենք պետք է շարունակենք պայքարը, որպեսզի խորհրդարաններին և կառավարություններին մղենք Հայոց ցեղասպանությունն ամբողջությամբ ճանաչելու ՝ հարգելով զոհերի և  իրենց տներից վտարվածների հիշատակը: Համոզված եմ, որ մենք պետք է հիշենք և դատապարտենք Ցեղասպանությունը, որպեսզի ճանաչման միջոցով կանխենք նման սարսափելի իրադարձությունները»,-ընդգծեց իտալացի պատգամավորը: Նա հուսով է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես խորապես համոզված եմ, որ մենք չենք կարող ջնջել պատմությունը. դա հանցագործություն է և ինքնին պատմական փաստի ժխտում: 105 տարի անց հայ ժողովուրդը պետոք է տեսնի ճանաչում, մենք դա պարտական ենք 1,5 միլիոն զոհերին»,-նշեց Պաոլո Ֆորմենտինին:
11:04 - 24 ապրիլի, 2020
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրվա առթիվ․ «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի:Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը։ Մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահվան, ժառանգակից Հարության» (հմմտ․ Փիլիպ. 3.10) և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ արժանանալով սրբերի անթառամ լուսեպսակին։Սիրելիներ, այս տարի համավարակի պատճառով հնարավորություն չունենք ուխտավորաբար քայլելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, համախմբվելու մեր եկեղեցիներում և հուշակոթողների առջև՝ մեր սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար։ Այս իրավիճակում ընտանեկան հարկերից ներս և մեր նահատակների անմար հիշատակի առջև հոգևոր միասնությամբ աղոթենք և ուխտենք՝ իրագործել ազգային նվիրական տեսիլքները ազատ ու անկախ մեր հայրենիքի ապահովության, առաջընթացի ու բարօրության, սփյուռքի առավել շենացման, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր արդար դատի՝ պահանջատիրության հաղթանակի։Այս իղձերը կարող ենք կյանքի կոչել ազգի ու հայրենյաց հանդեպ պարտքի ու պատասխանատվության գիտակցությամբ, ազգային միաբանությամբ և մեր ջանքերը միավորելով՝ ի սեր հայրենյաց և հայոց լուսավոր գալիքի։Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հրավիրում ենք այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղության ու համերաշխության մեջ ընթանա մեր կյանքը, հաղթահարենք մեր առջև ծառացած առկա փորձությունները, և Տիրոջ օրհնությունն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։
10:51 - 24 ապրիլի, 2020
«Հայ​ պարկ»՝​ համերաշխության​ և​ հիշողության​ համազգային​ այգի Ծիծեռնակաբերդի​ այգու տարածքում

«Հայ​ պարկ»՝​ համերաշխության​ և​ հիշողության​ համազգային​ այգի Ծիծեռնակաբերդի​ այգու տարածքում

Օրերս​ Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում​ «Հայ​ պարկ»​ հիմնելու​ իր գաղափարը: Նախագահն​ ասել​ էր,​ որ​ Երևանի​ այգիները​ նրա​ «թոքերն»​ են,​ և,​ որպեսզի​ մեր​ բնակչությունը կարողանա​ առողջ​ ապրել,​ պետք​ է​ այգիներ՝​ «հանրային​ առողջ​ թոքեր»​ ունենալ: Այս​ համատեքստում​ նա​ առաջարկել է​ Ծիծեռնակաբերդի​ տարածքում​ ստեղծել «Հայ​ պարկ»​՝ համազգային​ այգի,​ որը​ կսկսվի​ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և​ կձգվի​ մոտավորապես​ 103​ հեկտար: Մանրամասնելով​ այգու​ ստեղծման​ գաղափարը՝​ նախագահ​ Սարգսյանը​ մասնավորապես նշել​ է. «Տրամաբանությունը​ հետևյալն​ է.​ այգու​ առաջին​ հատվածը​ կազմված​ կլինի​ մասերից,​ որոնք կներկայացնեն​ մեր​ պատմական​ հայրենիքի​ շրջանները,​ ասենք՝​ Վանը,​ Էրզրումը​ և​ այլն։ Երկրորդ​ շերտը​ կներկայացնի​ սփյուռքահայությանն՝​ ամբողջ​ աշխարհով​ ապրող​ մեր​ հայ ժողովրդին, ենթադրենք՝​ Մարսելի,​ Նյու​ Յորքի,​ Մոսկվայի,​ Նովոսիբիրսկի​ հայ​ համայնքները։ Երրորդը՝​ մեր​ հայրենիքի​ այսօրվա​ շրջանները,​ քաղաքներն​ ու​ կառույցներն,​ օրինակ՝​ Գյումրի կամ​ Երևանի​ պետական​ համալսարան։​ Այս​ բաժանումը​ խորհրդանշական​ է​ այն​ իմաստով,​ որ​ ամբողջ​ տարածքը​ բաժանվում​ է​ առանձին​ կտորների​, և​ ծառեր​ են​ տնկվում։​ Գեղեցիկ կլինի, եթե​ ծառերի​ քանակը​ լինի​ մոտավորապես​ 1,5​ միլիոն՝​ յուրաքանչյուր​ զոհի​ համար​ մեկ ծառ: Այս​ այգին​ կնկարագրի​ մեր​ պատմական​ կորուստները​ և,​ միաժամանակ,​ այսօրվա հայկական աշխարհը,​ հայկական​ պետականությունը՝​ Հայաստանով​ և​ Արցախով։​ Ընդ​ որում՝ այգու​ առանձին​ կտորները​ բաժանելով​ և​ անուններ​ տալով,​ կարող​ ենք​ քաջալերել,​ որ​ օրինակ՝ վանեցիները​ վերցնեն​ այգու​ Վանա​ տարածքը​ և​ մշակեն։​ Սա​ կդառնա​ համազգային​ այգի,​ հայկական​ այգի,​ Հայ​ պարկ»: Նախագահ Սարգսյանը​ նշել​ է,​ որ​ ժամանակին​ այս​ գաղափարը​ քննարկել​ է​ Եվրոպայի​ ամենահայտնի այգիների դիզայներներից​ մեկի​ հետ,​ որի​ գրասենյակը​ նույնիսկ​ գծագրի տեսքով ձևակերպել​ է​ գաղափարը: «Սա​ առաջարկություն​ է,​ որ​ ինչ-որ​ ձևով​ հիշենք​ մեր​ հսկայական կորուստները՝ և՛​ մարդկային,​ և՛​ պատմական,​ և՛​ մշակութային,​ մյուս​ կողմից՝​ համազգային​ ձևով,​ բոլորիս​ համերաշխ​ աշխատանքով​ ստեղծենք​ այգի,​ որը​ հենց​ մեր​ անունն​ էլ​ ունենա՝​ «Հայ պարկ»: Մենք​ աշխարհին​ ցույց​ կտանք,​ որ​ այս​ դժբախտությունից​ ճիշտ​ եզրակացություն​ ենք արել​ և​ Երևանին​ նոր​ թոքեր​ կպարգևենք,​ որ​ մեր​ քաղաքն​ իր​ բնակիչներով​ ավելի​ առողջ պայմաններում ապրի»,-​ ասել​ է​ նախագահ​ Սարգսյանը:​ Նրա​ խոսքով՝​ «Հայ​ պարկ»-ի​ հիմնման​ գաղափարը​ համազգային​ ծրագիր է. «Կարծում​ եմ,​ որ​ սա​ շատ​ կարևոր​ ներդրում​ կլինի​ տարբեր իմաստներով՝ և՛​ ազգային​ միասնություն​ ստեղծելու,​ և՛​ մեր​ պատմության​ նկատմամբ​ հատուկ վերաբերմունքի, և՛​ հանրային​ առողջության,​ և՛​ ընդհանրապես»։
10:41 - 24 ապրիլի, 2020
Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է

Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ․ «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներՄեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում:Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:Հիշում ենք և պահանջում»։
10:39 - 24 ապրիլի, 2020
Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում ենք համամարդկային օրակարգի հարց․ Նիկոլ Փաշինյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում ենք համամարդկային օրակարգի հարց․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն: Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին: Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից: Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան Կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր: Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան: Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը: Խորհրդային Հայաստանի իշխանությունն ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու և Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու որոշում կայացրեց: Եվ այս վեհաշուք կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը: Այդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաև հայկական Սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը, որը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցները, հետևողական և անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ և մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը: Սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր ժողովրդի զավակներն աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերին: Ինչո՞ւ մեկ դար անց չեն մարում մեր զգացմունքները, իսկ մեր սրտերում էլ ավելի վառ է այրվում հիշատակի ճրագը: Պատասխանը պարզ է: Անցել է մեկ դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները: Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում: Ընդ որում, Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ծանրագույն հանցագործություններից մարդկությունը պաշտպանելու՝ պետությունների պատասխանատվության վերահաստատման օր: Եվ այնուամենայնիվ, ապրիլի 24-ն առաջին հերթին մեր ազգի, ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտածելու ամենապարտադրող առիթն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենահարմար պահը: Ո՞րը պետք է լինի ուրեմն, ապրիլի 24-ից մեր հետևությունը: Առաջինը. 1915 թվականին երիտթուրքերի կառավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, բոլոր ուժերը նետվել են այդ դատավճռի ի կատար ածմանը, մեկուկես միլիոն հայի նկատմամբ այդ դատավճիռն ի կատար է ածվել, բայց հայ ժողովրդի նկատմամբ ի կատար ածել չի հաջողվել: Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակները, ըստ այդմ, ավելի են ուժեղացրել ապրելու, արարելու, հզորանալու, հիշելու և պահանջելու մեր կամքը և հայ ժողովուրդը հաղթել է մահվանը: Երկրորդ և նույնքան կարևոր հետևությունը հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդին նետված մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Եվ այդ մարտահրավերներից ոչ թե մազապուրծ լինելու, այլ դրան արդյունավետ դիմակայելու միակ միջոցն ու գործիքն ուժեղ պետականությունն է, հզոր պետությունը, այնպիսի Հայաստանը, որը պատրաստ է դիմակայել անվտանգության բոլոր սպառնալիքներին: Այո, մենք չպետք է ջանք խնայենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: Այո, մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ և հուսալի, աշխարհում մեր դաշնակիցների թիվը շատանա: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ և հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ: Համահայկական ներուժի Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր: Այս գործնական խնդիրը լուծելու համար մենք պետք է կարողանանք ձևակերպել մեր ազգային հայեցակարգը, մեր ազգային գաղափարախոսությունը, տեսլականը, որը համազգային համաձայնություն կձևավորի մեր ազգային արժեքների, ազգային նպատակների և ազգային ռազմավարության շուրջ, որը մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու, ժամանակակից աշխարհի և առավել ևս վաղվա աշխարհի պայմաններում էլ ավելի կենսունակ ու մրցունակ դարձնելու երաշխիքներ կստեղծի: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի և ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման: Սիրելի հայրենակիցներ, Այս տարի ապրիլի 24-ը մենք դիմավորում ենք բացառիկ պայմաններում: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը բոլորիս դրել է աներևակայելի մի իրավիճակում, երբ 55 տարի շարունակ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան երթը՝ հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ պիտի տեղի չունենա, որովհետև դա համաճարակային ընթացիկ լարված իրավիճակը չվատթարացնելու պարտադիր և անխուսափելի պայման է: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայրենակիցներին՝ կառավարության այս որոշմանը ըմբռնումով վերաբերվելու համար: Հարկ է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն իրականացնելու աշխարհի տարբեր երկրներում ավանդաբար տեղի ունեցող բազմահազարանոց երթերը, հիշատակի բազմամարդ միջոցառումները: Բայց ճգնաժամային այս իրավիճակում մենք փորձել ենք գտնել ապրիլքսանչորսյան հիշատակի միջոցառումներին նույնիսկ ավելի մեծ մասշտաբ և ընդգրկում հաղորդելու հնարավորություն, և այս տարի միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր հատվածներից ապրիլքսանչորսյան երթին մասնակցելու հնարավորություն կունենան, որովհետև այս տարի երթը տեղի կունենա վիրտուալ տարածքում: Երթին մասնակցելու համար պետք է շարունակեք մնալ տանը, և պարզապես այս պահից սկսած ձեր անուն ազգանունը ուղարկեք 1915 կարճ համարին, եթե Հայաստանում եք, և +374 33 19 15 00 համարին, եթե արտերկրում եք, ինչը կնշանակի, որ այսօր երեկոյից մինչև լուսաբաց ձեր անունները կարտապատկերվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա: Վիրտուալ երթը կմեկնարկի երեկոյան ժամը 22.00-ին, կշարունակվի մինչև լուսաբաց, և նրան մասնակցելու հնարավորություն ունեն նաև ձեր հազարավոր օտարերկրացի ընկերները, ծանոթները: Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ը երկար տարիներ մեր ազգային միասնության, համախմբման, կարգապահության խորհրդանիշ է եղել և այսօր այս խորհրդանիշը պետք է արտահայտվի շատ ավելի ուժեղ, լինի շատ ավելի տեսանելի և համոզված եմ՝ այդպես էլ կլինի: Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը,Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե Արցախի Հանրապետությունը, Կեցցե հայկական Սփյուռքը, Եվ կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում: Հիշում ենք և պահանջում»: Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, տիկին Աննա Հակոբյանի հետ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
10:17 - 24 ապրիլի, 2020
Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ․ Բակո Սահակյան

Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:Ուղերձում ասված է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Եվ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում: Աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս անգամ ամեն տարվա պես մարդաշատ չեն լինի Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները:Սակայն, ավելի քան վստահ եմ, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտքով վերապրում է մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը, սգում է անասելի բռնությունների ու խոշտանգումների ենթարկված, սովի ու կոտորածի մատնված, անհայրենիք ու անօթեւան մնացած մեր քույրերի ու եղբայրների, միլիոնավոր խեղված ճակատագրերի համար:Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաեւ հավատով լեցուն, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ, եւ ոչ միայն մեր ժողովրդի հետ, այլեւ ամբողջ աշխարհում:Իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է. ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն: Մենք շնորհակալ ենք այն երկրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ են այդ պայքարում:Սիրելի՛ հայրենակիցներ,Մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից եւ անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնակությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»:
10:12 - 24 ապրիլի, 2020
Եկել է ժամանակը, որ Ռումինիան բանաձև ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ. պատգամավորներ |armenpress.am|

Եկել է ժամանակը, որ Ռումինիան բանաձև ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ. պատգամավորներ |armenpress.am|

armenpress.am: Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանին ներկայացրել են քաղաքական հայտարարություն:Հայտարարության մեջ հայազգի պատգամավորները նշել են, որ մեծ ողբերգությունները պատկանում են ոչ միայն նրանց, ովքեր տուժել են դրանցից, այլև համայն մարդկությանը: Հայերի նկատմամբ Օսմանյան Կայսրության իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը մարդկության նման սարսափելի վերքերից մեկն է: «1915թ. գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամսում, բազմահազարամյա քաղաքակրթությունն, որը տեղակայված էր իր պատմական բնօրրանում, ոչնչացվեց: Մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից սպանվեց մեկուկես միլիոն մարդ, իսկ մնացածներն ապաստան գտան աքսորում կամ փոխեցին իրենց ինքնությունը: Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բարոյական, այլև միջազգային հասարակական կարծիքի հստակեցման հարց է: Եթե այդ ճանաչումը կատարվեր Առաջին աշխարհամարտի ավարտին, ապա դրան հաջորդած ողբերգությունները՝ սկսած Օսմանյան կայսրությունում հունական համայնքների դեմ իրականացված կոտորածներից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև հանցագործությունները նախկին Հարավսլավիայում և առավել վերջերս՝ ցեղասպանություններն Աֆրիկայում, գուցե, և տեղի չունենային»,-նշել են նրանք: Պատգամավորները հիշեցրել են, որ վերջին տասնամյակների ընթացքում մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր, որոնցում Օսմանյան Կայսրությունում հայերի կոտորածները որակել են որպես ցեղասպանություն: «Եվրամիության այն պետությունների շարքում, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են նման բանաձևեր, մենք հիշատակում ենք. Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան և Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել աշխարհի շատ այլ երկրներ՝ Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Սուրբ Աթոռը: Հատկանշական է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի քայլը 2019թ. վերջին, երբ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ, և Սենատը միաձայն, ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր: Դրանց գումարվել են բանաձևերն ընդունված այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն: Ռումինիայում, հասարակության կարծիքի մասով, առկա է կարևոր աջակցություն հայերի դեմ ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին: Մենք՝ սույն հայտարարությունը ստորագրողներս, կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ Ռումինիայի Խորհրդարանն իր հերթին բանաձև ընդունի այս ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և հույս ենք հայտնում, որ մեծ թվով սենատորներ և պատգամավորներ կմիանան մեր մոտեցմանը»,-ընդգծել են Վարուժան Ոսկանյանը և Վարուժան Փամբուկչյանը:
09:49 - 24 ապրիլի, 2020
Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց․ ԱԳՆ հայտարարությունը

Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ․ Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով  Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:  Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել  հայ ժողովրդի անվտանգության վրա:  Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը և  արդարացումը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ հանդես գալը անվտանգության սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար: 105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և վերանվաճելու հայոց պետականությունը: Այդ ժամանակից ի վեր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելությունը և պարտավորությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է:  Հատկապես կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքերը համալրեցին նրանք, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել ցեղասպանության զոհերին փրկելու և իրենց երկրներում ապաստան տալու գործում: Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար: Ճշմարտության ճանաչումը և անցյալի ոգեկոչումը կարևոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար: Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։
09:30 - 24 ապրիլի, 2020
«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

«Իմ քայլը» առաջարկում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը: Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն կկատարի Կոնվենցիայից բխող պարտավորությունը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արաքների պատժելիության տեսանկյունից և կլրացվի այն բացը, որն այսօր առկա է ՀՀ քրեական օրենսգրքում: Մարդկայնության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը»,– գրել է նա:
23:36 - 23 ապրիլի, 2020
Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից․ Արմեն Սարգսյան

Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ:Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված ապրելո՛վ հաղթելու ու արդարության հաղթանակին հասնելու մեր կամքի հետ, ուղեկցում են մեզ արդեն 105 տարի:Այո, ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, հայ ժողովրդի հայրենազրկումից և ունեզրկումից: Սակայն համայն հայ ժողովուրդը դեռևս սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը:Պատմաբանները և վերլուծաբանները, ժամանակի պետական և քաղաքական գործիչներն առաջին աշխարհամարտից հետո հաստատված համաշխարհային կարգի ամենամեծ անարդարություններից մեկը համարում են հայ ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսումը:1.5 մլն մարդկային կյանքերի կորուստն էապես ազդել է հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, մի քանի բաղադրիչ ունի՝ hիշողության պարտք, նման ոճրի կրկնության բացառում և դատապարտում, Ցեղասպանության հետևանքների վերացում:Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:Այդ մոտեցմամբ աշխարհն առաջ չի գնա:Մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ պայքարի մասին, մյուս կողմից Հայոց ցեղասպանության հարցով «դիվանագիտություն բանեցնել» Թուրքիայի հետ:Շատ պետություններ, որոնք մեծ շահեր ունեն Թուրքիայի հետ, հաղթահարել են այդ պատնեշը, և պետք է արժանին մատուցել նրանց:Երախտապարտ ենք նրանց, ինչպես նաև այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին:Երախտապարտ ենք մարդասիրական կազմակերպություններին, միսիոներներին, դիվանագետներին և այն ժողովուրդներին ու անհատներին, որոնք դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:Անընդունելի է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը, որը խուսափել և խուսափում է ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանում ժխտողականության քաղաքականությունը:Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ:Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր ցավագին հիշատակից բացի պետք է խոսել այդ տարիներին մեր ժողովրդի ցուցաբերած ոգու տոկունության և հերոսության մասին նույնպես:Ցեղասպանությունը նաև հայ ժողովրդի գոյատևման ու մաքառումի պատմություն է, մարդկային ոգու ու կամքի պայքարի պատմություն։ Դա պայքար էր կյանքի համար: Պայքար ինքնության պահպանման համար, պայքար ազգի հիշողությունը չկորցնելու և սերունդներին փոխանցելու իրավունքի ու հնարավորության համար։Ցեղասպանությունը նաև մարդկային ամենօրյա հերոսության պատմություն է, երբ ապրելն ու գոյատևելը արդեն իսկ պայքար էր։ Մենք մաքառել ենք, տոկացել ու հերոսացել։Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք: Այսօրվա անկախ Հայաստանի գոյությունն, ազատ Արցախն, ինչպես նաև կազմակերպված ու հաջողակ Սփյուռքը դրա ապացույցն են և նոր հնարավորություն մեզ համար:Հնարավորություն՝ համախմբվելու որպես ազգ և ժողովուրդ, մեկտեղելու մեր ջանքերն ու կարողությունները և հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը:Ես հավատում եմ դրան:Հիշում եմ և պահանջում։ Աստված պահապան հայ ժողովրդին»։
18:01 - 23 ապրիլի, 2020
Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել |ermenihaber.am|

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։ Երկրում մեծ հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև՝ նրանց պատկանող յուրացված գույքի և ունեցվածքի դիմաց փոխհատուցում վճարել։İHD-ի հանձնաժողովի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների դեմ գործված ցեղասպանության խորհրդանշական տարեթիվն է։ 1915թ․ ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայ մտավորական ու արվեսագետ առաջնորդների, ինչպես նաև՝ որոշ շարքային հայ քաղաքացիների, իրենց տներից հավաքելով, մահվան երթի ուղարկեցին»։Հայտարարության հեղինակները մահվան ուղարկված հայ մտավորականներից հիշատակել են 23-ամյա բանաստեղծ Արմեն Տորյանին (Հրաչյա Սուրենյան), դասախոս, գրող և լրագրող Երվանդ Չավուշյանին, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանին, լրագրող, գրող, դասախոս, հրատարակիչ Տիրան Քելեքյանին, լրագրող, թարգմանիչ Երվանդ Սրմաքեշխանլյանին (Երուխան), բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակ Չիլինգարյանին, բնագետ, բանասեր, խմբագիր, ՀԲԸՄ հիմնադիրներից Նազարեթ Տաղավարյանին, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դասախոս Լևոն Լարենց Քիրիշչյանին, բանաստեղծ Դանիել Վարուժանին,  գրող Սիամանթոյին (Ատոմ Երջանյան), երգիչ, երգահան, բանահավաք, մանկավարժ, վարդապետ Կոմիտասին, բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, պատգամավոր Գրիգոր Զոհրապին։«Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո՝ մինչ օրս, Թուրքիայում չեն դադարել արյունահոսությունները, արցունքները, ողբերը, որովհետև հանցանքը չի պատժվել, այն շարունակվում է նոր հանցանքներով և հանցագործները անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության անշիրիմ զոհերը շարունակում են տառապել։Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում․- Ցեղասպանությունը պետք է ճանաչել։- Աշխարհով մեկ սփռված հայերից, ասորիներից, հույներից պետք է ներողություն խնդրել։- Բռնագրավված կանխիկ գումարների ու անշարժ գույքի համար պետք է փոխհատուցում վճարել։Ուստի կրկնում ենք մեր պահանջը․ՑեղասպանությունըՃանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր», - ասված է հայտարարության մեջ։
17:27 - 23 ապրիլի, 2020
Այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ Տիգրան Ավինյան

Այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ Տիգրան Ավինյան

ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի արարողակարգի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն՝ ամբողջությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ,Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի:2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր:Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար»:
13:01 - 22 ապրիլի, 2020
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօրվանից քաղաքացիների մուտքն արգելվում է |hetq.am|

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօրվանից քաղաքացիների մուտքն արգելվում է |hetq.am|

hetq.am: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Աղաջանյանի խոսքով` վերջին օրերին Կառավարությունում ինտենսիվորեն քննարկվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը, և ըստ այդմ մի շարք որոշումներ են կայացվել: «Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին` երեկոյան 21:00-ին, կլինեն եկեղեցական զանգերի ղողանջեներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մազկենտրոնների փողոցների լույսերը: Կոչ ենք անելու քաղաքացիներին անջատել բնակարանների լույսերը, և հայացքները սևեռել դեպի հուշահամալիր»,- ասաց Աղաջանյանը: Հուշահամալիրում լույսերի միացումը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու նաև հեռավար եղանակով մասնակցել զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Ապրիլի 24-ի առավոտյան ութից քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին` իրենց անվամբ հաստատելով օրվա խորհրդին մասնակցությունը: Քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին: Առավոտյան տասից կմեկնարկեն նաև երկրի պաշտոնատար անձանց, մասնավորապես` վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի այցերը հուշահամալիր: Ի դեպ, նրանք ևս միաժամանակ չեն գնալու հուշահամալիր: Աղաջանյանի խոսքով` այսօրվանից սկսած` դեպի հուշահամալիր մուտքը փաստացի փակ է: Վերջինս հավելեց` պարետատունը համապատասխան իրավական ակտով հանդես կգա:
17:25 - 21 ապրիլի, 2020